Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻ ...

 

 

050.0090.100305

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»         03           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005125

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 2005 թվականի N 90-Ն

 

i

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին և համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջները` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացվող անձանց կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների և համակարգչային սարքավորումների գրանցման կարգը և շահագործման կանոնները` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ

 

Հավելված 1

 

       Համաձայնեցված է                         Հաստատված է

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    կառավարությանն առընթեր հարկային         կենտրոնական բանկի խորհրդի

    պետական ծառայության պետ                 2005 թվականի մարտի 3-ի

    ____________________ Ֆ. Ցոլակյան        թիվ 90-Ն որոշմամբ

____________________ 2005 թվական

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձանց (այսուհետև` փոխանակման կետ) կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաները (այսուհետև` ՀԴՄ) պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման (Հայպետսանդարտ) վարչության 1998 թվականի հուլիսի 15-ի թիվ 25/1Վ «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջների հաստատման մասին» հրամանով հաստատված 4-րդ բաժնով սահմանված պահանջներին:

2. Փոխանակման կետի կողմից կիրառվող համակարգչային սարքավորումները (այսուհետ` ՀՍ) և փոխանակման կետի աշխատանքը ապահովող կիրառական ծրագրային համակարգը (այսուհետ` Ծրագիր) պետք է բավարարեն հետևյալ պահանջներին`

2.1. ՀՍ-ի մոդելը պետք է ապահովի իր մեջ պարունակվող Ծրագրի աշխատունակությունը:

2.2. ՀՍ-ում պետք է տեղադրված լինի Ծրագիր, որը ապահովի տվյալների մուտքագրման և մշակման հնարավորություն, ինչպես նաև ապահովի դրանց պաշտպանվածությունը այլ ծրագրերով դիտարկումներից և փոփոխություններից:

2.3. Ծրագիր մուտքագրված տվյալները չեն կարող խախտել ժամանակային անընդհատությունը (խրոնոլոգիական հերթականությունը) և ամբողջականությունը, այդ թվում` Ծրագիրը պետք է բացառի հետին ամսաթվով և/կամ ժամով գործարքների մասին տվյալների մուտքագրումը կամ մուտքագրված տվյալների փոփոխումը:

2.4. Ծրագիր մուտքագրված տվյալները չեն կարող հեռացվել: Սխալ մուտքագրված տվյալների վերաբերյալ նշում է կատարվում` ճանաչելով դրանք անվավեր և այդ փաստը հաշվառվում է Ծրագրի կողմից:

2.5. ՀՍ-ի, ինչպես նաև Ծրագրի գործարկումը պետք է կատարի միայն համապատասխան իրավասություններ ունեցող օգտագործողը (Կենտրոնական բանկում գրանցված փոխանակման կետի աշխատակիցը):

2.6. Ծրագրի առաջին գործարկման ժամանակ մուտքագրվում է Ծրագիրն օգտագործող փոխանակման կետի անվանումը, լիցենզիայի համարը և գործունեության հասցեն, որոնք փոփոխման ենթակա չեն Ծրագրի շահագործման ընթացքում:

2.7. Ծրագրում պետք է պահպանվեն տեղեկություններ առնվազն նախորդ հինգ ամիսների վերաբերյալ, սկսած Ծրագրի շահագործման պահից:

2.8. Ծրագիրը պետք է ապահովի օրական և ամսական ֆիսկալային հաշվետվությունների կազմում: Ֆիսկալային հաշվետվությունում պարտադիր պետք է պարունակվեն հետևյալ տեղեկությունները` փոխանակման կետի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հաշվետվության կազմման օրը, հաշվետվության կազմման ժամանակահատվածը, հարկային տեսչության կողմից համակարգչի գրանցման համարը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436 որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիզենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի հավելված(ներ)ով սահմանված տեղեկությունները:

2.9. Ծրագիրը պետք է ապահովի առնվազն հետևյալ գործողությունների կատարումը`

ա) փոխանակման կետում կատարվող գործարքների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրում.

բ) փոխանակման կետի դրամարկղի մնացորդների և շարժի կառավարում.

գ) անհրաժեշտ հաշվետվությունների կազմում` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436 որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիզենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի:

2.10. Ծրագիրը պետք է ապահովի նրանում առկա տեղեկատվության ամենօրյա կրկնօրինակում այլ արտաքին կրիչների վրա (մագնիսական սկավառակ, լազերային սկավառակ կամ այլ):

2.11. Ծրագիրը պետք է ունենա հնարավորություն վերականգնել տեղեկատվությունը արտաքին կրիչում պահպանվող նախկինում ձևավորված կրկնօրինակից:

2.12. Ծրագիրը պետք է ունենա «Օգտագործողի ձեռնարկ», որում պետք է արտացոլված լինեն Ծրագրի տեղադրման և օգտագործման կանոնները:

2.13. ՀՍ-ին պետք է միացված լինի տպող սարք, որը կապահովի Ծրագրի կողմից կազմվող անդորրագրերի (չեկերի) և հաշվետվությունների տպումը:

2.14. ՀՍ-ը պետք է միացված լինի էլեկտրասնուցմանը անխափան սնուցման սարքի միջոցով, որը կապահովի նրա աշխատունակությունը առնվազն տասը րոպեի ընթացքում:

 

Հավելված 2

 

       Համաձայնեցված է                         Հաստատված է

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    կառավարությանն առընթեր հարկային         կենտրոնական բանկի խորհրդի

    պետական ծառայության պետ                 2005 թվականի մարտի 3-ի

    ____________________ Ֆ. Ցոլակյան        թիվ 90-Ն որոշմամբ

____________________ 2005 թվական

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳԻՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը և կանոնները մշակվել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան:

2. Հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետ` ՀԴՄ-ներ) կամ համապատասխան ծրագիր (այսուհետ` Ծրագիր) պարունակող համակարգչային սարքավորումների (այսուհետև` ՀՍ) պարտադիր կիրառմամբ արտարժույթի առք ու վաճառք և արտարժույթի դիլերային առքուվաճառք իրականացնող անձինք (այսուհետ` փոխանակման կետ) արտարժույթի առքուվաճառքի գործարքներ կատարելիս դրամական հաշվարկները իրականացնում են ՀԴՄ-ի կամ ՀՍ-ի միջոցով:

Փոխանակման կետերը հաշվարկները կատարում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային ստորաբաժանումներում (այսուհետ` հարկային տեսչություն)` սահմանված կարգով գրանցված և կապարակնքված ՀԴՄ-ների կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետև` Կենտրոնական բանկ) և հարկային տեսչությունում սահմանված կարգով գրանցված և կապարակնքված ՀՍ-ների միջոցով:

3. Փոխանակման կետերում կիրառվող ՀԴՄ-ների շահագործումը և գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով:

4. Փոխանակման կետերի կողմից ՀՍ-ների շահագործումը և գրանցումն իրականացվում է համաձայն սույն կարգի և կանոնների:

 

II. ՀՍ-ՆԵՐԻ (ԾՐԱԳՐԻ) ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

5. Փոխանակման կետը պարտավոր է մինչև ՀՍ-ում տեղադրվող Ծրագրի գործարկումը Կենտրոնական բանկ ներկայացնել դիմում` համաձայն Ձև 1-ի, ՀՍ-ի (Ծրագրի) գործարկման համաձայնություն ստանալու համար: Դիմումին կից փոխանակման կետը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը, եթե չի օգտագործվելու Կենտրոնական բանկի կողմից տրամադրող Ծրագիրը`

ա) Ծրագրի արտադրողի անվանումը, գործունեության վայրը, ֆիզիկական անձի դեպքում` անուն, ազգանուն, հայրանուն, բնակության վայրը,

բ) Համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի թիվ 90-Ն որոշմամբ հաստատված և հարկային ծառայության հետ համաձայնեցված «Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին և համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջներ»-ի Ծրագրում կիրառված պաշտպանական մեխանիզմի նկարագրությունը,

գ) Ծրագրի «Օգտագործողի ձեռնարկ»-ը համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի թիվ 90-Ն որոշմամբ հաստատված և հարկային ծառայության հետ համաձայնեցված «Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին և համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջներ»-ի,

դ) Ծրագրի աշխատող պատճենը և նրա տեղադրման արարողակարգը:

6. Կենտրոնական բանկը դիմումը քննարկում է տասն աշխատանքային օրվա ընթացքում (եթե օգտագործվում է Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող Ծրագիր` հնգօրյա ժամկետում) և Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ տրվում է համաձայնություն Ծրագրի գործարկմանը, եթե Ծրագիրը համապատասխանում է Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի թիվ 90-Ն որոշմամբ հաստատված և հարկային ծառայության հետ համաձայնեցված «Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին և համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջներ»-ին:

7. Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում փոխանակման կետը իր հաշվառման վայրի հարկային տեսչություն է ներկայացնում դիմում ՀՍ-ի գրանցման մասին` համաձայն N 2 ձևի: Դիմումին կից ներկայացվում է փոխանակման կետի լիցենզիայի պատճենը, ՀՍ-ն, ՀՍ-ում Ծրագրի տեղադրման ակտը: Դիմումին կից փոխանակման կետը ներկայացնում է նաև տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնի (այսուհետ` կենտրոն) հետ կնքված ՀՍ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման պայմանագրի պատճենը` մինչև ՀՍ-ի գրանցումն այդպիսի պայմանագրի կնքման դեպքում: ՀՍ-ի գրանցումից հետո կենտրոնի հետ կնքված պայմանագրերը ևս ենթակա են ներկայացվելու հարկային տեսչություն:

Սույն կետով նախատեսված պայմանագրի պատճենը փոխանակման կետը ներկայացնում է նաև Կենտրոնական բանկ` պայմանագրի կնքման պահից հնգօրյա ժամկետում:

8. Հարկային տեսչությունը սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո, ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է ՀՍ-ի գրանցում:

9. Սույն կարգի 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու, չներկայացվելու դեպքում հարկային տեսչությունը մեկօրյա ժամկետում փաստաթղթերը վերադարձնում է փոխանակման կետին` Ծրագրի չգրանցման պատճառների գրավոր հիմնավորմամբ:

10. Հարկային տեսչությունը փոխանակման կետին տալիս է ՀՍ-ի գրանցման քարտի մեկ օրինակ` համաձայն N 3 ձևի:

11. Օգտագործվող ՀՍ-ն (Ծրագիրը) նորով փոխարինելու կամ լրացուցիչ ՀՍ (Ծրագիր) տեղակայելու անհրաժեշտության դեպքում փոխանակման կետը պարտավոր է նախքան նոր ՀՍ-ի (Ծրագրի) օգտագործումը, սույն կարգին համաձայն, ստանալ Կենտրոնական բանկի համաձայնությունը, որից հետո հարկային տեսչություն ներկայացնել դիմում` նոր ՀՍ-ի գրանցման և նախկինում գրանցված` փոխարինման ենթակա ՀՍ-ն գրանցումից հանելու մասին:

12. Հարկային տեսչությունը ՀՍ-ն (Ծրագիրը) փոխարինելու կամ լրացուցիչ ՀՍ-ն (Ծրագիրը) տեղակայելու մասին դիմումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նոր ՀՍ-ն (Ծրագիրը) և (կամ) գրանցումից հանում նախկինում գրանցված ՀՍ-ն (Ծրագիրը)` փոխանակման կետին տրամադրելով նոր քարտ:

13. Փոխանակման կետի (իրավաբանական անձինք) լուծարման, վերակազմակերպման դեպքում հարկային տեսչություն են ներկայացնում դիմում` ՀՍ-ն (Ծրագիրը) գրանցումից հանելու մասին: Հարկային տեսչությունը 3 օրվա ընթացքում ՀՍ-ն (Ծրագիրը) հանում է գրանցումից և դրա մասին քարտում կատարում է համապատասխան գրառում, որը հաստատվում է հարկային տեսչության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:

14. Փոխանակման կետը գրանցման քարտը պահպանում է ՀՍ-ի (Ծրագրի) օգտագործման վայրում` օգտագործման ամբողջ ժամանակահատվածում, և ներկայացնում է հարկային տեսչության պահանջով: ՀՍ-ն (Ծրագիրը) օգտագործումից հանելու ժամանակ քարտը վերադարձվում է հարկային տեսչություն: Վերադարձված քարտը հարկային տեսչությունում պահվում է տվյալ ՀՍ-ն (Ծրագիրը) օգտագործումից հանելու օրվանից սկսած` 3 տարվա ընթացքում: Շահագործողի պահանջով հարկային տեսչության կողմից նրան տրվում է տեղեկանք տվյալ ՀՍ-ն (Ծրագիրը) գրանցումից հանելու մասին:

 

III. ՀՍ-Ն (ԾՐԱԳԻՐԸ) ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

15. Փոխանակման կետում ՀՍ-ի (Ծրագրի) միջոցով հաշվարկներն իրականացնելու համար այդ պարտականությունները սահմանված կարգով (հրամանով) դրվում են համապատասխան աշխատողի վրա (այսուհետ` պատասխանատու անձ): Պատասխանատու անձը պետք է ունենա Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով ստացված որակավորման վկայական:

16. Փոխանակման կետի պատասխանատու անձը պարտավոր է աշխատանքային օրվա (հերթափոխի) սկզբում ստուգել ՀՍ-ի (Ծրագրի) աշխատունակությունը, որից հետո նոր սկսել աշխատանքը:

17. Պատասխանատու անձը պարտավոր է`

ա) հաշվիչ սարքի միջոցով մուտքագրել դրամական գումարը, որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել հաճախորդին, պատվիրատուին և այլն,

բ) ՀՍ-ին կից տեղակայված տպող սարքի միջոցով տպել և գումարն ստանալու պահին արտարժույթի կամ դրամի հետ միասին հաճախորդին տրամադրել անդորրագիր (դրամարկղային չեկ, կտրոն):

18. Փոխանակման գործարքի ժամանակ գումարների սխալմամբ գրանցման դեպքերում Ծրագրում կատարվում են անհրաժեշտ ուղղումներ` նշելով ուղղման պատճառը: Կատարված ուղղումները Ծրագրում հաշվառվում են առանձին և դրանց վերաբերյալ յուրաքանչյուր ամսվա համար հարկային տեսչություն է ներկայացնում տեղեկություն` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը:

19. ՀՍ-ի (Ծրագրի) աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս կամ որևէ խափանում տեղի ունենալու դեպքում պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀՍ-ն, որից հետո փոխանակման կետը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը, այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնելով Կենտրոնական բանկին և հարկային տեսչությանը: Մինչև ՀՍ-ի (Ծրագրի) նորոգումը կամ այն նորով փոխարինելը` ՀՍ-ների (Ծրագրի) պարտադիր կիրառմամբ գործարքների կատարումն արգելվում է:

20. Պատասխանատու անձը Ծրագրում տեղեկատվության խափանման դեպքում Ծրագրի միջոցով իրականացնում է նախկինում կրկնօրինակված տեղեկատվության վերականգնում և փոխանակման կետում առկա անդորրագրերի հիման վրա կատարում է տեղեկատվության մուտքագրում` վերականգնելով ներկա իրավիճակը: Այս գործընթացի ընթացքում փոխանակման կետը դադարեցնում է իր աշխատանքը:

21. Պատասխանատու անձին արգելվում է կողմնակի անձանց թույլատրել աշխատել ՀՍ-ի հետ` բացառությամբ հարկային տեսչության, Կենտրոնական բանկի աշխատողների, տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների:

22. Պատասխանատու անձը հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտից հետո Ծրագրի միջոցով կատարում է նրանում առկա տեղեկատվության կրկնօրինակում այլ արտաքին կրիչների վրա (մագնիսական սկավառակ, լազերային սկավառակ կամ այլ):

23. Պատասխանատու անձը հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտից հետո Ծրագրի օգնությամբ ձևավորում է`

ա) Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436 որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիզենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ով նախատեսված հաշվետվությունը (ները) թղթային կրիչի վրա, այնուհետև ստուգում և ստորագրում է այն` նշելով ստորագրման ամսաթիվը և ժամը,

բ) օրական ֆիսկալային հաշվետվությունը:

Նշված հաշվետվությունները պահպանվում են փոխանակման կետում` տպվելու օրվանից 3 տարի:

 

IV. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

24. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Ձև 1

 

ԴԻՄՈՒՄ

 

ՀՍ-ի (Ծրագրի) գործարկման համաձայնություն

 

__________________________________________________________________________

Արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձի կամ արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձի լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը

 

Խնդրում ենք տալ համաձայնություն ՀՍ (Ծրագրի) գործարկման համար: Ծրագիրը գրանցելու համար ներկայացնում ենք հետևյալ տվյալները`

 

1. _______________________________________________________________________ __________________________________________________________________________ (արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձի կամ արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը)

 

__________________________________________________________________________

(պետական ռեգիստրում գրանցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը, հեռախոսահամարը)

 

__________________________________________________________________________

2. _______________________________________________________________________ (Ծրագրի արտադրության տարեթիվը, Ծրագրի արտադրողի անվանումը, գործունեության վայրը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը)

 

__________________________________________________________________________

Արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձի կամ արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող անձի

 

________

                       (ստորագրությունը)                   Կ.Տ.

 

Դիմումի ստացման օրը, ամիսը, տարեթիվը «____»_____________ 200 ___ թ.

 

Ձև 2

 

ԴԻՄՈՒՄ

 

Համակարգչային սարքավորման գրանցման մասին

 

__________________________________________________________________________

         (Փոխանակման կետի անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը)

 

__________________________________________________________________________

(Փոխանակման կետի կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը)

 

__________________________________________________________________________

           (Փոխանակման կետի գործունեության իրականացման վայրը)

 

__________________________________________________________________________

 

ՀՍ-ի տվյալները` __________________________________________________________

(մոդելը, կոշտ սկավառակի մեծությունը, օպերատիվ

__________________________________________________________________________

                  հիշողության ծավալը և այլ բնութագրեր)

__________________________________________________________________________

 

ՀՍ-ում Ծրագրի տեղադրման օրը, ամիսը, տարեթիվը «____»___________ 200 ___ թ.

 

Ծրագրի իդենտիֆիկացիոն կոդը _______________________________________________

__________________________________________________________________________

(տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնների անվանումները, գտնվելու

վայրերը, հեռախոսահամարները)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Դիմումին կից ներկայացվում են` Փոխանակման կետի լիցենզիայի պատճենը Տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնող կենտրոնների հետ կնքված պայմանագրերը ______________ թերթ,

 

Փոխանակման կետի ղեկավար __________________________________________________

                                   (ստորագրությունը)           Կ.Տ.

 

Դիմումի ստացման օրը, ամիսը, տարեթիվը «____»______________ 200 ___ թ.

 

Հարկային տեսչության պետ __________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև 3

 

Համակարգչային սարքավորման գրանցման քարտ N _____

 

__________________________________________________________________________

         (Փոխանակման կետի անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը)

 

__________________________________________________________________________

(Փոխանակման կետի կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը)

 

__________________________________________________________________________

           (Փոխանակման կետի գործունեության իրականացման վայրը)

__________________________________________________________________________

 

ՀՍ-ի տվյալները` __________________________________________________________

(մոդելը, կոշտ սկավառակի մեծությունը, օպերատիվ հիշողության

__________________________________________________________________________

                        ծավալը և այլ բնութագրեր)

 

ՀՍ-ում Ծրագրի տեղադրման օրը, ամիսը, տարեթիվը «____»____________ 200 _ թ.

 

Ծրագրի իդենտիֆիկացիոն կոդը _______________________________________________

 

գրանցված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունում

 

ՀՍ-ի գրանցման համարը N ___________________________

 

Տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարում է ___________________________

(տեխ. սպասարկում և նորոգում

__________________________________________________________________________

իրականացնող կենտրոնի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, պայմանագրի համարը)

__________________________________________________________________________

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության

 

__________________ հարկային տեսչության պետ` ______________________________

(ստորագրությունը)

 

    Կ.Տ.                       _______ _______________ 200 թ.

 

._________________________________________________________________________.

|      Գրառում գրանցումից հանելու մասին                                   |

|                                                                         |

|ՀՍ-ն հանված է գրանցումից                                                 |

|                                                                         |

|Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական         |

|ծառայության _______________ հարկային տեսչության պետ` __________________  |

|                                                      (ստորագրություն)   |

|                                                                         |

|   Կ.Տ.                       _______ _______________ 200 թ.             |

|                                                                         |

._________________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
03.03.2005
N 90-Ն
Որոշում