Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 180-ՐԴ, 182-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական      Վարչական գործ թիվ ՎԴ/2165/05/16

    և  վարչական պալատի որոշում            2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2165/05/16

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նելիկ Վարդանյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Նելիկ Վարդանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետի, երրորդ անձինք Սեյրան Գրիգորյանի, Մարգարիտ Հակոբյանի` Երևանի քաղաքապետի 29.12.2015 թվականի թիվ 4519-Ա որոշման 5-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Նելիկ Վարդանյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.12.2015 թվականի թիվ 4519-Ա որոշման 5-րդ կետը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 27.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (դատավորներ` Ա. Առաքելյան, Ա. Բաբայան, Ա. Թովմասյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2019 թվականի որոշմամբ Նելիկ Վարդանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.06.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշման դեմ Նելիկ Վարդանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նելիկ Վարդանյանը (ներկայացուցիչ Արամ Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Երևանի քաղաքապետարանը և երրորդ անձ Սեյրան Գրիգորյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

ՀՀ սահմանադրական դատարանը Նելիկ Վարդանյանի դիմումի հիման վրա 01.12.2020 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1565 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխան` սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթը, նոր ապացույց ներկայացնելու առումով, կաշկանդում է միայն վիճարկվող ակտը կայացրած վարչական մարմնին:

Վերոհիշյալ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ վիճարկվող դրույթը, սահմանափակելով վարչական մարմնի` վարչական գործի դատական քննության ընթացքում նոր ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը, չպետք է մեկնաբանվի այնպես, որ սահմանափակի անձանց դատական պաշտպանության իրավունքը, մասնավորապես, գործի արդարացի լուծման համար նշանակություն ունեցող նոր ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը:

i

Այսպիսով ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է նույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված պատասխանի հիմքերը, հիմնավորումները.

Ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

i

Վճռաբեկ բողոքի հիմքում բողոք բերած անձը վկայակոչել է ՀՀ Սահմանադրական դատարանի 01.12.2020 թվականի որոշումը, որով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածին տրված մեկնաբանությամբ ըստ էության արձանագրվել է, որ սույն գործով դատարանները «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությունը գնահատման առարկա չդարձնելով թույլ են տվել դատավարական իրավունքի խախտում: Մինչդեռ դատարանների կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտումը տվյալ գործի ելքի սխալ լուծմանը չի հանգեցրել, հետևաբար և առկա չէ դատական ակտը բեկանելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, որպիսի պարագայում վիճարկվող դատական ակտը միայն ձևական նկատառումներով չի կարող բեկանվել:

 

2.2 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Սեյրան Գրիգորյանի կողմից ներկայացված պատասխանի հիմքերը, հիմնավորումները.

Ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությունը որևէ ազդեցություն չի ունեցել տվյալ վեճի լուծման համար, քանի որ քրեական գործի շրջանակներում, քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից նույն հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել է նոր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, որի արդյունքներով կազմվել է թիվ 18-1452 փորձագետի եզրակացությունը: Նշված եզրակացությամբ հերքվել են «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 28.02.2018 թվականի եզրակացությամբ տրված հետևությունները և փաստվել է, որ վիճարկվող վարչական ակտով օրինականացված շինությունը համապատասխանում է քաղաքաշինության նորմերին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25022014-01-0244 վկայականի համաձայն` 11.11.2002 թվականի թիվ 5471 և թիվ 5472 նվիրատվության պայմանագրի, 20.05.2011 թվականի թիվ 01/18-07/1-Վ-294-296 ճարտարապետահատակագծային առաջադրանքի, 09.09.2011 թվականի թիվ 01/18-05/1-Վ-860-720 նախագծի, 09.09.2011 թվականի թիվ 01/18-Վ-861-732 շինարարության թույլտվության, 23.05.2013 թվականի թիվ 01/19-Վ-842-321 շին. շահագործման փաստագրման ակտի հիման վրա Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փողոց 81/1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 25.02.2014 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարվել է Նելիկ Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

2. Երևանի քաղաքապետի 29.12.2015 թվականի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» թիվ 4519-Ա որոշման 5-րդ կետով Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող 162.85 քմ (6.56 քմ մակերեսով հողամասի համար` Արտաշիսյան փողոց, հ 81/6, 156.29 քմ մակերեսով հողամասի համար` Արտաշիսյան փողոց, հ 81/7 հասցեները) ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված` հասարակական շինություն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը համարվել է Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչվել է օրինական, իսկ 6-րդ կետով նույն որոշման 5-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ է կատարվել կառույցն իրականացրած անձ` Սեյրան Սարգսի Գրիգորյանին:

3. 27.01.2016 թվականի «Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին» թիվ 21-4519-Ա պայմանագրով Երևան համայնքը Սեյրան Գրիգորյանին է վաճառել Արտաշիսյան փողոց, հ 81/7 հասցեում գտնվող 129.39 քմ (հասարակական/առևտրի սրահ) ընդհանուր մակերեսով կառույցը (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 25012016-01-0027, տրված 25.01.2016 թվականին) և կառույցի համար առանձնացված 156.29 քմ մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ` 19.01.2016 թվականին տրված թիվ 61-2016):

4. 27.01.2016 թվականի «Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին» թիվ 20-4519-Ա պայմանագրով Երևան համայնքը Սեյրան Գրիգորյանին է վաճառել Արտաշիսյան փողոց, հ 81/6 հասցեում գտնվող 0.87 քմ (հասարակական/առևտրի սրահ) ընդհանուր մակերեսով կառույցը (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 25012016-01-0029, տրված 25.01.2016 թվականին) և կառույցի համար առանձնացված 6.56 քմ մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ` 19.01.2016 թվականին տրված թիվ 62-2016):

5. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08042016-01-0079 վկայականի համաձայն` ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն որոշման, 03.12.2008 թվականի թիվ 4402 առուվաճառքի, 16.12.2011 թվականի թիվ 6809, 27.01.2016 թվականի թիվ 689, թիվ 690 ուղղակի վաճառքի պայմանագրերի, Երևանի քաղաքապետի 27.08.1998 թվականի թիվ 604, 13.10.1998 թվականի թիվ 810, 09.09.2011 թվականի թիվ 4157-Ա, 29.12.2015 թվականի թիվ 4519-Ա, 02.02.2016 թվականի թիվ 245-Ա որոշումների հիման վրա` Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փողոց, հ 81/4 անշարժ գույքի նկատմամբ 08.04.2016 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարվել է Սեյրան Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

6. ՀՀ վարչական դատարանի կողմից 11.11.2016 թվականին Երևան քաղաքի Արտաշիսյան փողոց, 81/4 հասցեում կատարված զննման արձանագրության համաձայն` զննմանը մասնակցել են Նելիկ Վարդանյանի ներկայացուցիչ Ռոմեն Ահարոնյանը, Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ Լիլիթ Նարիմանյանը և Սեյրան Գրիգորյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը: Մասնակիցները ցույց են տվել Սեյրան Գրիգորյանի կողմից կառուցված վեճի առարկա շինությունը, ինչպես նաև դրան անմիջապես կից գտնվող` Նելիկ Վարդանյանին պատկանող շինությունը: Անմիջապես վեճի առարկա շինության տանիքին կից պատի վրա առկա է եղել օդորակիչի արտաքին սարքավորում, որի վերևի հատվածով անցել է ջրահեռացման խողովակ: Վեճի առարկա շինության տանիքի շարունակության վրա տեղադրված են եղել օդափոխման խողովակներ, որոնք, ըստ զննման մասնակիցների, հանդիսացել են Նելիկ Վարդանյանին պատկանող շինության օդափոխման համակարգի խողովակները: Սեյրան Գրիգորյանի ներկայացուցիչը հայտնել է, որ այդ խողովակները տեղադրված են երկու շինությունների արանքում գտնվող` Երևան համայնքին պատկանող հողամասի վրա երրորդ անձի կողմից կառուցված տանիքի վրա: Ընդ որում, վերջինս հայտնել է, որ երկու շինությունների միջև ընկած այդ տարածքը վեճի առարկա տարածքի մաս չի կազմում, իսկ տանիքը ավելացվել է այդ տարածքի պահպանությունը և մաքրությունը ապահովելու նպատակով: Դատարանն արձանագրել է նաև, որ զննմամբ նշված շինությունների միջև ընկած վերոնշյալ տարածք մուտք գործելու ճանապարհ դրսից չի հայտնաբերվել:

7. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 29.11.2016 թվականի թիվ 18-6/2-79623 գրությամբ, ի պատասխան, Արմեն Օհանյանի կողմից Երևանի քաղաքապետարան հասցեագրված դիմումի` Արտաշիսյան փողոց թիվ 81/1 հասցեում գտնվող շինությունից դուրս եկող ծխատար խողովակների օրինական կամ անօրինական տեղադրված լինելու վերաբերյալ, հայտնվել է, որ համաձայն վարչության արխիվում հայտնաբերված նյութերի` առկա է վերոհիշյալ հասցեում ավտոտեխսպասարկման կետի ընդլայնման և երկրորդ հարկի կառուցման 09.09.2011 թվականի համաձայնեցված հ.01/18-05/1-Վ-860-720 աշխատանքային նախագիծ, որով քննարկվող կառույցի օդափոխության համար ծխատար խողովակների տեղադրում նախատեսված չէ:

8. «ՓՈՐՁԱԳԵՏ» անկախ հետազոտությունների կենտրոնի 08.06.2016 թվականի թիվ Փ-022-01-16» «Մասնագիտական եզրակացության» համաձայն` 2016 թվականի հունիսի 2-ից մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում հետազոտվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի 81/4 հասցեում գտնվող առևտրի սրահը, որի նպատակն է հանդիսացել նաև նշված շինության և դրան հարակից շինության միջև քաղաքաշինական նորմերի համապատասխանության հետազոտությունը: Նույն եզրակացության համաձայն` հետազոտվող շինությանը հարակից` պատակից առկա է այլ անձին պատկանող գույք, որը նույնպես մեկուսացած կառույց է, կառույցները միմյանց չեն խոչընդոտում սպասարկման առումով, քանի որ բլոկային դասավորվածության են, չունեն ընդհանուր կոնստրուկտիվ տարրեր, չունեն ընդհանուր հողամաս և չկա որևէ տարածքի սահմանափակ օգտագործման անհրաժեշտություն:

9. Դիմելով դատարան` Նելիկ Վարդանյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.12.2015 թվականի թիվ 4519-Ա որոշման 5-րդ կետը:

10. Դատարանը հայցը մերժելով պատճառաբանել է, որ. ««ՓՈՐՁԱԳԵՏ» անկախ հետազոտությունների կենտրոնի 08.06.2016 թվականի թիվ Փ-022-01-16» «Մասնագիտական եզրակացության» համաձայն` 2016 թվականի հունիսի 2-ից մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում հետազոտվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի 81/4 հասցեում գտնվող առևտրի սրահը, որի նպատակն է հանդիսացել նաև նշված շինության և դրան հարակից շինության միջև քաղաքաշինական նորմերի համապատասխանության հետազոտությունը: Նույն եզրակացության համաձայն` հետազոտվող շինությանը հարակից` պատակից առկա է այլ անձին պատկանող գույք, որը նույնպես մեկուսացած կառույց է, կառույցները միմյանց չեն խոչընդոտում սպասարկման առումով, քանի որ բլոկային դասավորվածության են, չունեն ընդհանուր կոնստրուկտիվ տարրեր, չունեն ընդհանուր հողամաս և չկա որևէ տարածքի սահմանափակ օգտագործման անհրաժեշտություն: Ամբողջ վերոգրյալի հիման վրա` Դատարանը գտնում է, որ վիճարկվող որոշմամբ հայցվորի սեփականության իրավունքը չի խախտվել»:

11. Հայցվորը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է թիվ 63200717 քրեական գործի շրջանակներում նշանակված 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությունը:

12. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է պատճառաբանելով, որ. «Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից Վերաքննիչ դատարանին ներկայացված թիվ 63200717 քրեական գործի շրջանակներում նշանակված 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությանը, ապա Վերաքննիչ դատարանը մեկ անգամ ևս վկայակոչում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, համաձայն որի` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետի 29.12.2015 թվականի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» թիվ 4519-Ա որոշման 5-րդ կետով Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող 162,85 քմ (6,56 քմ մակերեսով հողամասի համար` Արտաշիսյան փողոց, հ. 81/6, 156,29 քմ մակերեսով հողամասի համար` Արտաշիսյան փողոց, հ. 81/7 հասցեները) ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված` հասարակական շինություն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը համարվել է Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչվել է օրինական:

Նելիկ Վարդանյանը դիմելով Դատարան պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.12.2015 թվականի թիվ 4519-Ա որոշման 5-րդ կետը:

Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ ««ՓՈՐՁԱԳԵՏ» անկախ հետազոտությունների կենտրոնի 08.06.2016 թվականի թիվ Փ-022-01-16» «Մասնագիտական եզրակացության» համաձայն` 2016 թվականի հունիսի 2-ից մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում հետազոտվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի 81/4 հասցեում գտնվող առևտրի սրահը, որի նպատակն է հանդիսացել նաև նշված շինության և դրան հարակից շինության միջև քաղաքաշինական նորմերի համապատասխանության հետազոտությունը: Նույն եզրակացության համաձայն` հետազոտվող շինությանը հարակից` պատակից առկա է այլ անձին պատկանող գույք, որը նույնպես մեկուսացած կառույց է, կառույցները միմյանց չեն խոչընդոտում սպասարկման առումով, քանի որ բլոկային դասավորվածության են, չունեն ընդհանուր կոնստրուկտիվ տարրեր, չունեն ընդհանուր հողամաս և չկա որևէ տարածքի սահմանափակ օգտագործման անհրաժեշտություն: Ամբողջ վերոգրյալի հիման վրա` Դատարանը գտնում է, որ վիճարկվող որոշմամբ հայցվորի սեփականության իրավունքը չի խախտվել»:

Հայցվորը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է թիվ 63200717 քրեական գործի շրջանակներում նշանակված 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությունը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Նելիկ Վարդանյանի վերաքննիչ բողոքը` ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից Վերաքննիչ դատարանին ներկայացված թիվ 63200717 քրեական գործի շրջանակներում նշանակված 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությանը, ապա Վերաքննիչ դատարանը մեկ անգամ ևս վկայակոչում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, համաձայն որի` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշման դեմ Նելիկ Վարդանյանի ներկայացուցչի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Նելիկ Վարդանյանի դիմումը, 01.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1565 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, համաձայն որի` «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթը, նոր ապացույց ներկայացնելու առումով, կաշկանդում է միայն վիճարկվող ակտը կայացրած վարչական մարմնին:

i

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «օրենսդիրը հստակ սահմանել է վարչական ակտի վիճարկման սահմանները` նպատակ ունենալով կանխատեսելի դարձնել վարչարարության ողջ գործընթացը, ինչը բխում է սահմանադրորեն նախանշված նպատակներից, մասնավորապես, Սահմանադրության 50-րդ հոդվածում ամրագրված` անձանց պատշաճ վարչարարության իրավունքի իրացման անհրաժեշտությունից:

Այդ իսկ պատճառով վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է, որ դատարանները վարչական մարմնի նկատմամբ դատական վերահսկողությունն իրականացնեն, նախ և առաջ, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների շրջանակներում:

Մյուս կողմից, (...) ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում գործի քննության ընթացքում հետազոտել այնպիսի նոր ապացույցներ, որոնք հաստատում են վարչական ակտի` օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա ընդունված լինելը, կամ որոնք հաստատում են, որ վարչական ակտի հասցեատերը համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կաշառքի, սպառնալիքի, վարչական մարմնի պաշտոնատար անձին դիտավորյալ մոլորության մեջ գցելու կամ կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով: Վերոհիշյալ փաստերը դատական կարգով հաստատվելիս դատարանը լիազորված է ոչ իրավաչափ, հետևաբար` անվավեր ճանաչել տվյալ վարչական ակտը:

Ավելին, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ոչ միայն հնարավորություն է ընձեռում գործի քննության ընթացքում հետազոտելու նոր ապացույցներ, այլև գործի ի պաշտոնե քննության սկզբունքի շրջանակներում պարտավորեցնում է դատարանին ձեռք բերել բոլոր անհրաժեշտ ապացույցները, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա հանգել պատճառաբանված ներքին համոզման, ինչը պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից»:

Ելնելով վերոգրյալից` ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «վիճարկվող դրույթը, սահմանափակելով վարչական մարմնի` վարչական գործի դատական քննության ընթացքում նոր ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը, չպետք է մեկնաբանվի այնպես, որ սահմանափակի անձանց դատական պաշտպանության իրավունքը, մասնավորապես, գործի արդարացի լուծման համար նշանակություն ունեցող նոր ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը:

i

Մինչդեռ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթի ձևակերպումը կարող է տպավորություն ստեղծել, որ վիճարկման հայցի շրջանակներում վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս դատարանները հետազոտում են բացառապես վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները: Դիմողի նկատմամբ նման մոտեցում է ցուցաբերել նաև վերաքննիչ վարչական դատարանը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի` «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթին տալով սահմանափակ մեկնաբանություն, ինչի արդյունքում արգելափակվում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը»:

i

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 01.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1565 որոշմամբ արձանագրված` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառելու արդյունքում, Նելիկ Վարդանյանի համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի նոր քննության արդյունքում:

 

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը բեկանելու համար:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/2165/05/16 վարչական գործով 19.11.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ

 

19.11.2021 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի նոյեմբերի 19-ին գրավոր ընթացակարգով քննելով Նելիկ Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին` ըստ հայցի Նելիկ Վարդանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետի, երրորդ անձինք Սեյրան Գրիգորյանի, Մարգարիտ Հակոբյանի` Երևանի քաղաքապետի 29.12.2015 թվականի թիվ 4519-Ա որոշման 5-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Նելիկ Վարդանյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.12.2015 թվականի թիվ 4519-Ա որոշման 5-րդ կետը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 27.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (դատավորներ` Ա. Առաքելյան, Ա. Բաբայան, Ա. Թովմասյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2019 թվականի որոշմամբ Նելիկ Վարդանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.06.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշման դեմ Նելիկ Վարդանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նելիկ Վարդանյանը (ներկայացուցիչ Արամ Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Երևանի քաղաքապետարանը և երրորդ անձ Սեյրան Գրիգորյանը»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

ՀՀ սահմանադրական դատարանը Նելիկ Վարդանյանի դիմումի հիման վրա 01.12.2020 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1565 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխան` սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթը, նոր ապացույց ներկայացնելու առումով, կաշկանդում է միայն վիճարկվող ակտը կայացրած վարչական մարմնին:

Վերոհիշյալ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ վիճարկվող դրույթը, սահմանափակելով վարչական մարմնի` վարչական գործի դատական քննության ընթացքում նոր ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը, չպետք է մեկնաբանվի այնպես, որ սահմանափակի անձանց դատական պաշտպանության իրավունքը, մասնավորապես, գործի արդարացի լուծման համար նշանակություն ունեցող նոր ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը:

i

Այսպիսով ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է նույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը»:

 

2.1 Վճռաբեկ դատարանը որպես Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքեր, հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

i

Վճռաբեկ բողոքի հիմքում բողոք բերած անձը վկայակոչել է ՀՀ Սահմանադրական դատարանի 01.12.2020 թվականի որոշումը, որով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածին տրված մեկնաբանությամբ ըստ էության արձանագրվել է, որ սույն գործով դատարանները «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությունը գնահատման առարկա չդարձնելով թույլ են տվել դատավարական իրավունքի խախտում: Մինչդեռ դատարանների կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտումը տվյալ գործի ելքի սխալ լուծմանը չի հանգեցրել, հետևաբար և առկա չէ դատական ակտը բեկանելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, որպիսի պարագայում վիճարկվող դատական ակտը միայն ձևական նկատառումներով չի կարող բեկանվել»:

 

2.2 Վճռաբեկ դատարանը որպես Սեյրան Գրիգորյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքեր, հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությունը որևէ ազդեցություն չի ունեցել տվյալ վեճի լուծման համար, քանի որ քրեական գործի շրջանակներում, քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից նույն հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել է նոր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, որի արդյունքներով կազմվել է թիվ 18-1452 փորձագետի եզրակացությունը: Նշված եզրակացությամբ հերքվել են «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 28.02.2018 թվականի եզրակացությամբ տրված հետևությունները և փաստվել է, որ վիճարկվող վարչական ակտով օրինականացված շինությունը համապատասխանում է քաղաքաշինության նորմերին»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25022014-01-0244 վկայականի համաձայն` 11.11.2002 թվականի թիվ 5471 և թիվ 5472 նվիրատվության պայմանագրի, 20.05.2011 թվականի թիվ 01/18-07/1-Վ-294-296 ճարտարապետահատակագծային առաջադրանքի, 09.09.2011 թվականի թիվ 01/18-05/1-Վ-860-720 նախագծի, 09.09.2011 թվականի թիվ 01/18-Վ-861-732 շինարարության թույլտվության, 23.05.2013 թվականի թիվ 01/19-Վ-842-321 շին. շահագործման փաստագրման ակտի հիման վրա Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փողոց 81/1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 25.02.2014 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարվել է Նելիկ Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

2. Երևանի քաղաքապետի 29.12.2015 թվականի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» թիվ 4519-Ա որոշման 5-րդ կետով Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող 162.85 քմ (6.56 քմ մակերեսով հողամասի համար` Արտաշիսյան փողոց, հ 81/6, 156.29 քմ մակերեսով հողամասի համար` Արտաշիսյան փողոց, հ 81/7 հասցեները) ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված` հասարակական շինություն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը համարվել է Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչվել է օրինական, իսկ 6-րդ կետով նույն որոշման 5-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ է կատարվել կառույցն իրականացրած անձ` Սեյրան Սարգսի Գրիգորյանին:

3. 27.01.2016 թվականի «Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին» թիվ 21-4519-Ա պայմանագրով Երևան համայնքը Սեյրան Գրիգորյանին է վաճառել Արտաշիսյան փողոց, հ 81/7 հասցեում գտնվող 129.39 քմ (հասարակական/առևտրի սրահ) ընդհանուր մակերեսով կառույցը (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 25012016-01-0027, տրված 25.01.2016 թվականին) և կառույցի համար առանձնացված 156.29 քմ մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ` 19.01.2016 թվականին տրված թիվ 61-2016):

4. 27.01.2016 թվականի «Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին» թիվ 20-4519-Ա պայմանագրով Երևան համայնքը Սեյրան Գրիգորյանին է վաճառել Արտաշիսյան փողոց, հ 81/6 հասցեում գտնվող 0.87 քմ (հասարակական/առևտրի սրահ) ընդհանուր մակերեսով կառույցը (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 25012016-01-0029, տրված 25.01.2016 թվականին) և կառույցի համար առանձնացված 6.56 քմ մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ` 19.01.2016 թվականին տրված թիվ 62-2016):

5. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08042016-01-0079 վկայականի համաձայն` ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն որոշման, 03.12.2008 թվականի թիվ 4402 առուվաճառքի, 16.12.2011 թվականի թիվ 6809, 27.01.2016 թվականի թիվ 689, թիվ 690 ուղղակի վաճառքի պայմանագրերի, Երևանի քաղաքապետի 27.08.1998 թվականի թիվ 604, 13.10.1998 թվականի թիվ 810, 09.09.2011 թվականի թիվ 4157-Ա, 29.12.2015 թվականի թիվ 4519-Ա, 02.02.2016 թվականի թիվ 245-Ա որոշումների հիման վրա` Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փողոց, հ 81/4 անշարժ գույքի նկատմամբ 08.04.2016 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարվել է Սեյրան Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

6. ՀՀ վարչական դատարանի կողմից 11.11.2016 թվականին Երևան քաղաքի Արտաշիսյան փողոց, 81/4 հասցեում կատարված զննման արձանագրության համաձայն` զննմանը մասնակցել են Նելիկ Վարդանյանի ներկայացուցիչ Ռոմեն Ահարոնյանը, Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ Լիլիթ Նարիմանյանը և Սեյրան Գրիգորյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը: Մասնակիցները ցույց են տվել Սեյրան Գրիգորյանի կողմից կառուցված վեճի առարկա շինությունը, ինչպես նաև դրան անմիջապես կից գտնվող` Նելիկ Վարդանյանին պատկանող շինությունը: Անմիջապես վեճի առարկա շինության տանիքին կից պատի վրա առկա է եղել օդորակիչի արտաքին սարքավորում, որի վերևի հատվածով անցել է ջրահեռացման խողովակ: Վեճի առարկա շինության տանիքի շարունակության վրա տեղադրված են եղել օդափոխման խողովակներ, որոնք, ըստ զննման մասնակիցների, հանդիսացել են Նելիկ Վարդանյանին պատկանող շինության օդափոխման համակարգի խողովակները: Սեյրան Գրիգորյանի ներկայացուցիչը հայտնել է, որ այդ խողովակները տեղադրված են երկու շինությունների արանքում գտնվող` Երևան համայնքին պատկանող հողամասի վրա երրորդ անձի կողմից կառուցված տանիքի վրա: Ընդ որում, վերջինս հայտնել է, որ երկու շինությունների միջև ընկած այդ տարածքը վեճի առարկա տարածքի մաս չի կազմում, իսկ տանիքը ավելացվել է այդ տարածքի պահպանությունը և մաքրությունը ապահովելու նպատակով: Դատարանն արձանագրել է նաև, որ զննմամբ նշված շինությունների միջև ընկած վերոնշյալ տարածք մուտք գործելու ճանապարհ դրսից չի հայտնաբերվել:

7. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 29.11.2016 թվականի թիվ 18-6/2-79623 գրությամբ, ի պատասխան, Արմեն Օհանյանի կողմից Երևանի քաղաքապետարան հասցեագրված դիմումի` Արտաշիսյան փողոց թիվ 81/1 հասցեում գտնվող շինությունից դուրս եկող ծխատար խողովակների օրինական կամ անօրինական տեղադրված լինելու վերաբերյալ, հայտնվել է, որ համաձայն վարչության արխիվում հայտնաբերված նյութերի` առկա է վերոհիշյալ հասցեում ավտոտեխսպասարկման կետի ընդլայնման և երկրորդ հարկի կառուցման 09.09.2011 թվականի համաձայնեցված հ.01/18-05/1-Վ-860-720 աշխատանքային նախագիծ, որով քննարկվող կառույցի օդափոխության համար ծխատար խողովակների տեղադրում նախատեսված չէ:

8. «ՓՈՐՁԱԳԵՏ» անկախ հետազոտությունների կենտրոնի 08.06.2016 թվականի թիվ Փ-022-01-16» «Մասնագիտական եզրակացության» համաձայն` 2016 թվականի հունիսի 2-ից մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում հետազոտվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի 81/4 հասցեում գտնվող առևտրի սրահը, որի նպատակն է հանդիսացել նաև նշված շինության և դրան հարակից շինության միջև քաղաքաշինական նորմերի համապատասխանության հետազոտությունը: Նույն եզրակացության համաձայն` հետազոտվող շինությանը հարակից` պատակից առկա է այլ անձին պատկանող գույք, որը նույնպես մեկուսացած կառույց է, կառույցները միմյանց չեն խոչընդոտում սպասարկման առումով, քանի որ բլոկային դասավորվածության են, չունեն ընդհանուր կոնստրուկտիվ տարրեր, չունեն ընդհանուր հողամաս և չկա որևէ տարածքի սահմանափակ օգտագործման անհրաժեշտություն:

9. Դիմելով դատարան` Նելիկ Վարդանյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.12.2015 թվականի թիվ 4519-Ա որոշման 5-րդ կետը:

10. Դատարանը հայցը մերժելով պատճառաբանել է, որ. ««ՓՈՐՁԱԳԵՏ» անկախ հետազոտությունների կենտրոնի 08.06.2016 թվականի թիվ Փ-022-01-16» «Մասնագիտական եզրակացության» համաձայն` 2016 թվականի հունիսի 2-ից մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում հետազոտվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի 81/4 հասցեում գտնվող առևտրի սրահը, որի նպատակն է հանդիսացել նաև նշված շինության և դրան հարակից շինության միջև քաղաքաշինական նորմերի համապատասխանության հետազոտությունը: Նույն եզրակացության համաձայն` հետազոտվող շինությանը հարակից` պատակից առկա է այլ անձին պատկանող գույք, որը նույնպես մեկուսացած կառույց է, կառույցները միմյանց չեն խոչընդոտում սպասարկման առումով, քանի որ բլոկային դասավորվածության են, չունեն ընդհանուր կոնստրուկտիվ տարրեր, չունեն ընդհանուր հողամաս և չկա որևէ տարածքի սահմանափակ օգտագործման անհրաժեշտություն: Ամբողջ վերոգրյալի հիման վրա` Դատարանը գտնում է, որ վիճարկվող որոշմամբ հայցվորի սեփականության իրավունքը չի խախտվել»:

11. Հայցվորը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է թիվ 63200717 քրեական գործի շրջանակներում նշանակված 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությունը:

12. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է պատճառաբանելով, որ. «Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից Վերաքննիչ դատարանին ներկայացված թիվ 63200717 քրեական գործի շրջանակներում նշանակված 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությանը, ապա Վերաքննիչ դատարանը մեկ անգամ ևս վկայակոչում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, համաձայն որի` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

i

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետի 29.12.2015 թվականի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» թիվ 4519-Ա որոշման 5-րդ կետով Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող 162,85 քմ (6,56 քմ մակերեսով հողամասի համար` Արտաշիսյան փողոց, հ. 81/6, 156,29 քմ մակերեսով հողամասի համար` Արտաշիսյան փողոց, հ. 81/7 հասցեները) ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված` հասարակական շինություն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը համարվել է Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչվել է օրինական:

Նելիկ Վարդանյանը դիմելով Դատարան պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.12.2015 թվականի թիվ 4519-Ա որոշման 5-րդ կետը:

Դատարանը հայցը մերժել է` պատճառաբանելով, որ ««ՓՈՐՁԱԳԵՏ» անկախ հետազոտությունների կենտրոնի 08.06.2016 թվականի թիվ Փ-022-01-16» «Մասնագիտական եզրակացության» համաձայն` 2016 թվականի հունիսի 2-ից մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում հետազոտվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի 81/4 հասցեում գտնվող առևտրի սրահը, որի նպատակն է հանդիսացել նաև նշված շինության և դրան հարակից շինության միջև քաղաքաշինական նորմերի համապատասխանության հետազոտությունը: Նույն եզրակացության համաձայն` հետազոտվող շինությանը հարակից` պատակից առկա է այլ անձին պատկանող գույք, որը նույնպես մեկուսացած կառույց է, կառույցները միմյանց չեն խոչընդոտում սպասարկման առումով, քանի որ բլոկային դասավորվածության են, չունեն ընդհանուր կոնստրուկտիվ տարրեր, չունեն ընդհանուր հողամաս և չկա որևէ տարածքի սահմանափակ օգտագործման անհրաժեշտություն: Ամբողջ վերոգրյալի հիման վրա` Դատարանը գտնում է, որ վիճարկվող որոշմամբ հայցվորի սեփականության իրավունքը չի խախտվել»:

Հայցվորը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է թիվ 63200717 քրեական գործի շրջանակներում նշանակված 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությունը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Նելիկ Վարդանյանի վերաքննիչ բողոքը` ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից Վերաքննիչ դատարանին ներկայացված թիվ 63200717 քրեական գործի շրջանակներում նշանակված 28.02.2018 թվականի փորձագետի եզրակացությանը, ապա Վերաքննիչ դատարանը մեկ անգամ ևս վկայակոչում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, համաձայն որի` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշման դեմ Նելիկ Վարդանյանի ներկայացուցչի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Նելիկ Վարդանյանի դիմումը, 01.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1565 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, համաձայն որի` «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթը, նոր ապացույց ներկայացնելու առումով, կաշկանդում է միայն վիճարկվող ակտը կայացրած վարչական մարմնին:

i

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «օրենսդիրը հստակ սահմանել է վարչական ակտի վիճարկման սահմանները` նպատակ ունենալով կանխատեսելի դարձնել վարչարարության ողջ գործընթացը, ինչը բխում է սահմանադրորեն նախանշված նպատակներից, մասնավորապես, Սահմանադրության 50-րդ հոդվածում ամրագրված` անձանց պատշաճ վարչարարության իրավունքի իրացման անհրաժեշտությունից:

Այդ իսկ պատճառով վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս անհրաժեշտ է, որ դատարանները վարչական մարմնի նկատմամբ դատական վերահսկողությունն իրականացնեն, նախ և առաջ, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների շրջանակներում:

Մյուս կողմից, (...) ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում գործի քննության ընթացքում հետազոտել այնպիսի նոր ապացույցներ, որոնք հաստատում են վարչական ակտի` օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա ընդունված լինելը, կամ որոնք հաստատում են, որ վարչական ակտի հասցեատերը համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կաշառքի, սպառնալիքի, վարչական մարմնի պաշտոնատար անձին դիտավորյալ մոլորության մեջ գցելու կամ կեղծ կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով: Վերոհիշյալ փաստերը դատական կարգով հաստատվելիս դատարանը լիազորված է ոչ իրավաչափ, հետևաբար` անվավեր ճանաչել տվյալ վարչական ակտը:

Ավելին, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ոչ միայն հնարավորություն է ընձեռում գործի քննության ընթացքում հետազոտելու նոր ապացույցներ, այլև գործի ի պաշտոնե քննության սկզբունքի շրջանակներում պարտավորեցնում է դատարանին ձեռք բերել բոլոր անհրաժեշտ ապացույցները, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա հանգել պատճառաբանված ներքին համոզման, ինչը պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից»:

Ելնելով վերոգրյալից` ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «վիճարկվող դրույթը, սահմանափակելով վարչական մարմնի` վարչական գործի դատական քննության ընթացքում նոր ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը, չպետք է մեկնաբանվի այնպես, որ սահմանափակի անձանց դատական պաշտպանության իրավունքը, մասնավորապես, գործի արդարացի լուծման համար նշանակություն ունեցող նոր ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը:

i

Մինչդեռ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթի ձևակերպումը կարող է տպավորություն ստեղծել, որ վիճարկման հայցի շրջանակներում վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս դատարանները հետազոտում են բացառապես վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները: Դիմողի նկատմամբ նման մոտեցում է ցուցաբերել նաև վերաքննիչ վարչական դատարանը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի` «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթին տալով սահմանափակ մեկնաբանություն, ինչի արդյունքում արգելափակվում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը»:

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 01.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1565 որոշմամբ արձանագրված` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառելու արդյունքում, Նելիկ Վարդանյանի համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի նոր քննության արդյունքում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը բեկանելու համար»:

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

Այսպես`

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով: Համանման կարգավորում է նախատեսված նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

Տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը: Ընդ որում, տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի գործառույթներից է բխում վերջինիս պարտականությունը պարզելու, թե որն է հանդիսանում այն վերջնական դատական ակտ կայացրած դատարանը, որը դիմողի նկատմամբ կիրառել է Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթը կամ այդ դրույթը մեկնաբանել է Սահմանադրությանը հակասող ճանաչված մեկնաբանությամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշմամբ Նելիկ Վարդանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.06.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը կիրառել է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը: Ընդ որում, այդ մասին է նշել նաև ՀՀ սահմանադրական դատարանն իր վերը նշված որոշման մեջ` արձանագրելով, որ «Օրենսգրքի վիճարկվող դրույթի ձևակերպումը կարող է տպավորություն ստեղծել, որ վիճարկման հայցի շրջանակներում վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս դատարանները հետազոտում են բացառապես վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները: Դիմողի նկատմամբ նման մոտեցում է ցուցաբերել նաև վերաքննիչ վարչական դատարանը` Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի` «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթին տալով սահմանափակ մեկնաբանություն, ինչի արդյունքում արգելափակվում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը»:

Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Նելիկ Վարդանյանի ներկայացուցիչը` որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքեր նշելով այն, որ վճռաբեկ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը խախտելու հետ:

Վճռաբեկ դատարանը նշված վճռաբեկ բողոքի ընդունումը 25.09.2019 թվականի որոշմամբ մերժել է նաև այն պատճառաբանությամբ, որ «Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար»:

Դրանից հետո Նելիկ Վարդանյանը դիմում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

ՀՀ սահմանադրական դատարանը 01.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1565 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, որի համաձայն` «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթը, նոր ապացույց ներկայացնելու առումով, կաշկանդում է միայն վիճարկվող ակտը կայացրած վարչական մարմնին:

Նույն որոշման 2-րդ կետում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:

Այժմ` նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու դիմում է ներկայացրել Նելիկ Վարդանյանը` պահանջելով «ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ բեկանել Վճռաբեկ դատարանի 25.09.2019 թվականի որոշումը` բեկանված մասով գործն ուղարկելով համապատասխան դատարան նոր քննության»:

Վճռաբեկ դատարանը 31.03.2021 թվականին որոշում է կայացրել նշված դիմումը վարույթ ընդունելու մասին:

Վճռաբեկ դատարանը, Նելիկ Վարդանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, իսկ վճռաբեկ բողոքը քննելով այն հիմքի սահմաններում, որ առկա է նոր հանգամանք, որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը բավարարելու, նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու մասին, որպիսի եզրահանգման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ լիովին համաձայն եմ:

Մինչդեռ միևնույն ժամանակ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի այն մասերի վերաբերյալ, որոնք վերաբերում են նույն բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը բեկանելուն հետևյալ պատճառաբանությամբ:

Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով որոշումը, որի վերաբերյալ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը, կայացրել է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու դիմումի (վճռաբեկ բողոքի) հիման վրա, և որպես վերանայման ենթակա դատական ակտ վերանայել է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը: Սակայն դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը:

Կարծում եմ, որ 1-ին որոշման առումով Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն իրավաչափ է և բխում է ինչպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումներից, այնպես էլ` ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում նշված պահանջից, քանի որ տվյալ դեպքում, անկախ այն հանգամանքից, որ Վերաքննիչ դատարանն իր հերթին կիրառել է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը, այնուամենայնիվ համապատասխան հարցի վերաբերյալ վերջնական դատական ակտ կայացրած դատարանը հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն է: Նշված դիրքորոշումս պայմանավորված է նրանով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, 25.09.2019 թվականին որոշում կայացնելով «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» նաև այն պատճառաբանությամբ, որ Նելիկ Վարդանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը գնահատելու արդյունքում դրանում ներկայացված փաստարկները բավարար չի համարել բողոքարկվող դատական ակտում նաև դատավարական իրավունքի նորմի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար, այսինքն` անհիմն համարելով նաև նշված դատավարական նորմի խախտումը Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված լինելու վերաբերյալ բողոքի հիմքը, ըստ էության, որպես վերջնական դատական ատյան անդրադարձել է Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմը խախտված կամ սխալ կիրառված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքին` իր հերթին ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումների համատեքստում սխալ մեկնաբանությամբ կիրառելով այդ նորմը:

Հենց դրանից ելնելով` գտնում եմ, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում նշված պահանջը պահպանելու առումով նոր հանգամանքով ենթակա է վերանայման բացառապես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականին «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

Ինչ վերաբերում է նույն բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը բեկանելուն, որպիսի որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը, ապա այդ մասով ցանկանում եմ հայտնել, որ վերը նշված պատճառաբանությամբ ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը վերանայելու համար նոր հանգամանք չէ, և Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանը կարող էր ստուգման ենթարկել և դրա արդյունքում բեկանել բացառապես այն դեպքում, երբ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելուց հետո նույն կամ առանձին որոշմամբ որոշում կայացներ Նելիկ Վարդանյանի կողմից առաջին անգամ բերված վերը նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին: Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը բեկանել է առանց դրա դեմ առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու, որը, կարծում եմ, դատավարական օրենսդրության կարգավորումների համատեքստում անթույլատրելի է:

 

    Դատավոր`                               Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 19 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.11.2021
N ՎԴ/2165/05/16
Որոշում