Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ Գ ...

 

 

320.0063.280416

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        04            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32016137

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

14 ապրիլի 2016 թվականի N 63-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 68-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգը սահմանելու մասին» N 68-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 4-րդ կետում.

i

ա. 1-ին ենթակետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աերոդրոմը շահագործողի (այսուհետ` Հայտատու) կողմից Գլխավոր վարչություն է ներկայացվում աերոդրոմը սերտիֆիկացնելու նախնական հայտ, ներառելով աերոդրոմի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` աշխարհագրական դիրքը (կոորդինատները, հարաբերական բարձրությունը), հատակագիծը, տարրերի (վազքուղի, ղեկուղի, կառամատույց) երկրաչափական չափերը և կրողունակությունը, օդանավերի տիպերը, որոնք նախատեսվում է շահագործել և տեղեկանք աերոդրոմում և դրա շրջանում օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների մասին.».

բ. 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. եթե աերոդրոմի վազքուղին/ները/ նախատեսվում է սերտիֆիկացնել ԻԿԱՕ-ի միջազգային ստանդարտներով սահմանված ճշգրիտ վայրէջքի համար I, II կամ III կարգախմբերով, ապա նախնական հայտին կից ներկայացվում է մասնագիտացված կազմակերպության փորձագիտական եզրակացությունն աերոդրոմի շրջանի համապատասխանության վերաբերյալ: Եթե աերոդրոմի վազքուղին (ները) նախատեսվում է սերտիֆիկացնել որպես ոչ սարքավորված կամ սարքավորված ոչ ճշգրիտ վայրէջքի համար վազքուղի, ապա նախնական հայտին կից ներկայացվում է վազքուղու կենտրոնից 4 կմ շառավղով շրջանի տեղանքի հանույթը, որի վրա նշվում են 5 մ և ավելի բարձրություն ունեցող արհեստական խոչընդոտները:».

գ. 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում, ուսումնասիրելով վերը նշված տեղեկությունները, ինչպես նաև աերոդրոմի շրջակա տեղանքի պայմանները, գնահատում է աերոդրոմի անվտանգ շահագործման հնարավորություններն ու սերտիֆիկացման նպատակահարմարությունը և արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին:

Հանձնաժողովի կողմից աերոդրոմի շրջակա տեղանքի ուսումնասիրությունները կարող են իրականացվել փաստացի զննման միջոցով:».

դ. 2-րդ ենթակետի «գ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

ե. 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը «դրույթների» բառից հետո լրացնել «և Կարգի հավելված 4-ի» բառերով, «ուղեցույցների» բառից հետո լրացնել «և Կարգի հավելված 5-ի» բառերով.

զ. 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. Աերոդրոմում և դրա շրջանում օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների համապատասխան թույլտվությունները, համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթների.».

է. 3-րդ ենթակետի «ե» պարբերությունը «ցանկը» բառից հետո լրացնել «, անվտանգության ապահովմանն ուղղված ավիացիոն հետազոտությունները, այդ թվում ռիսկերի գնահատումը` համաձայն ԻԿԱՕ-ի թիվ 9981 փաստաթղթի (Դոկ. 9981)».

ը. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Ձեռնարկի վերաբերյալ դիտողությունների և առաջարկությունների բացակայության դեպքում այն հաստատվում է նաև Գլխավոր վարչության պետի կողմից, իսկ դրանց առկայության դեպքում այն պաշտոնապես վերադարձվում է Հայտատուին լրամշակման.

ա. եթե աերոդրոմում առկա են անհամապատասխանություններ Գլխավոր վարչության կողմից ուսումնասիրվում են համաձայն Կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերության ներկայացված ավիացիոն հետազոտությունները, ռիսկերի գնահատումը և թռիչքային և ավիացիոն անվտանգության համազոր մակարդակի ապահովմանն ուղղված միջոցառումները.

բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված ուսումնասիրությունների արդյունքում Գլխավոր վարչությունը կայացնում է որոշում անհամապատասխանությունների ընդունելիության և աերոդրոմի շահագործողական սահմանափակումների կիրառման վերաբերյալ.

գ. աերոդրոմի շահագործողական սահմանափակումները ներկայացվում են «Աերոդրոմի Սերտիֆիկատի» անբաժանելի մաս հանդիսացող «Աերոդրոմի Սերտիֆիկատի Լրացման» մեջ և հրապարակվում են աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի մեջ:».

թ. 6-րդ ենթակետի «ժ» պարբերությունում «շփման» բառը փոխարինել «կցորդման» բառով.

2) Հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում, Գլխավոր վարչության համապատասխան հրամանով Հայտատուին տրվում է «Աերոդրոմի Սերտիֆիկատ» և «Աերոդրոմի Սերտիֆիկատի Լրացում» (այսուհետ` Սերտիֆիկատ), համաձայն Կարգի հավելված 3-ի.

1) Սերտիֆիկատների տրման վերաբերյալ Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումում վարվում է գրանցամատյան:».

i

3) Հավելվածի 13-րդ կետում «Գլխավոր վարչություն» բառերից հետո «:»-ը փոխարինել «.»-ով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1-ին ենթակետով.

«1) Ժամանակավոր Սերտիֆիկատ կարող է տրվել սերտիֆիկացված աերոդրոմի շահագործողի փոփոխության դեպքում. մինչ նոր Հայտատուի կողմից ներկայացված պաշտոնական հայտի գնահատումը:».

4) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 14-րդ կետով.

i

«14. Գլխավոր վարչության կողմից Սերտիֆիկատում կարող են իրականացվել փոփոխություններ, եթե`

1) Փոխվել է աերոդրոմ շահագործողը.

2) Փոփոխվել են աերոդրոմի շահագործման պայմանները.

3) Սերտիֆիկատով սահմանված տվյալների փոփոխության առաջարկ է ներկայացվել Աերոդրոմ շահագործողի կողմից:».

5) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 14.1 կետով`

i

«14.1. Աերոդրոմի շահագործողական ցուցանիշերի կամ տվյալների փոփոխությունների դեպքում Հայտատուի կողմից իրականացվում է Ձեռնարկի փոփոխություններ կամ լրացումներ.

1) Ձեռնարկի փոփոխություններ կամ լրացումներ կարող են իրականացվել Գլխավոր վարչության հանձնարարականով` Ձեռնարկում ներկայացվող տեղեկատվության ճշտության ապահովման նպատակով:

2) Հաստատված Ձեռնարկի փոփոխությունները և լրացումները համաձայնեցվում են Գլխավոր վարչության հետ և հաստատվում են Գլխավոր վարչության պետի հրամանով:».

6) Հավելվածի 21-րդ կետում աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«._____________________________________________.

|Ծածկագրի |  Ծածկագրի տառային նիշը            |

|թվային   |___________________________________|

|նիշը     |  A  |  B  |  C  |  D  |  E  |  F  |

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|

|   1     |18 մ |18 մ |23 մ |  -  |  -  |  -  |

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|

|   2     |23 մ |23 մ |30 մ |  -  |  -  |  -  |

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|

|   3     |30 մ |30 մ |30 մ |45 մ |  -  |  -  |

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|

|   4     |  -  |  -  |45 մ |45 մ |45 մ |60 մ |

._____________________________________________.

«.

 

i

7) Հավելվածի 26-րդ կետի 3-րդ ենթակետում «300» թիվը փոխարինել «300» թվով.

i

8) Հավելվածի 32-րդ կետի 8-րդ ենթակետում «լայնակի» բառը փոխարինել «երկայնակի» բառով.

i

9) Հավելվածի 35-րդ կետի 9-րդ ենթակետում «սահմանված հեռավորությունները» բառերից հետո «:»-ը փոխարինել «.»-ով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10-րդ ենթակետով.

«10) Աերոդրոմում պետք է նախատեսվի օդանավերի բարձրաչափ սարքի նախաթռիչքային ստուգման մեկ կամ մի քանի հրապարակ: Որպես ստուգման հրապարակ կարող է օգտագործվել աերոդրոմի կառամատույցը (ները).

ա. Հրապարակի գերազանցման (հարաբերական բարձրության) միջին մեծությունը 1մ ճշտությամբ հրապարակվում է աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի մեջ.

բ. Հրապարակի ցանկացած կետի գերազանցումը միջին մեծության նկատմամբ չպետք է գերազանցի 3 մետրից:».

i

10) Հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետում «Չիկագոյի կոնվենցիայի թիվ 14 «Աերոդրոմներ» Հավելվածի թիվ 1 հատորի N 5 Լրացման Ա5-1-Ա5-5» բառերը փոխարինել «Կարգի հավելված 7-ում ներկայացված N 1-N 5».

11) Հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«44. Սույն գլխում ներկայացված հարթությունների սահմաններից դուրս տեղակայված անշարժ օբյեկտները, որոնց բարձրությունը գետնի մակերևույթի նկատմամբ գերազանցում է 60 և ավելի մետրը, կարող են դիտարկվել որպես խոչընդոտ, եթե աերոնավիգացիոն հետազոտությունների արդյունքում սահմանվում է, որ դրանք կարող են սպառնալ թռիչքների անվտանգությանը.

1) Աերոնավիգացիոն հետազոտություններն իրականացվում են Գլխավոր վարչության կողմից: Գլխավոր վարչության հրավերով աերոնավիգացիոն հետազոտություններում կարող են մասնակցել Աերոդրոմ շահագործողի և օդային երթևեկության կառավարման մարմնի մասնագետները:».

12) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 61.1 կետով.

i

«61.1 Ղեկուղիների և օդանավերի հետադարձի հրապարակի անվտանգության եզրագոտիները և աերոդրոմի մնացած չկրող մակերեսները, որոնք նախատեսված չեն օդանավերի գետնավարման համար ենթակա են մականշման:

1) Չկրող մակերեսների մականշումն իրականացվում է 15 սմ լայնությամբ և իրարից 15 սմ հեռավորությամբ երկու դեղին գույնի հոծ գծերով:».

13) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 97.1 կետով.

i

«97.1 Եթե աերոդրոմում բացակայում է աերոդրոմային կարգավարական կետ կամ չի իրականացվում թռիչքատեղեկատվական ապահովում, ապա աերոդրոմում պետք է նախատեսվի ազդանշանային հրապարակ, որը պետք է տեսանելի լինի բոլոր կողմերից 300 մ բարձրությունից և հորիզոնի նկատմամբ 100 պայմաններում.

1) Ազդանշանային հրապարակը 9x9 մ քառակուսի է, որի կողմերը պետք է մականշվեն 30 սմ լայնությամբ սպիտակ գույնի գծանշանով: Շրջակա միջավայրում ցայտուն արտահայտված լինելու նպատակով ազդանշանային հրապարակը կարող է մականշվել կարմիր գույնով:».

14) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 97.2 կետով.

i

«97.2 Եթե աերոդրոմի վազքուղին գրունտային ծածկույթով է, ապա աերոդրոմը պետք է ապահովված լինի վայրէջքի ուղղության «T» նշանով, որի ձևը և չափերը ներկայացված են 9.Բ նկարի վրա.

 

----.______.

|      ._____________________.---

4 մ |                            |0.4 մ

|      ._____________________.---

----.______.

                 0.4 մ                                  «.

 

1) «T» նշանը մականշվում է սպիտակ կամ նարնջագույնով:».

i

15) Հավելածի 107-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե ցուցիչ նշանի տեղադրումը գործնականում հնարավոր կամ նպատակահարմար չէ, ապա այն կարող է փոխարինվել ցուցիչ մականշումով, որն իրականացվում է արհեստական ծածկույթի վրա:».

16) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 109.1 կետով.

i

«109.1 Ելնելով երթևեկության բարդությունից` ղեկուղիների հատման կամ դեպի կայանատեղ տանող հատվածներում ցուցիչ նշանները կարող են լրացվել ցուցիչ մականշումներով, որոնք իրականացվում են արհեստական ծածկույթի վրա ղեկուղու երկայնքով, այնպես որպեսզի տեսանելի լինեն օդանավի անձնակազմի համար.

1) Գտնվելու վայրի ցուցիչ նշանը փոխարինող կամ լրացնող մականշումն իրականացվում է սև ֆոնի վրա դեղին գույնով.

2) Երթևեկման ուղու ցուցիչ նշանի փոխարինող կամ լրացնող մականշումն իրականացվում է դեղին ֆոնի վրա սև գույնով:».

17) Հավելվածի Հավելված 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

._____________________________________________________________________.

|                    (ՀՀ զինանշան)              Հավելված              |

|                                       Հայաստանի Հանրապետության      |

|                                       միջազգային և  ներքին          |

|                                       օդանավակայանների աերոդրոմների |

|                                       սերտիֆիկացման կարգի           |

|                                                                     |

|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                  REPUBLIC OF ARMENIA        |

|ՔԱՂԱՔՍՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ             GENERAL DEPARTAMENT OF CIVIL      |

|ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ                             AVIATION             |

|                                                                     |

|ԱԵՐՈԴՐՈՄԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ N ___               CERTIFICATE OF AERODROME    |

|Սույնով հավաստիացվում է, որ                  Thiscenifks I hat       |

|                                                                     |

|_________________ աերոդրոմը, որը   Aerodrome of_____________________ |

|(աերոդրոմի անվանումը)                           (Name of aerodrome)  |

|                                   operated by ______________________|

|շահագործվում է ___________ կողմից               (aerodrome operator  |

|               (աերոդրոմի                             name)          |

|               շահագործողի         located __________________________|

|               անվանումը)                      (Latitude/Longitude)  |

|                                                                     |

|և  տեղակայված ___________________     complies with the requirements,|

|              (աշխարհագրական       esahiished by the legislation of  |

|              կոորդինատները)       he Republic of Armenia and in     |

|                                   acconlance with the provisions of |

|  բավարարում է Հայաստանի           Chicago Convention on             |

|Հանրապետության օրենսդրությամբ և    International Civil Aviation,     |

|Միջազգային ավիացիայի մասին Չիկագոյի presented to civil aerodromes.   |

|Կոնվենցիայի դրույթներով սահմանված     This Certificate authorizes the|

|քաղաքացիական աերոդրոմներին         Operator to ojjerate this         |

|ներկայացվող պահանջներին:           aerodrome according to the        |

|  Սույն Սերտիֆիկատը լիազորում է    approved Aerodrome Manual, and it |

|շահագործողին իրականացնելու տվյալ   is in effect in case the          |

|աերոդրոմի շահագործումը' հաստատված  conditions set in Aerodrome Manual|

|Աերոդրոմի ձեռնարկի համաձայն, և     are satisfied.                    |

|գործում է Աերոդրոմի ձեռնարկով         The General Department of Civa |

|սահմանված պայմանների պահպանման     Aviation may terminate or suspend |

|դեպքում:                           validity of this Certificate, if  |

|  Քաղաքացիական ավիացիայի գլխավոր   the Operator fail to comply with  |

|վարչությունը կարող է դադարեցնել    the requirements or               |

|կամ կասեցնել սույն Սերտիֆիկատի     restrictions, establisced by the  |

|գործողությունը, եթե շահագործողի    legislation of the Republic of    |

|կողմից չեն պահպանվել Հայաստանի     Armenia.                          |

|Հանրապետության օրենսդրությամբ                                        |

|սահմանված պահանջները կամ           This Certificate is open-ended and|

|սահմանափակումները:                 is not transferable.              |

|  Աերոդրոմի հիմնական ցոցանիշերր                                      |

|ներկայացված են սույն Սերտիֆիկատի   The essential conditions          |

|   Լրացման մեջ:                    prevailing at the aerodrome are   |

|   Սույն Սերտիֆիկատը տրված է       described in Appendix to this     |

|անժամկետ և  ենթակա չէ փոխանցման:   Certificate.                      |

|                                                                     |

|Ստորագրության տեղը  (կնիքի տեղը)   Տրման ամսաթիվը  «___» _____20___թ.|

|                                   date of ussuance «___»____20____y.|

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

| N ____ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԼՐԱՑՈՒՄ        APPENDIX TO CERTIFICATE N _____   |

|                                                                     |

| _____________________ ԱԵՐՈԴՐՈՄԻ   OF AERODROME OF _________________ |

| (աերոդրոմի անվանումը)                            (name of aerodrome)|

|                                                                     |

|      ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ        THE ISSENTIAL, CONDITIONS AT THE  |

|                                   AERODROME OD ____________________ |

|                                                (name of aerodrome)  |

|                                                                     |

|1. Աերոդրոմի ծածկագիրը                            ________________   |

|   The aerodrome reference code                                      |

|                                                                     |

|2. Կրիտիկական օդանավի տիպը                        ________________   |

|   Critical aircraft type                                            |

|                                                                     |

|3. Շահագործողական պայմանները կրիտիկական օդանավերի ________________   |

|   սպասարկման դեպքում                                                |

|   The operatioooonal restrictions at the aerodrome                  |

|                                                                     |

|4. Աերոդրոմի վթարափրկարարական և  հակահրդեհային    ________________   |

|   անվտանգության ապահովման մակարդակը                                 |

|   RFF category                                                      |

|                                                                     |

|5. Աերոդրոմի շահագործողական սահմանափակումները     ________________   |

|   The operational restrictions at the aeodrome                      |

|                                                                     |

|6. Թույլատրելի շեղումները                         ________________   |

|   The authorized deviations                                         |

|                                                                     |

|Սույն Լրացումը հանդիսանում է աերոդրոմի Սերտիֆիկատի անբաժանելի մաս    |

|This Appendix is an integral part of the aerodrome Certificate       |

._____________________________________________________________________.

 

18) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ Հավելված 5-ով.

 

i

«Հավելված 5

ՀՀ միջազգային և ներքին

օդանավակայանների աերոդրոմների

սերտիֆիկացման կարգի

 

ԱԵՐՈԴՐՈՄԻ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ընդհանուր բնույթի տեղեկատվություն, այդ թվում`

1) Աերոդրոմի ձեռնարկի նշանակությունը.

2) Իրավական կանոնակարգերով աերոդրոմի ձեռնարկին ներկայացվող պահանջները.

3) Աերոդրոմի օգտագործման պայմանները.

4) Աերոնավիգացիոն տեղեկատվության տրամադրման և հրապարակման համակարգը.

5) Աերոդրոմ շահագործողի պարտականությունները:

2. Աերոդրոմի տեղեկայման վերաբերյալ տվյալները, այդ թվում`

1) Աերոդրոմի հատակագիծը.

2) Աերոդրոմի հեռավորությունը մոտակա բնակավայրերի նկատմամբ.

3) Աերոդրոմ շահագործողի սեփականության կամ հողօգտագործման վերաբերյալ իրավունքները:

3. Հրապարակման ենթակա աերոդրոմի տվյալները, այդ թվում`

1) Ընդհանուր բնույթի տեղեկատվություն`

ա. աերոդրոմի անվանումը և տեղը.

բ. աերոդրոմի տեղորոշիչ կետի (վազքուղու կենտրոնի) աշխարհագրական կոորդինատները WGS-84 համակարգով.

գ. աերոդրոմի գերազանցումը (վազքուղու վայրէջքի գոտու առավել բարձր կետի հարաբերական բարձրությունը).

դ. աերոդրոմի շրջանում առավելագույն բարձր ջերմաստիճանը.

ե. տեղեկություններ աերոդրոմային փարոսի վերաբերյալ (առկայության դեպքում).

զ. տեղեկություններ Աերոդրոմ շահագործողի վերաբերյալ (անվանումը, հասցեն, հեռախոսահամար):

2) Աերոդրոմի շահագործողական տվյալները`

ա. տեղեկություններ աերոդրոմի տարրերի (վազքուղի, թռիչքային գոտի, ղեկուղի, կառամատույց, կայանատեղ, անվտանգության գոտիներ) երկրաչափական չափերի, թեքությունների և ծածկույթի վերաբերյալ.

բ. տեղեկություններ տեսողական միջոցների (քամու ուղղության ցուցիչ, աերոդրոմի լուսաազդանշանային համակարգ, մականշումներ, վայրէջքագծային լույսերի համակարգ, տեղեկատվական նշաններ) վերաբերյալ.

գ. ազիմուտալ (ՎՈՌ) ռադիոփարոսի ստուգման կետը և ռադիոհաճախականությունը.

դ. վազքուղու շեմերի, ղեկուղիների առանցքագծի, օդանավերի կայանատեղերի աշխարհագրական կոորդինատները WGS-84 համակարգով.

ե. աերոդրոմի շրջանում առկա խոչընդոտների ցանկը, այդ թվում դրանց աշխարհագրական կոորդինատները WGS-84 համակարգով, հարաբերական բարձրությունները և քարտեզները. համաձայն Չիկագոյի կոնվենցիայի N 4 և N 15 Հավելվածների.

զ. աերոդրոմի արհեստական ծածկույթով տարրերի ծածկույթի տեսակը և կրողունակությունը.

է. օդանավերի բաձրաչափերի նախաթռիչքային ստուգման կետի(երի) աշխարհագրական կոորդինատները WGS-84 համակարգով և հարաբերական բարձրությունները.

ը. հայտարարված հեռավորությունները` թափավազքի (TՕRA), թռիչքի (TՕDA), ընդհատված թռիչքի (ASDA) և վայրէջքի (LDA) համար տրամադրվող երկարությունները.

թ. տեղեկություններ աերոդրոմի վթարափրկարարական և հակահրդեհային ապահովման վերաբերյալ: Աերոդրոմի կատեգորիան ըստ վթարափրկարարական և հակահրդեհային անվտանգության ապահովման մակարդակի.

ժ. վթարված օդանավի էվակուացման գործընթացը, այդ թվում պատասխանատու անձանց տվյալները (պաշտոն, անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):

4. Տեղեկություններ աերոդրոմի շահագործողական գործընթացների և անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ թվում`

1) Աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի մեջ աերոդրոմի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության փոփոխության, ինչպես նաև NՕTAM-ների հրապարակման գործընթացը, ներառյալ`

ա. փոփոխությունների համար պատասխանատու անձանց տվյալները (պաշտոն, անուն, ազգանուն, հեռախոսահամար).

բ. Գլխավոր վարչությանն իրազեկելու կարգը:

2) Աերոդրոմի տարածք ֆիզիկական անձանց և տրանսպորտային միջոցների ապօրինի մուտքի կանխմանն ուղղված միջոցառռւմները, այդ թվում`

ա. աերոդրոմ շահագործողի, աերոդրոմում բազավորվող օդանավ շահագործողի (ների), Գլխավոր վարչության և այլ գերատեսչական մարմինների գործողությունների շրջանակները.

բ. աերոդրոմի տարածք մուտքի վերահսկման պատասխանատու անձանց տվյալները (պաշտոն, անուն, ազգանուն, հեռախոսահամար):

3) Աերոդրոմում վթարային իրավիճակների առաջացման դեպքերում գործողությունների ծրագիրը, որում ներկայացվում են`

ա. գործողությունները, որոնք կարող են առաջանալ աերոդրոմի տարածքում կամ շրջանում օդանավի անսարքության պատճառով, օդանավակայանի շենք-շինություններում հրդեհի բռնկման և օդանավի ապօրինի զավթման դեպքերում, ինչպես նաև դիվերսիոն գործողությունների արդյունքում.

բ. տեղեկություններ վթարային իրավիճակներում օգտագործման համար նախատեսված աերոդրոմային սարքավորումների և միջոցների, ինչպես նաև դրանց պարբերական փորձարկումների հաճախականության և արդյունքների վերաբերյալ.

գ. տեղեկություններ վթարային իրավիճակներում անձնակազմի պատրաստականությանն ուղղված ուսումնավարժական դասընթացների անցկացման և դրանց հաճախականության վերաբերյալ.

դ. վթարային իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների իրականացման համար ընդգրկված կազմակերպությունների և դրանց պատասխանատու անձանց տվյալները (պաշտոն, անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի և SITA հասցեներ, ռադիոկապի հաճախականությունը).

ե. դրույթներ արտակարգ իրավիճակների կոմիտեի կազմակերպման և պատասխանատու ղեկավարի նշանակման վերաբերյալ:

4) Տեղեկություններ վթարափրկարարական և հրդեհաշիջման միջոցների, սարքավորումների, անձնակազմի և գործողությունների վերաբերյալ, այդ թվում պատասխանատու անձանց տվյալները և գործառույթները:

5) Աերոդրոմ շահագործողի կողմից իրականացվող աերոդրոմի աշխատանքային մակերեսների տեսչական ստուգումների գործընթացը, այդ թվում`

ա. տեսչական ստուգումների անցկացման կարգը.

բ. համագործակցությունը օդային երթևեկության սպասարկման մարմնի հետ, տեսչական ստուգումների անցկացման ընթացքում և դրա համար անհրաժեշտ կապի միջոցները.

գ. տեսչական ստուգումների անցկացման վերաբերյալ գրառումների մատյանի վարման կարգը.

դ. տեղեկություններ տեսչական ստուգումների անցկացման ժամկետների և հաճախականությունների վերաբերյալ.

ե. տեսչական ստուգումների անցկացման համար մշակված հսկիչ ցանկը.

զ. տեսչական ստուգումների արդյունքների ներկայացման կարգը և արձանագրված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների ընդունման գործընթացը.

է. տեսչական ստուգումների անցկացման համար պատասխանատու անձանց տվյալները (պաշտոն, անուն, ազգանուն, հեռախոսահամար):

6) Տեղեկություններ աերոդրոմի աերոնավիգացիոն լույսերի և էներգամատակարարման համակարգերի ստուգումների և դրանց տեխնիկական սպասարկման վերաբերյալ, այդ թվում`

ա. ստուգումների հսկիչ ցանկը և անցկացման կարգը.

բ. ստուգումների արդյունքների արձանագրման կարգը և արձանագրված թերությունների վերացմանն ուղղված գործողությունները.

գ. կանոնավոր և վթարային իրավիճակներում տեխնիկական սպասարկման կարգերը.

դ. էներգասնուցման պահուստային աղբյուրների օգտագործման կարգը և էներգամատակարարման ընդհանուր կամ մասնակի խափանման դեպքերում վերականգնմանն ուղղված գործողությունները.

ե. աերոդրոմի աերոնավիգացիոն լույսերի և էներգամատակարարման համակարգերի ստուգումների և դրանց տեխնիկական սպասարկման համար պատասխանատու անձանց տվյալները (պաշտոն, անուն, ազգանուն, հեռախոսահամար):

7) Տեղեկություններ աերոդրոմի աշխատանքային մակերեսների սպասարկման վերաբերյալ, այդ թվում`

ա. արհեստական ծածկույթով մակերեսների տեխնիկական սպասարկման կարգը.

բ. աերոդրոմի վազքուղու թռիչքային գոտու և ղեկուղու (ների) անվտանգության եզրագոտիների տեխնիկական սպասարկման կարգը.

գ. աերոդրոմի ջրահեռացման համակարգի տեխնիկական սպասարկման կարգը:

8) Աերոդրոմի տարածքում շինարարական աշխատանքների իրականացման և (կամ) տեխնիկական սպասարկման ընթացքում անվտանգության ապահովմանն ուղղված ընթացակարգերը, այդ թվում`

ա. համագործակցությունն օդային երթևեկության սպասարկման մարմնի հետ.

բ. աշխատանքների իրականացման համար պատասխանատու անձանց տվյալները (պաշտոն, անուն, ազգանուն, հեռախոսահամար):

9) Տեղեկություններ կառամատույցում աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, այդ թվում`

ա. կառամատույցում աշխատանքները կազմակերպող ծառայությունը և նրա համագործակցությունն օդային երթևեկության սպասարկման մարմնի հետ.

բ. օդանավերի կայանատեղերի բաշխման ընթացակարգը.

գ. օդանավերի քարշակման և շարժիչների գործարկման ընթացակարգը.

դ. օդանավերի ուղեկցման ծառայությունը:

10) Տեղեկություններ կառամատույցում անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ թվում`

ա. օդանավերի վառելիքալցավորման ընթացքում նախազգուշական միջոցառումները.

բ. օդանավերից առաջացող ռեակտիվ հոսանքից անձանց պաշտպանության ապահովումը.

գ. կառամատույցի մաքրման գործընթացը.

դ. կառամատույցում տեղի ունեցած պատահարների և (կամ) միջադեպերի վերաբերյալ զեկույցների ներկայացման կարգը.

ե. կառամատույցում իրականացվող աշխատանքների նկատմամբ վերահսկողության կազմակերպումը:

11) Տեղեկություններ աերոդրոմի տարածքում վերգետնյա տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնակարգման վերաբերյալ, այդ թվում`

ա. աերոդրոմում ներդրված ճանապարհային երթևեկության կանոնները, ներառյալ արագությունների սահմանափակումները.

բ. աերոդրոմի տարածքում աշխատող տրանսպորտային միջոցների վարորդներին համապատասխան թույլտվությունների տրամադրման կարգը:

12) Տեղեկություններ աերոդրոմի տարածքում կենդանական աշխարհի (թռչուններ, կենդանիներ) կողմից սպառնացող վտանգի դեմ պայքարի վերաբերյալ, այդ թվում`

ա. կենդանական աշխարհի կողմից սպառնացող վտանգի գնահատման գործընթացը.

բ. կենդանական աշխարհի կողմից սպառնացող վտանգի դեմ պայքարի միջոցառումները.

գ. միջոցառումների իրականացման համար պատասխանատու անձանց տվյալները (պաշտոն, անուն, ազգանուն, հեռախոսահամար):

13) Տեղեկություններ խոչընդոտների նկատմամբ իրականացվող վերահսկողության գործընթացի վերաբերյալ, այդ թվում`

ա. աերոդրոմ շահագործողի իրավասության սահմաններում խոչընդոտների վերահսկողությունը.

բ. շենք-շինությունների բարձրությունների նկատմամբ իրականացվող վերահսկողությունը.

գ. աերոդրոմի շրջանում նոր կառուցվող շենք-շինությունների վերահսկողության գործընթացը.

դ. նոր առաջացած խոչընդոտների վերաբերյալ Գլխավոր վարչությանն իրազեկելու գործընթացը:

14) Տեղեկություններ աերոդրոմի աշխատանքային գոտիներից վթարված օդանավերի էվակուացման գործընթացի վերաբերյալ, այդ թվում`

ա. աերոդրոմ և օդանավ շահագործողների իրավասությունները և գործառույթները.

բ. օդանավ շահագործողին իրազեկման գործընթացը.

գ. համագործակցությունն օդային երթևեկության սպասարկման մարմնի հետ.

դ. վթարված օդանավի էվակուացման համար անհրաժեշտ մասնագետների ընդգրկման և սարքավորումների կիրառման կարգը.

ե. վթարված օդանավի էվակուացման աշխատանքների ապահովման համար պատասխանատու անձանց տվյալները (պաշտոն, անուն, ազգանուն, հեռախոսահամար):

15) Տեղեկություններ վտանգավոր նյութերի պահպանման և օգտագործման գործընթացների վերաբերյալ, այդ թվում`

ա. վտանգավոր նյութերի (ներառյալ ավիավառելիքը) պահպանման համար նախատեսված հատուկ գոտիները.

բ. վտանգավոր նյութերի ստացման, պահպանման և օգտագործման մեթոդները:

16) Սահմանափակ տեսանելիության պայմաններում աերոդրոմի շահագործման գործընթացը, այդ թվում`

ա. սահմանափակ տեսանելիության պայմաններում թռիչքների իրականացման գործընթացի կիրառման պայմանները.

բ. սահմանափակ տեսանելիության պայմաններում թռիչքների անվտանգության համար պատասխանատու անձանց տվյալները (պաշտոն, անուն, ազգանուն, հեռախոսահամար):

17) Տեղեկություններ ռադիոնավիգացիոն և ռադիոլոկացիոն միջոցների տեղադրման վայրերի պաշտպանության վերաբերյալ, այդ թվում`

ա. ռադիոնավիգացիոն և ռադիոլոկացիոն միջոցների սահմաններում իրականացվող աշխատանքների վերահսկողության կազմակերպումը.

բ. ռադիոնավիգացիոն և ռադիոլոկացիոն միջոցների սահմաններում վերգետնյա տեխնիկական սպասարկման իրականացման կարգը.

գ. ռադիոնավիգացիոն և ռադիոլոկացիոն միջոցների տեղադրման վայրերի վերաբերյալ նախազգուշացնող նշանների տեղադրման կարգը:»:

17) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Հավելված 6-ով.

 

i

«Հավելված 6

ՀՀ միջազգային և ներքին

օդանավակայանների աերոդրոմների

սերտիֆիկացման կարգի

 

ԱԵՐՈԴՐՈՄԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Թռիչքների անվտանգության ապահովման քաղաքականությունը` կապված աերոդրոմի շահագործման և տեխնիկական սպասարկման գործընթացների հետ:

2. Թռիչքների անվտանգության կառավարման համակարգի կազմակերպումը և կառուցվածքը, այդ թվում`

1) Համալրվածությունը համապատասխան մասնագետներով.

2) Անհատական կամ թիմային պատասխանատվությունները:

3. Թռիչքների անվտանգության կառավարման համակարգի ռազմավարությունը և պլանավորումը, այդ թվում`

1) Անվտանգության նպատակային ցուցանիշերի սահմանումը.

2) Թռիչքների անվտանգության բարձրացմանն ուղղված համապատասխան նախաձեռնությունների իրագործման առաջնահերթության բաշխումը.

3) Վտանգների նվազեցմանն ուղղված պայմանների մշակումը:

4. Թռիչքների անվտանգության կառավարման համակարգի իրագործումը, այդ թվում`

1) Թռիչքների անվտանգությանն առնչվող հաղորդագրությունների տրամադրման գործառույթների մեթոդները, գործողությունները և միջոցները.

2) Թռիչքների անվտանգության վերաբերյալ պահանջների ապահովումը:

5. Թռիչքների անվտանգության տեսանկյունից առավել կրիտիկական շրջանների որոշման համակարգը:

6. Թռիչքների անվտանգության մակարդակի բարձրացմանը և պատահարների բացառմանն ուղղված միջոցառումները, այդ թվում`

1) Վտանգներից պաշտպանվածության համակարգը, որը նախատեսում է պատահարների, միջադեպերի, բողոքների, թերությունների, սխալների և խափանումների վերլուծությունները և հետազոտումները.

2) Թռիչքների անվտանգության իրավիճակի մշտական վերահսկողությունը:

7. Թռիչքների անվտանգության իրավիճակի վերլուծության և ներքին ստուգումների համակարգը, այդ թվում թռիչքների անվտանգության նկատմամբ մշտական վերահսկողության համակարգերը և ծրագրերը:

8. Թռիչքների անվտանգության հետ կապված աերոդրոմային միջոցների վերաբերյալ փաստաթղթային համակարգի ձևակերպումը և վարումը, այդ թվում աերոդրոմի շահագործման և տեխնիկական սպասարկման տվյալների հաշվառումը և արձանագրումը:

9. Անձնակազմի որակավորումը և մասնագիտական պատրաստվածությունը, այդ թվում` անձնակազմի ատեստավորման համակարգը և մասնագիտական պատրաստվածության գնահատումը:

10. Աերոդրոմում շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ թռիչքների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների ապահովումը, այդ թվում կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում թռիչքների անվտանգությանն առնչվող դրույթների ընդգրկումը:»:

19) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Հավելված 7-ով.

 

i

«Հավելված 7

ՀՀ միջազգային և ներքին

օդանավակայանների աերոդրոմների

սերտիֆիկացման կարգի

 

ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱԳՐԵՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Աղյուսակ N 1 Երկայնություն/լայնություն

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Երկայնություն/լայնություն       |Ճշտություն|Ամբողջականություն    |

|___|________________________________|__________|_____________________|

|1. |Աերոդրոմի տեղորոշիչ կետը        |30 մ      |1x10(-3), սովորական  |

|___|________________________________|__________|_____________________|

|2. |Աերոդրոմում տեղակայված          |3 մ       |1x10(-5), կարևոր     |

|   |նավիգացիոն միջոցները            |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|3. |3-րդ գոտու խոչընդոտներ          |0.5 մ     |1x10(-5), կարևոր     |

|___|________________________________|__________|_____________________|

|4. |2-րդ գոտու խոչընդոտներ          |5 մ       |1x10(-5), կարևոր     |

|   |աերոդրոմի տարածքում)            |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|5. |Վազքուղու շեմը                  |1 մ       |1x10(-8), կրիտիկական |

|___|________________________________|__________|_____________________|

|6. |Վազքուղու վերջը (թռիչքի հետագծի |1 մ       |1x10(-8), կրիտիկական |

|   |ուղղման կետը)                   |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|7. |Վազքուղու առանցքագծի կետերը     |1 մ       |1x10(-8), կրիտիկական |

|___|________________________________|__________|_____________________|

|8. |Վազքուղու մոտ սպասման տեղը      |0.5 մ     |1x10(-8), կրիտիկական |

|___|________________________________|__________|_____________________|

|9. |Ղեկուղու առանցքագծի կետերը      |0.5 մ     |1x10(-5), կարևոր     |

|___|________________________________|__________|_____________________|

|10.|Սպասման տեղի մականշման գիծը     |0.5 մ     |1x10(-5), կարևոր     |

|___|________________________________|__________|_____________________|

|11.|Վազքուղուց դուրս բերման ուղեգիծը|0.5 մ     |1x10(-5), կարևոր     |

|___|________________________________|__________|_____________________|

|12.|Կառամատույցի սահմանները         |1 մ       |1x10(-3), սովորական  |

|___|________________________________|__________|_____________________|

|13.|Օդանավի հակասառցակալման         |1 մ       |1x10(-3), սովորական  |

|   |ապահովման գոտի                  |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|14.|Օդանավերի կայանատեղերի կետերը/  |0.5 մ     |1x10(-3), սովորական  |

|   |օդանավերի իներցիոն նավիգացիոն   |          |                     |

|   |համակարգի ստուգման կետերը       |          |                     |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2 Գերազանցում, բացարձակ և հարաբերական բարձրություններ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Գերազանցում, բացարձակ/          |Ճշտություն|Ամբողջականություն    |

|   |հարաբերական բարձրություններ     |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|1. |Աերոդրոմի գերազանցումը          |0.5 մ     |1x10(-5), կարևոր     |

|___|________________________________|__________|_____________________|

|2. |Աերոդրոմի գերազանցման կետում    |0.5 մ     |1x10(-5), կարևոր     |

|   |գեոիդի ալիքը WGS-84 համակարգով  |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|3. |Վազքուղու շեմը, ոչ ճշգրիտ       |0.5 մ     |1x10(-5), կարևոր     |

|   |վայրէջքի համար                  |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|4. |Վազքուղու շեմի գեոիդի ալիքը     |0.5 մ     |1x10(-5), կարևոր     |

|   |WGS-84 համակարգով, ոչ ճշգրիտ    |          |                     |

|   |վայրէջքի համար                  |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|5. |Վազքուղու շեմը, ճշգրիտ վայրէջքի |0.25 մ    |1x10(-8), կրիտիկական |

|   |համար                           |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|6. |Վազքուղու շեմի գեոիդի ալիքը     |0.25 մ    |1x10(-5), կրիտիկական |

|   |WGS-84 համակարգով, ճշգրիտ       |          |                     |

|   |վայրէջքի համար                  |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|7. |Վազքուղու առանցքագծի կետերը     |0.25 մ    |1x10(-5), կրիտիկական |

|___|________________________________|__________|_____________________|

|8. |Ղեկուղու առանցքագծի կետերը      |1 մ       |1x10(-5), կարևոր     |

|___|________________________________|__________|_____________________|

|9. |2-րդ գոտու խոչընդոտներ          |3 մ       |x10(-5), կարևոր      |

|   |(աերոդրոմի տարածքում)           |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|10.|3-րդ գոտու խոչընդոտներ          |0.5 մ     |1x10(-5), կարևոր     |

|___|________________________________|__________|_____________________|

|11.|Հեռաչափ սարքավորում (DME/P)     |3 մ (10ft)|1x10(-5), կարևոր     |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 3 Մագնիսական հակում (ուղղվածություն)

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Մագնիսական հակում               |Ճշտություն|Ամբողջականություն    |

|   |(ուղղվածություն)                |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|1. |Աերոդրոմի մագնիսական հակումը    |10        |1x10(-5), կարևոր     |

|   |(ուղղվածությունը)               |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|2. |Աերոդրոմի վայրէջքաուղղագծային   |10        |1x10(-5), կարևոր     |

|   |համակարգի (ILS) ուղղագծային     |          |                     |

|   |ռադիոփարոսի անտենայի մագնիսական |          |                     |

|   |հակումը (ուղղվածությունը)       |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|3. |Աերոդրոմի միկրոալիքային վայրէջքի|10        |1x10(-5), կարևոր     |

|   |համակարգի (MLS) ազիմուտալ       |          |                     |

|   |անտենայի մագնիսական հակումը     |          |                     |

|   |(ուղղվածությունը)               |          |                     |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 4 Ժելենգ (ուղղորդիչ անկյուն)

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Պելենգ (ուղղորդիչ անկյուն)      |Ճշտություն|Ամբողջականություն    |

|___|________________________________|__________|_____________________|

|1. |Աերոդրոմի վայրէջքաուղղագծային   |1/1000    |1x10(-5), կարևոր     |

|   |համակարգի (ILS) ուղղագծային     |          |                     |

|   |ռադիոփարոսի պելենգի (ուղղորդիչ  |          |                     |

|   |անկյան) նշանակումը              |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|2. |Աերոդրոմի միկրոալիքային վայրէջքի|1/1000    |1x10(-5), կարևոր     |

|   |համակարգի (MLS) զրոյական        |          |                     |

|   |ազիմուտի նշանակումը             |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|3. |Վազքուղու իական պելենգը         |1/1000    |1x10(-3), կարևոր     |

|   |(ուղղորդիչ անկյունը)            |          |                     |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 5 Երկարություն, հեռավորություն, չափ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Երկարություն, հեռավորություն,   |Ճշտություն|Ամբողջականություն    |

|   |չափ                             |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|1. |Վազքուղու երկարություն          |1 մ       |1x10(-8), կրիտիկական |

|___|________________________________|__________|_____________________|

|2. |Վազքուղու լայնություն           |1 մ       |1x10(-5), կարևոր     |

|___|________________________________|__________|_____________________|

|3. |Մինչև  տեղափոխված վազքուղու շեմի|1 մ       |1x10(-3), սովորական  |

|   |հեռավորություն                  |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|4. |Վազքուղու արգելակման վերջնագոտու|1 մ       |1x10(-8), կրիտիկական |

|   |երկարություն/լայնություն        |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|5. |Վազքուղու խոչընդոտներից ազատ    |1 մ       |1x10(-5), կարևոր     |

|   |գոտու երկարություն/լայնություն  |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|6. |Վայրէջքի համար տրամադրվող       |1 մ       |1x10(-8), կրիտիկական |

|   |երկարություն                    |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|7. |Թափավազքի համար տրամադրվող      |1 մ       |1x10(-8), կրիտիկական |

|   |երկարություն                    |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|8. |Թռիչքի համար տրամադրվող         |1 մ       |1x10(-8), կրիտիկական |

|   |երկարություն                    |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|9. |Ընդհատված թռիչքի համար          |1 մ       |1x10(-8), կրիտիկական |

|   |տրամադրվող երկարություն         |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|10.|Վազքուղու անվտանգության         |1 մ       |1x10(-5), կարևոր     |

|   |եզրագոտու լայնություն           |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|11.|Ղեկուղու լայնություն            |1 մ       |1x10(-5), կարևոր     |

|___|________________________________|__________|_____________________|

|12.|Ղեկուղու անվտանգության եզրագոտու|1 մ       |1x10(-5), կարևոր     |

|   |լայնություն                     |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|13.|Աերոդրոմի վայրէջքաուղղագծային   |3 մ       |1x10(-3), սովորական  |

|   |համակարգի (ILS) ուղղագծային     |          |                     |

|   |ռադիոփարոսի անտենայի և          |          |                     |

|   |վազքուղու շեմի միջև             |          |                     |

|   |հեռավորություն                  |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|14.|Աերոդրոմի վայրէջքաուղղագծային   |3 մ       |1x10(-3), սովորական  |

|   |համակարգի (ILS) վայրէջքագծային  |          |                     |

|   |ռադիոփարոսի անտենայի և          |          |                     |

|   |վազքուղու շեմի միջև             |          |                     |

|   |հեռավորություն (առանցքագծով)    |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|15.|Աերոդրոմի վայրէջքաուղղագծային   |3 մ       |1x10(-5), կարևոր     |

|   |համակարգի (ILS) տեղորոշակետերի  |          |                     |

|   |և  վազքուղու շեմի միջև          |          |                     |

|   |հեռավորություն                  |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|16.|Աերոդրոմի վայրէջքաուղղագծային   |3 մ       |1x10(-5), կարևոր     |

|   |համակարգի հեռաչափ սարքավորման   |          |                     |

|   |DME ILS և  վազքուղու շեմի միջև  |          |                     |

|   |հեռավորություն                  |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|17.|Աերոդրոմի միկրոալիքային վայրէջքի|3 մ       |1x10(-3), սովորական  |

|   |համակարգի (MLS) ազիմուտալ       |          |                     |

|   |անտենայի և  վազքուղու շեմի միջև |          |                     |

|   |հեռավորություն                  |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|18.|Աերոդրոմի միկրոալիքային վայրէջքի|3 մ       |1x10(-3), սովորական  |

|   |համակարգի (MLS) անկյունատեղային |          |                     |

|   |անտենայի և  վազքուղու շեմի միջև |          |                     |

|   |հեռավորություն (առանցքագծով)    |          |                     |

|___|________________________________|__________|_____________________|

|19.|Աերոդրոմի միկրոալիքային վայրէջքի|3 մ       |1x10(-5), կարևոր     |

|   |համակարգի (MLS) հեռաչափ         |          |                     |

|   |սարքավորման DME ILS և  վազքուղու|          |                     |

|   |շեմի միջև  հեռավորություն       |          |                     |

|   |(առանցքագծով)                   |          |                     |

._____________________________________________________________________.

«:

2. Աույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
14.04.2016
N 63-Ն
Հրաման