Սեղմել Esc փակելու համար:
17.06.1998 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ, 01.01....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

17.06.1998 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ, 01.01.1999 ԹՎԱԿԱՆԻՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԿԴ/0384/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0384/02/13     2020 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ա. Սմբատյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Է. Սեդրակյան

 

2020 թվականի հունիսի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ամալյա Վարդանյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ամալյա Վարդանյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` հրապարակային աճուրդով իրացված գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի վաճառքից առաջացած գումարի և գրավով ապահովված պարտավորության տարբերությունը կազմող գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ամալյա Վարդանյանը պահանջել է Բանկից բռնագանձել հրապարակային աճուրդով իրացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող, գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի վաճառքից առաջացած գումարի և գրավով ապահովված պարտավորության տարբերությունը կազմող գումարը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) 11.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ի. Վարդանյան, մասնակցությամբ դատավորներ` Ն. Բարսեղյան, Ն. Տավարացյան) 10.07.2014 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.04.2015 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2014 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

17.01.2017 թվականին Ամալյա Վարդանյանը ներկայացրել է հայցադիմումի հստակեցում և խնդրել է Բանկից բռնագանձել ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 անշարժ գույքի վաճառքից առաջացած տարբերությունը կազմող գումարը` 14.084.370 ՀՀ դրամ` գրավադրված` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 անշարժ գույքի արժեք ընդունելով ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված եզրակացություններում նշված արժեքը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 23.05.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.11.2017 թվականի որոշմամբ Ամալյա Վարդանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել է Դատարանի 23.05.2017 թվականի վճիռը և փոփոխվել հետևյալ կերպ. Ամալյա Վարդանյանի հայցն ընդդեմ Բանկի` հրապարակային աճուրդով իրացված գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի վաճառքից առաջացած գումարի և գրավով ապահովված պարտավորության տարբերությունը կազմող գումարի բռնագանձման պահանջի մասով, բավարարվել է մասնակիորեն: Բանկից հօգուտ Ամալյա Վարդանյանի բռնագանձվել է 292.369,1 ՀՀ դրամ` որպես հրապարակային աճուրդով իրացված գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի վաճառքից առաջացած գումարի և գրավով ապահովված պարտավորության տարբերությունը կազմող գումար: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ամալյա Վարդանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին, 6-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, 51-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վճռաբեկ դատարանը 30.04.2015 թվականի որոշմամբ կարևորել է, թե բռնագանձման հիմքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում «գույքի ինչպիսի՞ արժեքը պետք է հիմք ընդունվեր»: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից և այդ հիմքով բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2014 թվականի որոշումը, որպեսզի ընդհանուր իրավասության դատարանում այս հանգամանքը ողջ ծավալով քննարկվի և սահմանվի, թե անշարժ գույքի ինչպիսի արժեք պետք է հիմք ընդունվի` իրացված 25.200.000 ՀՀ դրա՞մը, 2010 թվականի գույքի շուկայական արժե՞քը, թե՞ անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նշված գործը բեկանվելուց հետո, ստորադաս դատարանները վկայակոչել են ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի թիվ ԵԱՆԴ/0399/02/09 որոշումը և փաստել, որ գույքը պետք է իրացվեր լիկվիդացիոն գնով: Սակայն որևէ դատական ատյան չի նշել, թե որն է այդ լիկվիդացիոն գինը և ինչպես պետք է որոշվի այդ լիկվիդացիոն գինը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2017 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 08.02.2008 թվականին Մարութ Միլիտոսյանի և Բանկի միջև կնքվել է թիվ 296 վարկային պայմանագիրը, որի շրջանակներում Մարութ Միլիտոսյանին տրամադրվել է 6.000.000 ՀՀ դրամ վարկ (հատոր 2-րդ, գ.թ. 2):

2. Համաձայն թիվ 296 վարկային պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող` Բանկի, Ամալյա Վարդանյանի և Մարութ Միլիտոսյանի միջև 08.02.2008 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի թիվ 296/1 պայմանագրի` ի ապահովումն Բանկի հանդեպ Մարութ Միլիտոսյանի ունեցած պարտավորության կատարման` գրավադրվել է Ամալյա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող հողամասը և արտադրական շինությունը, որը երկկողմ համաձայնությամբ գնահատվել է 8.600.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 3-4):

3. Համաձայն Բանկի կողմից 24.12.2010 թվականին տրված տեղեկանքի` Մարութ Միլիտոսյանի պարտքը 19.12.2010 թվականի դրությամբ կազմում է 7.320.368,90 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 17):

4. Ամալյա Վարդանյանը 28.09.2010 թվականին ծանուցվել է առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (հատոր 2-րդ, գ.թ. 31-32):

5. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թիվ 2763379 վկայականի համաձայն` 20.12.2010 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղի թիվ 1/1 հասցեի հողամասի և շինության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի և 08.02.2008 թվականին կնքված թիվ 296/1 գրավի պայմանագրի հիման վրա գրանցվել է Բանկի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 25-28):

6. Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 28.12.2010 թվականին տրված տեղեկանքի` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղի թիվ 1/1 հասցեում գտնվող շինության կադաստրային արժեքը կազմում է 1.035.262 ՀՀ դրամ, հողի արժեքը` 16.200.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 21):

7. 01.10.2015 թվականի «Փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ սույն քաղաքացիական գործով նշանակվել է փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Փորձագետների լուծմանն առաջադրվել է հետևյալ հարցերը. որքան են կազմում Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղի թիվ 1/1 հասցեի 2,0 հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566 քմ մակերեսով շինության շուկայական և լիկվիդացիոն արժեքները 29.01.2010 թվականի դրությամբ (հատոր 6-րդ, գ.թ. 36-37):

8. 12.04.2016 թվականի ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող 2,0 հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566 քմ մակերեսով շինության շուկայական արժեքը փորձաքննության առաջադրված 2010 թվականի հունվարի 29-ի դրությամբ կարող է կազմել 40.200.000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող 2,0 հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566 քմ մակերեսով շինության լիկվիդային արժեքը փորձաքննության առաջադրված 2010 թվականի հունվարի 29-ի դրությամբ կարող է կազմել 32.160.000 ՀՀ դրամ (հատոր 6-րդ, գ.թ. 51):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատարանի կողմից վերադաս դատական ատյանի սահմանած ծավալին համապատասխան գործի նոր քննության իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև Նախկին օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 48-րդ, 51-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ստորադաս դատարանում գործի նոր քննությունը վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի կողմից սահմանված ծավալով իրականացնելու հարցին:

i

Նախկին օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ:

i

Նախկին օրենսգրքի 241.2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրելով, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում):

i

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, 30.04.2015 թվականի որոշմամբ բեկանելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2014 թվականի որոշումը և գործն ուղարկելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, պատճառաբանել է, որ գրավառուի կողմից մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքով կատարված փոփոխությունները գրավի առարկան ի սեփականություն ընդունելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված փոխհաշվարկների համար պետք է հիմք ընդունվի բացառապես գրավադրված անշարժ գույքն իրացնելիս տվյալ պահին շուկայում գործող` դրա արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը:

Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, 30.04.2015 թվականի որոշմամբ բեկանելով սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտը, ի թիվս այլ հարցերի, գործի նոր քննության ծավալում առաջադրել է գրավադրված գույքի լիկվիդացիոն արժեքի որոշման հարցը:

Գործի նոր քննության ընթացքում Դատարանի կողմից նշանակվել է փորձաքննություն: ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող 2,0 հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566 քմ մակերեսով շինության շուկայական արժեքը փորձաքննության առաջադրված 2010 թվականի հունվարի 29-ի դրությամբ կարող է կազմել 40.200.000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող 2,0 հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566 քմ մակերեսով շինության լիկվիդային արժեքը փորձաքննության առաջադրված 2010 թվականի հունվարի 29-ի դրությամբ կարող է կազմել 32.160.000 ՀՀ դրամ: Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 28.12.2010 թվականին տրված տեղեկանքի` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղի թիվ 1/1 հասցեում գտնվող շինության կադաստրային արժեքը կազմում է 1.035.262 ՀՀ դրամ, հողի արժեքը` 16.200.000 ՀՀ դրամ:

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է պատճառաբանություն այն մասին, որ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց իր կողմից հայցադիմումով նշվածները հիմնավորելու համար: Այսինքն` գույքի իրացումից հետո, կատարելով բոլոր անհրաժեշտ վճարումները, իրեն հանձնման ենթակա գումարի առկայության վերաբերյալ որևէ ապացույց հայցվորի կողմից չի ներկայացվել:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ գրավի առարկա անշարժ գույքի արժեքը որոշվել է երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ և անշարժ գույքն իրացնելիս հիմք են ընդունել «Պարտեր» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ ԱԳ-N 121 գնահատման հաշվետվությունը: Ուստի բողոք բերած անձի նշած` «Էքսպերտ Լաբարատորիա» ՍՊԸ-ի կողմից 06.11.2012 թվականին և ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 12.04.2016 թվականին տրված եզրակացությունները չեն կարող հիմք հանդիսանալ կողմերի միջև ծագած իրավահարաբերությունները կարգավորելու համար: Հետևաբար, այդ մասերով վերաքննիչ բողոքը համարվել է անհիմն:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործի նոր քննությունը չեն իրականացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշման հիման վրա` վերջինիս սահմանած գործի նոր քննության ծավալով, քանի որ հակառակ պարագայում գրավի առարկայի լիկվիդացիոն արժեքի որոշման հարցը դառնում էր ինքնանպատակ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը գործի քննությունը պետք է իրականացներ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքով գրավի առարկան Բանկին ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ վերադաս դատական ատյանի կողմից սահմանված ծավալի շրջանակներում` այդ նպատակին ծառայեցնելով դատավարական օրենքով դատարանին վերապահված իրավական միջոցները և հնարավորությունները:

i

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ հոդվածների խախտման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ դատական ծախսերի այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.04.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում նաև` Ամալյա Վարդանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.04.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

05.06.2020 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵԿԴ/0384/02/13 վարչական գործով 05.06.2020

թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) 05.06.2020 թվականին քննելով Ամալյա Վարդանյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ամալյա Վարդանյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` հրապարակային աճուրդով իրացված գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի վաճառքից առաջացած գումարի և գրավով ապահովված պարտավորության տարբերությունը կազմող գումարի բռնագանձման պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, ՀՀ վերաքննիչ դատարանի 16.11.2017 թվականի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ամալյա Վարդանյանը պահանջել է Բանկից բռնագանձել հրապարակային աճուրդով իրացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող, գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի վաճառքից առաջացած գումարի և գրավով ապահովված պարտավորության տարբերությունը կազմող գումարը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) 11.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ի. Վարդանյան, մասնակցությամբ դատավորներ` Ն. Բարսեղյան, Ն. Տավարացյան) 10.07.2014 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.04.2015 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2014 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

17.01.2017 թվականին Ամալյա Վարդանյանը ներկայացրել է հայցադիմումի հստակեցում և խնդրել է Բանկից բռնագանձել ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 անշարժ գույքի վաճառքից առաջացած տարբերությունը կազմող գումարը` 14.084.370 ՀՀ դրամ` գրավադրված` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 անշարժ գույքի արժեք ընդունելով ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված եզրակացություններում նշված արժեքը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 23.05.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.11.2017 թվականի որոշմամբ Ամալյա Վարդանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել է Դատարանի 23.05.2017 թվականի վճիռը և փոփոխվել հետևյալ կերպ. Ամալյա Վարդանյանի հայցն ընդդեմ Բանկի` հրապարակային աճուրդով իրացված գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի վաճառքից առաջացած գումարի և գրավով ապահովված պարտավորության տարբերությունը կազմող գումարի բռնագանձման պահանջի մասով, բավարարվել է մասնակիորեն: Բանկից հօգուտ Ամալյա Վարդանյանի բռնագանձվել է 292.369,1 ՀՀ դրամ` որպես հրապարակային աճուրդով իրացված գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի վաճառքից առաջացած գումարի և գրավով ապահովված պարտավորության տարբերությունը կազմող գումար: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ամալյա Վարդանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին, 6-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, 51-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վճռաբեկ դատարանը 30.04.2015 թվականի որոշմամբ կարևորել է, թե բռնագանձման հիմքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում «գույքի ինչպիսի՞ արժեքը պետք է հիմք ընդունվեր»: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից և այդ հիմքով բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2014 թվականի որոշումը, որպեսզի ընդհանուր իրավասության դատարանում այս հանգամանքը ողջ ծավալով քննարկվի և սահմանվի, թե անշարժ գույքի ինչպիսի արժեք պետք է հիմք ընդունվի` իրացված 25.200.000 ՀՀ դրա՞մը, 2010 թվականի գույքի շուկայական արժե՞քը, թե՞ անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նշված գործը բեկանվելուց հետո, ստորադաս դատարանները վկայակոչել են ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի թիվ ԵԱՆԴ/0399/02/09 որոշումը և փաստել, որ գույքը պետք է իրացվեր լիկվիդացիոն գնով: Սակայն որևէ դատական ատյան չի նշել, թե որն է այդ լիկվիդացիոն գինը և ինչպես պետք է որոշվի այդ լիկվիդացիոն գինը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2017 թվականի որոշումը:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 08.02.2008 թվականին Մարութ Միլիտոսյանի և Բանկի միջև կնքվել է թիվ 296 վարկային պայմանագիրը, որի շրջանակներում Մարութ Միլիտոսյանին տրամադրվել է 6.000.000 ՀՀ դրամ վարկ (հատոր 2-րդ, գ.թ. 2):

2. Համաձայն թիվ 296 վարկային պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող` Բանկի, Ամալյա Վարդանյանի և Մարութ Միլիտոսյանի միջև 08.02.2008 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի թիվ 296/1 պայմանագրի` ի ապահովումն Բանկի հանդեպ Մարութ Միլիտոսյանի ունեցած պարտավորության կատարման` գրավադրվել է Ամալյա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող հողամասը և արտադրական շինությունը, որը երկկողմ համաձայնությամբ գնահատվել է 8.600.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 3-4):

3. Համաձայն Բանկի կողմից 24.12.2010 թվականին տրված տեղեկանքի` Մարութ Միլիտոսյանի պարտքը 19.12.2010 թվականի դրությամբ կազմում է 7.320.368,90 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 17):

4. Ամալյա Վարդանյանը 28.09.2010 թվականին ծանուցվել է առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (հատոր 2-րդ, գ.թ. 31-32):

5. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թիվ 2763379 վկայականի համաձայն` 20.12.2010 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղի թիվ 1/1 հասցեի հողամասի և շինության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի և 08.02.2008 թվականին կնքված թիվ 296/1 գրավի պայմանագրի հիման վրա գրանցվել է Բանկի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 25-28):

6. Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 28.12.2010 թվականին տրված տեղեկանքի` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղի թիվ 1/1 հասցեում գտնվող շինության կադաստրային արժեքը կազմում է 1.035.262 ՀՀ դրամ, հողի արժեքը` 16.200.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 21):

7. 01.10.2015 թվականի «Փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ սույն քաղաքացիական գործով նշանակվել է փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Փորձագետների լուծմանն առաջադրվել է հետևյալ հարցերը. որքան են կազմում Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղի թիվ 1/1 հասցեի 2,0 հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566 քմ մակերեսով շինության շուկայական և լիկվիդացիոն արժեքները 29.01.2010 թվականի դրությամբ (հատոր 6-րդ, գ.թ. 36-37):

8. 12.04.2016 թվականի ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության համաձայն` ՀՀ Կոտայքի մարզ Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող 2,0 հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566 քմ մակերեսով շինության շուկայական արժեքը փորձաքննության առաջադրված 2010 թվականի հունվարի 29-ի դրությամբ կարող է կազմել 40.200.000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ Կոտայքի մարզ Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող 2,0 հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566 քմ մակերեսով շինության լիկվիդային արժեքը փորձաքննության առաջադրված 2010 թվականի հունվարի 29-ի դրությամբ կարող է կազմել 32.160.000 ՀՀ դրամ (հատոր 6-րդ, գ.թ. 51):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատարանի կողմից վերադաս դատական ատյանի սահմանած ծավալին համապատասխան գործի նոր քննության իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև Նախկին օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 48-րդ, 51-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ ստորադաս դատարանում գործի նոր քննությունը վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի կողմից սահմանված ծավալով իրականացնելու հարցին:

Նախկին օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ:

Նախկին օրենսգրքի 241.2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրելով, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում):

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, 30.04.2015 թվականի որոշմամբ բեկանելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2014 թվականի որոշումը և գործն ուղարկելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, պատճառաբանել է, որ գրավառուի կողմից մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքով կատարված փոփոխությունները գրավի առարկան ի սեփականություն ընդունելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված փոխհաշվարկների համար պետք է հիմք ընդունվի բացառապես գրավադրված անշարժ գույքն իրացնելիս տվյալ պահին շուկայում գործող` դրա արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը:

Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, 30.04.2015 թվականի որոշմամբ բեկանելով սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտը, ի թիվս այլ հարցերի, գործի նոր քննության ծավալում առաջադրել է գրավադրված գույքի լիկվիդացիոն արժեքի որոշման հարցը:

Գործի նոր քննության ընթացքում Դատարանի կողմից նշանակվել է փորձաքննություն: ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող 2,0 հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566 քմ մակերեսով շինության շուկայական արժեքը փորձաքննության առաջադրված 2010 թվականի հունվարի 29-ի դրությամբ կարող է կազմել 40.200.000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող 2,0 հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566 քմ մակերեսով շինության լիկվիդային արժեքը փորձաքննության առաջադրված 2010 թվականի հունվարի 29-ի դրությամբ կարող է կազմել 32.160.000 ՀՀ դրամ: Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 28.12.2010 թվականին տրված տեղեկանքի` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղի թիվ 1/1 հասցեում գտնվող շինության կադաստրային արժեքը կազմում է 1.035.262 ՀՀ դրամ, հողի արժեքը` 16.200.000 ՀՀ դրամ:

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է պատճառաբանություն այն մասին, որ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց իր կողմից հայցադիմումով նշվածները հիմնավորելու համար: Այսինքն` գույքի իրացումից հետո, կատարելով բոլոր անհրաժեշտ վճարումները, իրեն հանձնման ենթակա գումարի առկայության վերաբերյալ որևէ ապացույց հայցվորի կողմից չի ներկայացվել:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ գրավի առարկա անշարժ գույքի արժեքը որոշվել է երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ և անշարժ գույքն իրացնելիս հիմք են ընդունել «Պարտեր» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ ԱԳ-N121 գնահատման հաշվետվությունը: ՈՒստի բողոք բերած անձի նշած` «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից 06.11.2012 թվականին և ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 12.04.2016 թվականին տրված եզրակացությունները չեն կարող հիմք հանդիսանալ կողմերի միջև ծագած իրավահարաբերությունները կարգավորելու համար: Հետևաբար, այդ մասերով վերաքննիչ բողոքը համարվել է անհիմն:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանները սույն գործի նոր քննությունը չեն իրականացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշման հիման վրա` վերջինիս սահմանած գործի նոր քննության ծավալով, քանի որ հակառակ պարագայում գրավի առարկայի լիկվիդացիոն արժեքի որոշման հարցը դառնում էր ինքնանպատակ:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Դատարանը գործի քննությունը պետք է իրականացներ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքով գրավի առարկան Բանկին ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ վերադաս դատական ատյանի կողմից սահմանված ծավալի շրջանակներում` այդ նպատակին ծառայեցնելով դատավարական օրենքով դատարանին վերապահված իրավական միջոցները և հնարավորությունները:

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարել գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ հոդվածների խախտման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկները:

Վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտել է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Գտնում եմ, որ սույն գործով որպես իրավական հարցադրում անհրաժեշտ էր անդրադառնալ գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուին վերադարձման ենթակա գումարի հաշվարկման առանձնահատկություններին:

* ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների` իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն` գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն` գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`

1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`

2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ գրավի նպատակը գրավառուի` գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալն է, հետևաբար գրավառուի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` գրավի առարկան ի սեփականություն ընդունելը, ըստ էության, նշանակում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ: Ընդ որում, սույն գործով իրավահարաբերության ծագման ժամանակ գործող կանոնակարգմանը համապատասխան` գրավառուի կողմից ի սեփականություն ընդունած գրավի առարկայի պարտադիր իրացման պարտականություն դրված չէր, իսկ իրացման դեպքում դա դիտվում էր ոչ թե որպես գրավի առարկայի, այլ սեփականատիրոջ կողմից գույքի իրացում: Այսինքն` իրավահարաբերության ծագման ժամանակ գործող իրավակարգավորումների համաձայն` գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելը, ըստ էության, դադարեցնում էր գրավի իրավահարաբերությունները (տե՛ս, Ամալյա Վարդանյանն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեև նշված դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է քաղաքացու սեփականությունը հանդիսացող գրավի առարկայի բռնագանձման կապակցությամբ, սակայն այն կիրառելի է նաև այն դեպքում, երբ գրավատուն իրավաբանական անձ է, քանի որ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածում կատարված փոփոխությունը ֆիզիկական և իրավաբանական անձ գրավատուների դեպքում գործում էին միևնույն իրավակարգավորումները:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնել է, որ գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականությունը ընդունելը գրավի առարկայի իրացում համարելու հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ գրավառուն գրավի առարկայի նկատմամբ ձեռք բերելով սեփականության իրավունք, հնարավորություն է ստանում իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու այդ գույքը: ՈՒստի այդ պահից էլ գրավի առարկան համարվում է իրացված, իսկ գրավի հարաբերությունները` դադարած:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` (...) գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրելով, որ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի գրավ դրված գույքը տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնի հաշվարկով հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց դարձնել իր սեփականությունը կամ հանձնել երրորդ անձին ի սեփականություն, գտել է, որ գրավադրված անշարժ գույքն իրացնելիս տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գինը կարող է լինել միայն դրա արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը, քանի որ միայն նման ձևով է հնարավոր ապահովել գրավի առարկայի արագ իրացումն ու գրավառուի պահանջների բավարարումը (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Նիկոլյանի և մյուսների թիվ ԵԱՆԴ/0399/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետի` իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրության համաձայն` գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից` այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո, բավարարվում են գրավառուի պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի առանցքային գործառույթը ապահովման գործառույթն է, որի ուժով պարտատերը հնարավորություն է ունենում գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով ստանալ իր պահանջի բավարարում: Գրավի իրավունքի այս գործառույթը հիմք ընդունելով` օրենսդիրը սահմանել է գրավ դրված գույքի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկի կատարման պահանջ: Մասնավորապես` օրենսդիրը գրավառուին հնարավորություն է տվել գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից պահել այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարները և բավարարել իր պահանջները, իսկ այդ գումարների նվազեցման արդյունքում մնացած գումարը ենթակա է տրման գրավատուին: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու իրավահարաբերությունների կարգավորման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ գրավը չի կարող ծառայել որպես կողմերից որևէ մեկի (գրավատուի կամ գրավառուի) հարստացման միջոց. այն կոչված է ողջամիտ հավասարակշռություն ապահովելու` մի կողմից` գրավառուի` գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով իր պահանջի բավարարում ստանալու իրավունքի, մյուս կողմից` գրավատուի` գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը և գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասը հետ ստանալու օրինական շահի միջև:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ Վճռաբեկ դատարանը սույն գործով 30.04.2015 թվականի որոշմամբ բեկանելով Վերաքննիչ դատարանի 10.07.2014 թվականի որոշումը, թեև արձանագրել է, որ «գրավադրված անշարժ գույքն իրացնելիս տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գինը կարող է լինել միայն դրա արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը», սակայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է հետևյալ պատճառաբանությամբ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի` վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության բովանդակությունից հետևում է, որ սույն գործով ապացուցման առարկան են կազմում հիմնական պարտավորության չափը, գրավի առարկայի իրացումից ստացված գումարի չափը, վերջիններիս համամասնությունը և գրավի առարկայի իրացումից ստացված գումարից հիմնական պարտավորության և իրացման ծախսերը մարելուց հետո գրավատուին հանձնման ենթակա գումարի առկայությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները նյութական իրավունքի նորմի սխալ կիրառման արդյունքում ճիշտ չեն որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ չեն գնահատել գործում առկա ապացույցները, ինչն ազդել է գործի ելքի վրա»:

Հետևաբար գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի գործի քննության համար սահմանված ծավալը, գտել է, որ «ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշմամբ անհիմն են դառնում նաև բողոք բերած անձի փաստարկները` կապված գրավի առարկա գույքը տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով իրացնելու հետ: Տվյալ դեպքում, ՀՀ վճռաբեկ դատարանը հստակեցրել է, որ գրավադրված անշարժ գույքն իրացնելիս տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գինը կարող է լինել միայն դրա արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը:

Քննարկվող պարագայում, ըստ գործի նյութերի, գրավի առարկայի արժեքը սահմանելիս` կողմերը հիմք են ընդունել «Պարտեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված թիվ ԱԳ-N121 գնահատման հաշվետվությունը (հատոր 2-րդ, գ.թ. 09-16): Ըստ որի` ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Գողթ, Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի և շինության շուկայական արժեքը սահմանվել է 9.500.000 ՀՀ դրամ, իսկ լիկվիդացիոն արժեքը` 7.600.000 ՀՀ դրամ:

«Պարտեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված` ՀՀ Կոտայքի մարզ գ. Գողթ, Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի և շինության գնահատման հաշվետվությամբ արձանագրվել է, որ հողի կադաստրային արժեքը ենթակա է վճարման, որպիսի փաստը ևս իր ազդեցությունն է ունեցել գնահատված անշարժ գույքի արժեքի վրա:

Ավելին, հակառակ բողոք բերած անձի փաստարկների, «Պարտեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված գնահատման հաշվետվության ուսումնասիրությունից հետևում է, որ անշարժ գույքի գնահատման պատվիրատուն հանդիսացել է Մարութ Միլիտոսյանը: Նշվածից հետևում է նաև, որ գրավի առարկա անշարժ գույքի արժեքը որոշվել է երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ և անշարժ գույքն իրացնելիս` հիմք են ընդունել «Պարտեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված թիվ ԱԳ-N121 գնահատման հաշվետվությունը: ՈՒստի` բողոք բերած անձի նշած` «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ կողմից 2012 թվականի նոյեմբերի 06-ին և ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2016 թվականի ապրիլի 12-ին տրված եզրակացությունները չեն կարող հիմք հանդիսանալ կողմերի միջև ծագած իրավահարաբերությունները կարգավորելու համար: Հետևաբար` այդ մասերով վերաքննիչ բողոքը ևս անհիմն է»:

Այսինքն` Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ հարց էր դրվել, ոչ թե ճշտելու գրավադրված գույքի լիկվիդացիոն արժեքը (քանի որ այն առկա էր սույն քաղ. գործում), այլ որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ գնահատել գործում եղած առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանն անդրադառնալով գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուին վերադարձման ենթակա հաշվարկին` որոշել է «Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 23-ի թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով կայացրած վճիռը և փոփոխել հետևյալ կերպ.

Ամալյա Վարդանյանի հայցն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության` հրապարակային աճուրդով իրացված գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի վաճառքից առաջացած գումարի և գրավով ապահոված պարտավորության տարբերությունը կազմող գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել մասնակիորեն:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Ամալյա Վարդանյանի բռնագանձել 292.369,1 ՀՀ դրամ գումար` որպես հրապարակային աճուրդով իրացված գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի վաճառքից առաջացած գումարի և գրավով ապահոված պարտավորության տարբերությունը կազմող գումար:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 23-ի թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով կայացրած վճիռը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ»:

 

Սույն հատուկ կարծիքով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, հաշվի առնելով նաև նախկինում և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, հարկ եմ համարում արձանագրել որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Այսինքն չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը:

 

Դատավոր Մ. ԴՐՄԵՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.06.2020
N ԵԿԴ/0384/02/13
Որոշում