Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.1014.160812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2012 թվականի N 1014-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի «Փրկարարական ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1799-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.

2) որոշման 1-ին կետով սահմանված կարգի`

i

ա. 10-րդ կետում «փրկարարական ծառայության կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենը (այսուհետ` տնօրեն) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` նախարար)» բառերով,

i

բ. 12-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության աշխատողներ» բառերը փոխարինել «փրկարարական ծառայողներ» բառերով,

i

գ. 13-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը» բառերը փոխարինել «Նախարարը» բառով,

i

դ. 14-րդ կետում առաջինը շարադրված «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերով, իսկ մյուս` «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը` «ծառայության» բառով,

i

ե. 15-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի» բառերը փոխարինել «նախարարի» բառով,

i

զ. 22-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով, իսկ «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի» բառերը` «նախարարի» բառով,

i

է. 27-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը» բառերը փոխարինել «նախարարը» բառով,

i

ը. 34-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը» բառերը փոխարինել «նախարարը» բառով,

i

թ. 37-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի փրկարար» բառերը փոխարինել «Փրկարար» բառով,

i

ժ. 74-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարար» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,

ժա. 83-րդ կետում «Հայաստանի փրկարար» բառերը փոխարինել «Փրկարար» բառով.

i

3) N 2 ձևում` «Հայաստանի փրկարար» բառերը փոխարինել «Փրկարար» բառով, իսկ «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի» բառերը` «նախարարի» բառով.

i

4) N 6 ձևի աջ անկյունի «Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար» բառերով, իսկ վերնագրից հանել «Հայաստանի փրկարար ծառայությունում անցկացված» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 55-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.

i

2) որոշման 1-ին կետով հաստատված` փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջների 7-րդ կետում «զինված ուժերում ռազմաբժշկական» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարի կողմից սահմանված» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար տարիքային և այլ պահանջներն ու այդ մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» N 56-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «գ» ենթակետը և 2-րդ կետը.

i

3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «օրդինատուրան ավարտելու դեպքում» բառերը փոխարինել «պաշտոնի անձնագրի «Գիտելիքներ և հմտություններ» բաժնի պահանջներին համապատասխան` բարձրագույն բժշկական կրթություն» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 58-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված` փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և կադրերի ռեզերվից հանելու կարգի`

i

ա. 1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության» բառերով,

i

բ. 3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի» բառերով,

i

գ. 6-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի փրկարար» բառերը փոխարինել «Փրկարար» բառով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայության կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 59-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված` փրկարարական ծառայության կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգի`

i

ա. 2-րդ կետը «արտահերթ`» բառից հետո լրացնել «այդ թվում` տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր,» բառերով, իսկ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 14-րդ կետերում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության» բառերով,

բ. 7-րդ կետում «և ներկայացվում` Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ստորագրմանը» բառերը փոխարինել «և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի ստորագրմանը»,

գ. 8-րդ կետում «տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենը» բառերով,

i

դ. 4-րդ կետում նշված N 1 և 7-րդ կետում նշված N 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող դրամական բավարարման չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 75-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.

i

2) որոշման 1-ին կետով հաստատված` օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող դրամական բավարարման չափի և վճարման կարգի 5-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության ֆինանսատնտեսագիտական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ֆինանսական» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» N 90-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.

i

2) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 183-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.

i

2) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.

i

3) որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի «Փրկարարական ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը սահմանելու մասին» N 213-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.

i

2) որոշման 1-ին կետով հաստատված` փրկարարական ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգի`

ա. 4-րդ, 14-րդ, 18-րդ և 21-րդ կետերում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության» բառերով,

բ. 5-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը» բառերով,

գ. 7-րդ կետում «Հայաստանի փրկարար» բառերը փոխարինել «փրկարար» բառով,

դ. 9-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանի համաձայն» բառերով,

ե. 10-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության» բառերով,

զ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. ՈՒսումնական հաստատությունների ցանկը, սովորողների կատեգորիաները, նրանց թիվը, ինչպես նաև ուսուցման կոնկրետ ժամկետները որոշվում են վերապատրաստման տարեկան և եռամսյակային պլաններով: Պլանները մշակում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրային ստորաբաժանումը` համապատասխան ուսումնական հաստատությունների հետ համատեղ, ստորաբաժանումների կողմից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ը ներկայացված հայտերի հիման վրա: Սույն կետում նշված տարեկան պլանները հաստատում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը, իսկ եռամսյակային պլանները` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենը: «,

է. 15-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հրամանով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում ուսման կանոնագիրքը հաստատելու մասին» N 606-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.

i

2) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.

3) որոշման 1-ին կետով հաստատված կանոնագրքի`

i

ա. վերնագրում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.

i

բ. նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով,

i

գ. 2-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` նախարար)» բառերով,

i

դ. 3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարի» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, իսկ «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը` «նախարարության» բառով,

i

ե. 5-րդ, 71-րդ, 95-րդ և 120-րդ կետերում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարի» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,

i

զ. 10-րդ կետի «բ» և «դ» ենթակետերում, 12-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում, 13-րդ կետի «գ» ենթակետում, 19-րդ կետում, 60-րդ կետի «է» ենթակետում, 81-րդ կետի «գ» ենթակետում, 96-րդ, 100-րդ, 102-րդ, 113-րդ, 117-րդ կետերում, 120-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում, 122-րդ, 123-րդ, 132-րդ, 134-րդ և 143-րդ կետերում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «նախարարության» բառով,

i

է. 19-րդ կետի տասներորդ պարբերությունում և 51-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի կամ նրա տեղակալի» բառերը փոխարինել «նախարարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի» բառերով,

i

ը. 156.1-ին կետի «դ» ենթակետում և 161-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի օգոստոսի 9-ի

N 1014-Ն որոշման

 

«Ձև N 1

 

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԹԵՐԹ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

1. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ և միջին կոչումներ շնորհելու ներկայացման թերթի ձևն է`

 

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԹԵՐԹ

(փրկարարական ծառայության կոչում շնորհելու)

 

_______________________փրկարարական ծառայության կոչում շնորհելու

 

ում_____________________ անձնագրի համարը _____________________

 

1. Պաշտոնը__________________________________________________________

(զբաղեցրած պաշտոնը և նշանակման ժամանակը)

 

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը_____________________________________

 

3. Կրթությունը _____________________________________________________

(երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել)

 

4. Ծառայությունը զինված ուժերում ____________________________________

 

5. Ծառայությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայությունում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում

_________________________________________________________________________

 

6. Նախորդ փրկարարական ծառայության կոչում շնորհելու մասին հրամանը

_______________________

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Պետ (հրամանատար)_____________________________________________________

(պաշտոնը, կոչումը)

 

____ ___________ 201__ թ.

 

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ _________________________________________________________________________

(պաշտոնը, փրկարարական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

 

_____ __________ 201__ թ.

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՐԾԻՔԸ _________________________________________________________________________

 

_____ ___________ 201__ թ.

 

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ _________________________________________________________________________

(պաշտոնը, փրկարարական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

 

_____ __________________ 201__ թ.

 

2. Փրկարարական ծառայության կրտսեր կոչում շնորհելու ներկայացման թերթի ձևն է`

 

Կոչումը շնորհված է Հայաստանի

Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարարության

աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի

    201 ____ թվականի ______ ___ -ի           Հաստիքով նախատեսված կոչումը

    N ______հրամանով                         _____________________

 

ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԹԵՐԹ

(փրկարարական ծառայության կոչում շնորհելու)

 

___________________________փրկարարական ծառայության կոչում շնորհելու

 

ում______________________________________անձնագրի համարը_____________

 

1. Պաշտոնը __________________________________________________________

(զբաղեցրած պաշտոնը և նշանակման ժամանակը)

 

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը _____________________________________

3. Կրթությունը _____________________________________________________

(երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել)

 

4. Ծառայությունը զինված ուժերում____________________________________

 

5. Ծառայությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայությունում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում

__________________________________________________________________________

 

6. Նախորդ փրկարարական ծառայության կոչում շնորհելու մասին հրամանը

_______________________

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Պետ (հրամանատար) _______________________________________________

(պաշտոնը, կոչումը)

 

____ ___________ 201__ թ.

 

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ________________________________________________________________________

(պաշտոնը, փրկարարական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

 

_____ __________ 201__ թ.

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՐԾԻՔԸ ________________________________________________________________________

(պաշտոնը, փրկարարական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

 

_____ __________________ 201__ թ.

 

Ձև N 2

 

ՀՐԱՄԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ և միջին կոչումներ շնորհելու հրամանի ձևն է`

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ N ___ -Ա

 

ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

    ___ _________ 201_ թ.                      քաղ. Երևան

 

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և ___-րդ հոդվածի`

ՇՆՈՐՀԵԼ հերթական սպայական փրկարարական ծառայության կոչում

_________________________________________________________________________

(նշել փրկարարական ծառայության շնորհվող կոչումը)

 

փրկարարական ծառայության նախորդ կոչումը

_________________________________________________________________________

        (անունը, հայրանունը, ազգանունը, ստորաբաժանումը, պաշտոնը)

                

                                   _________________________________

                                         (անունը, ազգանունը)

                 

2. Փրկարարական ծառայության կրտսեր կոչում շնորհելու մասին հրամանի ձևն է`

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

ՀՐԱՄԱՆ N ___-Ա

 

ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

    ___ _________ 201_ թ.                      քաղ. Երևան

 

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի և ___-րդ հոդվածի`

ՇՆՈՐՀԵԼ հերթական կրտսեր փրկարարական ծառայության կոչում

_________________________________________________________________________

             (նշել փրկարարական ծառայության շնորհվող կոչումը)

 

փրկարարական ծառայության նախորդ կոչումը ______________________________ _______________________________________________________________________:

(անունը, հայրանունը, ազգանունը, ստորաբաժանումը, պաշտոնը)

 

    _____________________                 ____________________»:

      (կոչումը)                            (անունը, ազգանունը)

                                         

                                               Հավելված N 2

                                            ՀՀ կառավարության

                                            2012 թվականի օգոստոսի 9-ի

                                            N 1014-Ն որոշման

                                          

                                               «Հավելված

                                            ՀՀ կառավարության

                                            2006 թվականի փետրվարի 16-ի

                                            N 183-Ն որոշման

                                           

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն) պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները:

2. ՈՒսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմն ընդգրկում է հետևյալ պաշտոնները` դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր:

3. ՈՒսումնական հաստատության ամբիոնների (կրթաճյուղերի) պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում կարող են նշանակվել այն անձինք, ովքեր համապատասխանում են հետևյալ պահանջներից որևէ մեկին`

1) դասախոսի պաշտոնի համար`

ա. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից) և առնվազն 2 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,

բ. համապատասխան մասնագիտության գծով ավարտել է ասպիրանտուրան կամ հայցորդի կարգավիճակով հանձնել է որակավորման քննությունները,

գ. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից) և նշանակման պահին զբաղեցնում է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին 4 տարում զբաղեցրել է փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոն.

2) ասիստենտի պաշտոնի համար`

ա. ունի բարձրագույն մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 2 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,

բ. ուսումնական հաստատությունում առնվազն 3 տարի աշխատել է որպես դասախոս և ունի գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ,

գ. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից), մինչև նշանակումը վերջին մեկ տարում զբաղեցրել է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին 3 տարում նույն համակարգում զբաղեցրել է ավագ խմբի պաշտոն և ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 4 տարվա ստաժ.

3) դոցենտի պաշտոնի համար`

ա. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 4 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,

բ. ուսումնական հաստատությունում առնվազն 3 տարի աշխատել է որպես ասիստենտ և ունի գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ,

գ. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից), մինչև նշանակումը վերջին մեկ տարում զբաղեցրել է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 6 տարվա ստաժ.

4) պրոֆեսորի պաշտոնի համար`

ա. ունի դոկտորի գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 4 տարվա ստաժ,

բ. ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 6 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, որից առնվազն 4 տարին` դոցենտի պաշտոնում,

գ. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից), մինչև նշանակումը վերջին մեկ տարում զբաղեցրել է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն, ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 8 տարվա ստաժ և գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.08.2012
N 1014-Ն
Որոշում