(ուժը կորցրել է 29.11.2021 թիվ 81-Ն հրաման)
i
110.0752.231009
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 10 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11009359
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 օգոստոսի 2009 թվականի N 752-Ն
i
ՀՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի ժզ) ենթակետը, հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերի հրատարակման, վերահրատարակման ու վերարտադրության գործընթացը կանոնակարգելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հաստատել «ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգը»` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
2. Օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին, սահմանված կարգով ապահովել սույն կարգի պետական գրանցումը:
3. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:
(վերնագիրը փոփ. 10.11.11 թիվ 1226-Ն, 11.04.18 թիվ 313-Ն հրամաններ)
Հավելված
ՀՀ կրթության և գիտության
նախարարի
2009 թ. օգոստոսի 21-ի
N 752-Ն հրամանի
ԿԱՐԳ
i
ՀՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
I. Ընդհանուր դրույթներ
i
1. «ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգը» (այսուհետ` Կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և դրանց հրատարակման գործընթացները կանոնակարգելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
i
2. Կարգը մշակվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի ժզ) ենթակետի համաձայն և ապահովում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 20-րդ ենթակետի, «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի հավելված 1-ի աղյուսակ 1-ի 09 բաժնի 06 խմբի 13-րդ ծրագրի կատարումը և Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի (այսուհետ` ԴՏՀՏՇՀ) կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը:
(2-րդ կետը փոփ. 13.04.15 թիվ 272-Ն, 11.04.18 թիվ 313-Ն հրամաններ)
II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
(2-րդ գլուխը խմբ. 13.04.15 թիվ 272-Ն հրաման)
i
3. Հանրակրթական առարկաների դասագրքերի (այսուհետ` դասագրքեր) և նրանց համապատասխան ուսուցչի ձեռնարկների հրատարակման ու բաշխման գործընթացը համակարգվում և վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից: ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների շրջանառության գործընթացը իրականացվում է Կառավարման Ավտոմատացված Համակարգի (այսուհետ` ԿԱՀ) միջոցով:
(3-րդ կետը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
4. Դասագրքերի գնումն իրականացվում է.
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով,
2) դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների ձեռքբերման համար հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) առանձնացված բանկային հաշիվներում առկա ներդրումային գումարների միջոցներով, որոնք կառավարվում են ԴՏՀՏՇՀ կողմից (այսուհետ` ԴՏՀՏՇՀ-ի միջոցներ),
3) օրենքով չարգելված այլ միջոցներով:
5. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբից առնվազն 15 օր առաջ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից հաստատվում են`
1) տվյալ ուսումնական տարում օգտագործվող հիմնական դասագրքերի ցանկը.
2) սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը: Տվյալ դասարանի դասագրքերի համար, այդ թվում` նույն առարկայի մեկից ավելի դասագրքերի պարագայում, կարող է սահմանվել գումարային ներդրման միասնական չափ:
i
6. Յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 1-ը հաստատությունները ԿԱՀ-ով ձևավորում և էլեկտրոնային եղանակով հաստատում են գալիք ուսումնական տարվա համար հրատարակվող դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հայտը` համաձայն սույն գլխի N 1 ձևի, որտեղ նշվում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների անվանացանկը, ինչպես նաև յուրաքանչյուր դասագրքի ու ուսուցչի ձեռնարկի հեղինակը(ները), հրատարակչությունը և հաստատությանն անհրաժեշտ քանակները:
(6-րդ կետը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 11.04.18 թիվ 313-Ն հրամանի 1-ին կետի 5-րդ ենթակետի
i
համաձայն հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետից պետք է հանել
«առավելագույն» բառը: Բայց նույն հրամանի 1-ին կետի 4-րդ
ենթակետի համաձայն 6-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ
և չունի ենթակետեր: Այս իսկ պատճառով փոփոխությունը
հնարավոր չէ կատարել:
---------------------------------------------------------
i
7. Գալիք ուսումնական տարվա համար դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների պատվերը ավտոմատ ձևավորվում է ԿԱՀ-ում` հաստատությունների կողմից ԿԱՀ-ում ձևավորված և էլեկտրոնային հաստատված հայտերի հիման վրա:
(7-րդ կետը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
i
8. Յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 10-ը ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակվող դասագրքերի համար հաստատությունները ԿԱՀ-ում ձևավորված և էլեկտրոնային եղանակով հաստատված հանձնարարականները ներկայացնում են ԴՏՀՏՇՀ-ին` համաձայն սույն գլխի N 2 ձևի, ուր նշվում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների անվանացանկը, ինչպես նաև յուրաքանչյուր դասագրքի ու ուսուցչի ձեռնարկի հեղինակը(ները), հրատարակչությունը, պատվիրվող քանակը, միավոր գինը, հաստատության կողմից վճարվելիք գումարը, հաստատության կողմից վճարվելիք ընդամենը գումարը պատվիրված բոլոր դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար:
(8-րդ կետը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
9. Դասագրքերը և ուսուցչի ձեռնարկները հրատարակչությունների կողմից առաքվում են նախարարություն, մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան, որոնք իրենց հերթին յուրաքանչյուր հաստատությանն են հատկացնում իր հայտում նշված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համապատասխան քանակները` հանձնման-ընդունման ակտի միջոցով` համաձայն սույն գլխի N 3 ձևի:
i
10. Հանձնման-ընդունման ակտում նշված քանակների համաձայն, ուսումնական հաստատությունը ստանում է դասագրքերն ու ուսուցչի ձեռնարկները և որպես սեփականություն մուտքագրում դրանք հաստատության գրադարանի գրքային ֆոնդ.
1) Տարրական դասարանների դասագրքերը և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկները հաստատությանը հանձնելուց հետո օգտագործվում են առնվազն երեք տարի:
2) Միջին և ավագ դասարանների դասագրքերը և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկները հաստատությանը հանձնելուց հետո օգտագործվում են առնվազն չորս տարի:
3) Առանձին դասագրքերի և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկների օգտագործման ժամկետը կարող է երկարացվել նախարարության կողմից:
4) Դասագրքերի և դրանց ուղեկցող ուսուցչի ձեռնարկների օգտագործման սահմանված ժամկետի ավարտին և դրանք նոր հրատարակություններով փոխարինելու դեպքում հին դասագրքերը և ուղեկցող ուսուցչի ձեռնարկները կարող են սահմանված կարգով դուրս գրվել հաստատության կողմից:
5) Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատությունը ճշտում է անհրաժեշտ դասագրքերի քանակը` ելնելով փաստացի սովորողների թվից, և տվյալ ու նախորդ ուսումնական տարիներին ստացված դասագրքերի պակասորդի պարագայում կարող է ներկայացնել լրացուցիչ հայտ:
6) Հաստատությանը կարող են հատկացվել անհրաժեշտ լրացուցիչ քանակների դասագրքեր` հաստատությունից հաստատություն փոխանցումով կամ լրացուցիչ հրատարակությամբ` հանրապետության կտրվածքով բավարար քանակներ ձևավորվելու դեպքում:
7) Հաստատությունից հաստատություն դասագրքերի փոխանցումը իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրության միջոցով` համաձայն սույն գլխի N 4 ձևի, որում նշվում են փոխանցվող դասագրքերի անվանումները, հրատարակչությունները, հեղինակները, քանակները, ըստ դասագրքի ներդրումային գումարի չափը և փոխանցվող բոլոր դասագրքերի ամբողջական գումարը:
(10-րդ կետը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
11. Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակներում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից:
12. Հաստատությունը`
i
1) կազմակերպում է ներդրումային գումարների հավաքագրման, դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հատկացման և ուսումնական տարվա ավարտին դրանց հետ հավաքագրման աշխատանքները` տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուի միջոցով.
2) ուսումնական տարվա սկզբին, մեկ ուսումնական տարի օգտագործման ժամկետով, դասագրքերը հատկացնում է սովորողներին.
3) վարում է ձևաթուղթ` համաձայն սույն գլխի N 5 ձևի, որտեղ լրացվում են ըստ դասարանների սովորողների տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն), յուրաքանչյուր սովորողին տրված դասագրքերը, դրանց դիմաց ներդրված գումարը, ինչպես նաև ուսումնական տարվա ավարտին կատարվում է նշում հետ վերադարձրած դասագրքերի մասին.
4) ապահովում է, որ սովորողների կողմից դասագրքերի ստացումը և հետ վերադարձը հավաստվի ծնողի (օրինական ներկայացուցիչների) և հաստատության պատասխանատուի ստորագրությամբ.
5) մինչև տվյալ ուսումնական տարվա նոյեմբերի 30-ը ՀՀ պետական բյուջեի միջոցներով հրատարակված դասագրքերի համար սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից ներդրված գումարները մուտքագրվում է համապատասխան գանձապետական հաշվին, իսկ ԴՏՀՏՇՀ -ի միջոցներով հրատարակված դասագրքերի համար` իր առանձնացված բանկային հաշվին.
6) յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին, մինչև հունիսի 15-ը, սովորողներից հետ է հավաքում նրանց հատկացրած բոլոր դասագրքերը` հետագա օգտագործման նպատակով, և պահում հաստատության գրադարանում, բացառությամբ «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերի, որոնք առաջին դասարանցիներին են հատկացվում անվերադարձ օգտագործման սկզբունքով.
7) հետ հավաքած դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացնում է համապատասխան դասարանների սովորողներին.
8) տարվա ընթացքում ստանում է իր բանկային հաշիվների քաղվածքները, ստուգում է բանկային գործարքների համապատասխանությունը իր կողմից կատարված վճարումների անդորրագրերի հետ, և անհամապատասխանության դեպքում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ սխալ գործարքների ճշտման ուղղությամբ.
9) ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար կատարված բանկային գործարքներում սխալների հայտնաբերման դեպքում լրացնում է տվյալների ճշգրտման ձևերը` համաձայն սույն գլխի N 6 և N 7 ձևերի, և ներկայացնում դրանք ԴՏՀՏՇՀ գրասենյակ.
10) պարբերաբար կատարում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հաշվառում, կորած ու հետագա օգտագործման համար ոչ պիտանի դարձած դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների համար կազմում է համապատասխան ակտ, պահպանում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների պատվերների հայտերն ու հանձնարարականները, դասագրքերի հանձնման-ընդունման ակտերը, ներդրումային գումարների վճարման անդորրագրերը, բանկային հաշիվների քաղվածքները.
11) դասագրքերի շարժի վերաբերյալ հաշվետվությունը հանրությանը հասանելի միջավայրում (հաստատության պաշտոնական կայքում, հայտարարությունների համար նախատեսված անկյունում) տեղադրելու համար յուրաքանչյուր տարվա մինչև հոկտեմբերի 30-ը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում է ԿԱՀ-ում ձևավորված դասագրքերի շարժի վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն սույն գլխի N 8 ձևի.
12) ի տես բոլորի (գրադարանում, հայտարարությունների տախտակին կամ աչքի ընկնող որևէ այլ տեղում) փակցնում է դասագրքերի համար ներդրումային գումարների չափի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանը.
13) ապահովում է դասագրքերի խնամքը գործածության ընթացքում, ուսումնասիրում է ուսումնական տարվա վերջին հետ հավաքած դասագրքերի ֆիզիկական վիճակը և անհրաժեշտության դեպքում նորոգում է վնասված դասագրքերը` սահմանված ժամկետում օգտագործումն ապահովելու նպատակով.
14) հաստատությունները դասագրքերով և ուսուցչի ձեռնարկներով ապահովելու գործընթացը պատշաճ իրականացնելու նպատակով` նախարարությանը և ԴՏՀՏՇՀ-ին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն.
14.1) ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների շրջանառությունը իրականացնում է ԿԱՀ-ով.
15) իրականացնում է սույն կարգից բխող այլ լիազորություններ:
(12-րդ կետը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
i
13. Հաստատությունները դասագրքերով և ուսուցչի ձեռնարկներով ապահովելու գործընթացը համակարգվում և վերահսկվում է նախարարության կողմից, որը`
1) կազմակերպում է դասագրքերի հրատարակումն ու բաշխումը` ապահովելով պահուստային քանակների պահպանությունը.
2) ապահովում է նախարարության, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների ընդգրկումը դասագրքերի շրջանառու համակարգ.
3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
4) համակարգում է դասագրքերի պահուստային քանակների վերաբաշխումը` նախարարության, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների միջև.
5) ստանում և համապատասխան մարմիններին է տրամադրում անհրաժեշտ տվյալներ.
6) իրականացնում է սույն կարգից բխող այլ լիազորություններ:
(13-րդ կետը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
Ձև N 1
i
ՀԱՅՏ
ՀՀ_________________ մարզ /ք. Երևան/ ______________________________
(ուսումնական հաստատության անվանումը)
__________________ ուսումնական տարվա դասագրքերի և ՈՒՁ *-երի
._____________________________________________________________________.
| |Դասագրքի և |Դասարան Հրատարակչություն Հեղինակ(ներ)|Պահանջվող |
| |ՈՒՁ-ի անվանումը| |քանակ |
|___|_______________|_____________________________________|___________|
|1 | | | |
|___|_______________|_____________________________________|___________|
|2 | | | |
|___|_______________|_____________________________________|___________|
|3 | | | |
|___|_______________|_____________________________________|___________|
|4 | | | |
|___|_______________|_____________________________________|___________|
|5 | | | |
|___|_______________|_____________________________________|___________|
|...| | | |
._____________________________________________________________________.
* - ՈՒսուցչի ձեռնարկ
Տնօրեն _____________________
(անուն, ազգանուն)
______________________ «___» ________ 201 թ.
ստորագրություն օր ամիս
(1-ին ձևը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
Ձև N 2
ՈՒսումնական հաստատությունների ԴՏՀՏՇՀ ենթահաշիվներից առհանման
Հանձնարարական
ՀՀ____________ մարզ /ք. Երևան / ____________________________________
(ուսումնական հաստատության անվանումը)
Բանկային Հ/Հ ______________
.____________________________________________________________________.
| |Դասագրքի |Դասարան|Հրատարակ-|Հեղինակ|քանակ|քանակ|միավոր|գու- |գու-|
| |և ՈՒՁ-ի | |չություն |(ներ) | | |գին |մար |մար |
| |անվանումը| | | | | | | | |
|__|_________|_______|_________|_______|_____|_____|______|_____|____|
|1 | | | | | | | | | |
|__|_________|_______|_________|_______|_____|_____|______|_____|____|
|2 | | | | | | | | | |
|__|_________|_______|_________|_______|_____|_____|______|_____|____|
|3 | | | | | | | | | |
|__|_________|_______|_________|_______|_____|_____|______|_____|____|
|4 | | | | | | | | | |
|__|_________|_______|_________|_______|_____|_____|______|_____|____|
|5 | | | | | | | | | |
|__|_________|_______|_________|_______|_____|_____|______|_____|____|
|..| | | | | | | | | |
|__|_________|_______|_________|_______|_____|_____|______|_____|____|
| |Ընդամենը | | | | 0 | | | | |
| |գումար | | | | | | | | |
.____________________________________________________________________.
* - ՈՒսուցչի ձեռնարկ
Տնօրեն` _____________________
(անուն, ազգանուն)
_____________________
ստորագրություն
«___» ____________ 201 թ.
օր ամիս
(2-րդ ձևը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
Ձև N 3
Հանձնման-ընդունման ակտ
_____________ ուստարում դասագրքերի և ՈՒձ * - երի
ՀՀ____________ մարզ /ք. Երևան/
_______________________________________________________
(ուսումնական հաստատության անվանումը)
.__________________________________________________________________.
| |Դասագրքի և ՈՒՁ-ի |Դասարան|Հրատարակչություն|Հեղինակ(ներ)|Քանակ |
| |անվանումը | | | | |
|__|__________________|_______|________________|____________|______|
|1 | | | | | |
|__|__________________|_______|________________|____________|______|
|2 | | | | | |
|__|__________________|_______|________________|____________|______|
|3 | | | | | |
|__|__________________|_______|________________|____________|______|
|4 | | | | | |
|__|__________________|_______|________________|____________|______|
|5 | | | | | |
|__|__________________|_______|________________|____________|______|
|..| | | | | |
|__|__________________|_______|________________|____________|______|
| |Ընդամենը գումար | | | | |
.__________________________________________________________________.
* - ՈՒսուցչի ձեռնարկ
Հանձնեց` Ընդունեց`
Լիազոր մարմին ______________________________________
(ուսումնական հաստատության անվանումը)
բանկային Հ/Հ _______________________
Տնօրեն ____________________________
(անուն, ազգանուն)
__________________
ստորագրություն
«___ «________ 201
օր ամիս
(3-րդ ձևը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
Ձև N 4
Արձանագրություն
Հանձնման-ընդունման
(ՈՒսումնական հաստատությունների միջև դասագրքերի և ՈՒՁ-երի
փոխանցման) ք. Երևան /մարզ/
«___ «________ 201 թ.
օր ամիս
______________________ (այսուհետ` Հանձնող), ի դեմս հաստատության տնօրեն
(ուսումնական հաստատության անվանումը)
_____________ և _________________ (այսուհետ` Ընդունող), ի դեմս տնօրեն
(անուն, ազգանուն) (ուսումնական հաստատության անվանումը)
_________________ կազմեցին սույն արձանագրությունը առ այն, որ Հանձնողը
(անուն, ազգանուն) Ընդունողին որպես սեփականություն հանձնում է ստորև
բերված դասագրքերը և ՈՒՁ-երը նշված քանակներով:
.____________________________________________________________________.
| |Դասագրքի և ՈՒՁ-ի|Հրատարակչու-|Հեղինակ(ներ)|Քանակ|Միավոր|Ընդամենը|
| |անվանումը |թյուն | | |գին | |
|__|_________________|____________|____________|_____|______|________|
|1 | | | | | | |
|__|_________________|____________|____________|_____|______|________|
|2 | | | | | | |
|__|_________________|____________|____________|_____|______|________|
|3 | | | | | | |
|__|_________________|____________|____________|_____|______|________|
|4 | | | | | | |
|__|_________________|____________|____________|_____|______|________|
|5 | | | | | | |
|__|_________________|____________|____________|_____|______|________|
|..| | | | | | |
|__|_________________|____________|____________|_____|______|________|
|..|Ընդամենը գումար | | | | | |
.____________________________________________________________________.
* - ՈՒսուցչի ձեռնարկ
Ընդունողը պարտավորվում է արձանագրությունում նշված գումարը փոխանցել
Հանձնողի բանկային հաշվեհամարին
Հանձնող Ընդունող
____________________________ ____________________________
ուսումնական հաստատություն ուսումնական հաստատություն
Բանկային Հ/Հ ________________ Բանկային Հ/Հ ________________
Տնօրեն` _____________________ Տնօրեն` _______________________
(անուն, ազգանուն) (անուն, ազգանուն)
_____________________ _______________________
ստորագրություն ստորագրություն
(4-րդ ձևը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
Ձև N 5
i
Ձևաթուղթ` դասագրքերի բաշխման և հաշվառման համար`
ըստ դասարանների
._____________________________________________________________________.
| |Դասագրքերի |Տարեվերջին | գումար |ստորագրու- |
| |անվանումը, |ի պահ տրված | |թյուն |
| |ներդրվող |դասագրքերը | | |
| |գումարի չափը| | | |
|____________|____________|____________|__________________|___________|
| Սովորողի | | | | | | | | | | | ||Նախա- |Փոխ- |Փաս- |Ծնող|Պատաս-|
| անուն, | | | | | | | | | | | ||տեսված|հա- |տացի | |խանա- |
| ազգանուն,| | | | | | | | | | | || |տուց-|ներ | |տու |
| հայրանուն|* | | | | | | | | | | || |ված |դրված| | |
|____________|__|_|_|_|_|_|___|_|_|_|_||______|_____|_____|____|______|
|1 | |**| | | | | |***| | | | || | | || | | | | | | | || | | ||
|__|_________|__|_|_|_|_|_|___|_|_|_|_||_|_|_||_|_|_|_|_|_|_|_||_|_|_||
|2 | | | | | | | | | | | | || | | || | | | | | | | || | | ||
|__|_________|__|_|_|_|_|_|___|_|_|_|_||_|_|_||_|_|_|_|_|_|_|_||_|_|_||
|3 | | | | | | | | | | | | || | | || | | | | | | | || | | ||
|__|_________|__|_|_|_|_|_|___|_|_|_|_||_|_|_||_|_|_|_|_|_|_|_||_|_|_||
|4 | | | | | | | | | | | | || | | || | | | | | | | || | | ||
|__|_________|__|_|_|_|_|_|___|_|_|_|_||_|_|_||_|_|_|_|_|_|_|_||_|_|_||
|5 | | | | | | | | | | | | || | | || | | | | | | | || | | ||
|__|_________|__|_|_|_|_|_|___|_|_|_|_||_|_|_||_|_|_|_|_|_|_|_||_|_|_||
|..| | | | | | | | | | | | || | | || | | | | | | | || | | ||
|__|_________|__|_|_|_|_|_|___|_|_|_|_||_|_|_||_|_|_|_|_|_|_|_||_|_|_||
|10| | | | | | | | | | | | || | | || | | | | | | | || | | ||
._____________________________________________________________________.
* լրացնել դասագրքի անվանումը
** լրացնել ներդրված գումարի չափը
***+ նշան դնել ի պահ տրված դասագրքերի դիմաց
(5-րդ ձևը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
Ձև N 6
i
Սխալ փոխանցման ուղղման ձև
Ամսաթիվ _______________________________
(օր, ամիս, տարի)
ՀՀ ______________________________________
(մարզ, քաղաք)
___________________________________________________________
(սխալ փոխանցում կատարած հաստատություն)
Մարզի համարը`
Հաստատության կոդը`
Բանկային հաշվեհամարը`
__________________________________________________________________-ի
(սխալ փոխանցում կատարած հաստատություն)
___________________________________________________ _____________
(գումարը բառերով) (արժույթ)
գումարը սխալմամբ փոխանցվել է
__________________________________________________________________-ի
(սխալ փոխանցում ստացած հաստատություն)
_____________________________________ ______________ հաշվեհամարին:
(սխալ փոխանցում ստացած հաստատության հաշվեհամար)
Խնդրում եմ կատարել սխալ փոխանցման ուղղում:
Վճարման կտրոնը` N ________________ կցվում է:
(կտրոնի համար)
Տնօրեն` _______________________________ _____________________
(անուն ազգանուն) (ստորագրություն)
Հաշվապահ` _______________________________ ______________________
(անուն ազգանուն) (ստորագրություն)
(6-րդ ձևը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
Ձև N 7
Սխալ փոխանցման հավաստման մասին
Ամսաթիվ _______________________________
(օր, ամիս, տարի)
ՀՀ ______________________________________
(մարզ, քաղաք)
___________________________________________________________
(սխալ փոխանցում ստացած հաստատություն)
Մարզի համարը`
Հաստատության կոդը`
Բանկային հաշվեհամարը`
______________________________________________________________-ի
(սխալ փոխանցում ստացած հաստատություն)
տնօրեն __________________________________________ս հաստատում եմ, որ
(անուն ազգանուն)
____________________________________________________________-ի կողմից
(սխալ փոխանցում ստացած հաստատություն)
_____________________________ -ին ________________ ____________
(սխալ փոխանցման ամսաթիվ) (գումար) (արժույթ)
գումար չի փոխանցվել մեր _______________________________հաշվեհամարին
(սխալ փոխանցում ստացած հաստատության
հաշվեհամար)
Խնդրում եմ կատարել սխալ փոխանցման ուղղում:
Տնօրեն` _______________________________ _____________________
(անուն ազգանուն) (ստորագրություն)
Հաշվապահ` _______________________________ ______________________
(անուն ազգանուն) (ստորագրություն)
(7-րդ ձևը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
Ձև N 8
i
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
_____________ ուստարվա դասագրքերի և ՈՒՁ *-ի շարժի վերաբերյալ
Մարզ /ք. Երևան/______________ Հ/Հ ._________.
_________________________________ ._________.
(ՈՒսումնական հաստատության անվանումը)
.____________________________________________________________________.
|N |Դասարան|Նախատեսված|Դասա- |Ստացված|Աշա- |դասա- |Գրադա- |Ներ- |
| | |ներդրու- |գրքերի |դասա- |կերտ-|գիրք |րանում |դրված |
| | |մային |և ՈՒՁ-ի|գրքերի |ների |ստացած|մնացած |գումարը|
| | |գումարի |անվա- |քանակը |թիվը |սովո- |դաս.-ի | |
| | |չափ |նումները| | |րող- |և ՈՒՁ-ի| |
| | | | | | |ների |քանակը | |
| | | | | | |թիվը | | |
|__|_______|__________|________|_______|_____|______|________|_______|
|1 | | | | | | | | |
|__|_______|__________|________|_______|_____|______|________|_______|
|2 | | | | | | | | |
|__|_______|__________|________|_______|_____|______|________|_______|
|3 | | | | | | | | |
|__|_______|__________|________|_______|_____|______|________|_______|
|4 | | | | | | | | |
|__|_______|__________|________|_______|_____|______|________|_______|
|5 | | | | | | | | |
|__|_______|__________|________|_______|_____|______|________|_______|
|..| | | | | | | | |
|__|_______|__________|________|_______|_____|______|________|_______|
| | | | | | | | | |
|______________________________|_______|_____|______|________|_______|
| Ընդամենը | | | | | |
.____________________________________________________________________.
* - ՈՒսուցչի ձեռնարկ
Տնօրեն __________________________
անուն ազգանուն
__________________________
ստորագրություն
«___ «________ 201 թ.
օր ամիս
(8-րդ ձևը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
i
III. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
(III գլուխը լրաց. 10.11.11 թիվ 1226-Ն հրաման)
14. Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների գործունեության նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու համար մրցույթին ներկայացված դասագրքերի բովանդակային գնահատումը (այսուհետ` գնահատում):
15. Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովները (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորվում են հանձնաժողովների անդամների թեկնածուների` պաշտոնապես առաջադրված և համակարգչում զետեղված անվանացանկից:
i
16. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) իրականացնում է հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրություն` ըստ առարկաների և հոգեբանամանկավարժական պահանջների:
Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում է հայտարարություն, որտեղ նշվում են այն պահանջները, որոնց պետք է բավարարի թեկնածուն:
Հավակնորդներից ընտրվում են մինչև 30 թեկնածու` յուրաքանչյուր առարկայի համար:
(16-րդ կետը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
17. Հանձնաժողովի անդամության թեկնածուներ (այսուհետ` թեկնածուներ) առաջադրվում են նախարարության, գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև անձնական նախաձեռնությամբ` համակարգչում զետեղելու համար:
18. Թեկնածուներին առաջադրվող պարտադիր պահանջներն են`
i
1) բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետ, բակալավր, մագիստրոս).
2) մանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ:
Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տարակարգ, կոչումներ, գիտական աստիճան, առավել երկար ստաժ ունեցող հավակնորդներին:
(18-րդ կետը փոփ. 11.04.18 թիվ 313-Ն հրաման)
19. Թեկնածուները պետք է լրացնեն անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային ստաժի մասին և այլ տվյալներ.
2) այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքերի հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում կոնկրետ թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ:
20. Թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել` դասագրքերի մրցույթի հայտարարություն տալու օրվանից առնվազն 6 ամիս առաջ:
21. Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե հանդիսանում է մրցույթին ներկայացված դասագրքի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը, կամ մրցույթին մասնակցող որևէ հրատարակչության աշխատակից:
22. Հանձնաժողովի բոլոր անդամները գրավոր ներկայացնում են հայտարարություն` սույն կարգի 21-րդ կետի պահանջներին բավարարելու մասին:
23. Թեկնածուները նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) միջոցով գրավոր տեղեկացվում են թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին` նախքան համակարգչում զետեղելը:
24. Հանձնաժողովը կազմվում է համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթ անցկացնելուց 2 աշխատանքային օր առաջ:
25. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության, 21-րդ կետով սահմանված և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու:
26. Հանձնաժողովի կազմում ընտրված անդամները, նախարարության աշխատակազմի կողմից տեղեկացվում են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման օրվա, ժամի և վայրի մասին` հանձնաժողովի կազմավորումից հետո 24 ժամվա ընթացքում:
27. Հանձնաժողովի կազմը հաստատվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով, որով սահմանվում են նաև աշխատանքների կազմակերպման և դասագրքերի գնահատման պայմանները:
28. Եթե գնահատման աշխատանքների ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
29. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում է գնահատման արդյունքները ներկայացնելուց հետո: