Սեղմել Esc փակելու համար:
ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ Վ ...

 

06.09.2024 -

 

040.0307.010411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2011 թվականի N 307-Ն

 

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կարգը հաստատելու մասին» N 61-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի մարտի 24-ի

N 307-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական (այսուհետ` տրակտորիստ-մեքենավարի վկայական) ստանալու (այսուհետ` որակավորման) նպատակով քննության կազմակերպման, անցկացման, տրակտորիստ-մեքենավարի վկայական տալու, ինչպես նաև տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի կարգի փոփոխման, վկայականների փոխանակման և կրկնօրինակների տրամադրման գործընթացները:

2. Որակավորման քննությունն անցկացնում ու արդյունքներն ամփոփում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից ստեղծված որակավորման տարածքային հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկ անձ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից (այսուհետ` նախարարություն) և մեկ անձ` տրակտորիստ-մեքենավարի դասընթացներ կազմակերպող պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող ուսումնական հաստատությունից (այսուհետ` ուսումնական հաստատություն):

(2-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

3. Հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը:

(3-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

4. Սույն կարգի 1-ին կետով սահմանված գործընթացները կազմակերպում է Նախարարությունը:

(4-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

5. Տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար դիմող անձը (այսուհետ` դիմումատու) Նախարարության աշխատողին ներկայացնում է «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված հետևյալ փաստաթղթերը`

1) սահմանված ձևի դիմում.

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր).

3) տրակտորիստ-մեքենավարների դասընթացն ավարտելու մասին տրված ավարտական փաստաթղթի պատճենը.

4) 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի (գունավոր).

5) պետական տուրքի վճարման անդորրագիր.

6) տրակտորիստ-մեքենավարի վկայականի պատճենը` վարման իրավունքի կարգը փոփոխելու դեպքում:

(5-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

6. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակ փաստաթղթերի հետ միասին և Նախարարության աշխատողի կողմից համադրվելուց հետո բնօրինակները տեղում վերադարձվում են դիմումատուին:

(6-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

7. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են Նախարարություն: Նախարարության աշխատողն ընդունում է փաստաթղթերը, ուսումնասիրում, ստուգում դրանց համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և դրանց անհամապատասխանության կամ թերի, կամ ոչ ամբողջական լինելու դեպքում դիմումատուին առաջարկում է քննության օրը ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Նախարարության աշխատողը, փաստաթղթերն ընդունելիս, դիմումատուին տրամադրում է համապատասխան հարցաշարը և տեղեկացնում որակավորման քննության անցկացման վայրի, ամսաթվի և ժամի մասին:

(7-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

8. Որակավորման քննությունն անցկացվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 15 օր և ոչ շուտ, քան 10 օր հետո: Քննության անցկացման վայրի, ամսաթվի և ժամի մասին հանձնաժողովի անդամներին տեղեկացվում է քննության օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

9. Դիմումատուի կողմից սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը հանձնաժողովի կողմից գրավոր մերժվում է, և այն նույն օրը տրամադրվում է դիմումատուին:

10. Որակավորման քննությունն անցկացվում է երկու փուլով`

1) առաջին փուլ. տեսական քննություն` գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների և ճանապարհային երթևեկության կանոնների իմացության ստուգում.

2) երկրորդ փուլ. գործնական քննություն` գործնական վարման հմտության ստուգում:

11. Որակավորման քննության երկու փուլերն անցկացվում են նույն օրվա ընթացքում` ուսումնական հաստատությանը պատկանող տարածքում:

12. Որակավորման քննության առաջին փուլի համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվում են առանձին հարցաշարեր (այսուհետ` հարցաշար)` տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի առաջին, երկրորդ և երրորդ կարգերի համար:

(12-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

13. Հանձնաժողովը տեսական քննությունն անցկացնում է հարցաշարերի հիման վրա կազմված հարցաթերթիկների միջոցով: Հարցաթերթիկները կազմվում են թեստավորման սկզբունքով: Յուրաքանչյուր հարցաթերթիկում նշված հարցաշարից ընդգրկվում է տասը հարց, որից հինգը` գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների, և հինգը` ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ: Տեսական հարցերին պատասխանելու համար դիմումատուին տրվում է 60 րոպե ժամանակ: Հարցերի պատասխանները տրվում են գրավոր:

14. Հանձնաժողովը չի ստուգում դիմումատուի ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը, եթե դիմումատուն ունի վարորդական վկայական և դիմել է երրորդ կարգի տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար:

15. Տեսական քննությունը համարվում է դրական հանձնած, եթե դիմումատուն ճիշտ է պատասխանել հարցաթերթիկում ընդգրկված յուրաքանչյուր ոլորտի հարցերից առնվազն երեքին: Դիմումատուին տեսական քննության պատասխանները հայտնում են քննությունն ավարտվելուց և արդյունքներն ամփոփվելուց անմիջապես հետո:

16. Գործնական քննությունն անցկացվում է տեսական քննության արդյունքների ամփոփումից հետո: Գործնական քննությանը մասնակցել թույլատրվում է միայն տեսական քննությունը դրական հանձնած դիմումատուին: Գործնական քննության անցկացման համար պահանջվող գյուղատնտեսական տեխնիկան ապահովում է ուսումնական հաստատությունը: Գործնական քննությունն անցկացվում է այն խմբին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայով, որի վարման համար տրվելու է տրակտորիստ-մեքենավարի վկայական:

17. Գործնական քննության դրական արդյունքի համար սահմանված նվազագույն պահանջներն են շարժիչի գործարկումը, տրակտորին գյուղատնտեսական մեքենայի կամ գործիքի կցումը, կարգավորումը և գյուղատնտեսական տեխնիկայի վարումը: Եթե դիմումատուն դիմել է առաջին կարգի տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար և չունի երկրորդ կամ երրորդ կարգի տրակտորիստ-մեքենավարի վկայական, գործնական քննության համար, բացի սույն կետի առաջին պարբերությունում սահմանված նվազագույն պահանջներից, սահմանվում է նաև օրենքով սահմանված «E» և «F» խմբերին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի գործարկման և այդ տեխնիկայի աշխատանքային հնարավորությունների ցուցադրման պահանջը:

18. Գործնական քննության արդյունքների մասին հանձնաժողովի որոշումն ընդունվում է քվեարկությամբ` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

19. Որակավորման քննության ավարտից անմիջապես հետո արդյունքներն ամփոփվում են, և հանձնաժողովը նույն օրը տալիս է տրակտորիստ-մեքենավարի` վարման իրավունքի վկայական տրամադրելու համար քննության արդյունքների մասին եզրակացություն` համաձայն N 1 ձևի, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների կողմից: Այն կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկը պահվում է Նախարարության աշխատողի մոտ, մյուսը նույն օրը տրվում է դիմումատուին, իսկ երրորդը հանձնաժողովի նախագահը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:

(19-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

20. Տեսական քննության կամ գործնական քննության արդյունքների մասին հանձնաժողովի բացասական որոշման դեպքում հանձնաժողովը կազմում է բացասական եզրակացություն:

21. Հանձնաժողովի` որակավորման քննության մասին բացասական եզրակացություն ստանալու դեպքում դիմումատուն կարող է կրկին մասնակցել քննությանը` սույն կարգով սահմանված ընդհանուր դրույթներին համապատասխան:

22. Որակավորման քննության ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի` որակավորման քննության մասին դրական եզրակացության հիման վրա, Նախարարությունը տվյալ անձին տրամադրում է տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական (74 x 105 մմ չափսի)` համաձայն N 2 ձևի, որի համապատասխան կարգի տողում կատարվում է «Թույլատրվում է» նշումը:

(22-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

23. Տրակտորիստ-մեքենավարների վկայականները, փոխանակված վկայականները, ինչպես նաև տրակտորիստ-մեքենավարների վկայականների կրկնօրինակները Նախարարության աշխատողի կողմից հաշվառվում են տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի վկայականների հաշվառման գրանցամատյանում` համաձայն N 3 ձևի:

(23-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

 

III. ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՄԱՆ, ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

24. Տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի կարգի փոփոխման գործընթացն իրականացվում է սույն կարգի ընդհանուր դրույթներին համապատասխան:

25. Տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի կարգի փոփոխման նպատակով դիմումատուն Նախարարություն աշխատողին է ներկայացնում սույն կարգի 5-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը:

(25-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

26. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականի փոխանակման դեպքում տրակտորիստ-մեքենավարի հին վկայականը դակելու (կտրելու) միջոցով անվավեր ճանաչվելուց հետո պահպանվում է Նախարարությունում:

(26-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

27. Տրակտորիստ-մեքենավարի վկայականի կրկնօրինակն ստանալու նպատակով դիմումատուն Նախարարության աշխատողին է ներկայացնում սույն կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը:

(27-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

28. Տրակտորիստ-մեքենավարի վկայականի կրկնօրինակը դիմումատուին է տրամադրվում պահանջվող փաստաթղթերը Նախարարության աշխատողին ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(28-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

29. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև նախկին ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված տրակտորիստ-մեքենավարի վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքում` այն տնօրինողին սույն կարգով սահմանված կարգով նույն խմբի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի նոր վկայական է տրվում` առանց որակավորման քննություն հանձնելու, երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(հավելվածը փոփ. 05.09.2024 թիվ 1416-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

    ՀՀ ________________ մարզ        ___ ___________ 20 թ.

 

._____________________________________________________________________.

|NN |Ազգանունը,|Ծննդյան|ՈՒսում-  |Դասըն- |Ստուգման արդյունքները|Եզրա- |

|ը/կ|անունը,   |օրը,   |նական    |թացներն|_____________________|կացու-|

|   |հայրանունը|ամիսը, |հաստա-   |ավար-  |ճանապար|շահա- |գործ- |թյուն |

|   |          |տարե-  |տության  |տելու  |հային  |գործ- |նական |      |

|   |          |թիվը   |անվանումը|մասին  |երթևե- |ման   |հմտու-|      |

|   |          |       |         |փաստա- |կության|կանոն-|թյուն-|      |

|   |          |       |         |թուղթը |կանոն- |ներ   |ներ   |      |

|   |          |       |         |       |ներ    |      |      |      |

|___|__________|_______|_________|_______|_______|______|______|______|

| 1 |     2    |   3   |     4   |   5   |   6   |    7 |   8  |  9   |

._____________________________________________________________________.

 

Հանձնաժողովի նախագահ _________________ ___________________________

                          (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

Հանձնաժողովի անդամներ _________________  ___________________________

                          (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

                          _________________  ___________________________

                          (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

(Հայաստանի Հանրապետության

զինանշանը)

 

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ

TRACTOR DRIVER CERTIFICATE

 

«ՄՏԶ» մակնիշի տրակտորի պատկերը

 

REPՍBLIC OF ARMENIA

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ             TRACTOR DRIVER CERTIFICATE       

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ

._________________________________.

Անունը ____________________        |Տրակտորների և  ինքնագնաց  |Թույլ-|

|մեքենաների խմբերը, որոնց  |տվու- |

Ազգանունը _________________        |վարման համար տրված է      |թյան  |

|վկայականը                 |մասին |

Հայրանունը_________________        |                          |նշումը|

|__________________________|______|

Ծննդյան տարեթիվը _____________     |«A» խումբ` անիվավոր       |      |

._______.     |տրակտորներ, որոնք ունեն   |      |

|       |     |մինչև  14 կիլոնյուտոն     |      |

Սերիա ___ N ______   |       |     |(մինչև  80 ձիաուժից)      |      |

._______.     |շարժիչի հզորություն       |      |

|__________________________|______|

Տրված է ՀՀ ններքին գործերի         |«B» խումբ` անիվավոր       |      |

նախարարության կողմից               |տրակտորներ, որոնք ունեն 14|      |

|կիլոնյուտոնից (80         |      |

|ձիաուժից) բարձր շարժիչի   |      |

|հզորություն               |      |

|__________________________|______|

|«C» խումբ` ընդհանուր      |      |

________________________           |նշանակության թրթուրավոր   |      |

(հանձնաժողովի նախագահի             |տրակտորներ                |      |

ստորագրությունը)                   |__________________________|______|

Կ.Տ.                               |«D» խումբ` գյուղատնտեսական|      |

___ _____________ 20 թ.            |ինքնագնաց մեքենաներ, որոնք|      |

|գործում են մեխանիկական    |      |

Վկայականի տիրոջ ստորագրությունը`   |շարժահաղորդմամբ           |      |

__________________________________ |__________________________|______|

|«E» խումբ` գյուղատնտեսական|      |

|ինքնագնաց մեքենաներ, որոնք|      |

|գործում են հիդրավլիկ      |      |

|շարժահաղորդմամբ           |      |

|__________________________|______|

|«F» խումբ` մելիորատիվ     |      |

|մեքենաներ, այդ թվում`     |      |

|մինչև  0,65 խոր. մետր     |      |

|շերեփի տարողությամբ       |      |

|էքսկավատորներ             |      |

._________________________________.

 

_________________________________

                                               (հատուկ նշումներ)           

 

(2-րդ ձևը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

 

Ձև N 3

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Ազգանունը,|Ծննդյան|Դիմումատուի|Վկայա-|Տրված    |Վկայականի|Ստացողի|

|ը/կ|անունը,   |օրը,   |հաշվառման  |կանը  |վկայականի|սերիան   |ստորա- |

|   |հայրանունը|ամիսը, |վայրը      |տալու |կարգը    |և  համարը|գրու-  |

|   |          |տարե-  |           |ամսա- |         |         |թյունը |

|   |          |թիվը   |           |թիվը  |         |         |       |

|___|__________|_______|___________|______|_________|_________|_______|

| 1 |     2    |   3   |     4     |   5  |    6    |    7    |   8   |

|___|__________|_______|___________|______|_________|_________|_______|

|   |          |       |           |      |         |         |       |

|___|__________|_______|___________|______|_________|_________|_______|

|   |          |       |           |      |         |         |       |

|___|__________|_______|___________|______|_________|_________|_______|

|   |          |       |           |      |         |         |       |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2011
N 307-Ն
Որոշում