(ուժը կորցրել է 16.09.98 թիվ ՀՕ-250 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
03 ապրիլի 1996թ.
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Օրենքում «Գերագույն խորհուրդ» բառերը փոխարինել «Ազգային ժողով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքում «շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային» բառերը փոխարինել «տվյալ տարածքի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 2 հոդվածում`
i
առաջին մասից հանել «պայմանագրային» բառը.
հանել երրորդ մասը.
առաջին մասից հետո լրացնել նոր մաս հետևյալ բովանդակությամբ`
«Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունից: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված շարքային ու սպայական կազմի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի կուրսանտների /ներառյալ հետուսումնական սահմանված ժամկետի/ զինծառայությունը: Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի և կանանց զինծառայությունը»:
Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասը համարել երրորդ մաս:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 9 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հոդված 9. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արգելվում է հասարակական կազմակերպությունների, միավորումների և կուսակցությունների ստեղծումն ու դրանց կանոնադրական գործունեությունը:
Զինված ուժերի զինծառայողների կուսակցական պատկանելությունը կասեցվում է զինվորական ծառայության ամբողջ ընթացքում»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 12 հոդվածի երկրորդ և երրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսման ընթացքում համարվում են ժամկետային զինծառայողներ, օգտվում նրանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում պարտականություններ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Այդ հաստատություններից հեռացված կամ ազատված անձինք զորակոչվում /ուղարկվում/ են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Տվյալ դեպքում ուսման ժամանակաշրջանը զինվորական ծառայության ժամկետում չի հաշվարկվում»:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 17 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարները պարտավոր են զորակոչիկներին /զինապարտներին/ ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` զորակոչի /վարժական հավաքի/ համար անհրաժեշտ ժամանակով»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենք 20 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հոդված 20. Ժամկետային զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստեղծվում են զորակոչային հանձնաժողովներ` ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների` տեղական, և ըստ մարզերի` մարզային /տարածքային/:
Տեղական զորակոչային հանձնաժողովների կազմը հաստատում է մարզպետը` համապատասխան զինվորական կոմիսարի ներկայացմամբ:
Հանձնաժողովի նախագահ է համարվում զինվորական կոմիսարը:
Տեղական զորակոչային հանձնաժողովները`
կազմակերպում են զորակոչիկների բժշկական քննությունը.
որոշումներ են ընդունում զորակոչի և զորակոչիկներն ըստ զորատեսակների Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայության ուղարկելու մասին.
Նախապատրաստում և մարզային /տարածքային/ զորակոչային հանձնաժողովներին են ներկայացնում զորակոչիկների ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու վերաբերյալ փաստաթղթերը.
կենտրոնական բժշկական հանձնաժողովին են ներկայացնում զորակոչիկներին բժշկական քննության արդյունքներով տարկետում տալու և ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ փաստաթղթերը և եզրակացությունը.
քննարկում են ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու մասին դիմումները:
Մարզային /տարածքային/ զորակոչային հանձնաժողովները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Մարզային /տարածքային/ զորակոչային հանձնաժողովները`
համակարգում են տեղական զորակոչային հանձնաժողովների գործունեությունը.
որոշումներ են ընդունում զորակոչիկներն ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու մասին:
Տեղական և մարզային/տարածքային/ հանձնաժողովների որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 21 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հոդված 21. Տեղական և մարզային /տարածքային/ զորակոչային հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու և գործունեությունը վերահսկելու համար զորակոչի ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվում է հանրապետական զորակոչային հանձնաժողով:
Հանրապետական զորակոչային հանձնաժողովը քննարկում է տեղական կամ մարզային /տարածքային/ զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ բողոքները:
Տեղական կամ մարզային /տարածքային/ հանձնաժողովի որոշման վերաբերյալ զորակոչիկի կամ այլ անձանց բողոքը, մինչև դրա վերանայումը, չի կասեցնում որոշման կատարումը:
Բողոքների վերաբերյալ որոշումները հանրապետական զորակոչային հանձնաժողովն ընդունում է մեկամսյա ժամկետում:
Բողոքների վերաբերյալ հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդունած որոշումները դրանց ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում կարող են գանգատարկվել դատական կարգով»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 22 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հոդված 22. Բոլոր զորակոչիկներն անցնում են բժշկական քննություն, որն իրականացնում են զորակոչային հանձնաժողովները:
Բժշկական քննության արդյունքների համաձայն տեղական զորակոչային հանձնաժողովը, զորակոչիկն տեղյակ պահելով, որոշում է ընդունում ժամկետային զինվորական ծառայությանը նրա պիտանիության մասին:
Հիվանդության պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանիության և այդ կապակցությամբ բուժման նպատակով մինչև մեկ տարի ժամանակով տարկետում տալու, ինչպես նաև զինվորական ծառայության համար լիովին ոչ պիտանիության մասին որոշումներն ընդունում է հանրապետական զորակոչային հանձնաժողովը` կառավարության կողմից սահմանված կարգով ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա»:
i
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 23 հոդվածում «զորակոչային հանձնաժողովների» բառերը փոխարինել «հանրապետական զորակոչային հանձնաժողովի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 24 հոդվածում`
i
1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա/ տարիքային աշխատանքային կամ ծերության կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած այլ կենսաթոշակների անցած հայրը և մայրը».
1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ/ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը և մայրը».
1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով`
«գ/ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը».
6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող աշխատունակ այլ անձ»:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 25 հոդվածում`
i
1-ին կետը «բարձրագույն» բառից հետո լրացնել «կամ միջնակարգ մասնագիտական» բառերը.
2-րդ կետում «և» բառը փոխարինել «կամ» բառով.
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3/ պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին, ինչպես նաև այդ պետությունների ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում կամ մագիստրատուրայում սովորողներին»:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 27 հոդվածի առաջին մասից հանել «ժողովրդական» բառը:
i
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 34 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հոդված 34. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերից արձակված զինծառայողները պարտավոր են 7-օրյա ժամկետում ներկայանալ բնակության վայրի զինվորական կոմիսարիատ զինվորական հաշվառման համար»:
i
ՀՈԴՎԱԾ 15. Օրենք 43 հոդվածից հանել «ինչպես նաև տրանսպորտային միջոցները» բառերը:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 66 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հոդված 66. Բժշկաաշխատանքայն փորձաքննական հանձնաժողովները սահմանված կարգով պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատին հաղորդել հաշմանդամ ճանաչված բոլոր զորակոչիկների և զինապարտների մասին` անկախ հաշմանդամության խմբից»:
i
ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 69 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք»:
9 ապրիլի 1996 թվական