040.0698.111198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 նոյեմբերի 1998 թվականի թիվ 698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 145 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 87034 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով վերակազմավորելով «Գյումրիի ավտոնորոգում» բաց բաժնետիրական ընկերության (մասնավորեցվող գույքի կազմում ընդգրկել ընկերության տարածքում գտնվող անավարտ շինարարությունը 113,6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 100 հազ. դրամ գնահատված արժեքով)
1.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 81013 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 81013 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 64830 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 64830 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. «Գյումրիավտոնորոգում» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 6021,1 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1523,5 հազ. դրամ,
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1064,9 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3024,6 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 408,1 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով 300 հազ. դրամ:
1.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
1.6. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 140503 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Եղեգնաձորի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության մեթոդով վերակազմավորելով «Եղեգնաձորի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 134265 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 134265 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 134265 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 134265 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. «Եղեգնաձորի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 6238 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3426 հազ. դրամ,
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 354 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1585 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով 1579 հազ. դրամ:
2.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
2.6. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 7789 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Զոդող» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Զոդամետ» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 2605 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 2605 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 2084 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 2804 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. «Զոդող» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 5184,5 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 539,6 հազ. դրամ,
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2065,3 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 73,5 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 823,2 հազ. դրամ,
հաշվետու անձանց նկատմամբ` 608 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով 1074,9 հազ. դրամ:
3.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.6. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 27162 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երևանի թիվ 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Երևանի թիվ 10 հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
4.2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երևանի թիվ 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Արև 96» և «Ամբերդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին վարձակալության տրված պետական գույքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:
4.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 10923 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 10923 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4.. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 10923 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 10923 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երևանի թիվ 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 16239 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2536 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 943 հազ. դրամ,
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1510 հազ. դրամ,
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 4246 հազ. դրամ,
հաշվետու անձանց նկատմամբ` 3165 հազ. դրամ,
հիմնադիրների նկատմամբ` 313 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 123 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3403 հազ. դրամ:
4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
4.7. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. «Զովք» ԱԱՊՁ-ի գույքի կազմից առանձնացնել Գագարինի արտադրական բազայի գույքը:
5.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Զովք» ԱԱՊՁ-ի գույքի կազմից առանձնացված Գագարինի արտադրական բազայի գույքը մասնավորեցնել ամբողջությամբ դասային աճուրդով:
5.3. Սահմանել մասնավորեցվող պետական գույքի վաճառքի մեկնարկային գինը` 5182 հազ. դրամ:
5.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
5.5. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունից վարձակալած, հաշվեկշռային մեթոդով 8963 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Միություն» ՎՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (մասնավորեցվող 204 քառ. մ մակերեսով շենքի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային 7 ուղղիչ գործակից):
6.2. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
7.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երևանի թիվ 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալած, հաշվեկշռային մեթոդով 7116 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Արև 96» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
7.2. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
8.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երևանի թիվ 10 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալած, հաշվեկշռային մեթոդով 6806 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ամբերդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
8.2. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով (մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը) և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:
i
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 5-ի «Շիրակշին» ՊՁ-ի, «Երկաթբետոնե իրերի գործարան» ՓԲԸ-ի, «Գյումրիի հյուրանոցային տնտեսություն» ՊՁ-ի կազմից գույք առանձնացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 10-ի թիվ 261 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 145 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետում «Կումայրի հյուրանոցը» բառերը փոխարինել «Լենինական» հյուրանոցի 2-րդ մասնաշենքը» բառերով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 11-ից: