14.09.2024 -
040.1355.291216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2016 թվականի N 1355-Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «զ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները` համաձայն N 1 հավելվածի.
2) ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
(նախաբանը փոփ. 12.09.2024 թիվ 1470-Ն որոշում)
(որոշումը փոփ. 12.09.2024 թիվ 1470-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թվականի դեկտեմբերի 22-ի
N 1355-Ն որոշման
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները:
2. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հասկացությունները սույն հավելվածում կիրառվում են նույն իմաստով:
3. Գների պետական կարգավորումն իրականացվում է ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման, տեղադրման և կատարման ժամանակ` «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածում շարադրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան:
4. Ապրանքի գների պետական կարգավորումն իրականացվում է ռազմական կարիքների համար պետական պատվերով արտադրվող ռազմական ապրանքների և գույքի (աշխատանքների, ծառայությունների) նկատմամբ` կապված դրանց մշակման, արտադրության, սպասարկման, նորոգման և օգտահանման հետ:
5. Գների պետական կարգավորումն իրականացվում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդներին համապատասխան` հիմք ընդունելով հետևյալ մեխանիզմները`
1) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման ժամանակ ռազմական ապրանքների և գույքի նախնական գների որոշմամբ ու միակ մատակարարից (այսուհետ` միակ կատարող) նախատեսված գնման ժամանակ ռազմական ապրանքների և գույքի գների տեսակների ընտրություն.
2) ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման ժամանակ միակ մատակարարի հետ կնքվող պետական պայմանագրի նախնական (առավելագույն) գնի, ինչպես նաև ռազմական ապրանքների և գույքի գների տեսակի ու պետական պայմանագրի գնի չափի որոշում.
3) միակ մատակարարի հետ կնքված պետական պայմանագրի գնի չափի և ապրանքի գնի տեսակի հստակեցում:
6. Գների պետական կարգավորումն իրականացվում է պետական պատվիրատուի` Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի կողմից:
(6-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)
7. Պետական պայմանագրում կարող են սահմանվել ապրանքի կայուն կամ գործոնային գներ:
8. Պետական պայմանագրի կնքման ժամանակ գնի տեսակի որոշման դեպքում ապրանքի գնի տեսակի ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով`
1) ապրանքի գնի որոշման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով սահմանված ելակետային տվյալների առկայությունը.
2) միակ կատարողի կողմից պետական պայմանագրի չկատարման ռիսկի նվազեցումը` ելնելով պետական պայմանագրի կատարման ժամկետից.
3) տեխնոլոգիական ցիկլի տևողությունը և ապրանքի արտադրության սերիականությունը.
4) ապրանքի առանձին տեսակների և դրանց արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունները.
5) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման և պետական պայմանագրի կնքման ժամանակ նախատեսված աշխատանքների, ծառայությունների տեսակները:
9. Պետական պայմանագրի կնքման ժամանակ ապրանքի գործոնային գինը կիրառվում է տվյալ ապրանքի կայուն գնի որոշման համար բավարար ելակետային տվյալների բացակայության դեպքում, ինչպես նաև`
1) երեք տարվանից ավելի պատրաստման տեխնոլոգիական ցիկլ ունեցող ռազմական ապրանքների և գույքի մատակարարման դեպքում.
2) երեք տարվանից ավելի տևողությամբ ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված ապրանքի կատարելագործման համար գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դեպքում:
10. Գործոնային գինը նաև կիրառվում է ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված ապրանքի նոր տեսակների հեռանկարային մշակման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման համար պետական պայմանագրի կնքման ժամանակ, երբ պետական պայմանագրի կնքման պահին հնարավոր չէ որոշել նշված աշխատանքների կատարման ծախսերը, ինչպես նաև սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի նորոգման, տեխնիկական սպասարկման աշխատանքների դեպքում, երբ պետական պայմանագրի կնքման պահին բացակայում են աշխատատարությանը վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը: Այդպիսի պետական պայմանագրի կատարման ժամանակ պետական պատվիրատուն նշված պետական պայմանագրի սահմաններում փոխհատուցում է միակ կատարողի տնտեսապես հիմնավորված ծախսերը` հաշվի առնելով շահույթի չափը:
11. Ռազմական ապրանքների և գույքի կայուն գինը կիրառվում է պետական պայմանագրի կնքման ժամանակ բոլոր դեպքերում, երբ սույն հավելվածով չի նախատեսվում գների ուրիշ տեսակների կիրառում:
12. Ռազմական ապրանքների և գույքի կայուն գինը որոշվում է պետական պայմանագրում դրա գործողության ամբողջ ժամանակահատվածում և կարող է փոխվել օրենքներով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում, եթե համապատասխան պայմանները դրա վերանայման համար նախատեսված են պետական պայմանագրում:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թվականի դեկտեմբերի 22-ի
N 1355-Ն որոշման
ԿԱՐԳ
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման հետ կապված հարաբերությունները:
2. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հասկացությունները սույն կարգում կիրառվում են նույն իմաստով:
3. Սույն կարգը տարածվում է`
1) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ` ռազմարդյունաբերության կոմիտե) և միակ մատակարարի միջև ծագած փոխհարաբերությունների վրա` կապված միակ մատակարարից ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գների տեսակների կիրառման հետ.
2) մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով, պետական գաղտնիք պարունակող սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար կատարվող, հատուկ գիտահետազոտական կամ փորձակոնստրուկտորական աշխատանքների, ինչպես նաև պետական գաղտնիք չպարունակող, սակայն հատուկ կամ բացառիկ իրավունքով պայմանավորված` սույն կետում նշված ընթացակարգով իրականացվող գնումների վրա:
(3-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն, 12.09.2024 թիվ 1470-Ն որոշումներ)
4. Ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման և պետական պայմանագրի կնքման դեպքում պետական պատվիրատուն միակ մատակարարի (այսուհետ` միակ կատարող) համաձայնությամբ սահմանում է պետական պայմանագրում ներառված ապրանքի գնի տեսակը:
5. Գլխավոր կատարող կազմակերպությունը կազմում է գնահաշվարկ`
1) ելնելով արտադրանքի արտադրության և իրացման վրա կատարվող ծախսերից.
2) հաշվի առնելով արտադրանքի գնի մեջ շահույթը, որը չի կարող գերազանցել պետական պատվերի շրջանակներում իրականացված հատուկ գիտահետազոտական կամ փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) դեպքում բոլոր ծախսերի տասնհինգ տոկոսը:
Մնացած բոլոր` արտադրության կամ նորոգման պետական պատվերի շրջանակներում ներկայացվում է նախնական գնային առաջարկ (նախնական գնահաշվարկ), որում շահույթի սահմանափակում չի կիրառվում:
(5-րդ կետը փոփ. 12.09.2024 թիվ 1470-Ն որոշում)
6. Գլխավոր կատարողը հաշվարկում է ապրանքի գինը`
1) առաքման դեպքում` իր առաքման յուրաքանչյուր տարվա համար, եթե առաքումը նախատեսվում է ժամկետի ընթացքում, որը գերազանցում է մեկ տարին.
2) արտադրության դեպքում` արտադրության ամբողջ ժամանակահատվածի համար, հիմնավորելով յուրաքանչյուր տարվա պլանավորվող ծախսերը, եթե արտադրության տեխնոլոգիական ցիկլն ավելի քան մեկ տարի է:
7. Գլխավոր կատարողը, գնանշման հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտե է ներկայացնում սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան գնահաշվարկ, որտեղ պետք է արտացոլված լինի հետևյալ տեղեկատվությունը`
1) նյութական ծախսումների բացվածք.
2) աշխատանքի վարձատրության ծախսումների բացվածք.
3) անձնակազմի գործուղման և տրանսպորտային ծախսումների (կապված զորքերում կատարված աշխատանքների հետ) բացվածք.
4) հաշվարկներ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի վերաբերյալ` համաձայն N 2 ձևի.
5) շահույթի հաշվարկ.
6) անուղղակի հարկեր.
7) այլ փաստաթղթեր, որոնք, գլխավոր կատարողի կարծիքով, անհրաժեշտ են նախնական գնահաշվարկի հիմնավորման համար:
(7-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)
8. Ռազմարդյունաբերության կոմիտեն գնահաշվարկն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրա համապատասխանությունը գնահաշվարկի կատարման մեթոդական ուղեցույցին:
(8-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)
9. Գլխավոր կատարողը ներկայացրած գնահաշվարկներում, ի թիվս այլ ծախսերի, ներառում է նաև`
1) այն վարկերի տոկոսները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության ռազմական պատվեր կատարելու համար.
2) ոչ ընթացիկ ակտիվների վարձակալության գումարները.
3) ոչ ընթացիկ ակտիվների` կազմակերպության կողմից անցկացված վերագնահատումից առաջացած արժեքի աճի տարեկան ամորտիզացիոն հատկացումները:
10. Գլխավոր կատարողի մոտ հաշվարկված տույժերն ու տուգանքները չեն ներառվում գնահաշվարկի մեջ:
11. Այն դեպքում, երբ գլխավոր կատարողը ներկայացրել է 8-րդ կետով նախատեսված ոչ բոլոր փաստաթղթերը կամ դրանք ներկայացրել է թերի, ապա ռազմարդյունաբերության կոմիտեի կողմից նշված առաջարկությունների քննարկման վերջնաժամկետը հաշվարկվում է դրանք լիարժեք ներկայացնելու օրվանից:
(11-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)
12. Ռազմարդյունաբերության կոմիտեն իրավունք ունի կազմակերպույուններից պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր` կապված ներկայացված առաջարկությունների հիմնավորման հետ:
(12-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)
13. Նախնական գնահաշվարկ կամ փաստացի ծախսերի գնահաշվարկում ներկայացրած գինը կարող է նվազեցվել պետական պատվիրատուի և գլխավոր կատարողի միջև կնքվող գնի համաձայնեցման արձանագրությամբ: Այս դեպքում գլխավոր կատարողը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե (այսուհետ` ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ) ներկայացնել համաձայնեցման արձանագրությամբ սահմանված գնին համապատասխան գնահաշվարկ:
(13-րդ կետը փոփ. 12.09.2024 թիվ 1470-Ն որոշում)
14. Ներկայացված փաստաթղթերի արժանահավատության, տվյալները ճշգրիտ ներկայացնելու պատասխանատուն, ինչպես նաև վրիպակների առկայության կամ ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելու ռիսկը կրողը կատարող կազմակերպությունն է:
Ձև N 1
ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ
_______________ ՏՆՕՐԵՆ
____ ___________ 20 թ. _______________ 20 թ.
ՆԱԽՆԱԿԱՆ (կամ ՓԱՍՏԱՑԻ)
ԳՆԱՀԱՇՎԱՐԿ N___
(ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԳՀՓԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ)
Պայմանագիր N___ առ ___.___.____ թ.
Հիմք ___________________________.
Ակտ______ առ ___.___ .____ թ.
._____________________________________________________________________.
|NN |Հոդվածների անվանումները |Տոկոսը|Կազմակերպու|Համաձայնեցված է|
|ը/կ | | |թյան ծախսե-|(դրամ) |
| | | |երը (դրամ) | |
|_____|____________________________|______|___________|_______________|
|I. |ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ | | | |
| |ԾԱԽՍՈՒՄՆԵՐԸ | | | |
|_____|____________________________|______|___________|_______________|
|II. |ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ | | | |
| |ԾԱԽՍՈՒՄՆԵՐԸ | | | |
|_____|____________________________|______|___________|_______________|
|III. |ԻՆՔՆԱՐԺԵՔԸ | | | |
|_____|____________________________|______|___________|_______________|
|IV. |ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ | | | |
|_____|____________________________|______|___________|_______________|
|V. |ԸՆԴԱՄԵՆԸ | | | |
|_____|____________________________|______|___________|_______________|
|VI. |ՇԱՀՈՒՅԹԸ | | | |
|_____|____________________________|______|___________|_______________|
|VII. |ԳԻՆԸ` ԱՌԱՆՑ ԱԱՀ-Ի | | | |
|_____|____________________________|______|___________|_______________|
|VIII.|ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ | | | |
|_____|____________________________|______|___________|_______________|
|IX. |ԳԻՆԸ | | | |
._____________________________________________________________________.
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ________________հաշվապահ
________________________
_________________ 20 թ. __________________ 20 թ.
ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԸ
1. Նյութական ծախսումներ.
1) հումքի և նյութերի ծախսումներ` հանած վերադարձվող թափոնների արժեքները.
._____________________________________________________________________.
|NN |Հումքի և |Չափի|Քանակը |Միավորի |Ընդհանուր |Ծանոթա- |
|ը/կ|նյութերի |միա-|(նորման) |գինը |գումարը |գրություն|
| |անվանում-|վորը|միավոր |(դրամ) |(դրամ) |(սկզբնա- |
| |ները, | |արտադրանքի | | |կան փաս- |
| |տիպերը | |համար | | |տաթղթի |
| |(բնութա- | |____________|___________|_______________|համարը, |
| |գրիչնե- | |կազմա |ՊՊՆ |կազմա-|ՀՀ |կազմա- |ՀՀ |ամսաթիվը |
| |րը) | |կեր. | |կերպ. |ԲՏԱՆ|կերպ. |ԲՏԱՆ |և այլն) |
| | | | | | |ՌԱԿ | |ՌԱԿ | |
|___|_________|____|______|_____|______|____|_______|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |8 (4*6)|9 (5*7)| 10 |
|___|_________|____|______|_____|______|____|_______|_______|_________|
|1. | | | | | | | | | |
|___|_________|____|______|_____|______|____|_______|_______|_________|
|2. | | | | | | | | | |
|___|_________|____|______|_____|______|____|_______|_______|_________|
|3. | | | | | | | | | |
|___|_________|____|______|_____|______|____|_______|_______|_________|
|4. | | | | | | | | | |
|_____________|____|______|_____|______|____|_______|_______|_________|
| Ընդամենը | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Միավորի գները ներկայացված են առանց ԱԱՀ-ի (կամ` ներառյալ ԱԱՀ-ն):
ՊՊՆ _____________տեխնոլոգ __________հաշվապահ
___________________________ _____________________ _____________________
____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.
_____________________________
____ __________________20 թ.
2) գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման.
._____________________________________________________________________.
|NN |Գնովի ու |Չափի|Քանակը |Միավորի |Ընդհանուր |Ծանոթա- |
|ը/կ|սեփական |միա-|(նորման) |գինը |գումարը |գրություն|
| |արտադրության |վորը|միավոր |(դրամ) |(դրամ) |(սկզբնա- |
| |կոմպլեկտավո- | |արտադրանքի| | |կան փաս- |
| |րող | |համար | | |տաթղթի |
| |շինվածքների | |__________|_________|_______________|համարը, |
| |և կիսապատ- | |կազմա.|ՊՊՆ|կազմա|ՀՀ |կազմա- |ՀՀ |ամսաթիվը |
| |րաստուքների | |կեր. | |կերպ.|ԲՏ-|կերպ. |ԲՏԱՆ |և այլն) |
| |անվանումները,| | | | |ԱՆ | |ՌԱԿ | |
| |տիպերը | | | | |ՌԱԿ| | | |
| |(բնութագրիչ- | | | | | | | | |
| |ները) | | | | | | | | |
|___|_____________|____|______|___|_____|___|_______|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |8 (4*6)|9 (5*7)| 10 |
|___|_____________|____|______|___|_____|___|_______|_______|_________|
|1. | | | | | | | | | |
|___|_____________|____|______|___|_____|___|_______|_______|_________|
|2. | | | | | | | | | |
|___|_____________|____|______|___|_____|___|_______|_______|_________|
|3. | | | | | | | | | |
|___|_____________|____|______|___|_____|___|_______|_______|_________|
|4. | | | | | | | | | |
|_________________|____|______|___|_____|___|_______|_______|_________|
| Ընդամենը | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Միավորի գները ներկայացված են առանց ԱԱՀ-ի (կամ` ներառյալ ԱԱՀ-ն):
ՊՊՆ _____________տեխնոլոգ _____________հաշվապահ
___________________________ _____________________ _____________________
____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.
_____________________________
____ __________________20 թ.
3) տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ.
._____________________________________________________________________.
|NN |Տեխնոլոգիա-|Չափի|Քանակը |Միավորի |Ընդհանուր |Ծանոթա- |
|ը/կ|կան |միա-|(նորման) |գինը |գումարը |գրություն|
| |նպատակներով|վորը|միավոր |(դրամ) |(դրամ) |(սկզբնա- |
| |օգտագործվող| |արտադրանքի | | |կան փաս- |
| |վառելիքի ու| |համար | | |տաթղթի |
| |էներգիայի | |___________|__________|_______________|համարը, |
| |տեսակների | |կազմա-|ՊՊՆ |կազմ-|ՀՀ |կազմա- |ՀՀ |ամսաթիվը |
| |անվանումնե-| |կերպ. | |ակեր.|ԲՏԱՆ|կերպ. |ԲՏԱՆ |և այլն) |
| |րը, տիպերը | | | | |ՌԱԿ | |ՌԱԿ | |
| |(բնութա- | | | | | | | | |
| |գրիչները) | | | | | | | | |
|___|___________|____|______|____|_____|____|_______|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |8 (4*6)|9 (5*7)| 10 |
|___|___________|____|______|____|_____|____|_______|_______|_________|
|1. | | | | | | | | | |
|___|___________|____|______|____|_____|____|_______|_______|_________|
|2. | | | | | | | | | |
|___|___________|____|______|____|_____|____|_______|_______|_________|
|3. | | | | | | | | | |
|___|___________|____|______|____|_____|____|_______|_______|_________|
|4. | | | | | | | | | |
|_______________|____|______|____|_____|____|_______|_______|_________|
| Ընդամենը | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Միավորի գները ներկայացված են առանց ԱԱՀ-ի (կամ` ներառյալ ԱԱՀ-ն):
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ _____________տեխնոլոգ _____________հաշվապահ
___________________________ _____________________ _____________________
____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.
_____________________________
____ __________________20 թ.
4) կողմնակի կազմակերպությունների, այլ պետությունների և քաղաքացիների կողմից կատարվող արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների արժեքներ.
ՊՊՆ _____________տեխնոլոգ __________հաշվապահ
___________________________ _____________________ _____________________
____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.
_____________________________
____ __________________20 թ.
2. Աշխատանքի վարձատրության ծախսումներ.
1) հիմնական արտադրական անձնակազմի հիմնական աշխատավարձի ծախսումներ.
._____________________________________________________________________.
|NN |Աշխատանք- |Կարգը|Աշխատատա- |Աշխատաժա- |Աշխատավարձը |Ծանոթա- |
|ը/կ|ների | |րությունը |մանակի |(դրամ) |գրություն|
| |անվանում- | |(մարդ/ժամ) |միավորի | | |
| |ները կամ | | |արժեքը | | |
| |անունը, | | |(դրամ) | | |
| |ազգանունը,| |___________|__________|_______________| |
| |պաշտոնը | |կազմա-|ՊՊՆ |կազմա|ՀՀ |կազմա- |ՀՀ | |
| | | |կերպ. | |կերպ.|ԲՏԱՆ|կերպ. |ԲՏԱՆ | |
| | | | | | |ՌԱԿ | |ՌԱԿ | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |8 (4*6)|9 (5*7)| 10 |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|1. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|2. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|3. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|4. | | | | | | | | | |
|______________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
| Ընդամենը | | | | | | | | |
._____________________________________________________________________.
ՊՊՆ _____________տեխնոլոգ ___________հաշվապահ
___________________________ _____________________ _____________________
____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.
_____________________________
____ __________________20 թ.
2) հիմնական արտադրական անձնակազմի լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումներ.
ա. արտաժամյա աշխատանք.
._____________________________________________________________________.
|NN |Աշխատանք- |Կարգը|Աշխատատա- |Աշխատաժա- |Աշխատավարձը |Ծանոթա- |
|ը/կ|ների | |րությունը |մանակի |(դրամ) |գրություն|
| |անվանում- | |(մարդ/ժամ) |միավորի | | |
| |ները կամ | | |արժեքը | | |
| |անունը, | | |(դրամ) | | |
| |ազգանունը,| |___________|__________|_______________| |
| |պաշտոնը | |կազմա-|ՊՊՆ |կազ -|ՀՀ |կազմա- |ՀՀ | |
| | | |կերպ. | |մակ. |ԲՏԱՆ|կեր. |ԲՏԱՆ | |
| | | | | | |ՌԱԿ | |ՌԱԿ | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |8 (4*6)|9 (5*7)| 10 |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|1. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|2. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|3. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|4. | | | | | | | | | |
|______________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
| Ընդամենը | | | | | | | | |
._____________________________________________________________________.
ՊՊՆ _____________տեխնոլոգ _________հաշվապահ
___________________________ _____________________ _____________________
____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.
_____________________________
____ __________________20 թ.
բ. գիշերային աշխատանք.
._____________________________________________________________________.
|NN |Աշխատանք- |Կարգը|Աշխատատա- |Աշխատաժա- |Աշխատավարձը |Ծանոթա- |
|ը/կ|ների | |րությունը |մանակի |(դրամ) |գրություն|
| |անվանում- | |(մարդ/ժամ) |միավորի | | |
| |ները կամ | | |արժեքը | | |
| |անունը, | | |(դրամ) | | |
| |ազգանունը,| |___________|__________|_______________| |
| |պաշտոնը | |կազմա-|ՊՊՆ |կազմա|ՀՀ |կազմա- |ՀՀ | |
| | | |կերպ. | |կերպ.|ԲՏԱՆ|կերպ. |ԲՏԱՆ | |
| | | | | | |ՌԱԿ | |ՌԱԿ | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |8 (4*6)|9 (5*7)| 10 |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|1. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|2. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|3. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|4. | | | | | | | | | |
|______________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
| Ընդամենը | | | | | | | | |
._____________________________________________________________________.
ՊՊՆ __________տեխնոլոգ _____________հաշվապահ
___________________________ _____________________ _____________________
____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.
_____________________________
____ __________________20 թ.
գ. հանգստյան և տոն օրերին կատարված աշխատանք.
._____________________________________________________________________.
|NN |Աշխատանք- |Կարգը|Աշխատատա- |Աշխատաժա- |Աշխատավարձը |Ծանոթա- |
|ը/կ|ների | |րությունը |մանակի |(դրամ) |գրություն|
| |անվանում- | |(մարդ/ժամ) |միավորի | | |
| |ները կամ | | |արժեքը | | |
| |անունը, | | |(դրամ) | | |
| |ազգանունը,| |___________|__________|_______________| |
| |պաշտոնը | |կազմա-|ՊՊՆ |կազմ-|ՀՀ |կազմա- |ՀՀ | |
| | | |կերպ. | |ակե. |ԲՏԱՆ|կերպ. |ԲՏԱՆ | |
| | | | | | |ՌԱԿ | |ՌԱԿ | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |8 (4*6)|9 (5*7)| 10 |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|1. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|2. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|3. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|4. | | | | | | | | | |
|______________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
| Ընդամենը | | | | | | | | |
._____________________________________________________________________.
ՊՊՆ _________տեխնոլոգ _____________հաշվապահ
___________________________ _____________________ _____________________
____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.
_____________________________
____ __________________20 թ.
դ. ոչ կատարողի մեղքով պարապուրդի ժամանակ.
._____________________________________________________________________.
|NN |Աշխատանք- |Կարգը|Տևողու- |Աշխատաժա- |Գումարը |Ծանոթա- |
|ը/կ|ների | |թյունը |մանակի |(դրամ) |գրություն|
| |անվանում- | |(մարդ/ժամ) |միավորի | | |
| |ները կամ | | |արժեքը | | |
| |անունը, | | |(դրամ) | | |
| |ազգանունը,| |___________|__________|_______________| |
| |պաշտոնը | |կազմ- |ՊՊՆ |կազմա|ՀՀ |կազմա- |ՀՀ | |
| | | |ակերպ.| |կերպ.|ԲՏԱՆ|կերպ. |ԲՏԱՆ | |
| | | | | | |ՌԱԿ | |ՌԱԿ | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |8 (4*6)|9 (5*7)| 10 |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|1. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|2. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|3. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|4. | | | | | | | | | |
|______________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
| Ընդամենը | | | | | | | | |
._____________________________________________________________________.
ՊՊՆ __________տեխնոլոգ _____________հաշվապահ
___________________________ _____________________ _____________________
____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.
_____________________________
____ __________________20 թ.
._____________________________________________________________________.
|Հիմնական արտադրական անձնակազմի |Գումարը |Ծանոթագրություն|
|պարգևատրումներ և արձակուրդային|(դրամ) | |
| |____________________| |
| |կազմակերպ.|ՀՀ ԲՏԱՆ | |
| | |ՌԱԿ | |
|________________________________|__________|_________|_______________|
|ե. պարգևատրումներ | | | |
|________________________________|__________|_________|_______________|
|զ. արձակուրդային | | | |
|________________________________|__________|_________|_______________|
|Ընդամենը | | | |
._____________________________________________________________________.
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ __________________հաշվապահ
_____________________________ __________________________
________________________20 թ. ____________________ 20 թ.
3. Անձնակազմի գործուղման և տրանսպորտային ծախսումներ` կապված զորքերում կատարված աշխատանքների հետ
1) անձնակազմի գործուղման ծախսումներ` կապված զորքերում կատարված աշխատանքների հետ
._____________________________________________________________________.
|NN |Գոր- |Կարգը|Գոր- |Գոր-|Գործուղ- |Գիշե- |Օրա- |Գործուղ- |Ծանո-|
|ը/կ|ծուղ- | |ծուղման|ծուղ|ման օրերի|րավարձ|պահիկ |ման ծախսը|թա- |
| |ված | |վերա- |ման |թիվը |(դրամ)|(դրամ)| |գրու-|
| |աշխա- | |բերյալ |վայ-| | | | |թյուն|
| |տողը | |տնօրենի|րը |_________| | |_________| |
| |(անու-| |հրամանի| |կազմա|ՊՊՆ| | |կազմ-|ՀՀ | |
| |նը, | |համարը | |կերպ.| | | |ակեր.|ԲՏ-| |
| |ազգա- | |և | | | | | | |ԱՆ | |
| |նունը)| |ամսա- | | | | | | |ՌԱԿ| |
| | | |թիվը | | | | | | | | |
|___|______|_____|_______|____|_____|___|______|______|_____|___|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |11 | 12 |
|___|______|_____|_______|____|_____|___|______|______|_____|___|_____|
|1. | | | | | | | | | | | |
|___|______|_____|_______|____|_____|___|______|______|_____|___|_____|
|2. | | | | | | | | | | | |
|__________|_____|_______|____|_____|___|______|______|_____|___|_____|
|Ընդամենը | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
ՊՊՆ __________տեխնոլոգ _____________հաշվապահ
___________________________ _____________________ _____________________
____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.
_____________________________
____ __________________20 թ.
2) անձնակազմի տրանսպորտային ծախսումներ` կապված զորքերում կատարված աշխատանքների հետ
._____________________________________________________________________.
|NN |Տրանսպոր- |Չափի |Ծախսումների|Միավորի |Ընդհանուր |Ծանոթա- |
|ը/կ|տային |միա- |քանակը |գինը |գումարը |գրություն|
| |ծախսումներ|վորը |(նորման) |(դրամ) |(դրամ) | |
| | | |___________|__________|_______________| |
| | | |կազմա-|ՊՊՆ |կազմա|ՀՀ |կազմա- |ՀՀ | |
| | | |կերպ. | |կերպ.|ԲՏԱՆ|կերպ. |ԲՏԱՆ | |
| | | | | | |ՌԱԿ | |ՌԱԿ | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |8 (4*6)|9 (5*7)| 10 |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|1. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|2. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|3. | | | | | | | | | |
|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
|4. | | | | | | | | | |
|______________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|
| Ընդամենը | | | | | | | | |
._____________________________________________________________________.
ՊՊՆ _________տեխնոլոգ _____________հաշվապահ
___________________________ _____________________ _____________________
____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.
_____________________________
____ __________________20 թ.
(1-ին ձևը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)
(13-րդ կետը փոփ. 12.09.2024 թիվ 1470-Ն որոշում)
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Գնահաշվարկի առաջին էջում`
1) գնահաշվարկը հաստատվում է կատարող կազմակերպության ղեկավարի (կամ նրան փոխարինող անձի) կողմից, դրվում է հաստատման ամսաթիվը և կազմակերպության կնիքը (առկայության դեպքում).
2) գնահաշվարկը համաձայնեցվում է ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ի նախագահի (կամ նրան փոխարինող անձի) կողմից, դրվում են համաձայնեցման ամսաթիվը և ստորաբաժանման կնիքը (առկայության դեպքում).
3) նշվում է` գնահաշվարկը նախնական է, թե փաստացի. Պայմանագրի կնքմանը նախորդող կամ պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվող գնահաշվարկը նախնական է, իսկ կատարված աշխատանքների ընդունման և հետագա վճարման գործընթացում ներկայացվող գնահաշվարկը` փաստացի:
Նախնական գնահաշվարկը ներկայացվում է կազմակերպության կանխատեսումների հիման վրա, իսկ փաստացի գնահաշվարկը` կազմակերպության կողմից փաստացի կատարած ծախսերի հիման վրա: Սերիական արտադրության և նորոգման դեպքում փաստացի գնահաշվարկ չի ներկայացվում.
4) գնահաշվարկին դրվում է տարեկան հերթական համար` սկսելով տարեսկզբից.
5) նշվում է կատարվող կամ կատարված աշխատանքի անվանումը.
6) նշվում են պայմանագրի համարը և ամսաթիվը.
7) նշվում են նաև գնահաշվարկի ու աշխատանքի կատարման հիմքերը և ակտի համարն ու ամսաթիվը.
8) նշվում է անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի տոկոսը.
9) հաշվետու տարում սերիական արտադրության արտադրանքի և նորոգման աշխատանքների նախնական գնահաշվարկների մեջ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի արտացոլման համար ընդունելի տարբերակ է կիրառել կազմակերպության հաշվետու տարվան նախորդող տարվա անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի` հաշվետու տարվան նախորդող տարվա հիմնական արտադրական անձնակազմի հիմնական և լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների նկատմամբ տոկոսները.
10) ռազմական պատվեր կատարող կազմակերպությունները գնահաշվարկները համաձայնեցնող ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ են ներկայացնում տեղեկանքներ (տեղեկանքների կազմման օրինակելի ձևերը` N 2 ձև) կազմակերպության հաշվետու տարվան նախորդող տարվա անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հոդվածների, ինչպես նաև հիմնական արտադրական անձնակազմի հիմնական ու լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների վերաբերյալ` հաշվարկելով նաև նշված տոկոսները.
11) այն դեպքում, երբ կազմակերպությունը գնահաշվարկը կազմում է գործունեության առաջին տարում, կամ կազմակերպության գործունեությունը չի կրում անընդհատ բնույթ, անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հաշվարկը կատարվում է տվյալ սերիական արտադրանքի արտադրության և նորոգման աշխատանքների կատարման ամբողջ ժամանակահատվածում նախատեսված կամ հաշվարկված ծախսերի` տեղեկանքներում ներկայացված հոդվածներով: Տվյալ աշխատանքին վերագրվող անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի մասը հաշվարկվում է հետևյալ կերպ`
(X) = x * y / z
որտեղ`
X-ը տվյալ աշխատանքին վերագրվող անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի մասն է,
x-ը արտադրանքի արտադրության, նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում կազմակերպության անուղղակի արտադրական ծախսումները և ոչ արտադրական ծախսերն են,
y-ը հիմնական արտադրական անձնակազմի` տվյալ աշխատանքի համար հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է,
z-ը արտադրանքի արտադրության, նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում կազմակերպության հիմնական արտադրական անձնակազմի հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է.
12) նշվում է ռազմական պատվերի կատարումից «Ընդամենը» հոդվածի նկատմամբ կազմակերպության շահույթի տոկոսը.
13) նշվում է ավելացված արժեքի հարկի տոկոսը (համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի).
14) ստորագրում է կազմակերպության հաշվապահը (կամ նրան փոխարինող անձը), դրվում է ստորագրման ամսաթիվը.
15) հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների նախնական գնահաշվարկների մեջ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի արտացոլման համար ընդունելի տարբերակ է կիրառել կազմակերպության հաշվետու տարվան նախորդող տարվա անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի` հաշվետու տարվան նախորդող տարվա հիմնական արտադրական անձնակազմի հիմնական և լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների նկատմամբ տոկոսները, իսկ այն դեպքում, երբ կազմակերպությունը նախնական գնահաշվարկը կազմում է գործունեության առաջին տարում, կամ կազմակերպության գործունեությունը չի կրում անընդհատ բնույթ, անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հաշվարկը կատարվում է ըստ տվյալ հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման ամբողջ ժամանակահատվածում նախատեսված ծախսերի` տեղեկանքներում ներկայացված հոդվածներով.
16) հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության կողմից հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման փաստացի գնահաշվարկների մեջ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հաշվարկը կատարվում է ըստ տվյալ աշխատանքի կատարման ամբողջ ժամանակահատվածում հաշվարկված ծախսերի` տեղեկանքներում ներկայացված հոդվածներով: Տվյալ աշխատանքին վերագրվող անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի մասը հաշվարկվում է հետևյալ կերպ`
(X) = x * y / z
որտեղ`
X-ը տվյալ աշխատանքին հաշվետու ժամանակահատվածում վերագրվող անուղղակի արտադրական ծախսումները և ոչ արտադրական ծախսերն են,
x-ը հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության ամբողջ անուղղակի արտադրական ծախսումները և ոչ արտադրական ծախսերն են,
y-ը հիմնական արտադրական անձնակազմի` տվյալ աշխատանքի համար հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման հաշվետու ժամանակահատվածում,
z-ը հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության հիմնական արտադրական ամբողջ անձնակազմի հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է:
(1-ին կետը փոփ. 12.09.2024 թիվ 1470-Ն որոշում)
2. ՈՒղղակի նյութական ծախսումների վերաբերյալ.
1) եթե կազմակերպությունն ավելացված արժեքի հարկով հարկվող կազմակերպություն է, ապա «Հումքի և նյութերի ծախսումներ` հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներում ներկայացված նյութական ծախսումների գները ներկայացվում են առանց ԱԱՀ-ի և աղյուսակներից ներքև կատարվում է նշում` «Միավորի գները ներկայացված են առանց ԱԱՀ-ի».
2) եթե կազմակերպությունն ավելացված արժեքի հարկով հարկվող կազմակերպություն չէ, ապա «Հումքի և նյութերի ծախսումներ` հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներում ներկայացված նյութական ծախսումների գները ներկայացվում են` ներառյալ ԱԱՀ-ն, և աղյուսակներից ներքև կատարվում է նշում` «Միավորի գները ներկայացված են` ներառյալ ԱԱՀ-ն».
3) սերիական արտադրության ժամանակ «Հումքի և նյութերի ծախսումներ` հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներում ներկայացված նյութական ծախսումների քանակները ներկայացվում են տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, կամ` նախնական կամ փաստացի նյութական ծախսումներով.
4) նորոգման և հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների ժամանակ «Հումքի և նյութերի ծախսումներ` հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներում ներկայացվում են նախնական կամ փաստացի նյութական ծախսումների քանակները.
5) փաստացի ծախսերով գնահաշվարկի դեպքում «Հումքի և նյութերի ծախսումներ` հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակների «Ծանոթագրություն» սյունակում լրացվում են նաև նյութական միջոցների սկզբնական փաստաթղթի համարները, ամսաթիվը և այլն, իսկ նախնական գնահաշվարկի դեպքում` ներկայացված միավորի գների աղբյուրները.
6) «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակի «Ծանոթագրություն» սյունակում նշվում է նաև դրանց գնովի կամ սեփական արտադրության լինելու մասին.
7) «Հումքի և նյութերի ծախսումներ` հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք կազմակերպությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներից հետո ներկայացված տեղեկատվության համար ստորագրում են կազմակերպության տեխնոլոգը և հաշվապահը.
8) «Կողմնակի կազմակերպությունների, այլ պետությունների և քաղաքացիների կողմից կատարվող արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների արժեքներ» հոդվածում ներկայացվում են տվյալ աշխատանքների պայմանագրային գները, պայմանագրերի համարները, ամսաթվերը` առանց ԱԱՀ-ի կամ ներառյալ ԱԱՀ-ն: Ներկայացված տեղեկատվության համար ստորագրում է կազմակերպության հաշվապահը:
3. Աշխատանքի վարձատրության ծախսումների վերաբերյալ.
1) սերիական արտադրության և նորոգման աշխատանքների ժամանակ «Հիմնական արտադրական անձնակազմի հիմնական աշխատավարձի ծախսումներ» աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում են աշխատանքների անվանումները` ըստ տեխնոլոգիական գործընթացների, իսկ հատուկ ԳՀՓԿԱ-ի ժամանակ` աշխատողների անունները, ազգանուններն ու նրանց պաշտոնները: ԳՀՓԿԱ-ի նախնական գնահաշվարկի ժամանակ աշխատողների անունները, ազգանունները նշելը պարտադիր չէ.
2) սերիական արտադրության ժամանակ աշխատատարության սյունակում աշխատատարությունը լրացվում է տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, իսկ դրանց չլինելու դեպքում` ելնելով նախնական և փաստացի տվյալներից (մարդ/րոպե, մարդ/ժամ, մարդ/օր, մարդ/ամիս և այլն).
3) նորոգման և հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների ժամանակ աշխատատարության սյունակը լրացվում է ըստ նախնական կամ փաստացի աշխատատարության (մարդ/րոպե, մարդ/ժամ, մարդ/օր, մարդ/ամիս և այլն).
4) աղյուսակներից հետո ներկայացված տեղեկատվության համար ստորագրում են կազմակերպության տեխնոլոգը և հաշվապահը.
5) արտաժամյա, գիշերային, հանգստյան և տոն օրերին կատարված, ոչ աշխատողի և ոչ կազմակերպության մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողի աշխատանքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով.
6) հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում արձակուրդայինն ընդունելի է հաշվարկել հիմնական արտադրական անձնակազմի հիմնական աշխատավարձի և լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների «ա» - «ե» ենթակետերի գումարի նկատմամբ 8.66 տոկոս, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 8.73 տոկոս:
4. Անձնակազմի գործուղման և տրանսպորտային ծախսումների վերաբերյալ` կապված զորքերում կատարված աշխատանքների հետ.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափերի համաձայն:
5. Այն աղյուսակները, որոնք չեն օգտագործվել, անհրաժեշտ չէ ներկայացնել:
«ՊՊՆ» և «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ» սյունակները լրացվում են այն դեպքերում, երբ գնահաշվարկների` ուղեցույցին համապատասխանության ուսումնասիրության ժամանակ ի հայտ են գալիս կազմակերպության կողմից ներկայացված ցուցանիշների և իրական ցուցանիշների միջև անհամապատասխանություններ:
6. Պետական պատվիրատուի ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ՊՆ ՊՊՆ-ն իրականացնում է բացառապես նյութատարության և աշխատատարության ոչ ֆինանսական ցուցանիշների գնահատումը և ստորագրում դրա համար:
(6-րդ կետը լրաց. 12.09.2024 թիվ 1470-Ն որոշում)
(1-ին ձևը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն, 12.09.2024 թիվ 1470-Ն որոշումներ)
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում