Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ, ԱՐՈՏԱՎԱՅՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՐԲԻԱՑՄ ...

040.0685.140603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«14» հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

8 մայիսի 2003 թվականի N 685-Ն

i

ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՐԲԻԱՑՄԱՆ, ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՈՒ ԱՂԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 29-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրային համակարգերը ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 8-ի N 685-Ն որոշման

ԿԱՐԳ

ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՐԲԻԱՑՄԱՆ, ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՈՒ ԱՂԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջրային համակարգերը ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործելու կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

ջրարբիացում` ջրազուրկ, սակավաջուր արոտավայրերում մարդկանց և անասուններին խմելու, կենցաղային և տնտեսական նպատակներով ջրամատակարարում.

լվացում` ավելորդ աղերի լուծման և աղային լուծույթի հետագա հեռացման գործընթաց.

ջրարբիացման համակարգ` գյուղատնտեսական օգտագործման նպատակով (տնտեսական, կենցաղային, արտադրական և այլ նպատակով) ջուրը ջրաղբյուրներից մինչև սպառման տեղերը (անասնապահական ֆերմա, արոտավայրերում տեղաբաշխված անասունների ջրելակետեր և այլն) տեղափոխելու, հասցնելու և բաշխելու համար նախատեսված ջրային համակարգ.

դրենաժային համակարգ` գրունտային ջրերի մակարդակն իջեցնող և դրանց հեռացման համար անցկացվող բաց ջրանցքների, փակ ցամաքեցուցիչների, չորացման հորերի և համապատասխան կառուցվածքների համակարգ.

ջրելակետ (ջրելատեղ)` արոտավայրերում կենդանիները ջրելու (խմելու) համար կահավորված հատուկ կետ (տաշտակներ, ջրման հրապարակ).

ջրելակետի ջրման շառավիղ` արոտավայրերում առանձին տեղամասերի սահմանային գծից ջրելակետերի տեղադրման հեռավորություն, որը որոշվում է կենդանիների յուրաքանչյուր տեսակի համար սահմանված մեծությունից (ջրման շառավղի նորմա).

ջրարբիացված արոտավայր` ջրարբիացված է համարվում արոտավայրի այն տեղամասը (տարածքը), որն ընդգրկված է տեխնիկական նորմերի պահանջներին համապատասխան կահավորված ջրելակետերի ջրման շառավղում և որտեղ ապահովված է տվյալ տեղամասից օգտվող կենդանիների կազմի ու թվի ջրի սպառման նորմաներով հաշվարկված ջրի օրական, ժամային քանակը.

ջրի սպառման նորմա` մեկ օրվա ընթացքում օգտագործելու համար նախատեսված ջրի քանակ:

II. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ

i

3. Ջրային համակարգերը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքում կիրառելի է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշմամբ հաստատված` ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգը և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների պայմանները (ՀՀ ջրային օրենսգիրք):

III. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՐԲԻԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ

4. Արոտավայրերի ջրարբիացման նպատակով ջրամատակարարումը ջրօգտագործողներին (ջրօգտագործողների ընկերություններ (ՋԸ), ջրօգտագործողների ընկերությունների միություններ (ՋՄ), անհատ ջուր սպառողներ (անասնատերեր) իրականացվում է ջրարբիացման համակարգերը շահագործող, սահմանված կարգով թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (ջրարբիացման համակարգերը շահագործող անձ) կողմից` պայմանագրային հիմունքներով, ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով:

5. Արոտավայրերի ջրարբիացման նպատակով ջրի կարգավորվող սակագնի ձևավորումն ու սահմանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79-րդ հոդվածի սկզբունքներով: Սակագինը հիմնավորող հաշվարկներն ու առաջարկությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում ջրարբիացման համակարգերը շահագործող անձը:

6. Ջրօգտագործման պլանավորման նպատակով ջրօգտագործողը`

ա) ջուր սպառողների (անասնատերեր) կողմից ստացված հայտերի հիման վրա կազմում է ջրային համակարգերից ջրարբիացման նպատակով սպառիչների հաշվառման մատյանը (այսուհետ` մատյան) (N 1` ջբ ձևը կցվում է) և ճշտում այն արոտային շրջանն սկսվելուց 30 օր առաջ, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշխատող օբյեկտների համար` մինչև հունվարի 1-ը: Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների անդամները հայտով ներկայացնում են անասնագլխաքանակը` ըստ կենդանիների տեսակների, նշում ջրարբիացված արոտային շրջանի (տարածքի) անվանումը, տեղը (հանդամասը), որտեղ պահվելու են անասունները` ներառյալ մերձհամայնքային տարածքներում պահվող անասնագլխաքանակը.

բ) ստուգում է ստացված հայտերի տվյալները (համեմատում է գյուղապետարանի հաշվառման տվյալների հետ) և ստացված ջրի դիմաց պարտադիր վճարման համար ջուր սպառողի գրավոր երաշխիքի առկայության դեպքում հայտը համարվում է ընդունված: Անհամապատասխանության դեպքում հայտում նշված տվյալները ենթակա են ճշտման.

գ) ճշտված մատյանի մեկ օրինակը հանձնում է տեղական ինքնակառավարման մարմնին` արոտային շրջանում արոտավայրի օգտագործման ցուցակներում և հայտերում արտացոլված անասնագլխաքանակի համապատասխանությունը պարբերաբար ստուգելու, անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշտումներ կատարելու համար.

դ) մատյանների հիման վրա կազմում է ջուր սպառողների վերաբերյալ տեղեկանքը (N 2` ջբ ձևը կցվում է).

ե) հաշվարկում է արոտավայրերի ջրարբիացման և դրա հետ կապված այլ կարիքների համար ջրի պահանջարկը.

զ) ջրի պահանջարկի հաշվարկները ջրամատակարար կազմակերպության հետ համաձայնեցնելուց հետո կազմում է ջրարբիացման և ջրօգտագործման ներտնտեսային պլան-ժամանակացույցերը (NN 3` ջբ և 4` ջբ ձևերը կցվում են)` ըստ ջրարբիացված արոտավայրերի, ջրարբիացման համակարգերի ու հանդամասերի (ջրելակետերի), և ջուր սպառողների վերաբերյալ տեղեկանքի հետ միասին ներկայացնում ջրամատակարարի համաձայնեցմանը:

7. Համաձայնեցված ջրօգտագործման պլանների հիման վրա ջրօգտագործողը ջրամատակարարի հետ կնքում է տվյալ ջրարբիացման համակարգից ջրի մատակարարման-օգտագործման պայմանագիր` ջրարբիացված արոտավայրերի համար` ոչ ուշ, քան արոտային շրջանն սկսվելուց 15 օր առաջ, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշխատող օբյեկտների համար` մինչև ընթացիկ տարվա հունվարի 15-ը:

8. Համաձայնեցված ջրօգտագործման պլանների հիման վրա ջրօգտագործողը ջրարբիացման ջրի մատակարարման հայտ ներկայացրած ընկերության անդամ ջուր սպառողների (անասնատերերի) հետ կնքում է ջրի մատակարարման-ստացման անհատական պայմանագրեր` ջրարբիացված արոտավայրերի համար` արոտային շրջանն սկսվելուց 15 օր առաջ, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշխատող օբյեկտների համար` մինչև ընթացիկ տարվա հունվարի 15-ը:

9. Տարվա ընթացքում անասնագլխաքանակի փոփոխության դեպքում ջուր սպառողները դրա մասին գրավոր հայտնում են սպասարկող ջրօգտագործողին` ջրի և վճարման տվյալների համապատասխան ճշտումներ կատարելու համար: Ջրօգտագործողը դրա հիման վրա կատարում է ճշտում և տեղի ունեցած փոփոխության մասին գրավոր ներկայացնում ջրամատակարարին` կնքված պայմանագրերում փոփոխություն կատարելու համար:

10. Արոտավայրերի ջրարբիացման համակարգերով իրականացվող ջրառի, ջրօգտագործողներին (ՋԸ, ՋՄ) մատակարարվող ջրի հաշվառումը, ջրաչափությունն ու հաշվետվությունները կազմում ու ներկայացնում է ջրարբիացման համակարգերը շահագործող անձը` ջրամատակարարը, իսկ ջրամատակարարից ստացվող ջրի և սպառողներին մատակարարված ջրի հաշվառումը, ջրաչափությունն ու հաշվետվությունները` ջրօգտագործողը:

11. Ջրամատակարար-ջրօգտագործող փոխհարաբերություններում ջրի չափումն ու հանձնում-ընդունումը կատարվում է սպասարկման գոտու սահմանազատման (ջրտուքի) կետերում, որոնք նշվում են պայմանագրի համապատասխան կետում, իսկ ջրօգտագործող (ՋՄ, ՋԸ)-ջուր սպառող հարաբերությունների համար ջրտուքի կետ է հանդիսանում ջրելակետում ջրի մուտքի ջրաչափման կետը, որի համար ջրօգտագործողը վարում է ամենամսյա գրանցման մատյան:

IV. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՈՒ ԱՂԱԶԵՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ

12. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցած և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` աղակալված հողերի լվացման ու աղազերծման ծրագրերին համապատասխան կազմվում և հաստատվում է միջոցառումների իրականացման ժամանակացույց` ըստ համայնքների ու մարզերի:

13. Ջրօգտագործողները (ՋԸ, ՋՄ) աղակալված հողերի աղազերծման-լվացման, ինչպես նաև առաջին երեք տարում դրանց գյուղատնտեսական իրացման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աղակալված հողերի աղազերծման ու լվացման ծրագրին համապատասխան, կազմում են աղազերծման-լվացման տեխնոլոգիական քարտերով հիմնավորված, լվացման նորմաներով հաշվարկված ամենամյա ջրօգտագործման պլան-ժամանակացույցերը և ներկայացնում համապատասխան ջրամատակարարի համաձայնեցմանը:

14. Ջրօգտագործողները գյուղատնտեսական շրջանառության մեջ գտնվող (գյուղատնտեսական իրացման 4-րդ տարվանից սկսած) աղազերծված հողերի ոռոգման-լվացման (լվացման նպատակով ոռոգման բարձր նորմաներով ոռոգում) համար հողերի մելիորատիվ վիճակի մոնիտորինգի (աղային հանույթի) տվյալներով և ոռոգման-լվացման նորմաներով կազմում են ամենամյա ջրօգտագործման պլան-ժամանակացույցերը և ներկայացնում համապատասխան ջրամատակարարի համաձայնեցմանը:

15. Հողերի աղազերծման-լվացման և ոռոգման-լվացման նպատակով ամենամյա ջրօգտագործման պլան-ժամանակացույցերը կազմվում են 2 փուլով` վաղ աշնանը (նախնական) և վաղ գարնանը (ճշտված)` ջրման շրջանն սկսվելուց 20 օր առաջ:

16. Ջրամատակարար կազմակերպությունները ջրօգտագործողներից ստացված ջրօգտագործման պլան-ժամանակացույցի հիման վրա կազմում են ամփոփ ջրամատակարարման և ջրառի իրականացման համակարգային պլան-ժամանակացույցեր և դրանք ներկայացնում ջրային համակարգերի կառավարման ու ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինների համաձայնեցմանը:

17. Ջրօգտագործողները ջրամատակարար կազմակերպությունների և ընկերության անդամ ջուր սպառողների հետ, համաձայնեցված պլան-ժամանակացույցերին համապատասխան, կնքում են ոռոգման ջրի մատակարարման պայմանագրեր (առանց վճարման պարտավորության):

18. Ջրային համակարգերով հողերի աղազերծման-լվացման և ոռոգման-լվացման նպատակով ջուրը մատակարարվում և ջրային համակարգով ջրաղբյուրից ջրառ է իրականացվում տվյալ ջրային համակարգին տրված ջրօգտագործման թույլտվության, ջրի և հեռացվող կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների (լիմիտի) սահմաններում:

19. Ջրային համակարգերից նոր հողերի իրացման և առաջին երեք տարվա ընթացքում գյուղատնտեսական իրացման հետ կապված աղազերծման-լվացման նպատակով մատակարարված ջրի ամբողջ ծավալի, իսկ նախկինում աղազերծված (երեք տարվանից ավելի օգտագործվող) հողերի ոռոգման-լվացման նպատակով մատակարարված ջրի ծավալից ջրման-լվացման և ջրման նորմաների տարբերությամբ հաշվարկված ջրի ծավալի դիմաց ջրօգտագործողը ջրամատակարարին չի վճարում (համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածի` այդ նպատակով ջուրը մատակարարվում է անվճար):

i

20. Ջրամատակարարը ջրային համակարգերով հողերի աղազերծման-լվացման և ոռոգման-լվացման նպատակով իրականացրած ջրառի ծավալի համար ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշմամբ սահմանված` ոռոգման նպատակով մակերևութային (բացառությամբ Սևանա լճի) ջրօգտագործման վճարից:

21. Ջրային համակարգերով հողերի աղազերծման-լվացման և ոռոգման-լվացման նպատակներով ջրի մատակարարումը, հաշվառումը, հաշվետվությունը, ջրաչափությունն ու ջրի հանձնում-ընդունումն իրականացվում է ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով:

V. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ

22. Ջրային համակարգերը գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործվում են պայմանագրային հիմունքներով` սահմանված կարգերին համապատասխան:

Ձև 1` ջբ

ՄԱՏՅԱՆ

ջրային համակարգերից ջրարբիացման նպատակով սպառիչների հաշվառման

ՀՀ _______ մարզի _________ համայնքի ______________________________ 200...թ.

(ջրօգտագործող ՋԸ, ՋՄ անվանումը)

._________________________________________________________________________.

|NN |Ջրարբի- |        Ջուր սպառողի կողմից հայտարարված ջրի սպառիչները      |

|ը/կ|ացման   |                                                            |

|   |համակար-|____________________________________________________________|

|   |գից     |          խոշոր եղջերավոր      |   մանր    |      խոզեր     |

|   |օգտվող  |                               | եղջերավոր |                |

|   |ընկերու-|_______________________________|___________|________________|

|   |թյան    |կով|գոմ-|եզ|հորթ|ձի (էշ,|մտրուկ|ոչխար|այծեր|մայր|վարազ,|խոճ-|

|   |անդամ   |   |եշ  |  |    |ջորի)  |      |     |     |խոզ`|հղի   |կոր |

|   |ջուր    |   |    |  |    |       |      |     |     |խոճ-|մերուն|    |

|   |սպառողի |   |    |  |    |       |      |     |     |կոր-|      |    |

|   |ազգանու-|   |    |  |    |       |      |     |     |ների|      |    |

|   |նը,     |   |    |  |    |       |      |     |     |հետ |      |    |

|   |անունը  |   |    |  |    |       |      |     |     |    |      |    |

|___|________|___|____|__|____|_______|______|_____|_____|____|______|____|

| 1 |   2    | 3 | 4  |5 |6|7 | 8 | 9 |10 |11|12|13|14|15| 16 |  17  | 18 |

|___|________|___|____|__|_|__|___|___|___|__|__|__|__|__|____|______|____|

|1. |-----   |   |    |  | |  |   |   |   |  |  |  |  |  |    |      |    |

|___|________|___|____|__|_|__|___|___|___|__|__|__|__|__|____|______|____|

|2. |-----   |   |    |  | |  |   |   |   |  |  |  |  |  |    |      |    |

|___|________|___|____|__|_|__|___|___|___|__|__|__|__|__|____|______|____|

|3. |-----   |   |    |  | |  |   |   |   |  |  |  |  |  |    |      |    |

|___|________|___|____|__|_|__|___|___|___|__|__|__|__|__|____|______|____|

|___|________|___|____|__|_|__|___|___|___|__|__|__|__|__|____|______|____|

|___|________|___|____|__|_|__|___|___|___|__|__|__|__|__|____|______|____|

._________________________________________________________________________.

._______________________________________________________________________.

|NN |Ջուր սպառողի կողմից   |          Այլ սպառողներ        |Ջուր սպառողի|

|ը/կ|հայտարարված ջրի       |_______________________________|ստորագրութ- |

|   |սպառիչները            |մարդկանց|վերամշակվող|մեքենաների|յունը       |

|   |______________________|քանակը  |գյուղմթերքի|մակնիշը,  |            |

|   |թռչուններ             |        |տեսակը,    |քանակը    |            |

|   |______________________|        |քանակը     |          |            |

|   |հավ|բադ|սագ|հնդուհավ  |        |           |          |            |

|___|___|___|___|__________|________|___________|__________|____________|

|1  |19 |20 |21 |    22    |   23   |    24     |    25    |     26     |

|___|___|___|___|__________|________|___________|__________|____________|

|1. |---|   |   |          |        |           |          |            |

|___|___|___|___|__________|________|___________|__________|____________|

|2. |---|   |   |          |        |           |          |            |

|___|___|___|___|__________|________|___________|__________|____________|

|3. |---|   |   |          |        |           |          |            |

|___|___|___|___|__________|________|___________|__________|____________|

|___|___|___|___|__________|________|___________|__________|____________|

|___|___|___|___|__________|________|___________|__________|____________|

._______________________________________________________________________.

    Ջրօգտագործող                              _________________

                                                  (անվանումը)

    Ղեկավար     _________________             _________________

                (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

    Հաշվապահ    _________________             _________________

                (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

Ձև 2` ջբ

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ _______ մարզի _________ համայնքի ______________________________ 200...թ.

(ջրօգտագործողի անվանումը)

ջրային համակարգերից ջրարբիացման նպատակով ջուր

սպառողների վերաբերյալ

._________________________________________________________________________.

|NN |Ջրարբի- |Միջտնտեսային|Ներտնտեսային|      Տվյալ խմելակետից ջրվող      |

|ը/կ|ացման   |1-ին և  2-րդ|բաժանարարի  |    անասնատեսակը և  գլխաքանակը    |

|   |համակար-|կարգերի     |իշխման տակ  |__________________________________|

|   |գի, միջ-|ջրատարներից |գտնվող      |          խոշոր եղջերավոր         |

|   |տնտեսա- |սնվող       |ջրելակետերի |__________________________________|

|   |յին բա- |ներտնտեսային|N.. կամ     |կով|գոմ-|եզ|  հորթ  |ձի (էշ, ջորի)|

|   |ժանարարի|բաժանարարի  |անվանումը   |   |եշ  |  |________|_____________|

|   |անվանու-|անվանումը   |            |   |    |  |մին-|1-2|բանող|մայր ձի|

|   |մը      |            |            |   |    |  |չև  |տա-|     |       |

|   |        |            |            |   |    |  |1   |րե-|     |       |

|   |        |            |            |   |    |  |տա- |կան|     |       |

|   |        |            |            |   |    |  |րե- |   |     |       |

|   |        |            |            |   |    |  |կան |   |     |       |

|___|________|____________|____________|___|____|__|____|___|_____|_______|

| 1 |   2    |      3     |      4     | 5 | 6  |7 | 8  | 9 | 10  |  11   |

|___|________|____________|____________|___|____|__|____|___|_____|_______|

|___|________|____________|____________|___|____|__|____|___|_____|_______|

|___|________|____________|____________|___|____|__|____|___|_____|_______|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|NN | Տվյալ խմելակետից ջրվող անասնատեսակը և  գլխաքանակը  | Այլ սպառողներ  |

|ը/կ|                                                    |                |

|   |____________________________________________________|________________|

|   |  խոշոր  |     մանր    |    խոզեր     |  թռչուններ  |մարդ-|վերա-|մե- |

|   |եղջերավոր|  եղջերավոր  |______________|_____________|կանց |մշակ-|քե- |

|   |_________|_____________|մայր|վա- |խոճ-|հ |բ |ս |հն- |թիվը |վող  |նա- |

|   | մտրուկ  |ոչխար |այծեր |խոզ |րազ,|կոր |ա |ա |ա |դու-|     |գյուղ|ների|

|   |_________|______|______|խոճ-|հղի |    |վ |դ |գ |հավ |     |մթեր-|մակ-|

|   |մին-|1,5 |գ |ոչ-|ու |ա |կոր-|մե- |    |  |  |  |    |     |քի   |նի- |

|   |չև  |տա- |ա |խար|լ  |յ |ների|րուն|    |  |  |  |    |     |տեսա-|շը, |

|   |1,5 |րե- |ռ |   |   |ծ |հետ |    |    |  |  |  |    |     |կը,  |քա- |

|   |տա- |կա- |  |   |   |  |    |    |    |  |  |  |    |     |քանա-|նակը|

|   |րե- |նից |  |   |   |  |    |    |    |  |  |  |    |     |կը   |    |

|   |կան |բար-|  |   |   |  |    |    |    |  |  |  |    |     |     |    |

|   |    |ձր  |  |   |   |  |    |    |    |  |  |  |    |     |     |    |

|___|____|____|__|___|___|__|____|____|____|__|__|__|____|_____|_____|____|

| 1 | 12 | 13 |14|15 |16 |17| 18 | 19 | 20 |21|22|23| 24 | 25  | 26  | 27 |

|___|____|____|__|___|___|__|____|____|____|__|__|__|____|_____|_____|____|

|___|____|____|__|___|___|__|____|____|____|__|__|__|____|_____|_____|____|

|___|____|____|__|___|___|__|____|____|____|__|__|__|____|_____|_____|____|

._________________________________________________________________________.

    Ջրօգտագործող (համայնք, ՋԸ, ՋՄ)            _________________

                                                 (անվանումը)

    Ղեկավար     _________________             _________________

                (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

    Հաշվապահ    _________________             _________________

                (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

Ձև 3` ջբ

Համաձայնեցված է`

_____________________ տնօրեն

(ջրամատակարարի անվանումը)

_____________________

                                               (անունը, ազգանունը)

«____» ______ 200... թ.

Կ.Տ.

ՋՐԱՐԲԻԱՑՄԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՀՀ _______ մարզի _________ համայնքի _____________________________ 200...թ.

(ջրօգտագործողի անվանումը)

ներտնտեսային (ներհամայնքային) նշանակության ցանցի ջրօգտագործման

(ջրտուքը ջրի սպառման կետում)

._________________________________________________________________________.

|NN |Ջրարբի- |Միջտնտեսային|Ներտնտեսային|Ջրտուքի չափը ջրի սպառման կետերում`|

|ը/կ|ացման   |1-ին և  2-րդ|բաժանարարի  |ըստ տարվա ամիսների և              |

|   |համակար-|կարգերի     |սպասարկման  |տասնօրյակների                     |

|   |գի, միջ-|ջրատարներից |տակ գտնվող  |__________________________________|

|   |տնտեսա- |սնվող       |ջրի սպառման |              հունվար             |

|   |յին բա- |ներտնտեսային|կետերի      |__________________________________|

|   |ժանարարի|բաժանարարի  |անվանումը   |1-ին    |2-րդ    |3-րդ            |

|   |անվա-   |անվանումը   |կամ N...    |10-օրյակ|10-օրյակ|10-օրյակ        |

|   |նումը   |            |            |        |        |                |

|___|________|____________|____________|________|________|________________|

| 1 |   2    |     3      |     4      |   5    |   6    |       7        |

|___|________|____________|____________|________|________|________________|

|   |        | 1__        |  |լ/վրկ    |        |        |                |

|   |        |            |1_|______   |        |        |                |

|   |        |            |  |հազ. խմ  |        |        |                |

|___|________|____________|____________|________|________|________________|

|   |        |            |  |լ/վրկ    |        |        |                |

|   |        |            |2_|______   |        |        |                |

|   |        |            |  |հազ. խմ  |        |        |                |

|___|________|____________|____________|________|________|________________|

|   |        |            |  |լ/վրկ    |        |        |                |

|   |        |            |3_|______   |        |        |                |

|   |        |            |  |հազ. խմ  |        |        |                |

|___|________|____________|____________|________|________|________________|

|___|________|____________|____________|________|________|________________|

|   |        |            |  |լ/վրկ    |        |        |                |

|   |        |            |n_|______   |        |        |                |

|   |        |            |  |հազ. խմ  |        |        |                |

|___|________|__________________________________|________|________________|

|   |        |Ընդամենը     .... բաժանարարի տակ  |        |                |

|___|________|__________________________________|________|________________|

|   |        |2___        |            |        |        |                |

|___|________|____________|____________|________|________|________________|

|___|________|____________|____________|________|________|________________|

|   |        |n____       |            |        |        |                |

|___|________|__________________________________|________|________________|

|   |        |Ընդամենը     .... բաժանարարի տակ  |        |                |

|___|___________________________________________|________|________________|

|   |Ընդամենը միջտնտեսային .... բաժանարարից     |        |                |

|___|___________________________________________|________|________________|

|   |Ընդամենը ...... համակարգից                 |        |                |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Ջրտուքի չափը ջրի սպառման կետերում` ըստ տարվա ամիսների և  տասնօրյակների   |

|_________________________________________________________________________|

|      փետրվար       |        մարտ       |___ |      դեկտեմբեր    |Ընդա-  |

|____________________|___________________|____|___________________|մենը`  |

|1-ին  |2-րդ  |3-րդ  |1-ին  |2-րդ  |3-րդ |___ |1-ին  |2-րդ  |3-րդ |տարում |

|10-օր-|10-օր-|10-օր-|10-օր-|10-օր-|10-օր|    |10-օր-|10-օր-|10-օր|հազ.   |

|յակ   |յակ   |յակ   |յակ   |յակ   |յակ  |    |յակ   |յակ   |յակ  |խոր. մ |

|______|______|______|______|______|_____|____|______|______|_____|_______|

|  8   |  9   |  10  |  11  |  12  | 13  |    |  38  |  39  | 40  |  41   |

|      |      |      |      |      |     |    |      |      |     |       |

|______|______|______|______|______|_____|____|______|______|_____|_______|

|______|______|______|______|______|_____|____|______|______|_____|_______|

._________________________________________________________________________.

    Ջրօգտագործող (համայնք, ՋԸ, ՋՄ)             _________________

                                                  (անվանումը)

    Ղեկավար      _________________             _________________

                 (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)

    Մասնագետ     _________________             _________________

    (մելիորատոր, (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)

ջրբաշխ)

Ձև 4` ջբ

Համաձայնեցված է`

______________________ տնօրեն

(ջրամատակարարի անվանումը)

___________________

                                              (անունը, ազգանունը)

«____» ______ 200... թ.

Կ.Տ.

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՀՀ _______ մարզի _________ համայնքի ______________________________ 200...թ.

(ջրօգտագործողի անվանումը)

ներտնտեսային (ներհամայնքային) նշանակության ցանցի ջրօգտագործման

(ջրառը ներտնտեսային բաժանարարի, ցանցի գլխամասում` ջրտուքի կետում)

._________________________________________________________________________.

|NN |Ջրարբի- |Միջտնտեսային|Ներտնտեսային|Ջրտուքի չափը ջրի սպառման կետերում`|

|ը/կ|ացման   |1-ին և  2-րդ|բաժանարարի  |ըստ տարվա ամիսների և              |

|   |համակար-|կարգերի     |սպասարկման  |տասնօրյակների                     |

|   |գի, միջ-|ջրատարներից |տակ գտնվող  |__________________________________|

|   |տնտեսա- |սնվող       |ջրի սպառման |               հունվար            |

|   |յին բա- |ներտնտեսային|կետերի      |__________________________________|

|   |ժանարարի|բաժանարարի  |անվանումը   |1-ին    |2-րդ    |3-րդ            |

|   |անվա-   |անվանումը   |կամ N...    |10-օրյակ|10-օրյակ|10-օրյակ        |

|   |նումը   |            |            |        |        |                |

|___|________|____________|____________|________|________|________________|

| 1 |   2    |     3      |      4     |   5    |   6    |        7       |

|___|________|____________|____________|________|________|________________|

|   |        | 1__        |  |լ/վրկ    |        |        |                |

|   |        |            |1_|______   |        |        |                |

|   |        |            |  |հազ. խմ  |        |        |                |

|___|________|____________|____________|________|________|________________|

|   |        |            |  |լ/վրկ    |        |        |                |

|   |        |            |2_|______   |        |        |                |

|   |        |            |  |հազ. խմ  |        |        |                |

|___|________|____________|____________|________|________|________________|

|   |        |            |  |լ/վրկ    |        |        |                |

|   |        |            |3_|______   |        |        |                |

|   |        |            |  |հազ. խմ  |        |        |                |

|___|________|____________|____________|________|________|________________|

|___|________|____________|____________|________|________|________________|

|   |        |            |  |լ/վրկ    |        |        |                |

|   |        |            |n_|______   |        |        |                |

|   |        |            |  |հազ. խմ  |        |        |                |

|___|________|__________________________________|________|________________|

|   |        |Ընդամենը     .... բաժանարարի տակ  |        |                |

|___|________|__________________________________|________|________________|

|   |        |2 ___       |            |        |        |                |

|___|________|____________|____________|________|________|________________|

|___|________|____________|____________|________|________|________________|

|   |        |n____       |            |        |        |                |

|___|________|__________________________________|________|________________|

|   |        |Ընդամենը     .... բաժանարարի տակ  |        |                |

|___|___________________________________________|________|________________|

|   |Ընդամենը միջտնտեսային .... բաժանարարից     |        |                |

|___|___________________________________________|________|________________|

|   |Ընդամենը ...... համակարգից                 |        |                |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Ջրտուքի չափը ջրի սպառման կետերում` ըստ տարվա ամիսների և  տասնօրյակների   |

|_________________________________________________________________________|

|       փետրվար      |         մարտ      |___ |      դեկտեմբեր    |Ընդա-  |

|____________________|___________________|____|___________________|մենը`  |

|1-ին  |2-րդ  |3-րդ  |1-ին  |2-րդ  |3-րդ |___ |1-ին  |2-րդ  |3-րդ |տարում |

|10-օր-|10-օր-|10-օր-|10-օր-|10-օր-|10-օր|    |10-օր-|10-օր-|10-օր|հազ.   |

|յակ   |յակ   |յակ   |յակ   |յակ   |յակ  |    |յակ   |յակ   |յակ  |խոր. մ |

|______|______|______|______|______|_____|____|______|______|_____|_______|

|  8   |  9   |  10  |  11  |  12  | 13  |    |  38  |  39  | 40  |  41   |

|______|______|______|______|______|_____|____|______|______|_____|_______|

|______|______|______|______|______|_____|____|______|______|_____|_______|

|______|______|______|______|______|_____|____|______|______|_____|_______|

|______|______|______|______|______|_____|____|______|______|_____|_______|

|______|______|______|______|______|_____|____|______|______|_____|_______|

|      |      |      |      |      |     |    |      |      |     |       |

|______|______|______|______|______|_____|____|______|______|_____|_______|

|______|______|______|______|______|_____|____|______|______|_____|_______|

._________________________________________________________________________.

    Ջրօգտագործող (համայնք, ՋԸ, ՋՄ)             _________________

                                                  (անվանումը)

    Ղեկավար      _________________             _________________

                 (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)

    Մասնագետ     _________________             _________________

    (մելիորատոր, (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)

ջրբաշխ)

pin
ՀՀ կառավարություն
08.05.2003
N 685-Ն
Որոշում