117.0268.181209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 12 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11709459
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 268-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 41-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 51-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն և 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն որոշումների համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 41-Ն հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«26. Պետական պատվիրատվությամբ իրականացվող շինարարության ամբողջ ընթացքում մասնագիտական որակավորում ունեցող /արտոնագրված/ անձի կողմից` պայմանագրային հիմունքներով տեխնիկական ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերը սահմանվում են և հաշվարկվում օբյեկտի շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից` ըստ 7 աղյուսակում նշված տոկոսաչափի (բացառությամբ 8-րդ աղյուսակում նշված օբյեկտների):
Աղյուսակ 7
.______________________________________________________________.
|Հ/հ | Օբյեկտի նախահաշվային |Ծառայության մատուցման|
| | արժեքը /մլն դրամ/ |ծախսերի տոկոսաչափ /%/|
|____|___________________________________|_____________________|
| | մինչև 50.0 ներառյալ | 2 |
|____|___________________________________|_____________________|
| |50-ից ավելի մինչև 100 ներառյալ | 1.8 |
|____|___________________________________|_____________________|
| | 100-ից ավելի մինչև 300 ներառյալ | 1.5 |
|____|___________________________________|_____________________|
| | 300-ից ավելի մինչև 500 ներառյալ | 1.3 |
|____|___________________________________|_____________________|
| | 500-ից ավելի մինչև 800 ներառյալ | 1.2 |
|____|___________________________________|_____________________|
| | 800-ից ավելի մինչև 1000 ներառյալ | 1.1 |
|____|___________________________________|_____________________|
| | 1000-ից ավելի | 1.0 |
.______________________________________________________________.
Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման, փոփոխման, ամրակայման, տեղափոխման ու վերանորոգման տեխնիկական հսկողության ծառայության ծախսերի համար նախատեսվում են հետևյալ տոկոսաչափերը` ըստ 8 աղյուսակի:
Աղյուսակ 8
.___________________________________________________________.
|Հ/հ | Օբյեկտի նախահաշվային |Ծառայության մատուցման|
| | արժեքը /մլն դրամ/ |ծախսերի տոկոսաչափ /%/|
|____|________________________________|_____________________|
| | մինչև 20.0 ներառյալ | 3.0 |
|____|________________________________|_____________________|
| | 20-ից ավելի մինչև 35 ներառյալ | 2.5 |
|____|________________________________|_____________________|
| | 35-ից ավելի մինչև 50 ներառյալ | 2.0 |
|____|________________________________|_____________________|
| | 50-ից ավելի մինչև 70 ներառյալ | 1.5 |
|____|________________________________|_____________________|
| | 70-ից ավելի մինչև 90 ներառյալ | 1.25 |
|____|________________________________|_____________________|
| | 90-ից ավելի մինչև 120 ներառյալ| 1.0 |
|____|________________________________|_____________________|
| |120-ից ավելի մինչև 200 ներառյալ| 0.75 |
|____|________________________________|_____________________|
| |200-ից ավելի մինչև 250 ներառյալ| 0.6 |
|____|________________________________|_____________________|
| |250-ից ավելի մինչև 300 ներառյալ| 0.5 |
|____|________________________________|_____________________|
| |300-ից ավելի մինչև 350 ներառյալ| 0.4 |
|____|________________________________|_____________________|
| | 350-ից ավելի | 0.25 |
.___________________________________________________________.
2) Կարգի 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«27. Հեղինակային հսկողության մատուցվող ծառայության ծախսերը հաշվարկվում են օբյեկտի շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից` ըստ 9-րդ աղյուսակում տրված տոկոսաչափի (բացառությամբ 10-դ աղյուսակում նշված օբյեկտների):»:
Աղյուսակ 9
._______________________________________________________.
| Շինարարության տեսակը |Ծառայության մատուցման|
| |ծախսերի տոկոսաչափ /%/|
|_________________________________|_____________________|
|Արտադրական նշանակության օբյեկտներ| 0.4 |
|_________________________________|_____________________|
|Բնակարանային և քաղաքացիական | 0.6 |
|նշանակության օբյեկտներ | |
._______________________________________________________.
Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման, փոփոխման, ամրակայման, տեղափոխման ու վերանորոգման հեղինակային հսկողության ծառայության ծախսերի համար նախատեսվում են հետևյալ տոկոսաչափերը` ըստ 10 աղյուսակի:
Աղյուսակ 10
.___________________________________________________________.
|Հ/հ| Օբյեկտի նախահաշվային |Ծառայության մատուցման|
| | արժեքը /մլն դրամ/ |ծախսերի տոկոսաչափ /%/|
|___|_________________________________|_____________________|
| | մինչև 20.0 ներառյալ | 1.5 |
|___|_________________________________|_____________________|
| | 20-ից ավելի մինչև 35 ներառյալ | 1.4 |
|___|_________________________________|_____________________|
| | 35-ից ավելի մինչև 50 ներառյալ | 1.3 |
|___|_________________________________|_____________________|
| | 50-ից ավելի մինչև 70 ներառյալ | 1.2 |
|___|_________________________________|_____________________|
| | 70-ից ավելի մինչև 90 ներառյալ | 1.1 |
|___|_________________________________|_____________________|
| | 90-ից ավելի մինչև 120 ներառյալ| 0.95 |
|___|_________________________________|_____________________|
| | 120-ից ավելի մինչև 150 ներառյալ| 0.75 |
|___|_________________________________|_____________________|
| | 150-ից ավելի մինչև 200 ներառյալ| 0.5 |
|___|_________________________________|_____________________|
| | 200-ից ավելի մինչև 250 ներառյալ| 0.4 |
|___|_________________________________|_____________________|
| | 250-ից ավելի մինչև 300 ներառյալ| 0.35 |
|___|_________________________________|_____________________|
| | 300-ից ավելի մինչև 350 ներառյալ| 0.33 |
|___|_________________________________|_____________________|
| | 350-ից ավելի | 0.3 |
.___________________________________________________________.
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մարտի 23-ի «Կապիտալ շինարարության և կապիտալ հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում միջին ամսական աշխատավարձի հաշվարկման ինդեքսի չափի և տեխնիկական հսկողության իրականացման համար շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափի նորմատիվների հաստատման մասին» N 51-Ն հրամանը:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2009 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: