040.0150.240214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2014 թվականի N 150-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 906-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
3. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն N 4 հավելվածի:
4. Ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1829714553.0 դրամ, որից`
1) ներմուծված պարարտանյութի դիմաց սուբսիդիա տրամադրելու նպատակով` 1596055490,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով).
2) ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով` 233659063,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 906-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 700,6 տոննա պարարտանյութի համար տրամադրված 27183280,0 դրամ սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված 4413780,0 դրամ դրամաշնորհը ենթակա չեն վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հատկացված գումարից 1238738490,0 դրամը որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարարումները կազմակերպելու նպատակով.
2) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հատկացված գումարից 357317000,0 դրամը որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ծրագրի շրջանակներում ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները կազմակերպելու նպատակով.
3) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով հատկացված գումարից 207008438,0 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ազոտական պարարտանյութի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.
4) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով հատկացված գումարից 26650625,0 դրամը` առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 906-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 700,6 տոննա ազոտական պարարտանյութի համար տրամադրված 27183280,0 դրամ սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված 4413780,0 դրամ դրամաշնորհը պայմանագրային հիմունքներով թողնել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի բաշխումն իրականացնելու նպատակով:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
i
1) ծրագրի իրականացման համար «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից 2014 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 3974562000.0 դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)` մինչև 2015 թվականի մայիսի 1-ը մարման ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով.
2) ծրագրի իրականացման համար «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից 2014 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 596974000,0 դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)` ոչ ուշ, քան մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով:
(7-րդ կետը փոփ. 25.12.14 թիվ 1522-Ն, 25.06.15 թիվ 696-Ն, 14.01.16 թիվ 27-Ն որոշումներ)
8. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու, «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն և 2013 թվականի հունվարի 24-ի N 82-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 906-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 9-րդ ենթակետը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի փետրվարի 6-ի
N 150-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով անհրաժեշտ պարարտանյութերի ձեռքբերման հարցում աջակցելն է և հողերի արդյունավետ օգտագործման ու գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը նպաստելն է:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը`
1) որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով 1238738490,0 դրամ է տրամադրում «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ծրագրի շրջանակներում 33121.35 տոննա 2-85 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին, կազմակերպություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 50 կգ քաշով, 1 պարկը 6000 դրամ արժեքով վաճառելու համար.
2) որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով 357317000,0 դրամ է տրամադրում «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ծրագրի շրջանակներում 16306-80 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 2645.2 տոննա ֆոսֆորական պարարտանյութ «Կրկնակի սուպեր ֆոսֆատ» և 4568-95 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 1618.9 տոննա կալիումական պարարտանյութ «Կալիումական աղ» ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին, կազմակերպություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 50 կգ քաշով, 1 պարկը 7000-ական դրամ արժեքով վաճառելու համար.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 906-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 700,6 տոննա ազոտական պարարտանյութի համար տրամադրված 27183280,0 դրամ սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված 4413780,0 դրամ դրամաշնորհը պայմանագրային հիմունքներով թողնվում է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 2014 թվականի ընթացքում, համաձայն N 1 աղյուսակի, բաշխումն իրականացնելու նպատակով.
4) առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով 207008438,0 դրամ է տրամադրում «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ազոտական պարարտանյութի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.
5) առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով 26650625,0 դրամ է տրամադրում «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.
6) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (այսուհետ` մատակարարներ) հետ կնքվող պայմանագրերում պարտադիր ամրագրվում են մատակարարների պարտավորությունները և պատասխանատվությունը` պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.
7) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևերը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո 1-օրյա ժամկետում էլեկտրոնային փոստով ներկայացնում է մատակարարներին.
8) մատակարարներից էլեկտրոնային փոստով տեղեկատվություն է ստանում` ըստ մարզերի հավաքագրված գումարների և իրացված պարարտանյութերի քանակների մասին.
9) ծրագրի իրականացման ընթացքի մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.
10) ծրագրի ավարտից և մատակարարների կողմից հաշվետվությունները ներկայացվելուց հետո 1 ամսվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
3. Նախատեսված 38086,05 տոննա պարարտանյութերի վաճառքն իրականացվում է` համաձայն NN 1 և 2 աղյուսակների` հետևյալ չափանիշներով`
1) հողօգտագործողներին` մարզպետարանների հսկողությամբ, ելնելով հողօգտագործողի կողմից մշակվող հողատարածքի չափից, հետևյալ չափաքանակներով`
ա. ազոտական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 300 կգ, յուրաքանչյուր հողօգտագործողին առավելագույնը` 1 տոննա` բացառությամբ 2014 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ցրտահարությունից տուժած հողօգտագործողների` առանց առավելագույն չափաքանակի,
բ. ֆոսֆորական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 400 կգ, առանց առավելագույն չափաքանակի,
գ. կալիումական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 150 կգ, առանց առավելագույն չափաքանակի.
2) գյուղատնտեսական կոոպերատիվներին` մարզպետարանների հսկողությամբ, ելնելով կոոպերատիվի հողի նկատմամբ համապատասխան իրավունքը հավաստող փաստաթղթերից, հաշվի առնելով փաստացի մշակվող հողատարածքի չափը, որը հաստատվում է կոոպերատիվի իրավասու մարմնի կողմից և ներկայացվում համայնքի ղեկավարին, սույն ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափաքանակներով` առանց առավելագույն չափաքանակի.
3) Հայաստանի Հանրապետության 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրում 2013 թվականի աշնանացանի համար ընդգրկված 126 շահառուներին, մարզպետարանների հսկողությամբ, սույն ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափաքանակներով, առանց սահմանափակման, «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և շահառուի միջև կնքված պայմանագրում նշված հեկտարի համար` հաշվի առնելով շահառուի գրավոր դիմումը համայնքի ղեկավարին.
4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության ագրարային համալսարանի գիտական կենտրոնների և կազմակերպությունների համար` ելնելով փաստացի մշակվող հողատարածքի չափից ներկայացված պահանջարկի հիման վրա` համաձայն N 2 աղյուսակի.
5) Հայաստանի Հանրապետության 2013-2018 թվականների աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագրերում ընդգրկված շահառուներին` սույն ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափաքանակներով, առանց սահմանափակման` ծրագրի շրջանակներում փաստացի կատարված ցանքատարածությունների համար` համաձայն N 2 աղյուսակի:
(3-րդ կետը փոփ. 10.04.14 թիվ 396-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության մարզպետները`
1) հիմք ընդունելով համայնքներում 2013 թվականին փաստացի մշակված հողատարածքները` հաստատում, անհրաժեշտության դեպքում փոխում են 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մարզին հատկացված պարարտանյութերի բաշխացուցակը` համաձայն N 1 ձևի, և ծրագրի հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից էլեկտրոնային փոստով ներկայացվում է մատակարարներին.
2) իրականացնում են սույն ծրագրի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով իրենց վերապահված աշխատանքները.
3) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող պարարտանյութերի քանակությունները` համաձայն N 1 աղյուսակի, Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու կամ լրացուցիչ պահանջարկ առաջանալու դեպքում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` չիրացված պարարտանյութի խմբաքանակը լրացուցիչ պահանջարկ ներկայացրած մարզերին վերաբաշխելու համար.
4) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են պարարտանյութեր գնել ցանկացող հողօգտագործողներից ծրագրով նախատեսված գնով գումարների հավաքագրումը և յուրաքանչյուր պարարտանյութի համար առանձին ցուցակների կազմումը` համաձայն NN 4/1, 4/2 և 4/3 ձևերի.
5) ապահովում են հավաքագրված գումարների փոխանցումը մատակարարների բանկային հաշվեհամարին` համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարների միջև կնքված պայմանագրի.
6) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են ծրագրի շրջանակներում համայնքներում պարարտանյութեր գնած շահառուների ցուցակների հավաքագրումը` համաձայն N 2 ձևի, այդ ցուցակների պահպանությունը` տեղեկատվությանը տիրապետելու, ուսումնասիրություն և հսկողություն իրականացնելու համար.
7) ապահովում են ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված պարարտանյութերի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը, հաստատումը` համաձայն N 3 ձևի` մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և համապատասխան մատակարարներին:
5. Մատակարարները պարտավոր են`
1) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրել 2-85 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 33121.35 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա», 16306-80 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 2645.2 տոննա ֆոսֆորական պարարտանյութ «Կրկնակի սուպեր ֆոսֆատ» և 4568-95 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 1618.9 տոննա կալիումական պարարտանյութ «Կալիումական աղ» և սույն ծրագրով սահմանված գներով վաճառել Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը.
2) Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութերի որակը հավաստելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել դրա լաբորատոր փորձաքննության եզրակացությունները.
3) պարարտանյութի վաճառքն իրականացնել համայնքների ղեկավարների միջոցով` համաձայն մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևերի ու պարարտանյութի համար վճարում կատարած հողօգտագործողների ցուցակների (NN 4/1, 4/2 և 4/3 ձևեր).
4) պարարտանյութի վաճառքն իրականացնել հետևյալ գներով`
ա. 1 կգ ազոտական պարարտանյութը 120 դրամ արժեքով (50 կգ քաշով` 1 պարկը 6000 դրամ),
բ. 1 կգ ֆոսֆորական պարարտանյութը 140 դրամ արժեքով (50 կգ քաշով` 1 պարկը 7000 դրամ),
գ) 1 կգ կալիումական պարարտանյութը 140 դրամ արժեքով (50 կգ քաշով` 1 պարկը 7000 դրամ).
5) էլեկտրոնային փոստով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` ըստ մարզերի, անհրաժեշտության դեպքում նաև ըստ համայնքների հավաքագրված գումարների և իրացված պարարտանյութի քանակների մասին.
6) մարզպետների կողմից լրացված և հաստատված ցանկով պարարտանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկացնել համապատասխան մարզպետարանին չիրացված խմբաքանակի մասին` համաձայն N 1 ձևի, վերաբաշխում կատարելու նպատակով.
7) ստուգել և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից լրացված N 3 ձևերը և պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.
8) ներկայացված N 3 ձևերում անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարզպետարան` ճշտումներ կատարելու համար.
9) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց պարարտանյութերը մատակարարել համապատասխան համայնք` համայնքի ղեկավարի հետ կազմելով պարարտանյութերի հանձնման-ընդունման երկկողմանի հաստատված ակտ` համաձայն N 5 ձևի.
10) (10-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.12.14 թիվ 1522-Ն որոշում)
11) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պարարտանյութերի վաճառքը մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել`
ա. ծրագրի կատարման մասին հաշվետվություն,
բ. ֆինանսական հաշվետվություն:
(5-րդ կետը փոփ. 25.12.14 թիվ 1522-Ն որոշում)
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանները, յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում, վերահսկողություն են իրականացնում ծրագրի կատարման նկատմամբ:
Աղյուսակ N 1
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________________.
|NN |Մարզի |Ազոտական պարարտանյութի |Ֆոսֆո- |Կալիու- |
|ը/կ|անվանումը |քանակությունը (տոննա) |րական |մական |
| | |___________________________________|պարարտա-|պարարտա-|
| | |ընդամենը,|սույն |2013 թ. |նյութի |նյութի |
| | |որից` |ծրագրի |«Բերրիություն» |քանակու-|քանակու-|
| | | |մատակարար|ԱՄ-ի Մասիսի |թյունը |թյունը |
| | | |կազմակեր-|շրջանային |(տոննա) |(տոննա) |
| | | |պության |միավորում» | | |
| | | |միջոցով |ՍՊԸ-ի մոտ | | |
| | | | |մնացած մնացորդը| | |
|___|___________|_________|_________|_______________|________|________|
|1. |Արագածոտն | 3500| 3398.3| 101.7| 85| 142|
|___|___________|_________|_________|_______________|________|________|
|2. |Արարատ | 3888.35| 3720.3| 168.05| 457.15| 326.2|
|___|___________|_________|_________|_______________|________|________|
|3. |Արմավիր | 7000| 6963.15| 36.85| 300| 200|
|___|___________|_________|_________|_______________|________|________|
|4. |Գեղարքունիք| 5989.5| 5989.5| 0| 329| 299.4|
|___|___________|_________|_________|_______________|________|________|
|5. |Լոռի | 2000| 2000| 0| 36.05| 29.8|
|___|___________|_________|_________|_______________|________|________|
|6. |Կոտայք | 1548| 1202.5| 345.5| 38.50| 25.5|
|___|___________|_________|_________|_______________|________|________|
|7. |Շիրակ | 5630.9| 5630.9| 0| 595.40| 464.9|
|___|___________|_________|_________|_______________|________|________|
|8. |Սյունիք | 2200| 2200.0| 0| 160| 20|
|___|___________|_________|_________|_______________|________|________|
|9. |Վայոց ձոր | 470| 421.5| 48.5| 4| 4|
|___|___________|_________|_________|_______________|________|________|
|10.|Տավուշ | 400| 400.0| 0| 30| 30|
|___|___________|_________|_________|_______________|________|________|
|11.|ԼՂՀ | 1000| 1000.0| 0| 500| 0|
|_______________|_________|_________|_______________|________|________|
|Ընդամենը | 33626.75| 32926.15| 700.6| 2535.10| 1541.8|
._____________________________________________________________________.
(աղյուսակը խմբագրվել է, որը չի բերվում 14.01.16 թիվ 27-Ն որոշում)
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԲԱՐՁՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Հատկացված|Հատկացված |Հատկացված |
|ը/կ| |ազոտական |ֆոսֆորական|կալիումական|
| | |պարարտա- |պարարտա- |պարարտա- |
| | |նյութի |նյութի |նյութի |
| | |քանակու- |քանակու- |քանակու- |
| | |թյունը |թյունը |թյունը |
| | |(տոննա) |(տոննա) |(տոննա) |
|___|________________________________|_________|__________|___________|
|1. |«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ | 70| 60| 50|
|___|________________________________|_________|__________|___________|
|2. |«Երկրագործության գիտական | 20| 7| 5|
| |կենտրոն» ՊՈԱԿ | | | |
|___|________________________________|_________|__________|___________|
|3. |«Բանջարաբոստանային և տեխնիկական| 3| 1| 1|
| |մշակաբույսերի գիտական կենտրոն» | | | |
| |ՊՈԱԿ | | | |
|___|________________________________|_________|__________|___________|
|4. |«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ | 11.3| 0.4| 0.15|
|___|________________________________|_________|__________|___________|
|5. |ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Հ. Պետրոսյանի անվան | 30| 12| 5|
| |հողագիտության, ագրոքիմիայի և | | | |
| |մելիորացիայի գիտական կենտրոն | | | |
| |մասնաճյուղի Արմավիրի | | | |
| |փորձամելորատիվ կայան | | | |
|___|________________________________|_________|__________|___________|
|6. |ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ | 15| 3.5| 3|
| |Խաղողապտղագինեգործության | | | |
| |գիտական կենտրոն մասնաճյուղի | | | |
| |Նալբանդյանի փորձակայան | | | |
|___|________________________________|_________|__________|___________|
|7. |ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Բալահովիտի | 26| 5| 5|
| |ուսումնափորձարարական | | | |
| |տնտեսություն | | | |
|___|________________________________|_________|__________|___________|
|8. |ՀՀ արդարադատության | 4| 0| 0|
| |նախարարության «Աջակցություն | | | |
| |դատապարտյալին» հիմնադրամ | | | |
|___|________________________________|_________|__________|___________|
|9. |Ս. Իվանյան | 1.8| 2.4| 0.9|
| |ՀՀ Սյունիքի մարզ գ. Նորավան | | | |
|___|________________________________|_________|__________|___________|
|10.|Ա. Թանգյան | 1.8| 2.4| 0.9|
| |ՀՀ Սյունիքի մարզ գ. Բռնակոթ | | | |
|___|________________________________|_________|__________|___________|
|11.|Գ. Խաչատրյան | 1.8| 2.4| 0.9|
| |Սյունիքի սերմ արտադրողների | | | |
| |միություն | | | |
| |ՀՀ Սյունիքի մարզ գ. Աղիտու | | | |
|___|________________________________|_________|__________|___________|
|12.|Հ. Գաբոյան | 1.8| 2.4| 0.9|
| |ՀՀ Շիրակի մարզ գ. Կառնուտ | | | |
|___|________________________________|_________|__________|___________|
|13.|Հ. Գևորգյան | 1.8| 2.4| 0.9|
| |ՀՀ Շիրակի մարզ գ. Ախուրյան | | | |
|___|________________________________|_________|__________|___________|
|14.|Ա. Սերգոյան | 2.1| 2.8| 1.05|
| |ՀՀ Շիրակի մարզ գ. Ախուրյան | | | |
|___|________________________________|_________|__________|___________|
|15.|Մ. Ղազարյան | 1.8| 2.4| 0.9|
| |ՀՀ Շիրակի մարզ գ. Բենիամին | | | |
|___|________________________________|_________|__________|___________|
|16.|Օ. Սարգսյան | 1.5| 2| 0.75|
| |ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Լճաշեն | | | |
|___|________________________________|_________|__________|___________|
|17.|Է. Նալբանդյան | 1.5| 2| 0.75|
| |ՀՀ Գեղարքունիքի մարզ գ. Ազատ | | | |
|____________________________________|_________|__________|___________|
|Ընդամենը | 195.2| 110.1| 77.1|
._____________________________________________________________________.
Ձև N 1
Հաստատում եմ
ՀՀ __________________ մարզպետ
____ ___________ 20 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _____________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿԸ` ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Համայնքը|Հատկաց- |Հատկացված|Հատկաց- |Հատկացված|Հատկաց- |Հատկացված|
|ը/կ| |ված |ազոտական |ված |ֆոսֆորա- |ված |կալիու- |
| | |ազոտական|պարարտա- |ֆոսֆո- |կան |կալիու- |մական |
| | |պարարտա-|նյութի |րական |պարարտա- |մական |պարարտա- |
| | |նյութի |դիմաց |պարարտա-|նյութի |պարարտա-|նյութի |
| | |քանակը |հավաքա- |նյութի |դիմաց |նյութի |դիմաց |
| | |(տոննա) |գրման |քանակը |հավաքա- |քանակը |հավաքա- |
| | | |ենթակա |(տոննա) |գրման |(տոննա) |գրման |
| | | |գումարը | |ենթակա | |ենթակա |
| | | |(դրամ) | |գումարը | |գումարը |
| | | | | |(դրամ) | |(դրամ) |
|___|________|________|_________|________|_________|________|_________|
|1. | | | | | | | |
|___|________|________|_________|________|_________|________|_________|
|2. | | | | | | | |
|___|________|________|_________|________|_________|________|_________|
|3. | | | | | | | |
|___|________|________|_________|________|_________|________|_________|
|4. | | | | | | | |
|___|________|________|_________|________|_________|________|_________|
|5. | | | | | | | |
|___|________|________|_________|________|_________|________|_________|
|...| | | | | | | |
|____________|________|_________|________|_________|________|_________|
| Ընդամենը | | | | | | |
._____________________________________________________________________.
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
Ձև N 2
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________ ՄԱՐԶԻ _____________________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ
.____________________________________________________________________.
|NN |Ազգանունը, |Անձնագրի |Գնված |Գնված |Գնված |Ստորագրու-|
|ը/կ|անունը, |տվյալները|ազոտական|ֆոսֆորական|կալիումական|թյունը |
| |հայրանունը | |պարարտա-|պարարտա- |պարարտա- | |
| | | |նյութի |նյութի |նյութի | |
| | | |քանակը |քանակը |քանակը | |
|___|___________|_________|________|__________|___________|__________|
| | | | | | | |
|___|___________|_________|________|__________|___________|__________|
| | | | | | | |
|___|___________|_________|________|__________|___________|__________|
| | | | | | | |
|___|_____________________|________|__________|___________|__________|
| | Ընդամենը | | | | |
.____________________________________________________________________.
Համայնքի ղեկավար ______________________________________________
(Կ.Տ.) (անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Ձև N 3
Հաստատում եմ
մարզպետ
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ
.______________________________________________________________________
|NN |Համայնքը|Համայնքի |Նախատես- |Փաստացի |Նախատես-|Փաստացի |Նախատես-|
|ը/կ| |ղեկավարի |ված ազո- |վաճառված|ված ֆոս-|վաճառված|ված |
| | |ազգանունը,|տական |ազոտական|ֆորական |ֆոսֆո- |կալիու- |
| | |անունը |պարարտա- |պարարտա-|պարարտա-|րական |մական |
| | | |նյութի |նյութի |նյութի |պարարտա-|պարարտա-|
| | | |քանակու- |քանակու-|քանակու-|նյութի |նյութի |
| | | |թյունը |թյունը |թյունը |քանակու-|քանակու-|
| | | | | | |թյունը |թյունը |
|___|________|__________|_________|________|________|________|________|

|____________|__________|_________|________|________|________|________|
| Ընդամենը | | | | | | |
.______________________________________________________________________
._____________ ___________________________________________.
|NN |Համայնքը| |Փաստացի |Պարարտանյութ|Համայնքի |
|ը/կ| | |վաճառված |գնած |ղեկավարի |
| | | |կալիումական |շահառուների |ստորագրությունը|
| | | |պարարտանյութի|թիվը | |
| | | |քանակությունը| | |
| | | |_____________|____________|_______________|
| | | | | | |
| | | | | | |
|___|________| |_____________|____________|_______________|
|___|________| |_____________|____________|_______________|
|___|________| |_____________|____________|_______________|
|___|________| |_____________|____________|_______________|
|____________| |_____________|____________|_______________|
| Ընդամենը | | | | |
._____________ ___________________________________________.
Մատակարար կազմակերպության անվանումը ________________________
(Կ.Տ.) (ստորագրությունը)
Ձև N 4/1
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ
.____________________________________________________________________.
|NN |Հողօգտա- |Հողօգտա-|Մշակվող|Ազոտական|Ազոտական|Վճարման|Հողօգտա- |
|ը/կ|գործողի |գործողի |հողա- |պարարտա-|պարարտա-|ամիսը, |գործողի |
| |անունը, |անձնագրի|տարածքի|նյութի |նյութի |ամսա- |ստորագրու-|
| |ազգանունը,|տվյալ- |չափը |քանակու-|դիմաց |թիվը |թյունը |
| |հայրանունը|ները |(հա) |թյունը |վճարված | | |
| | | | |(կգ) |գումարը | | |
| | | | | |(դրամ) | | |
|___|__________|________|_______|________|________|_______|__________|
|___|__________|________|_______|________|________|_______|__________|
|___|__________|________|_______|________|________|_______|__________|
|___|__________|________|_______|________|________|_______|__________|
|___|__________|________|_______|________|________|_______|__________|
.____________________________________________________________________.
Համայնքի ղեկավարի ստորագրությունը ________________________
(Կ.Տ.) (ստորագրությունը)
Ձև N 4/2
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ____________________ ՄԱՐԶԻ ________________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ
.____________________________________________________________________.
|NN |Հողօգտա- |Հողօգտա-|Մշակվող|Ֆոսֆո- |Ֆոսֆո- |Վճարման|Հողօգտա- |
|ը/կ|գործողի |գործողի |հողա- |րական |րական |ամիսը, |գործողի |
| |անունը, |անձնագրի|տարածքի|պարարտա-|պարարտա-|ամսա- |ստորագրու-|
| |ազգանունը,|տվյալ- |չափը |նյութի |նյութի |թիվը |թյունը |
| |հայրանունը|ները |(հա) |քանակու-|դիմաց | | |
| | | | |թյունը |վճարված | | |
| | | | |(կգ) |գումարը | | |
| | | | | |(դրամ) | | |
|___|__________|________|_______|________|________|_______|__________|
|___|__________|________|_______|________|________|_______|__________|
|___|__________|________|_______|________|________|_______|__________|
|___|__________|________|_______|________|________|_______|__________|
.____________________________________________________________________.
Համայնքի ղեկավարի ստորագրությունը ________________________
(Կ.Տ.) (ստորագրությունը)
Ձև N 4/3
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ
.____________________________________________________________________.
|NN |Հողօգտա- |Հողօգտա-|Մշակվող|Կալիու- |Կալիու- |Վճարման|Հողօգտա- |
|ը/կ|գործողի |գործողի |հողա- |մական |մական |ամիսը, |գործողի |
| |անունը, |անձնագրի|տարածքի|պարարտա-|պարարտա-|ամսա- |ստորագրու-|
| |ազգանունը,|տվյալ- |չափը |նյութի |նյութի |թիվը |թյունը |
| |հայրանունը|ները |(հա) |քանակու-|դիմաց | | |
| | | | |թյունը |վճարված | | |
| | | | |(կգ) |գումարը | | |
| | | | | |(դրամ) | | |
|___|__________|________|_______|________|________|_______|__________|
|___|__________|________|_______|________|________|_______|__________|
|___|__________|________|_______|________|________|_______|__________|
|___|__________|________|_______|________|________|_______|__________|
|___|__________|________|_______|________|________|_______|__________|
.____________________________________________________________________.
Համայնքի ղեկավարի ստորագրությունը ________________________
(Կ.Տ.) (ստորագրությունը)
Ձև N 5
ԱԿՏ
ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի _________________ համայնքի ղեկավար ______________ -ը, մի կողմից, և _________________ ընկերության տնօրեն_______________-ը, մյուս կողմից, սույն ակտով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի _________ ____-ի N ______-Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան, ___________________ ընկերության հաշվեհամարին փոխանցված ________________________ դրամի դիմաց մատակարարը 20____ թվականի ___________________-ին համայնքին է հանձնել ______________ տոննա ազոտական, ______________ տոննա ֆոսֆորական և ________ տոննա կալիումական պարարտանյութեր:
ՀԱՆՁՆԵՑ ԸՆԴՈՒՆԵՑ
___________________-ի տնօրեն _______________համայնքի ղեկավար
___________________________ ______________________________
___________________________ ______________________________
Կ.Տ. Կ.Տ.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի փետրվարի 6-ի
N 150-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
.__________________________________________________________________________
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են դրական նշանով) |
| |_______________________________________|
| |ոչ ֆինանսական ցուցանիշներ |
| |_______________________________________|
| |առաջին |առաջին |ինն ամիս |տարի |
| |եռամսյակ |կիսամյակ | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.2. Տրանսֆերտներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն |
|_________| |
|1022|ԾՏ01|Նկարագրությունը |
| | |Հողօգտագործողներին ազոտական, ֆոսֆորական և կալիումական |
| | |պարարտանյութերի տրամադրում |
|_________|_______________________________________________________________|
|Շահառու- |Պետական աջակցության | | | | 37,385.0|
|ների |տրամադրում, տոննա | | | | |
|քանակը | | | | | |
|_________|_______________________|_________|_________|_________|_________|
|Գումարը | | x | x | x | x |
|(հազ. | | | | | |
|դրամ) | | | | | |
|_________|_______________________|_________|_________|_________|_________|
|Տրանս- | | | | |1 անգամ |
|ֆերտի | | | | | |
|վճարման | | | | | |
|հաճախակա-| | | | | |
|նությունը| | | | | |
|_________________________________|_________|_________|_________|_________|
|Շահառուների ընտրության | | | | |
|չափանիշները | | | | |
|_________________________________|_________|_________|_________|_________|
|Յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական | | | | |
|բյուջեով ընտրված մարզերի | | | | |
|հողատերեր | | | | |
|_____________________________________________________|___________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1022 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի |
|ծավալների ավելացում |
.__________________________________________________________________________
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են դրական նշանով) |
| |_______________________________________|
| |ֆինանսական ցուցանիշներ |
| |_______________________________________|
| |առաջին |առաջին |ինն ամիս |տարի |
| |եռամսյակ |կիսամյակ | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.2. Տրանսֆերտներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն |
|_________| |
|1022|ԾՏ01|Նկարագրությունը |
| | |Հողօգտագործողներին ազոտական, ֆոսֆորական և կալիումական |
| | |պարարտանյութերի տրամադրում |
|_________|_______________________________________________________________|
|Շահառու- |Պետական աջակցության | | 0.0| 0.0| 0.0|
|ների |տրամադրում, տոննա | | | | |
|քանակը | | | | | |
|_________|_______________________|_________|_________|_________|_________|
|Գումարը | |1829714.6|1829714.6|1829714.6|1829714.6|
|(հազ. | | | | | |
|դրամ) | | | | | |
|_________|_______________________|_________|_________|_________|_________|
|Տրանս- | | 0.0| 0.0| 0.0| 0.0|
|ֆերտի | | | | | |
|վճարման | | | | | |
|հաճախակա-| | | | | |
|նությունը| | | | | |
|_________________________________|_________|_________|_________|_________|
|Շահառուների ընտրության | | | | |
|չափանիշները | | | | |
|_________________________________|_________|_________|_________|_________|
|Յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական | | | | |
|բյուջեով ընտրված մարզերի | | | | |
|հողատերեր | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1022 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի |
|ծավալների ավելացում |
._________________________________________________________________________.
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում