Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒ ...

 

 

040.0166.050313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 փետրվարի 2013 թվականի N 166-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի փետրվարի 14-ի

N 166-Ն որոշման

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

 

I. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Սույն ծրագիրը մշակվել է ապահովելու երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումը` կազմակերպությունների, արտահանման պոտենցիալ ունեցող ոլորտների և բիզնես միջավայրի արդիականացման և միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև Գյումրիում ինովացիոն համակարգի ձևավորման միջոցով: Միջոցառումներն ուղղված են տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը, արտահանման ներուժի բացահայտմանը, արտահանման ներուժ ունեցող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, համապատասխան ենթակառույցների ձևավորմանը, կրթության որակի և մատչելիության բարձրացմանը, Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

2. Ելնելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացում, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով:

3. Տարածքային զարգացման, փոքր և միջին բիզնեսի խթանման ու աշխատատեղերի ստեղծման նպատակով 2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության արժանացրեց Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու ծրագիրը, որով սկսվեց Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագիրը` ըստ համապատասխան տարիների, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Արդյունաբերության զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» N 1163-Ն որոշմամբ ստեղծվեց Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը համապատասխան ծրագրեր իրականացնելու նպատակով:

4. 2012 թվականին Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թվականի ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ աշխատանքները`

1) Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագրի շրջանակում արդեն սույն թվականի մայիսից մեկնարկել են Տեխնոպարկի հիմնական շենքի հիմնանորոգման աշխատանքները: Հիմնանորոգման արդյունքում մոտ ապագայում կստեղծվի շուրջ 6500 քառ. մետր մակերեսով անշարժ գույքի ամբողջական համալիր, որը կներառի տեխնոլոգիական ընկերությունների համար ժամանակակից, բարձրորակ ենթակառուցվածքներով հագեցած գրասենյակային և ընդհանուր օգտագործման տարածքներ, ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներ ու լսարաններ, հանդիպման սենյակներ, վարձակալների` Տեխնոպարկի շրջանակներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար հանրային սննդի կետ և փոքր հյուրանոցային մաս: Շենքում կտեղակայվի նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որը կներառի բիզնես ինկուբատոր և կրթական հատված: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013 թվականի վերջին.

2) 2011 թվականի ապրիլ ամսից ստեղծվել և ներկայումս Գյումրիում գործում է «Դ-ԼԻՆԿ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» (D-Liոk International Pte Ltd) հայաստանյան ներկայացուցչության տարածաշրջանային հետազոտական խումբը` ընդլայնվելու հեռանկարով: «Դ-ԼԻՆԿ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» (D-Liոk International Pte Ltd) հայաստանյան ներկայացուցչությունը հանդիսանում է ցանցային և հեռահաղորդակցության սարքավորումների մշակման և արտադրության մեջ մասնագիտացած համաշխարհային առաջատարներից: Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 536-Ա որոշմամբ հաստատվել է ընկերության ներդրումային ծրագիրը, և հատկացվել է տարածք հետազոտական կենտրոնի շինարարության համար: Կենտրոնի գործարկումը նախատեսվում է 2013-2014 թվականների ընթացքում.

3) կրթական ծրագրեր միջոցառման շրջանակում եռաչափ մոդելավորման, մուլտիմեդիայի, մեխանիկայի և էլեկտրոնիկայի ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներում 2012 թվականին վերապատրաստվել են շուրջ 214 ուսանողներ և մասնագետներ:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

5. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագիրը.

2) «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 730-Ա որոշումը, որով սահմանվում են 2012-2017 թվականների համար Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնական գերակայությունները, մասնավորապես, «Տնտեսության մրցունակության բարձրացում` որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայման» գերակայությունը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված` Կայուն զարգացման ծրագիրը:

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի նիստի արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը.

6) Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրագործում է հատուկ պետական աջակցության ծրագիր` կարևորելով ձեռնարկատիրության դերը տնտեսության զարգացման և հատկապես` զբաղվածության ապահովման բնագավառում.

7) արդյունաբերական քաղաքականության իրականացումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության պետական այլ կառույցների գործունեությունը համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 29-ի N 178-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Արդյունաբերական խորհուրդ, որը, հանդիսանալով ռազմավարության իրականացման աշխատանքների համակարգող բարձրագույն մարմին` կապահովի ռազմավարության արդյունավետ իրականացումը.

8) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1405-Ն որոշման` ընդլայնվել են հիմնադրամի խնդիրներն ու գործառույթները` հանդիսանալով Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության ծրագրի կատարման գլխավոր օպերատոր.

9) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամաններով ստեղծվել են դեղագործության և բիոտեխնոլոգիաների, գինեգործության և կոնյակագործության, ճշգրիտ ճարտարագիտության, թեթև արդյունաբերության և ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտային խորհուրդները, ինչպես նաև ռազմավարության ոլորտային խորհուրդների աշխատանքների կազմակերպման նպատակով «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունում ստեղծվել են կոնյակագործության և գինեգործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտային խորհուրդների քարտուղարությունները` կազմված Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և համապատասխան ոլորտի ներկայացուցիչներից.

10) 2012 թվականի հունիսի 8-ին Դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհրդի կողմից հաստատված և 2012 թվականի հուլիսի 24-ին կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի նիստին հավանության արժանացած Դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող 2012-2015 թվականների գործողությունների ծրագիրը.

11) 2012 թվականի հունիսի 14-ին Կոնյակագործության ոլորտային խորհրդի կողմից հաստատված և 2012 թվականի հուլիսի 24-ին կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի նիստին հավանության արժանացած կոնյակագործության ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող 2012-2015 թվականների գործողությունների ծրագիրը.

12) 2012 թվականի հոկտեմբերի 17-ին կոնյակագործության ոլորտային խորհրդի կողմից հաստատված և 2012 թվականի նոյեմբերի 27-ին կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի նիստին հավանության արժանացած Գինեգործության 2012-2015 թվականների ոլորտային ռազմավարությունը, ինչպես նաև ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող 2012-2015 թվականների գործողությունների ծրագիրը.

13) 2012 թվականի հոկտեմբերի 9-ին ոլորտային խորհրդի կողմից հաստատված և 2012 թվականի նոյեմբերի 27-ին կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի նիստին հավանության արժանացած Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող 2012-2015 թվականների գործողությունների ծրագիրը.

14) 2012 թվականի ապրիլի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների միջև կոնյակագործության ոլորտային ռազմավարության իրականացման վերաբերյալ» հուշագիրը.

15) 2012 թվականի ապրիլի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների միջև դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտային ռազմավարության իրականացման վերաբերյալ» հուշագիրը.

16) 2012 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և ճշգրիտ ճարտարագիտության/ ճարտարագիտության ոլորտի ներկայացուցիչների միջև ճշգրիտ ճարտարագիտության/ ճարտարագիտության ոլորտի ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ» հուշագիրը.

17) 2012 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և գինեգործության ոլորտի ներկայացուցիչների միջև գինեգործության ոլորտի ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ» հուշագիրը.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի նիստի N 23 արձանագրության 5-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1463-Ն որոշումը.

20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 450-Ն որոշումը.

21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու և համագործակցության հուշագիր ստորագրելու մասին» N 536-Ա որոշումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումը, վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումը, արտահանման զարգացման ներուժ ունեցող ոլորտների հավասարակշռված և փուլային միջոցառումների իրականացումը, ինչպես նաև արդյունաբերության ոլորտի մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացումը: Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը կնպաստի 2013 թվականին ՀՆԱ-ում արդյունաբերության արտադրանքի ծավալների առաջանցիկ աճին` տարեկան 8-9%` ապահովելով արդյունաբերական արտադրանքի մինչև 5% արտահանման աճ և առաջիկա տարիներին ՀՆԱ-ում մասնաբաժնի ավելացման մինչև 20%:

7. Ծրագրի իրականացումը նախատեսում է հետևյալ արդյունքները`

1) տնտեսության արտահանելի հատվածի մեծացում և դիվերսիֆիկացում.

2) հայկական ապրանքների մրցունակության բարձրացում.

3) հասցեական աջակցության տրամադրում մշակող արդյունաբերության ոլորտի ռազմավարությամբ նախանշված ոլորտների արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին.

4) գիտատեխնիկական, մտավոր և կադրային ներուժի պահպանման ու զարգացման պայմանների ձևավորում, երիտասարդ կադրերի պատրաստում գիտական մշակումների առևտրայնացմանն աջակցություն.

5) պետական և մասնավոր հատվածների փոխշահավետ համագործակցություն:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Ծրագիրը կիրականացվի հետևյալ սկզբունքներով`

i

1) ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ սահմանված և Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից հավանության արժանացած մեկնարկային փուլի արտահանելի հատվածի հիմնական ոլորտների ռազմավարության գործողությունների ծրագրերով սահմանված միջոցառումները: Այն ոլորտներին, որոնց ռազմավարության գործողությունների ծրագրերը դեռևս հավանության չեն արժանացել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից, պետական աջակցությունը ցուցաբերվում է ցուցահանդեսների մասնակցության և վարկերի տոկոսագումարների մասնակի սուբսիդավորման միջոցառումների շրջանակներում.

2) պետական և դոնոր կազմակերպությունների աջակցությունն իրագործվելու է ռազմավարության շրջանակում նախանշված գործիքակազմի միջոցով և սկզբունքներով: Ոլորտային ռազմավարությունները հիմք են հանդիսանալու մասնավոր հատվածին ուղղված պետական և դոնոր կազմակերպությունների նախաձեռնությունների համակարգման ու ջանքերի ուղղորդման և փոխլրացման համար: Պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման նպատակով ռազմավարությամբ նշված ոլորտային ռազմավարությունների իրականացման համար համապատասխան հուշագրեր են կնքվում Հայաստանի Հանրապետության կառավարության և շահագրգիռ կողմերի միջև:

(8-րդ կետը փոփ. 29.08.13 թիվ 941-Ն որոշում)

 

V. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

i

9. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես`

1) Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներ`

ա. «Հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացում, այդ թվում` ազատ տնտեսական գոտում», սփյուռքահայերի տեղեկատվական բազայի ստեղծում, ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արտերկրում և (կամ) Հայաստանում նպատակաուղղված առաքելությունների, ներդրումային ֆորումների և այլ միջոցառումների միջոցով ընտրված անդրազգային ընկերություններին ազատ տնտեսական գոտու հնարավորությունների շնորհանդեսների կազմակերպում, այդ թվում` նաև ներգրավելով պոտենցիալ սփյուռքահայ ներդրողներին: Աշխատանքների իրականացման արդյունավետությունն ապահովելու համար նախատեսվում է պոտենցիալ ներդրողների և բարձր կառավարչական պաշտոն ունեցող սփյուռքահայերի տվյալների բազային պատրաստում, ինչը հնարավորություն կընձեռի հաջորդ տարիների ընթացքում կազմակերպել Հայաստանում արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների համահայկական համաժողով: Այս միջոցառումը նաև ներառում է շնորհանդեսների և (կամ) ֆորումների կազմակերպման միջոցառումների նախապատրաստական աշխատանքների իրականացում, ճանապարհածախս, տարածքի վարձակալություն, կոմունիկացիոն ծախսեր, տեղեկատվական նյութերի պատրաստում և այլն: Ենթածրագրի շրջանակում ակնկալվում է նաև անդրազգային կորպորացիաների ներկայացուցիչների այցելություն (ժամանում) Հայաստան, որոնց կներկայացվեն ազատ տնտեսական գոտու հնարավորությունները, որի արդյունքում ակնկալվում է իրական համագործակցության արդյունքներ անդրազգային ընկերությունների հետ,

բ. «Արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում» ենթածրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ ընտրված արտահանման ուղղվածություն ունեցող մշակող արդյունաբերության ոլորտի կազմակերպություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում, որը կիրականացվի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի` մինչև երեք տոկոսային կետին համարժեք գումարը,

գ. «Շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում»` ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արտերկրում հայկական արտադրանքի գովազդում, այդ թվում` հովանոցային բրենդի ներքո, ինչպես նաև` համտեսների կազմակերպում: Կազմակերպչական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է համապատասխան դահլիճների ու սարքավորումների վարձակալում, տպագիր նյութերի պատրաստում և այլ ծախսեր: Ենթածրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 3 յուրաքանչյուր նպատակային երկրում պետական կառույցներից մինչև 4 ներկայացուցիչների մասնակցության ապահովում,

դ. «Միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արդյունաբերական ոլորտներում արտադրվող ապրանքների համար արտահանվող երկրի համապատասխանության գնահատման մարմնի կողմից ներմուծման և (կամ) իրացման համապատասխանության սերտիֆիկատի կամ այլ համարժեք փաստաթղթի, արտերկրում դեղերի գրանցման և այլ համարժեք փաստաթղթերի ստացման համար կատարված ծախսերի շրջանակներում պետական աջակցության ցուցաբերում,

ե. «Միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 5 թիրախային երկրներում ցուցահանդեսի մասնակցությանն աջակցություն: Այն ենթադրում է տաղավարի և տարածքի վարձակալության, կահավորման և ցուցահանդեսների մասնակցության հետ կապված այլ ծախսեր: Նախատեսվում է նաև նշված ցուցահանդեսների կազմակերպման նպատակով յուրաքանչյուր ցուցահանդեսին պետական կառույցներից 2 ներկայացուցիչների մասնակցության ապահովումը,

զ. «Արտասահմանյան դիստրիբյուտորների և այլ օժանդակ կառույցների ներկայացուցիչների այցելություններ Հայաստան, գործարար կապերի հաստատում» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետություն մինչև 60 անձի այցելության ապահովում, ինչը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Սույն միջոցառումը կնպաստի սերտ գործարար կապեր ստեղծելուն և հնարավոր արտահանման գործընկերների ձեռքբերմանը,

է. «ՈՒսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես գերակա ընտրված արդյունաբերական ոլորտների ընկերությունների և ազատ ունկնդիրների կարողությունների զարգացում: Մասնավորապես, նորագույն տեխնոլոգիաների և նեղ մասնագիտացված ուղղություններով ուսուցման իրականացման ապահովում և անհատական խորհրդատվության տրամադրում` ներգրավելով որակավորված մասնագետների` պետական, մասնավոր, գիտական շրջանակներից, այդ թվում` արտասահմանից: Ընդ որում, դասընթացների իրականացման անհրաժեշտությունը որոշվում է ոլորտի ներկայացուցիչների հետ համաձայնեցված և (կամ) շուկայի ուսումնասիրությունների հիման վրա: Տվյալ միջոցառումը կարող է ներառել արտադրության կազմակերպման, մարքեթինգի, մտավոր սեփականության իրավունքի, որակի համակարգի ներդրման, ֆինանսական հոսքերի կառավարման, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման վերաբերյալ դասընթացների իրականացում,

ը. «Արտահանմանն ուղղված արտադրատեսակների արտադրության ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտությունների իրականացում» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել շուրջ 3 փորձագետների, որոնք կապահովեն առկա ներուժի և կարողությունների պոտենցիալի բացահայտումը, ինչպես նաև զարգացման հեռանկարները` ոլորտի համատարած մոնիթորինգ և ռիսկերի գնահատում: Ստեղծված տեղեկատվության բազային հիման վրա հնարավոր կլինի արդիականացնել արդյունաբերության բնագավառի քաղաքականությունն ու բացահայտել թիրախային ոլորտները: Արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ու մասնավոր հատվածից ներգրավված ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումը.

2) հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի զարգացմանն ուղղված միջոցառումներ`

ա. անշարժ գույքի կառավարում` միջոցառման շրջանակում նախատեսվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի շենքի` ըստ նախագծային փաստաթղթերի շինարարական աշխատանքների վերահսկողության նպատակով վարձել շինարարության գծով պատասխանատու մասնագետներ, որոնք կատարված աշխատանքների վերաբերյալ պարբերական ներկայացնում են հաշվետվություններ, որոնցում նկարագրվելու են կատարվող շինարարական աշխատանքների փուլերը, դրանց համապատասխանությունը սահմանված ժամանակացույցին, որակական չափանիշներին և այլն: Նաև միջոցառման շրջանակում նախատեսվել են հիմնադրամի ժամանակավոր գրասենյակի վարձակալության համար վճարները,

բ. ինովացիոն ոլորտի կրթական ծրագրեր` ենթածրագրի շրջանակում նախատեսվում է ուսումնամեթոդական նյութերի կազմում, դասընթացների անցկացում և գործնական պարապմունքների կազմակերպում: Նախատեսվում է 2013 թվականի ընթացքում կազմակերպել ուսուցում մինչև 70 ունկնդիրների համար, այդ թվում` 50 ունկնդիր «Մեխանիկայի և էլեկտրոնիկայի լաբորատորիաներ» և 20 ունկնդիր` «Մուլտիմեդիայի լաբորատորիայի» ծրագրերի շրջանակներում.

3) արդյունաբերության զարգացմանն աջակցության ծրագրերի կառավարում և համակարգում`

ա. միջոցառումը նախատեսում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կառավարման նպատակով ներգրավել համապատասխան ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետների: Նախատեսվում է ապահովել հիմնադրամի աշխատանքների հնարավորինս արդյունավետ կազմակերպում և ռեսուրսների օպտիմալ օգտագործում: Նաև նախատեսվում է ներգրավված մասնագետների մասնակցությունը պետական ու միջազգային ներդրողների հետ հանդիպումներում` այլ աղբյուրներից ծրագրի ֆինանսական միջոցներ հայթայթելու, ինչպես նաև հիմնադրամի նախագծերը, հիմնադրամի ներքո գործող ընկերությունները ներկայացնելու և դրանց կողմից մշակվող արդյունքներն առևտրայնացնելու համար,

բ. միջոցառման շրջանակում նաև նախատեսվում է պատրաստել և սահմանված կարգով ու ժամկետներում ներկայացնել համապատասխան հաշվետվություններ նշված աշխատանքների կատարման արդյունքների վերաբերյալ,

գ. այս միջոցառումը նախատեսում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և իր Գյումրու մասնաճյուղի գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային թիմի վարձատրության և գրասենյակի պահպանման ծախսեր:

(9-րդ կետը փոփ. 29.08.13 թիվ 941-Ն որոշում)

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

10. Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 463700.0 հազ. դրամի չափով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին (մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի համաֆինանսավորմամբ):

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2013 թվականի փետրվարի 14-ի

N 166-Ն որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառումը      |Կատարողը      |Կատարման |Կատարման արդյունքները |

|ը/կ|                 |              |ժամկետը  |                      |

|___|_________________|______________|_________|______________________|

| 1 |        2        |       3      |    4    |           5          |

|___|_________________|______________|_________|______________________|

|1. |ՀՀ արտահանմանն   |              |2013 թ.  |երկարաժամկետ          |

|   |ուղղված          |              |ընթացքում|հեռանկարում տնտեսական |

|   |արդյունաբերական  |              |         |աճի նոր շարժիչ        |

|   |քաղաքականության  |              |         |ոլորտների ձևավորում`  |

|   |ռազմավարությամբ  |              |         |կազմակերպությունների, |

|   |նախատեսված       |              |         |արտահանման պոտենցիալ  |

|   |միջոցառումներ    |              |         |ունեցող ոլորտների և   |

|   |                 |              |         |բիզնես միջավայրի      |

|   |                 |              |         |անընդհատ արդիականացման|

|   |                 |              |         |և  միջազգային         |

|   |                 |              |         |մրցունակության        |

|   |                 |              |         |բարձրացմանն ուղղված   |

|   |                 |              |         |նախաձեռնությունների   |

|   |                 |              |         |իրականացման միջոցով   |

|___|_________________|______________|_________|______________________|

|   |1.1. Հանրաճանաչ  |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ.  |Արտերկրում և  (կամ)   |

|   |միջազգային       |նախարարություն|ընթացքում|Հայաստանում           |

|   |արդյունաբերական  |              |         |նպատակաուղղված        |

|   |ոլորտի կազմակեր- |Արդյունա-     |         |առաքելությունների,    |

|   |պությունների     |բերության     |         |ներդրումային          |

|   |ներգրավման և     |զարգացման     |         |ֆորումների և  այլ     |

|   |մուտքի ապահովման |հիմնադրամ     |         |միջոցառումների միջոցով|

|   |միջոցառումների   |(համաձայնու-  |         |ընտրված անդրազգային   |

|   |իրականացում, այդ |թյամբ)        |         |ընկերությունների      |

|   |թվում` ազատ      |              |         |կողմից ազատ տնտեսական |

|   |տնտեսական գոտում,|«Հայրենիք-    |         |գոտու                 |

|   |սփյուռքահայերի   |սփյուռք       |         |հնարավորությունների`  |

|   |տեղեկատվական     |կենտրոն» ՊՈԱԿ |         |մինչև  3              |

|   |բազայի ստեղծում  |(համաձայ-     |         |շնորհանդեսների և      |

|   |                 |նությամբ)     |         |(կամ) ֆորումների      |

|   |                 |«Զարգացման    |         |կազմակերպում`         |

|   |                 |հայկական      |         |ներգրավելով նաև       |

|   |                 |գործակալու-   |         |պոտենցիալ սփյուռքահայ |

|   |                 |թյուն» փակ    |         |ներդրողների, ինչպես   |

|   |                 |բաժնետիրական  |         |նաև  մինչև  20        |

|   |                 |ընկերություն  |         |անդրազգային           |

|   |                 |(համաձայնու-  |         |կորպորացիաների        |

|   |                 |թյամբ)        |         |ներկայացուցիչների     |

|   |                 |              |         |այցելություն          |

|   |                 |              |         |(ժամանում) Հայաստան,  |

|   |                 |              |         |որոնց կներկայացվեն    |

|   |                 |              |         |ազատ տնտեսական գոտու  |

|   |                 |              |         |հնարավորությունները,  |

|   |                 |              |         |որի արդյունքում       |

|   |                 |              |         |ակնկալվում են իրական  |

|   |                 |              |         |համագործակցության     |

|   |                 |              |         |արդյունքներ:          |

|   |                 |              |         |Արդյունաբերության     |

|   |                 |              |         |զարգացման հիմնադրամի  |

|   |                 |              |         |կողմից դրամաշնորհի    |

|   |                 |              |         |հատկացման պայմանագրերի|

|   |                 |              |         |կնքում                |

|   |                 |              |         |«Հայրենիք-սփյուռք     |

|   |                 |              |         |կենտրոն» ՊՈԱԿ-ի և     |

|   |                 |              |         |«Զարգացման հայկական   |

|   |                 |              |         |գործակալություն» փակ  |

|   |                 |              |         |բաժնետիրական          |

|   |                 |              |         |ընկերության հետ       |

|___|_________________|______________|_________|______________________|

|   |1.2. Արտադրական  |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ.  |Արդյունաբերության     |

|   |գործունեության   |նախարարություն|ընթացքում|ոլորտի շուրջ 10       |

|   |վարկավորման      |              |         |կազմակերպություններին |

|   |սուբսիդավորում   |Արդյունաբերու-|         |«ՓՄՁ ներդրումներ»     |

|   |                 |թյան զարգացման|         |ունիվերսալ վարկային   |

|   |                 |հիմնադրամ     |         |կազմակերպություն» փակ |

|   |                 |(համաձայնու-  |         |բաժնետիրական          |

|   |                 |թյամբ)        |         |ընկերության կողմից    |

|   |                 |              |         |տրամադրվող վարկի      |

|   |                 |«ՓՄՁ          |         |տոկոսադրույքի         |

|   |                 |ներդրումներ»  |         |սուբսիդավորում` մինչև |

|   |                 |ունիվերսալ    |         |երեք տոկոս            |

|   |                 |վարկային      |         |                      |

|   |                 |կազմակերպու-  |         |                      |

|   |                 |թյուն» փակ    |         |                      |

|   |                 |բաժնետիրական  |         |                      |

|   |                 |ընկերություն  |         |                      |

|   |                 |(համաձայնու-  |         |                      |

|   |                 |թյամբ)        |         |                      |

|___|_________________|______________|_________|______________________|

|   |1.3. Շուկայական  |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ.  |ռազմավարությամբ       |

|   |տեղեկատվության   |նախարարություն|ընթացքում|ընտրված ոլորտների     |

|   |ապահովում,       |              |         |ընկերությունների հետ  |

|   |հայկական         |Արդյունաբերու-|         |համաձայնեցված         |

|   |ապրանքների       |թյան զարգացման|         |արտերկրում` մինչև  3  |

|   |նպատակային       |հիմնադրամ     |         |երկիր, հայկական       |

|   |շուկաներում      |(համաձայնու-  |         |արտադրանքի գովազդում, |

|   |առաջմղման        |թյամբ)        |         |այդ թվում` հովանոցային|

|   |գործունեության   |              |         |բրենդի ներքո, ինչպես  |

|   |իրականացում,     |«Զարգացման    |         |նաև  համտեսների       |

|   |հայկական         |հայկական      |         |կազմակերպում          |

|   |ապրանքների       |գործակալու-   |         |Արդյունաբերության     |

|   |ներկայացում      |թյուն» փակ    |         |զարգացման հիմնադրամի  |

|   |                 |բաժնետիրական  |         |կողմից դրամաշնորհի    |

|   |                 |ընկերություն  |         |հատկացման պայմանագրի  |

|   |                 |(համաձայնու-  |         |կնքում «Զարգացման     |

|   |                 |թյամբ)        |         |հայկական              |

|   |                 |              |         |գործակալություն» փակ  |

|   |                 |              |         |բաժնետիրական          |

|   |                 |              |         |ընկերության հետ       |

|___|_________________|______________|_________|______________________|

|   |1.4. Միջազգային  |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ.  |ՀՀ կառավարության      |

|   |սերտիֆիկացման    |նախարարություն|ընթացքում|կողմից որպես գերակա   |

|   |համաֆինանսավորում|              |         |ընտրված արտահանման    |

|   |                 |Արդյունաբերու-|         |ուղղվածություն ունեցող|

|   |                 |թյան զարգացման|         |արդյունաբերական       |

|   |                 |հիմնադրամ     |         |ոլորտներում արտադրվող |

|   |                 |(համաձայնու-  |         |ապրանքների համար      |

|   |                 |թյամբ)        |         |արտահանվող երկրի      |

|   |                 |              |         |համապատասխանության    |

|   |                 |«Փոքր և  միջին|         |գնահատման մարմնի      |

|   |                 |ձեռնարկատիրու-|         |կողմից ներմուծման և   |

|   |                 |թյան զարգացման|         |(կամ) իրացման         |

|   |                 |ազգային       |         |համապատասխանության    |

|   |                 |կենտրոն»      |         |սերտիֆիկատի կամ այլ   |

|   |                 |հիմնադրամ     |         |համարժեք փաստաթղթի,   |

|   |                 |(համաձայնու-  |         |արտերկրում դեղերի     |

|   |                 |թյամբ)        |         |գրանցման և  այլ       |

|   |                 |              |         |համարժեք փաստաթղթերի  |

|   |                 |              |         |ստացման համար կատարված|

|   |                 |              |         |ծախսերի շրջանակներում |

|   |                 |              |         |պետական աջակցության   |

|   |                 |              |         |ցուցաբերում           |

|___|_________________|______________|_________|______________________|

|   |1.5. Միջազգային  |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ.  |Աջակցություն          |

|   |ցուցահանդեսներին |նախարարություն|ընթացքում|ռազմավարությամբ       |

|   |մասնակցության    |              |         |հավանության արժանացած |

|   |ապահովում        |Արդյունաբերու-|         |ոլորտների             |

|   |                 |թյան զարգացման|         |ընկերություններին`    |

|   |                 |հիմնադրամ     |         |մինչև  5 երկրում,     |

|   |                 |(համաձայնու-  |         |ցուցահանդեսներին      |

|   |                 |թյամբ)        |         |մասնակցությանը:       |

|   |                 |              |         |Ցուցահանդեսների       |

|   |                 |«Զարգացման    |         |ընտրությունը          |

|   |                 |հայկական      |         |կիրականացվի           |

|   |                 |գործակալու-   |         |համաձայնեցված ոլորտի  |

|   |                 |թյուն» փակ    |         |ընկերությունների հետ  |

|   |                 |բաժնետիրական  |         |քննարկման արդյունքում:|

|   |                 |ընկերություն  |         |Այս միջոցառումը կխթանի|

|   |                 |(համաձայնու-  |         |հայկական              |

|   |                 |թյամբ)        |         |արտադրատեսակների      |

|   |                 |              |         |արտահանումը և  դրանց  |

|   |                 |              |         |մրցունակության        |

|   |                 |              |         |բարձրացումը:          |

|   |                 |              |         |Արդյունաբերության     |

|   |                 |              |         |զարգացման հիմնադրամի  |

|   |                 |              |         |կողմից դրամաշնորհի    |

|   |                 |              |         |հատկացման պայմանագրերի|

|   |                 |              |         |կնքում «Զարգացման     |

|   |                 |              |         |հայկական              |

|   |                 |              |         |գործակալություն» փակ  |

|   |                 |              |         |բաժնետիրական          |

|   |                 |              |         |ընկերության հետ       |

|___|_________________|______________|_________|______________________|

|   |1.6.Արտասահմանյան|ՀՀ էկոնոմիկայի|2013 թ.  |Հայկական արտադրանքի   |

|   |դիստրիբյուտորների|նախարարություն|ընթացքում|առաջմղման և           |

|   |և  այլ օժանդակ   |              |         |արտահանման խթանման    |

|   |կառույցների      |Արդյունաբերու-|         |նպատակով օտարերկրյա   |

|   |ներկայացուցիչների|թյան զարգացման|         |տարբեր                |

|   |այցելություններ  |հիմնադրամ     |         |ընկերությունների և    |

|   |Հայաստան և  (կամ)|(համաձայնու-  |         |օժանդակ կառույցների`  |

|   |արտերկիր,        |թյամբ)        |         |մինչև  60             |

|   |գործարար կապերի  |              |         |ներկայացուցիչներ      |

|   |հաստատում        |«Զարգացման    |         |կհրավիրվեն Հայաստան և |

|   |                 |հայկական      |         |(կամ) արտերկիր`       |

|   |                 |գործակալու-   |         |հայկական              |

|   |                 |թյուն» փակ    |         |ընկերությունների հետ  |

|   |                 |բաժնետիրական  |         |համագործակցության     |

|   |                 |ընկերություն  |         |պայմանավորվածություն- |

|   |                 |(համաձայնու-  |         |ներ ձեռք բերելու      |

|   |                 |թյամբ)        |         |նպատակով:             |

|___|_________________|______________|_________|______________________|

|   |1.7. ՈՒսումնական |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ.  |Կիրականացվի ուսուցում`|

|   |դասընթացների     |նախարարություն|ընթացքում|առնվազն 50 շահառուների|

|   |մշակման,         |              |         |համար, որոնք          |

|   |կազմակերպման և   |Արդյունաբերու-|         |կներգրավվեն           |

|   |իրականացման      |թյան զարգացման|         |ռազմավարությամբ       |

|   |ֆինանսավորում    |հիմնադրամ     |         |ընտրված, ինչպես նաև   |

|   |                 |(համաձայնու-  |         |տեղեկատվական          |

|   |                 |թյամբ)        |         |տեխնոլոգիաների        |

|   |                 |              |         |ոլորտներից:           |

|___|_________________|______________|_________|______________________|

|   |1.8. Արտահանմանն |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ.  |մոնիթորինգի և  ռիսկերի|

|   |ուղղված          |նախարարություն|ընթացքում|գնահատման հիման վրա   |

|   |արտադրատեսակների |              |         |հետագա քաղաքականության|

|   |արտադրության     |Արդյունաբերու-|         |արդիականացման համար   |

|   |ներուժի          |թյան զարգացման|         |ռազմավարության        |

|   |բացահայտման      |հիմնադրամ     |         |ուղիների ներկայացում` |

|   |նպատակով հետա-   |(համաձայնու-  |         |հաշվետվություն        |

|   |զոտությունների   |թյամբ)        |         |                      |

|   |իրականացում      |              |         |                      |

|___|_________________|______________|_________|______________________|

|2. |Արդյունաբերության|ՀՀ էկոնոմիկայի|2013 թ.  |Այս միջոցառումների    |

|   |զարգացման        |նախարարություն|ընթացքում|նպատակը Գյումրիում    |

|   |հիմնադրամի       |              |         |ինովացիոն համակարգի   |

|   |Գյումրու         |Արդյունաբերու-|         |ձևավորումն  է:        |

|   |մասնաճյուղի      |թյան զարգացման|         |                      |

|   |զարգացմանն       |հիմնադրամ     |         |                      |

|   |ուղղված          |(համաձայնու-  |         |                      |

|   |միջոցառումներ    |թյամբ)        |         |                      |

|___|_________________|______________|_________|______________________|

|   |2.1. Անշարժ      |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ.  |Համաշխարհային բանկի   |

|   |գույքի կառավարում|նախարարություն|ընթացքում|կողմից ֆինանսավորվող` |

|   |                 |              |         |Գյումրու պետական      |

|   |                 |Արդյունաբերու-|         |մանկավարժական         |

|   |                 |թյան զարգացման|         |ինստիտուտի շենքի` ըստ |

|   |                 |հիմնադրամ     |         |նախագծային փաստաթղթերի|

|   |                 |(համաձայնու-  |         |շինարարական           |

|   |                 |թյամբ)        |         |աշխատանքների նկատմամբ |

|   |                 |              |         |վերահսկողություն,     |

|   |                 |              |         |դրանց ընթացքի         |

|   |                 |              |         |վերաբերյալ            |

|   |                 |              |         |հաշվետվություններ     |

|   |                 |              |         |ներկայացնելը          |

|___|_________________|______________|_________|______________________|

|   |2.2. Ինովացիոն   |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ.  |Մեխանիկայի և          |

|   |ոլորտի կրթական   |նախարարություն|ընթացքում|էլեկտրոնիկայի, ինչպես |

|   |ծրագրեր          |              |         |նաև  Մուլտիմեդիայի    |

|   |                 |Արդյունաբերու-|         |լաբորատորիաներում     |

|   |                 |թյան զարգացման|         |վերապատրաստման և      |

|   |                 |հիմնադրամ     |         |(կամ)                 |

|   |                 |(համաձայնու-  |         |ուսումնամեթոդական     |

|   |                 |թյամբ)        |         |նյութերի              |

|   |                 |              |         |նախապատրաստում,       |

|   |                 |              |         |դասընթացների          |

|   |                 |              |         |անցկացում, տեսական և  |

|   |                 |              |         |գործնական             |

|   |                 |              |         |պարապմունքների        |

|   |                 |              |         |կազմակերպում` մինչև   |

|   |                 |              |         |70 մասնագետների       |

|   |                 |              |         |(ուսանողների) համար   |

|___|_________________|______________|_________|______________________|

|3. |Արդյունաբերության|ՀՀ էկոնոմիկայի|2013 թ.  |Արդյունաբերության     |

|   |զարգացմանն       |նախարարություն|ընթացքում|զարգացման հիմնադրամի  |

|   |աջակցության      |              |         |2013 թվականի          |

|   |ծրագրերի         |Արդյունաբերու-|         |միջոցառումների        |

|   |կառավարում և     |թյան զարգացման|         |արդյունավետ           |

|   |համակարգում      |հիմնադրամ     |         |կազմակերպում,         |

|   |                 |(համաձայնու-  |         |կանոնադրական          |

|   |                 |թյամբ)        |         |գործառույթների        |

|   |                 |              |         |իրականացում           |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 29.08.13 թիվ 941-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.02.2013
N 166-Ն
Որոշում