Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱ ...

02.06.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.01.2005  -ից մինչեւ   02.06.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 25.05.17 թիվ 556-Ն որոշում)

i

040.1751.291203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 2003 թվականի N 1751-Ն

 

i

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Հռոմի 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիայով (փոփոխված`

N 11 արձանագրությամբ), մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի 35-րդ կանոնով, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության պատշաճ ներկայացուցչությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կազմում հիմնել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոն:

2. Հաստատել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի կանոնակարգը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`

i

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի թեկնածությունը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կազմում կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն ստեղծելու վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ ներկայացնել առաջարկություն մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության ֆինանսավորման վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 25.11.04 թիվ 1789-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի դեկտեմբերի 4-ի

N 1751-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգի նպատակը մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչության ապահովումն է:

2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ներկայացնում և պաշտպանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը (այսուհետ` ներկայացուցիչ):

3. Ներկայացուցչի աշխատանքները վերահսկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից (այսուհետ` նախարար):

 

II. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Ներկայացուցչի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ` դատարան) ներկայացնելը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարտավորեցնող դատարանի որոշումների իրականացման ընթացքի վերահսկումը:

 

III. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Ներկայացուցիչը`

ա) զբաղվում է Հայաստանի Հանրապետության դեմ դատարան ներկայացված բողոքներով, դրանց մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և նախարարին, պատասխանում է այդ բողոքներին` դատարանի կողմից սահմանված ժամկետներում.

բ) նախքան դատարանում գործի քննությունը, ինչպես նաև գործի քննության ամբողջ ընթացքում, պետական իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո վարում է բանակցություններ կողմի հետ` հաշտության համաձայնության (բարեկամական կարգավորման) ձևով խնդրի լուծման համար.

գ) նախքան դատարանում գործի քննությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանը, նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնում է իր կողմից պատրաստված Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշման մասին և, մասնակցելով դատարանում գործի քննությանը, տեղեկացնում է գործի քննության ընթացքի ու դրա արդյունքների մասին.

դ) դատարանում ներկայացնում և պաշտպանում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը.

ե) եթե դատարանն ընդունում է որոշում` ի վնաս Հայաստանի Հանրապետության, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման, ապա Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մանրակրկիտ զեկույց` քննության առնելով այդ իրադրությունը, մատնանշելով փոխհատուցման չափը և այն հաստատությունները, որոնց գործունեության հետևանքով խախտվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով երաշխավորված իրավունքները.

զ) նախարարին ներկայացնում է առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը դատարանում ներկայացնելու նպատակով փաստաբանների և փորձագետների ներգրավելու համար.

է) նախարարին ներկայացնում է առաջարկություն դատարանի կողմից սահմանված փոխհատուցման գումարները վճարելու, ինչպես նաև դատարանում դիրքորոշումը ներկայացնելու համար անհրաժեշտ ծախսերը, այդ թվում` ներգրավված փաստաբանների և փորձագետների ծախսերը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու վերաբերյալ.

ը) դատարանի որոշումների հիման վրա նախարարին ներկայացնում է առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու և օրենքների կիրառման պրակտիկան կամ պետական մարմինների գործունեության պրակտիկան բարելավելու համար.

թ) Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը պատրաստելու նպատակով կարող է`

ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կարող են ներգրավել մասնագետների, ներկայացուցիչների պետական մարմիններից, գիտական կամ այլ հաստատություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից,

պահանջել և ստանալ տեղեկատվություն ու փաստաթղթեր, ինչպես նաև այլ անհրաժեշտ օժանդակություն պետական մարմիններից (այդ թվում` Հայաստանի Հանրապետության դատարաններից, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից), տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ հաստատություններից:

Նշված մարմինները պարտավոր են ներկայացուցչին ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տեղեկատվությունը և անհրաժեշտ օժանդակություն` ներկայացուցչի նշած ժամկետներում:

Ներկայացուցիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով համագործակցում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հետ և կարող է պահանջել ու ստանալ տեղեկատվություն` իր իրավասությունների սահմաններում.

ժ) տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն իր գործունեության մասին.

ժա) իրավունք ունի խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին:

 

IV. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԸ

 

6. Ներկայացուցչի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը տիրապետում է մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին և անգլերենին կամ ֆրանսերենին:

i

7. Ներկայացուցչին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նախարարի առաջարկությամբ:

8. Ներկայացուցիչն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` ներկայացուցչի առաջարկությամբ:

Տեղակալն իրականացնում է ներկայացուցչի լիազորությունները` նրա բացակայության ժամանակ կամ լիազորությունները դադարեցվելու դեպքում: Տեղակալի այլ լիազորությունները սահմանվում են ներկայացուցչի կողմից:

 

V. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

i

(V գլուխն ուժը կորցրել է 25.11.04 թիվ 1789-Ն որոշում)

 

VI. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

10. Ներկայացուցչի և նրա աշխատակազմի գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.12.2003
N 1751-Ն
Որոշում