(ուժը կորցրել է 15.12.2022 թիվ 104-Ն հրաման)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
18 սեպտեմբերի 2020 թվականի N 24-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ
(COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ) ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-004-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել`
1) «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ` նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները»` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի
1-ին մասով սահմանված է, որ`
«1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում
սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական
հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ
օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ
է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:»
Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ`
«4. Անհետաձգելի համարվող օրենքները, ռազմական կամ արտակարգ
դրությամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերը կարող են
ուժի մեջ մտնել հրապարակվելուց հետո` անմիջապես, այդ ակտով
նախատեսված լինելու դեպքում:»
Սույն հրամանը չէր կարող ուժի մեջ մտնել անմիջապես, քանի որ
օրենքով նման իրավունք չի նախատեսված, ինչպես նաև հրամանն
ուժի մեջ մտնելու օրը ՀՀ-ում չի հայտարարված ռազմական կամ
արտակարգ դրություն:
------------------------------------------------------------------
Ա. Թորոսյան
Հավելված
Առողջապահության նախարարի
2020 թվականի սեպտեմբերի 18-ի
N 24-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ) ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-004-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական (բացառությամբ` նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:
2. Սույն Կանոնները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական (բացառությամբ` նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետ` Հաստատություն) համար:
i
2.1. Սույն հավելվածի իմաստով աշխատող է հանդիսանում աշխատանքային պայմանագրով, անհատական իրավական ակտի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող (ծառայություններ մատուցող) գործունակ ֆիզիկական անձը:
(2.1-ին կետը լրաց. 08.10.2021 թիվ 78-Ն հրաման)
2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
i
3. Հաստատությունում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է Հաստատության ղեկավարը:
i
4. Հաստատության ղեկավարի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է`
1) Հաստատության անձնակազմի շրջանում դասընթացների կազմակերպումը` անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման, ձեռքերի հիգիենայի, հազալու և փռշտալու վարվելակարգի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հրահանգավորումը` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին,
2) ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանի վարումը` համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի:
3) սույն հավելվածի Ձև 4-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը` տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով,
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.04.2022 թիվ 23-Ն հրաման)
5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.04.2022 թիվ 23-Ն հրաման)
(4-րդ կետը փոփ. 04.05.2021 թիվ 28-Ն, 20.08.2021 թիվ 65-Ն, 01.10.2021 թիվ 76-Ն, 08.10.2021 թիվ 78-Ն, 28.04.2022 թիվ 23-Ն հրամաններ)
5. Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել`
i
1) ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցների առկայությունը,
2) ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում` ախտահանման հնարավորությամբ):
3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 02.03.2022 թիվ 14-Ն հրաման)
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.04.2022 թիվ 23-Ն հրաման)
(5-րդ կետը փոփ. 02.03.2022 թիվ 14-Ն, 28.04.2022 թիվ 23-Ն հրամաններ)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 20.08.2021 թիվ 65-Ն հրաման)
i
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 20.08.2021 թիվ 65-Ն հրաման)
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 20.08.2021 թիվ 65-Ն հրաման)
i
8.1 Եթե աշխատողը հանդիսանում է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի կոնտակտավոր, նրա համար աշխատանքը կազմակերպվում է հեռավար եղանակով` պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձանց համար 7 օրացուցային օրով, իսկ չպատվաստված անձանց համար` 10 օրացուցային օրով, դրա անհնարինության դեպքում` հերթափոխային սկզբունքով, դրա անհնարինության դեպքում կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն` այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով: Աշխատողի տանը դեպքի առկայության մասին գործատուն տեղեկանում է աշխատողի կողմից ներկայացրած` տանը կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անդամի հիվանդությունը հաստատող համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված փաստաթղթից:
(8.1-ին կետը լրաց. 05.02.2021 թիվ 06-Ն, 14.02.2022 թիվ 10-Ն հրամաններ)
8.2. (8.2-րդ կետն ուժը կորցրել է 28.04.2022 թիվ 23-Ն հրաման)
i
8.3. (8.3-րդ կետն ուժը կորցրել է 28.04.2022 թիվ 23-Ն հրաման)
8.4. (8.4-րդ կետն ուժը կորցրել է 28.04.2022 թիվ 23-Ն հրաման)
8.5. (8.5-րդ կետն ուժը կորցրել է 28.04.2022 թիվ 23-Ն հրաման)
8.6. (8.6-րդ կետն ուժը կորցրել է 28.04.2022 թիվ 23-Ն հրաման)
8.7. (8.7-րդ կետն ուժը կորցրել է 28.04.2022 թիվ 23-Ն հրաման)
3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
i
9. Հաստատությունում յուրաքանչյուր դասարանի սովորողների առավելագույն թիվը չի գերազանցում 20-ը: Դասարաններում սովորողների թիվը 20-ից ավել թույլատրվում է միայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրավոր համաձայնությամբ` ապահովելով սույն կանոնների պահանջները:
(9-րդ կետը փոփ. 05.02.2021 թիվ 06-Ն հրաման)
i
10. Հաստատությունում զանգվածային միջոցառումներ (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ)» իրականացվում են` ապահովելով առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը:
10. (10-րդ կետը փոփ. 28.04.2022 թիվ 23-Ն հրաման)
i
11. Հաստատությունում երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները կազմակերպվում են` ապահովելով սույն կանոնների պահանջները:
(11-րդ կետը փոփ. 04.05.2021 թիվ 28-Ն հրաման)
i
12. Հաստատությունում ժողովների և հավաքների գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում` բացօթյա, կամ այլ տարածքներում` ապահովելով 1 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը:
(12-րդ կետը փոփ. 05.02.2021 թիվ 06-Ն հրաման)
13. (13-րդ կետն ուժը կորցրել է 02.03.2022 թիվ 14-Ն հրաման)
i
14. Հաստատության մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ` ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով, յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:
i
15. Հաստատությունում սովորողները, անձնակազմը և այցելուները կրում են դիմակ` համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ. լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների` ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների:
(15-րդ կետը փոփ. 02.03.2022 թիվ 14-Ն հրաման)
16. Հաստատությունում նախատեսվում է սենք (մեկուսարան), որտեղ մեկուսացնում են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ` հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն ունեցող սովորողները և աշխատողները, այդ մասին անմիջապես տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոն և ծնողին:
i
17. Հաստատության մուտքի մոտ սահմանվում է հսկողություն, կուտակումները բացառելու նպատակով:
(17-րդ կետը փոփ. 01.10.2021 թիվ 76-Ն հրաման)
i
18. Հաստատությունում, առնվազն 10 օրվա ընթացքում աշխատողների, սովորողների, ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում առաջարկություն է ներկայացվում լիազոր մարմիններին Հաստատության «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:
(18-րդ կետը փոփ. 14.02.2022 թիվ 10-Ն հրաման)
19. Հաստատության դասերի անցկացումը իրականացվում է կոնկրետ դասարաններում` բացառելով սովորողի տեղաշարժը:
20. Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ` համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում:
4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
i
21. Յուրաքանչյուր օր, մինչ դասերի սկիզբը Հաստատության մակերեսները` այդ թվում դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ` (էլեկտրական հոսանքի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր, մկնիկ և այլն) ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց` հաստատված Առողջապահության նախարարի հրամանով` հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:
(21-րդ կետը փոփ. 24.10.2020 թիվ 30-Ն հրաման)
22. Եթե ուսումնական գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա ախտահանում իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ` ախտահանումն իրականացնելու համար:
23. Հաստատությունն ապահովում է պատշաճ բնական օդափոխություն առնվազն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:
24. Հաստատությունն ապահովում է ձեռքերի լվացման հնարավորություն` հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, իսկ անհնարինության դեպքում` անմիջապես ախտահանման հնարավորությամբ:
25. Օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին:
26. Մակերեսների ախտահանման աշխատանքները գրանցվում են ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանում` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի:
i
27. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ`
1) ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,
2) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,
3) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում` առնվազն 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց` հաստատված Առողջապահության նախարարի հրամանով` հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով.
4) յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,
5) պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ,
6) ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել: Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:
7) սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ` առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով:
(27-րդ կետը փոփ. 24.10.2020 թիվ 30-Ն հրաման)
5. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
28. Սովորողը չի հաճախում Հաստատություն, եթե սովորողին հրահանգվել է ինքնամեկուսանալ, կամ մեկուսանալ, համաձայն առողջության առաջնային պահպանման կենտրոնի կողմից ներկայացված տեղեկանքի:
i
29. Սովորողը չի հաճախում Հաստատություն, եթե առկա է ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումը, երբ`
1) սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ռիսկի խմբի հիվանդություններից և/կամ վիճակներից որևէ մեկը` համաձայն Առողջապահության Նախարարության կողմից ներկայացված ցանկի`
ա. նորագոյացություններ,
բ. արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, սակավարյունություն, արյան մակարդման համակարգի խանգարումներ, իմուն խանգարումներ,
գ. ներզատական համակարգի հիվանդություններ, սնուցման և նյութափոխանակության խանգարումներ, շաքարախտ, ճարպակալում, վահանագեղձի և այլ էնդոկրին օրգանների հիվանդություններ, սնուցման ծանր խանգարումներ, մեթաբոլիկ հիվանդություններ,
դ. հոգեկան կամ վարքի խանգարումներ, աուտիզմ, օրգանական ախտահարումներ, շիզոֆրենիա, աֆեկտիվ վիճակներ, նևրոտիկ վիճակներ, մտավոր հետամնացություն, հոգեբանական, վարքագծային և հուզմունքային այլ խանգարումներ,
ե. նյարդային համակարգի հիվանդություններ` մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա, ատրոֆիկ և դեգեներատիվ ախտահարումներ, գլխուղեղի անոթային հիվանդություններ,
զ. արյան շրջանառության հիվանդություններ` ռևմատիկ տենդ, զարկերակային գերճնշում, սրտի բորբոքային հիվանդություններ, կարդիոմիոպաթիաներ, սրտային անբավարարություն,
է. շնչառական օրգանների հիվանդություններ` ասթմա, վերին և ստորին շնչուղիների քրոնիկ հիվանդություններ, շնչառական անբավարարություն,
ը. մարսողական համակարգի հիվանդություններ` աղիների բորբոքային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ,
թ. ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ, համակարգային շարակցահյուսվածքային հիվանդություններ, հոդաբորբեր,
ժ. միզասեռական համակարգի հիվանդություններ` գլոմերուլյար հիվանդություններ, երիկամային անբավարարություն,
ժա. բնածին զարգացման արատներ, անոմալիաներ` ներառյալ որևէ օրգանի ձևափոխումներ, ֆունկցիայի արտահայտված խանգարումով:
2) սովորողի տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) բնորոշ ախտանշաններով կասկածելի կամ հաստատված դեպք` սույն հավելվածի 32.1-ին կետում սահմանված ժամկետով:
(29-րդ կետը փոփ. 14.02.2022 թիվ 10-Ն հրաման)
30. Այն սովորողների համար, որոնց 29-րդ կետով սահմանված դեպքերում ցուցված չէ Հաստատություն հաճախելը, ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով,
31. (31-րդ կետն ուժը կորցրել է 01.10.2021 թիվ 76-Ն հրաման)
i
32. Սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը Հաստատություն արգելվում է` բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների:
i
32.1 Դասարանը կամ խումբը 10 օրյա ժամկետով անցնում է հեռավար կամ տնային ուսուցման, եթե տվյալ դասարանի կամ խմբի սովորողի կամ սովորողների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատողի (ուսուցիչ, մանկավարժ, լաբորանտ, հոգեբան և այլն) մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19),:
(32.1-ին կետը լրաց. 04.05.2021 թիվ 28-Ն, 14.02.2022 թիվ 10-Ն հրամաններ)
33. Սովորողի բացակայության դեպքում Հաստատության պատասխանատուն այդ մասին տեղեկացնում է սովորողի հաշվառման առողջության առաջնային պահպանման կենտրոն:
6. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
i
34. Հաստատությունում սննդի կազմակերպման վայրում թույլատրվում է միայն սննդի պատրաստում և վաճառք` բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր, բացառությամբ մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև այն հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական դասարանների, որտեղ տարրական կրթական աստիճանում դասարանների թիվը չի գերազանցում չորսը (հերթափոխով` սննդի կազմակերպման վայրում միաժամանակ մեկ դասարանի սնունդը կազմակերպելու պայմանով)` ապահովելով Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 6-րդ հավելվածի պահանջները: Այն դեպքում, երբ տարրական կրթական աստիճանում դասարանների թիվը գերազանցում է չորսը, սննդի տրամադրումը կազմակերպվում է դասարաններում:
(34-րդ կետը փոփ. 05.02.2021 թիվ 06-Ն, 07.09.2021 թիվ 69-Ն հրամաններ)
35. Սննդի ընդունումը կազմակերպվում է դասասենյակում, օգտագործելով անհատական փաթեթավորված, կամ միանվագ օգտագործման պարագաներով սնունդ:
7. ՀԱՍՏԱՏՈՒՅԹՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
36. Տրանսպորտային միջոցը ախտահանվում է յուրաքանչյուր տեղափոխումից առաջ:
37. Տրանսպորտային միջոցում չեն կարող գտնվել նստատեղերի քանակից ավել ուղևորներ:
i
38. Տրանսպորտային միջոցում գտնվող անձինք կրում են դիմակ` համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:
(38-րդ կետը փոփ. 02.03.2022 թիվ 14-Ն հրաման)
i
39. Տրանսպորտային միջոցն ապահովվում է, մուտքի մոտ, ձեռքերի մշակման համար` առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով:
40. (40-րդ կետն ուժը կորցրել է 01.10.2021 թիվ 76-Ն հրաման)
Ձև 1
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Ամսաթիվ|Ախտահանվել|Ախտահանիչ |Ախտա- |Խոնավ |Ախտա- |Ախտահանողի|
| | |է (նշել |միջոցի |հանման|մաքրման|հանիչի |ստորագ- |
| | |տվյալ |անվանումը,|ժամը |ժամը |աշխատան- |րությունը |
| | |դասա- |աշխատան- | | |քային | |
| | |սենյակի |քային | | |լուծույթի| |
| | |կամ |լուծույթի | | |պահաժամը | |
| | |տարածքի |տոկոսը | | | | |
| | |անվանումը/| | | | | |
| | |համարը) | | | | | |
|___|_______|__________|__________|______|_______|_________|__________|
|1. | 2. | 3. | 4. | 5. | 6. | 7. | 8. |
._____________________________________________________________________.
Ձև 2
i
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Սովորողների ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ
(2-րդ ձևն ուժը կորցրել է 01.10.2021 թիվ 76-Ն հրաման)
Ձև 3
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ
(3-րդ ձևն ուժը կորցրել է 01.10.2021 թիվ 76-Ն հրաման)
Ձև 4
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
Ի՞նչ է COVID-19-ը:
COVID-19-ը կորոնավիրուսի նոր տեսակով առաջացած հիվանդություն է: «CO» նշանակում է կորոնա, «VI»` վիրուս, և «D»` հիվանդություն:
Որոնք են COVID-19 ախտանշանները:
COVID-19-ի ախտանիշներն են ջերմությունը, հազը և հևոցը: Ավելի ծանր դեպքերում վարակը կարող է թոքաբորբի կամ դժվարացած շնչառության առաջացման պատճառ դառնալ: Վարակված անձը կարող է չունենալ որևէ ախտանշան կամ ընթանալ շատ մեղմ, որոնք հեշտությամբ ապաքինվում են, սակայն կարող է լինել նաև ծանր դեպքեր, նույնիսկ` մահվան ելքով:
Ինչպես է COVID-19-ը տարածվում է:
Վիրուսը փոխանցվում է վարակված անձի շնչառական կաթիլների հետ անմիջական շփման միջոցով (հազի, փռշտոցի միջոցով): Վարակը կարող է տարածվել նաև վիրուսով ախտոտված մակերեսների հետ շփումից հետո դեմքին դիպչելու հետևանքով (աչքերին, քթին, բերանին): COVID-19-ի վիրուսը կարող է պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ, սակայն կարող են ախտազերծվել սովորական ախտահանիչների միջոցով:
Ինչպե՞ս կանխել COVID-19-ի տարածումը:
COVID-19-ով վարակվելուց խուսափելու և տարածումը կանխելու համար անհրաժեշտ է`
1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից` ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,
2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),
3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել կափարիչի ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարմամբ աղբարկղ,
4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով` առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,
5) պարտադիր կրել դիմակ
6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,
7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:
8) պատվաստվել COVID-19-ի դեմ:
(4-րդ ձևը փոփ. 20.08.2021 թիվ 65-Ն հրաման)
Ձև 5
i
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ*
Անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ
հետազոտության վերաբերյալ
(5-րդ ձևն ուժը կորցրել է 28.04.2022 թիվ 23-Ն հրաման)
(5-րդ ձևը լրաց. 20.08.2021 թիվ 65-Ն հրաման)
Ձև 6
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ*
Անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ
պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ
(6-րդ ձևն ուժը կորցրել է 28.04.2022 թիվ 23-Ն հրաման)
Պաշտոնական հրապարակման օրը` 23 սեպտեմբերի 2020 թվական: