050.0344.100211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 02 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011070
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2010 թվականի թիվ 344-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը որպես Երաշխավորման ֆոնդի միջոցների ներդրման առաջնային չափանիշ է դիտարկում տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունը: Ընդ որում, Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխումը համարվում է անվտանգ և իրացվելի, եթե դրանք տեղաբաշխվել են հետևյալ սահմանաչափերով.
._________________________________________________________________.
| Ֆինանսական ակտիվների տեսակը |Առավելագույն |Առավելագույն|
| |սահմանաչափը |սահմանաչափը |
| |երաշխավորման |երաշխավորման|
| |ֆոնդի |ֆոնդի |
| |միջոցներում |միջոցներում |
| |բոլոր |մեկ |
| |սուբյեկտներով|սուբյեկտով |
|______________________________________|_____________|____________|
|1. Հայաստանի Հանրապետության պետական | 100 % | 100 % |
| արժեթղթեր | | |
|______________________________________|_____________|____________|
|2. Կենտրոնական բանկում |դրամային | 100 % | 100 % |
| բացված հաշիվ |_____________|_____________|____________|
| |արտարժութային| 0,1 % | 0,1 % |
|______________________________________|_____________|____________|
|3. Կենտրոնական բանկի թողարկած կամ | 100 % | 100 % |
| երաշխավորված արժեթղթեր | | |
|______________________________________|_____________|____________|
|4. Հայաստանի |դրամային | 100 % | 20 % |
| Հանրապետության |_____________|_____________|____________|
| տարածքում գործող |արտարժութային| 0,1 % | 0,1 % |
| բանկերի բանկային | | | |
| ավանդներ և (կամ) | | | |
| նրանց կողմից բացված | | | |
| բանկային հաշիվներ | | | |
|______________________________________|_____________|____________|
|5. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ | 3 % | 3 % |
|______________________________________|_____________|____________|
|6. Միջազգայնորեն ընդունված | 0,1 % | 0,1 % |
| չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող| | |
| երկրների կառավարությունների և | | |
| (կամ) Կենտրոնական բանկերի թողարկած | | |
| կամ երաշխավորված արժեթղթեր | | |
| | | |
|______________________________________|_____________|____________|
|7. Միջազգայնորեն ընդունված | 0,1 % | 0,1 % |
| չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող| | |
| առաջնակարգ կազմակերպությունների և | | |
| (կամ) բանկերի թողարկած կամ | | |
| երաշխավորված արժեթղթեր | | |
|______________________________________|_____________|____________|
|8. Միջազգայնորեն ընդունված | 0,1 % | 0,1 % |
| չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող| | |
| առաջնակարգ օտարերկրյա բանկերի | | |
| կողմից ներգրավվող բանկային ավանդներ| | |
| և (կամ) նրանց կողմից բացված | | |
| բանկային հաշիվներ | | |
|______________________________________|_____________|____________|
|9. Բյուրոյի անդամների ընդհանուր | 0,1 % | 0,1 % |
| ժողովի որոշմամբ և Կենտրոնական | | |
| բանկի խորհրդի համաձայնեցմամբ` այլ | | |
| ֆինանսական ակտիվներ | | |
._________________________________________________________________.
2. Սույն որոշման 1-ին կետի 6-րդ, 7-րդ, 8-րդ ենթակետերի իմաստով միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ է համարվում Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից տրված «Ա+» և ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից տրված «Ա1» և ավելի բարձր կամ ԱՄ Բեստ վարկանշային կազմակերպության կողմից տրված «Ա» և ավելի բարձր վարկանիշը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի «Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման անվտանգության և իրացվելիության չափանիշները սահմանելու մասին» թիվ 149-Ն որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ