ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և Վարչական գործ թիվ ՎԴ2/0095/05/09
վարչական պալատի որոշում 2022 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ2/0095/05/09
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2022 թվականի ապրիլի 8-ին
գրավոր ընթացակարգով, քննելով Բաբկեն Թամրազյանի վճռաբեկ բողոքը վարչական գործով ըստ հայցի Բաբկեն Թամրազյանի ընդդեմ ՀՀ Տավուշի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան), Արմեն Հակոբյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դիլիջանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ՀՀ Տավուշի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և վկայականն անվավեր ճանաչելու, ինչպես նաև վիճելի հողամասի նկատմամբ Բաբկեն Թամրազյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը),
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բաբկեն Թամրազյանը պահանջել է անվավեր ճանաչել Մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և վկայականը, ինչպես նաև ճանաչել Բաբկեն Թամրազյանի ձեռք բերման նախապատվության իրավունքը վիճելի հողամասի նկատմամբ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 08.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշմամբ Դատարանի 08.07.2009 թվականի վճռի դեմ Արմեն Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է` Դատարանի 08.07.2009 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը` ՀՀ Տավուշի մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև հողամասի նկատմամբ Բաբկեն Թամրազյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջների մասին մերժվել է: Արմեն Հակոբյանին 23.04.2007 թվականին տրված թիվ 2104113 սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք (դիմում) է ներկայացրել Բաբկեն Թամրազյանը (ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Բաբկեն Թամրազյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 42588/10) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 19.03.2020 թվականի վճռով հաստատվել է այն հողամասի օտարման անօրինականությունը, որը դիմումատուն ավելի քան քսան տարի անընդմեջ և բարեխղճորեն տիրապետել էր: Դատարանը համարել է, որ սույն գործով առկա են համոզիչ տարրեր, որոնք բերում են այն եզրահանգման, որ դիմումատուի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունը օրինական չի եղել (տե՛ս, a contrario (հակառակը), վերևում հիշատակված` Ռադոմիլջան և այլք Radomilja and Others գործը, § 150): 57. Հետևաբար տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերաբացել թիվ ՎԴ2/0095/05/09 վարչական գործը և վերանայել գործը բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Վարչական դատարանի 08.07.2009թ. վճռին»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշմամբ Դատարանի 08.07.2009 թվականի վճռի դեմ Արմեն Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է` Դատարանի 08.07.2009 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը ՀՀ Տավուշի մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև հողամասի նկատմամբ Բաբկեն Թամրազյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու մասերով մերժվել է: Արմեն Հակոբյանին 23.04.2007 թվականին տրված թիվ 2104113 սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է (հիմք court.am տեղեկատվական համակարգ):
2. Բաբկեն Թամրազյանի թիվ 42588/10 գանգատի հիման վրա Եվրոպական դատարանը 19.03.2020 թվականի վճռով գտել է, որ Վճռաբեկ դատարանը չի պատճառաբանել Վարչական դատարանի եզրահանգումները բեկանելու մասին որոշումը, որը նախկինում ճանաչել էր այն հողամասի օտարման անօրինականությունը, որը դիմումատուն ավելի քան քսան տարի անընդմեջ և բարեխղճորեն տիրապետել էր: Եվրոպական դատարանը համարել է, որ սույն գործով առկա են համոզիչ տարրեր, որոնք բերում են այն եզրահանգման, որ դիմումատուի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունը օրինական չի եղել (տե՛ս, a contrario (հակառակը), Ռադոմիլջան և այլք Radomilja and Others գործը, § 150, հետևաբար տեղի է ունեցել թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
i
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:
i
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
i
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:
i
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանը կայացրել է դատական ակտ, որով հաստատվել է, որ տվյալ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի կայացրած դատական ակտով խախտվել է դատավարության մասնակցի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված իրավունքը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:
Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախ և առաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու` Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածում հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության` որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով:
Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249):
Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող` մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են` հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա:
Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selcuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն:
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Ocalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210):
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից: Մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:
i
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նոր հանգամանքի հիմքով գործի վարույթի վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն «բացառիկ» դեպքերում, հատկապես երբ գործի քննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ: Տվյալ դեպքում հատուցման ամենապատշաճ ձևը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նոր քննությունը` արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ: Այսպես, օրինակ, Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ կայացված իր վճիռներից մեկում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում հայտնաբերելուց հետո նշել է, որ այն դեպքում, երբ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, փոխհատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, վարույթի վերաբացումն ու արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան գործի վերաքննության կազմակերպումն է (տե՛ս, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճիռը, կետ 104):
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում: Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Ավելին, այդ միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով, հատկապես, երբ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, և միայն այն դեպքում, երբ restitutio in integrum-ը հնարավոր չէ կամ չի բխում կոնկրետ գործի հանգամանքներից, թույլատրելի է այլ եղանակով վերացնել տուժողի համար առաջացած բացասական հետևանքները: Այսինքն` restitutio in integrum-ը տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացման թեև նախընտրելի, բայց ոչ միակ տարբերակն է, և երբ դրա իրականացումը հնարավոր չէ կամ չի բխում գործի հանգամանքներից, ապա վերանում է նաև նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու իրավական անհրաժեշտությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Բաբկեն Թամրազյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և վկայականը, ինչպես նաև ճանաչել Բաբկեն Թամրազյանի ձեռք բերման նախապատվության իրավունքը վիճելի հողամասի նկատմամբ:
Դատարանի 08.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշմամբ Դատարանի 08.07.2009 թվականի վճռի դեմ Արմեն Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է` Դատարանի 08.07.2009 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը` ՀՀ Տավուշի մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև հողամասի նկատմամբ Բաբկեն Թամրազյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջների մասին մերժվել է: Արմեն Հակոբյանին 23.04.2007 թվականին տրված թիվ 2104113 սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է:
Բաբկեն Թամրազյանի թիվ 42588/10 գանգատի հիման վրա 19.03.2020 թվականին կայացրած վճռով Եվրոպական դատարանը հաստատել է, որ նշված վարույթում առկա բազմաթիվ թերություններ, մասնավորապես` Վճռաբեկ դատարանի կողմից կիրառելի իրավական դրույթը պատշաճ կերպով չնշելը, դիմումատուի կողմից ներկայացված կարևոր փաստարկներին չանդրադառնալը և սեփական նախադեպային իրավունքը չկիրառելու մասով պատճառաբանություն չներկայացնելը բավարար են եզրակացնելու, որ դիմումատուն չի օգտվել արդար դատավարության իր իրավունքից: Եվրոպական դատարանը համարել է, որ սույն գործով առկա են համոզիչ տարրեր, որոնք բերում են այն եզրահանգման, որ դիմումատուի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունն օրինական չի եղել (տե՛ս, a contrario (հակառակը), վերևում հիշատակված` Ռադոմիլջան և այլք Radomilja and Others գործը, § 150): 57. Հետևաբար տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (տե՛ս, Թամրազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճիռը, կետեր 37, 55):
Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Թամրազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Բաբկեն Թամրազյանի խախտված կոնվենցիոն իրավունքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու համար անհրաժեշտ է ապահովել Բաբկեն Թամրազյանի` վարչական գործի ըստ էության քննության և լուծման եղանակով` մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ: Ուստի մինչև Բաբկեն Թամրազյանի կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշումը վերանայելու, այն բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու միջոցով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշումը վերանայելու և Դատարանի 08.07.2009 թվականի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշումը:
2. Բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատի կողմից թիվ ՎԴ2/0095/05/09 վարչական գործով 08.04.2022
թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի
մասի վերաբերյալ
08.04.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի ապրիլի 8-ին գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Բաբկեն Թամրազյանի դիմումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին` ըստ հայցի Բաբկեն Թամրազյանի ընդդեմ ՀՀ Տավուշի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան), Արմեն Հակոբյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դիլիջանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ՀՀ Տավուշի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի ու Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և վկայականն անվավեր ճանաչելու, ինչպես նաև վիճելի հողամասի նկատմամբ Բաբկեն Թամրազյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշումը, բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
i
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս, Հ. Բեդևյանս և Ա. Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Բաբկեն Թամրազյանը պահանջել է անվավեր ճանաչել Մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և վկայականը, ինչպես նաև ճանաչել Բաբկեն Թամրազյանի ձեռք բերման նախապատվության իրավունքը վիճելի հողամասի նկատմամբ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 08.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշմամբ Դատարանի 08.07.2009 թվականի վճռի դեմ Արմեն Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է` Դատարանի 08.07.2009 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը` ՀՀ Տավուշի մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև հողամասի նկատմամբ Բաբկեն Թամրազյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջների մասին մերժվել է: Արմեն Հակոբյանին 23.04.2007 թվականին տրված թիվ 2104113 սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք (դիմում) է ներկայացրել Բաբկեն Թամրազյանը (ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Բաբկեն Թամրազյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 42588/10) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 19.03.2020 թվականի վճռով հաստատվել է այն հողամասի օտարման անօրինականությունը, որը դիմումատուն ավելի քան քսան տարի անընդմեջ և բարեխղճորեն տիրապետել էր: Դատարանը համարել է, որ սույն գործով առկա են համոզիչ տարրեր, որոնք բերում են այն եզրահանգման, որ դիմումատուի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունը օրինական չի եղել (տե՛ս, a contrario (հակառակը), վերևում հիշատակված` Ռադոմիլջան և այլք Radomilja and Others գործը, § 150): 57. Հետևաբար տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերաբացել թիվ ՎԴ2/0095/05/09 վարչական գործը և վերանայել գործը բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Վարչական դատարանի 08.07.2009թ. վճռին»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշմամբ Դատարանի 08.07.2009 թվականի վճռի դեմ Արմեն Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է` Դատարանի 08.07.2009 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը ՀՀ Տավուշի մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև հողամասի նկատմամբ Բաբկեն Թամրազյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու մասերով մերժվել է: Արմեն Հակոբյանին 23.04.2007 թվականին տրված թիվ 2104113 սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է (հիմք court.am տեղեկատվական համակարգ):
2. Բաբկեն Թամրազյանի թիվ 42588/10 գանգատի հիման վրա Եվրոպական դատարանը 19.03.2020 թվականի վճռով գտել է, որ Վճռաբեկ դատարանը չի պատճառաբանել Վարչական դատարանի եզրահանգումները բեկանելու մասին որոշումը, որը նախկինում ճանաչել էր այն հողամասի օտարման անօրինականությունը, որը դիմումատուն ավելի քան քսան տարի անընդմեջ և բարեխղճորեն տիրապետել էր: Եվրոպական դատարանը համարել է, որ սույն գործով առկա են համոզիչ տարրեր, որոնք բերում են այն եզրահանգման, որ դիմումատուի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունը օրինական չի եղել (տե՛ս, a contrario (հակառակը), Ռադոմիլջան և այլք Radomilja and Others գործը, § 150, հետևաբար տեղի է ունեցել թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
i
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
i
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:
i
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
i
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:
i
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանը կայացրել է դատական ակտ, որով հաստատվել է, որ տվյալ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի կայացրած դատական ակտով խախտվել է դատավարության մասնակցի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված իրավունքը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:
Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախ և առաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու` Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածում հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության` որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով:
Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249):
Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող` մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են` հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա:
Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selcuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն:
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Ocalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից: Մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նոր հանգամանքի հիմքով գործի վարույթի վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն «բացառիկ» դեպքերում, հատկապես երբ գործի քննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ: Տվյալ դեպքում հատուցման ամենապատշաճ ձևը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նոր քննությունը` արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ: Այսպես, օրինակ, Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ կայացված իր վճիռներից մեկում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում հայտնաբերելուց հետո նշել է, որ այն դեպքում, երբ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, փոխհատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, վարույթի վերաբացումն ու արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան գործի վերաքննության կազմակերպումն է (տե՛ս, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճիռը, կետ 104):
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում: Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Ավելին, այդ միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով, հատկապես, երբ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, և միայն այն դեպքում, երբ restitutio in integrum-ը հնարավոր չէ կամ չի բխում կոնկրետ գործի հանգամանքներից, թույլատրելի է այլ եղանակով վերացնել տուժողի համար առաջացած բացասական հետևանքները: Այսինքն` restitutio in integrum-ը տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացման թեև նախընտրելի, բայց ոչ միակ տարբերակն է, և երբ դրա իրականացումը հնարավոր չէ կամ չի բխում գործի հանգամանքներից, ապա վերանում է նաև նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու իրավական անհրաժեշտությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Բաբկեն Թամրազյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և վկայականը, ինչպես նաև ճանաչել Բաբկեն Թամրազյանի ձեռք բերման նախապատվության իրավունքը վիճելի հողամասի նկատմամբ:
Դատարանի 08.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշմամբ Դատարանի 08.07.2009 թվականի վճռի դեմ Արմեն Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է` Դատարանի 08.07.2009 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը` ՀՀ Տավուշի մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև հողամասի նկատմամբ Բաբկեն Թամրազյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջների մասին մերժվել է: Արմեն Հակոբյանին 23.04.2007 թվականին տրված թիվ 2104113 սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է:
Բաբկեն Թամրազյանի թիվ 42588/10 գանգատի հիման վրա 19.03.2020 թվականին կայացրած վճռով Եվրոպական դատարանը հաստատել է, որ նշված վարույթում առկա բազմաթիվ թերություններ, մասնավորապես` Վճռաբեկ դատարանի կողմից կիրառելի իրավական դրույթը պատշաճ կերպով չնշելը, դիմումատուի կողմից ներկայացված կարևոր փաստարկներին չանդրադառնալը և սեփական նախադեպային իրավունքը չկիրառելու մասով պատճառաբանություն չներկայացնելը բավարար են եզրակացնելու, որ դիմումատուն չի օգտվել արդար դատավարության իր իրավունքից: Եվրոպական դատարանը համարել է, որ սույն գործով առկա են համոզիչ տարրեր, որոնք բերում են այն եզրահանգման, որ դիմումատուի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունն օրինական չի եղել (տե՛ս, a contrario (հակառակը), վերևում հիշատակված` Ռադոմիլջան և այլք Radomilja and Others գործը, § 150): 57. Հետևաբար տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (տե՛ս, Թամրազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճիռը, կետեր 37, 55):
Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Թամրազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Բաբկեն Թամրազյանի խախտված կոնվենցիոն իրավունքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու համար անհրաժեշտ է ապահովել Բաբկեն Թամրազյանի` վարչական գործի ըստ էության քննության և լուծման եղանակով` մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ: Ուստի մինչև Բաբկեն Թամրազյանի կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշումը վերանայելու, այն բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու միջոցով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշումը վերանայելու և Դատարանի 08.07.2009 թվականի վճիռը բեկանելու համար»:
Վճռաբեկ դատարանի դատավոր Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս, Հ. Բեդևյանս և Ա. Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
Այսպես`
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
Վերը նշված նորմի վերլուծությունից բխում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածում նշված անձինք նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, եթե այդ դատական ակտը մինչև օրինական ուժի մեջ մտնելը չի վերանայել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատարանը վերադարձնում է դիմումը, եթե գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին:
i
Վերը նշված իրավական կարգավորումները համադրելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հետ` գտնում ենք, որ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների գործառույթներից է բխում վերջիններիս պարտականությունը յուրաքանչյուր դեպքում, երբ ներկայացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով դատական ակտի վերանայման դիմում, պարզելու, թե որն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որը բողոք բերած անձի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս խախտել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքը: Այսինքն` եթե նշված իրավունքը խախտվել է առաջին ատյանի դատարանի կողմից, ապա դատական ակտը վերանայող դատարանը վերաքննիչ դատարանն է, իսկ եթե այդ իրավունքը խախտվել է վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների կողմից` ապա Վճռաբեկ դատարանն է, և բոլոր այն դեպքերում, երբ խախտվում է օրենսդրի կողմից սահմանված այդ պահանջը, ապա նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը ենթակա է վերադարձման:
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 08.07.2009 թվականի վճռով Բաբկեն Թամրազյանի հայցը բավարարվել է:
Նշված վճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Հակոբյանը:
Վճռաբեկ դատարանը 02.04.2010 թվականին որոշում է կայացրել Դատարանի 08.07.2009 թվականի վճռի դեմ Արմեն Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարելու և Դատարանի 08.07.2009 թվականի վճիռը բեկանելու ու փոփոխելու` հայցը` ՀՀ Տավուշի մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի ու Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև հողամասի նկատմամբ Բաբկեն Թամրազյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, մերժելու, Արմեն Հակոբյանին 23.04.2007 թվականին տրված թիվ 2104113 սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճելու մասին:
i
Բաբկեն Թամրազյանի գանգատի հիման վրա Եվրոպական դատարանը 19.03.2020 թվականին վճռել է, որ տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում այն առումով, որ «Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ չի նշել, թե ի վերջո որ իրավական դրույթն է կիրառելի դիմումատուի գործի համար», «Վճռաբեկ դատարանի ենթադրյալ որոշումն առ այն, որ ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը կիրառելի չէ` հակասում է 12.12.2007 թվականին թիվ 3-1835 (Ա) որոշման մեջ իր իսկ կողմից ներկայացված եզրահանգումներին, սակայն չի տրվել որևէ պատճառաբանություն` բացատրելու համար իր նախադեպային իրավունքից այդպիսի շեղումը», «Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել դիմումատուի փաստարկներին, որոնք հատուկ էին, վերաբերելի և կարևոր գործի լուծման համար», «վերը նշված վարույթում առկա են բազմաթիվ թերություններ, մասնավորապես` Վճռաբեկ դատարանի կողմից պատշաճ կերպով չի նշվել կիրառելի իրավական դրույթը, Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել դիմումատուի կողմից ներկայացված կարևոր փաստարկներին, չի կիրառել սեփական նախադեպային իրավունքը` չներկայացնելով պատճառաբանություն, որոնք բավարար են եզրակացնելու, որ դիմումատուն չի օգտվել արդար դատավարության իր իրավունքից»:
Այսինքն` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով հիմնավորվել է հենց Վճռաբեկ դատարանի կողմից 02.04.2010 թվականին որոշում կայացնելու արդյունքում Բաբկեն Թամրազյանի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
Դրանից ելնելով համաձայնվելով Վճռաբեկ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի այն մասերի հետ, որոնք վերաբերում են նոր հանգամանքով Վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճռի հիման վրա վերանայելուն` միևնույն ժամանակ հայտնում եմ իմ անհամաձայնությունը նույն դիմումի շրջանակներում գործը ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու մասին որոշման հետ հետևյալ պատճառաբանությամբ:
Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով որոշումը, որի վերաբերյալ հայտնում ենք սույն հատուկ կարծիքը, կայացրել է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու դիմումի հիման վրա, և որպես վերանայման ենթակա դատական ակտ վերանայել է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2010 թվականի որոշումը: Սակայն դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը, առանց այդ մասին որևէ պատճառաբանություն նշելու, նաև որոշել է գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության:
Կարծում ենք, որ նոր հանգամանքի հիմքով համապատասխան դատական ակտը վերանայելու արդյունքում գործը ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու հետևանքով Վճռաբեկ դատարանը թույլ է տվել ինչպես ՀՀ Սահմանադրության, ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.10.2010 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի խախտումներ: Այսպես`
i
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգիրքը սահմանում է (...) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատում (...) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական և վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Վարչական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռաբեկ դատարանը վերանայում է նաև վերաքննիչ դատարանի կողմից վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:
i
ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իր կայացրած դատական ակտերը:
Տվյալ դեպքում ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանը ներկայումս` սույն բողոքի քննության ժամանակ գործող օրենքով, լիազորված է վերանայելու կա՛մ վերաքննիչ դատարանի, կա՛մ իր կայացրած դատական ակտերը. ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ վարչական դատարանի դատական ակտերը վերանայելու լիազորություն ներկայումս չունի:
Այն հանգամանքը, որ սույն գործով վճռաբեկ բողոքն առաջին անգամ` 2009 թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացնելիս այդ ժամանակ գործող օրենսդրությունը ՀՀ վճռաբեկ դատարանին դա թույլատրել է, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ նման լիազորությունից ներկայումս ևս օգտվելու համար, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, վարչական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով, որը ՀՀ վճռաբեկ դատարանի համար ներկայումս նման լիազորություն չի նախատեսում:
Ավելին, ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.10.2010 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` նշված օրենքն ուժի մեջ է մտել 01.12.2010 թվականից, և այն վարչական գործերը (բացառությամբ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքների, ինչպես նաև վճռաբեկ դատարանի կողմից բեկանված և վարչական դատարանում նոր քննության վերադարձրած գործերի), որոնցով նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին ներկայացված են եղել վճռաբեկ բողոքներ, սակայն վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել, տասնօրյա ժամկետում պետք է փոխանցվեին վերաքննիչ դատարան` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դատավարության մասնակիցներին:
Կարծում ենք, որ նշված իրավակարգավորումը ենթակա է կիրառման նաև սույն դեպքում, և չնայած այն հանգամանքին, որ այդ օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ ներկայացված վճռաբեկ բողոք չի եղել, որի վերաբերյալ կայացված չլինի այն վարույթ ընդունելու մասին որոշում (ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն իսկ 02.04.2010 թվականին որոշում է կայացրել վարույթ ընդունված բողոքի վերաբերյալ), սակայն Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճռի հիման վրա այդ որոշումը նոր հանգամանքով վերանայելու արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, որ 01.12.2010 թվականի դրությամբ ՀՀ վճռաբեկ դատարանում առկա է լինում վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ թեկուզև առկա է այն վարույթ ընդունելու մասին որոշում, սակայն առկա չէ վճռաբեկ բողոքը բավարարելու կամ այն մերժելու մասին ուժի մեջ մտած ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում, որպիսի պայմաններում, կարծում ենք, որ հաշվի առնելով վերը նշված օրենսդրական կարգավորման նպատակը` նոր հանգամանքով վերանայելու մասին դիմումի քննության արդյունքում սույն գործով կայացված որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից տասնօրյա ժամկետում ՀՀ վարչական վերաքննիչ դատարան ենթակա է փոխանցման նաև սույն գործով առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը` դրա ընթացքը լուծելու համար:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, անգամ եթե գտնում է, որ առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է քննի հենց ինքը, որի հետ մեր անհամաձայնությունն արդեն իսկ հայտնել ենք, իրավունք չուներ առանց այդ բողոքը քննության առնելու և դրա քննության արդյունքում Դատարանի 08.07.2009 թվականի վճիռը բեկանելու, գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Հ. Բեդևյան
Ա. Մկրտչյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 8 ապրիլի 2022 թվական:
Միասնական կայք` 22.08.22-04.09.22