(ուժը կորցրել է 24.09.01 թիվ 895 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 1991թ. թիվ 161
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ազատ ձեռներեցության և շուկայական էկոնոմիկայի անցնելու, ձեռնարկությունների տնտեսական գործունեությունը կարգավորելու, հանրապետության ազգային հարստությունը և պետական շահերը պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
i
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկությունները և տնտեսավարող մյուս սուբյեկտները ազատ են զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեության տեսակներով, բացառությամբ այն տեսակների, որոնք պետության մենաշնորհ են հանդիսանում, համաձայն թիվ-1 ցանկի, կամ որոնցով զբաղվելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան պետական կառավարման մարմինների լիցենզիան (թույլտվությունը), համաձայն թիվ-2 ցանկի:
(փոփ. 20.06.91թ. թիվ 415 որոշմամբ)
2. Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգը (կցվում է):
i
3. Բոլոր տեսակի ձեռնարկությունները կարող են իրականացնել լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեություն միայն պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից թույլտվություն ստանալուց հետո:
Մինչև սույն որոշման ընդունվելը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով արդեն զբաղվող ձեռնարկությունները (բացառությամբ գործող պետական ձեռնարկությունների) պարտավոր են այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1991 թվականի սեպտեմբերի 1-ը ստանալ համապատասխան լիցենզիա:
Գործող պետական ձեռնարկությունները լիցենզավորման ենթակա գործունեության նոր` ոչ պրոֆիլային տեսակներով զբաղվելու համար պարտավոր են ստանալ սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված մարմնի (վերադասի` նախարարության, գերատեսչության, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ) թույլտվությունը` համաձայնեցնելով լիցենզավորող մարմնի հետ: Այս կարգը գործում է նաև պետական փոքր ձեռնարկություն ստեղծելու ժամանակ:
(փոփ. 20.06.91թ. թիվ 415 որոշմամբ)
i
4. Առանց պետական կառավարման համապատասխան մարմինների թույլտվության, լիցենզավորման ենթակա գործունեությամբ ձեռնարկությունների զբաղվելու դեպքում, ստացված ամբողջ հասույթը գանձվում է հանրապետության այն բյուջե, ուր մուտք է արվում տվյալ ձեռնարկության շահույթից (եկամտից) գանձվող հարկը:
5. Սույն որոշումը կիրարկել հրապարակման պահից:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1989 թվականի մարտի 5-ի <խսհմ մինիստրների="" խորհրդի="" 1988="" թվականի="" դեկտեմբերի="" 29-ի="">խսհմ><կոոպերացիայի մասին="" խսհմ="" օրենքի="" համաձայն="" կոոպերատիվների="" առանձին="" տեսակի="" գործունեության="" կարգավորման="" մասին=""> թիվ-103 որոշումը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 22-ի <խսհմ մինիստրների="" խորհրդի="" 1990="" թ.="" մայիսի="" 31-ի="">խսհմ><գործունեության տեսակների="" լրացուցիչ="" ցանկի="" մասին,="" որոնցով="" կոոպերատիվները="" իրավասու="" չեն="" զբաղվելու=""> թիվ-540 որոշումը> թիվ-305 որոշումը.
(փոփ. 20.06.91թ. թիվ 415 որոշմամբ)
i
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, պետական կոմիտեներին և գերատեսչություններին` երկշաբաթյա ժամկետում մշակել լիցենզիաների տրամադրման չափանիշներ, լիցենզիա ստանալու համար հայտի ձև, լիցենզիայի տրամադրումը մերժելու ձևը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի
թիվ 161 ՈՐՈՇՄԱՄԲ
Կ Ա Ր Գ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության կոնկրետ տեսակներով զբաղվելու հարցում ձեռնարկությունների և պետության հարաբերություններն ու պարտադիր է սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված ձեռնարկությունների համար (բացի գործող պետական ձեռնարկություններից):
2. Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակները, կախված ձեռնարկությունների դրանցով զբաղվելու իրավասության աստիճանից, դասվում են հետևյալ խմբերի`
ա) արգելված գործունեության տեսակներ.
բ) պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ.
դ) հանրապետության պետական մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակներ.
ե) ազատ գործունեության տեսակներ:
3. Արգելված գործունեության տեսակների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
i
4. Պետության մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակներով (ցանկ 1) զբաղվելու թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը` բացառապես պետական ձեռնարկություններին:
5. Պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով (ցանկ 2) կարող են զբաղվել սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված տարբեր տեսակի ձեռնարկությունները (պետական ձեռնարկությունների համար նման թույլտվություն չի պահանջվում)` պետական կառավարման համապատասխան մարմինների թույլտվությունը ստանալուց հետո:
6. Սույն կարգի 1 և 2 ցանկերում չնախատեսված տնտեսական գործունեության մյուս տեսակներով սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված ձեռնարկություններն իրավունք ունեն զբաղվելու առանց որևէ թույլտվության:
7. Սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի, կենցաղային քիմիայի ապրանքների, թմրամիջոցների, թունավոր և ուժեղ ներգործության նյութերի, դեղամիջոցների, օծանելիքների և գեղարարության նյութերի արտադրության համար թույլտվություն տալու հիմք են ծառայում այդ արտադրանքների մասին փորձաքննական վերլուծություններով հաստատված եզրակացությունները:
Արտադրողը պարտավոր է սույն կետում նշված ապրանքների արտադրության համար թույլտվության ամբողջ ժամանակահատվածում խստորեն պահպանել փորձաքննական վերլուծությունների ներկայացված նմուշները և որակական բոլոր հատկանիշները:
8. Որևէ գործունեության լիցենզիա ստանալու նպատակով սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված ձեռնարկությունները և անհատները ներկայացնում են հայտ պետական կառավարման համապատասխան մարմիններին, որին կցում են տվյալ գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
(փոփ. 20.06.91թ. թիվ 415 որոշմամբ)
i
9. Պետական կառավարման համապատասխան մարմինները ներկայացված հայտի վերաբերյալ պարտավոր են որոշում կայացնել 15 օրվա ընթացքում, իսկ փորձագետների եզրակացության անհրաժեշտության դեպքում` այդ եզրակացությունը ստանալուց հետո, 10 օրվա ընթացքում:
10. Թույլտվությունը (ձևը կցվում է) կամ մերժման մասին որոշումը հայտ ներկայացնողին հանձնվում է որոշում կայացնելուց հետո` 3 օրվա ընթացքում:
i
11. Բացասական պատասխանի դեպքում լիցենզիա ստացող հայցվորն իրավունք ունի 30 օրվա ընթացքում դիմել դատարան` մերժման մասին կայացրած որոշումը վերանայելու և նրան հասցված վնասը փոխհատուցելու համար:
Գործունեությունների համար լիցենզիա հատկացնողը իրականացնում է այդ լիցենզիաների հաշվառում:
i
12. Գործունեության թույլտվությունը տրվում է որոշակի ժամկետով, որի համար գանձվում է վճար: Վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեն` համաձայնացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
13. Ձեռնարկության գործունեության դադարեցման դեպքում նրան տրված թույլտվությունը կորցնում է ուժը:
14. Գործունեության թույլտվության համար հայտը կարող է մերժվել`
ա) հաստատված սանիտարահիգիենիկ նորմաներին արտադրության, առևտրի և գործունեության մյուս ձևերի անհամապատասխանության դեպքում.
բ) պետական ստանդարտներին արտադրանքի անհամապատասխանության դեպքում.
գ) համապատասխան որակավորման բացակայության դեպքում.
դ) գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների բացակայության դեպքում:
Աննպատակահարմարության շարժառիթներով թույլտվության մերժումն արգելվում է:
Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառը և դրա իրավական հիմքերը:
15. Մերժման մասին որոշման պատճենը ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում ձեռնարկությունն իրավունք ունի այն բողոքարկել դատարանում:
16. Գործունեության թույլտվություն տվող մարմինը իրականացնում է դրա հաշվառում` գրանցման մատյանում:
17. Թույլտվությունը չեղյալ համարելու համար հիմքերի ի հայտ գալու դեպքում թույլտվություն տված համապատասխան մարմինը սահմանում է ժամկետ` ձեռնարկության կողմից թույլ տրված խախտումները վերացնելու համար:
i
18. Սահմանված ժամկետում թույլ տրված խախտումները չվերացնելու դեպքում գործունեության թույլտվությունը կարող է չեղյալ համարվել այն տված մարմնի կամ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից հետևյալ հիմքերով`
ա) եթե թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտի և հիմնավորումների մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.
բ) եթե ձեռնարկության գործունեությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին կամ մարդկանց առողջությանը.
գ) եթե ձեռնարկությունը չի կատարում թույլտվության մեջ նշված հատուկ պահանջները:
19. Թույլտվությունը չեղյալ համարելու մասին որոշումը 3 օրվա ընթացքում ուղարկվում է ձեռնարկությանը:
20. Թույլտվությունը չեղյալ համարելու մասին որոշման պատճենը ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում ձեռնարկությունն իրավունք ունի այն բողոքարկելու դատարանում:
ՑԱՆԿ 1
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Քաղաքացիներին, իրավաբանական անձանց ու նրանց մարմիններին, պետություններին, միջազգային կազմակերպություններին ցանկացած տեսակի զենքի, զինամթերքի, թմրամիջոցների, պայթուցիկ, ուժեղ ներգործության և ռադիոակտիվ նյութերի վաճառք և նշված սուբյեկտներից այդպիսի առարկաների, միջոցների ու նյութերի ձեռքբերումը:
2. Զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի արտադրություն ու նորոգում:
i
3. Թմրացուցիչների, թունավոր, ուժեղ ներգործության և ռադիոակտիվ նյութերի արտադրություն:
4. Դատական փորձաքննության անցկացում:
5. Քաղաքացիների հոգեկան վիճակի ախտորոշում:
6. Գյուտերի, հայտնագործությունների և գիտական մշակումների պատենտավորում (արտոնագրում) և հեղինակային իրավունքի շնորհում:
7. Դրամահատում, պետական շքանշանների, կնիքներ, դրոշմակնիքների պատրաստում:
8. Ոսկու, մոլիբդենի և այլ թանկարժեք ու ռազմական նշանակություն ունեցող նյութերի պետական պաշարների ստեղծում, պահպանում և օգտագործում:
i
9. Պետական սեփականություն հանդիսացող արխիվների արխիվային ծառայություններ:
(փոփ. 20.06.91թ. թիվ 415, 13.02.92թ. թիվ 37, 30.04.97 թիվ 108 որոշումներ)
ՑԱՆԿ 2
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
__________________________________________________________________________
Լիցենզավորող մարմնի Գործունեության տեսակը
անվանումը
__________________________________________________________________________
1 2
__________________________________________________________________________
Քաղաքացիական ավիացիայի հայկական օդային տրանսպորտի աշխատանքների
i
վարչություն կազմակերպում
Անդրերկաթուղու Երևանի բաժանմունք երկաթուղային տրանսպորտի (բացի
ներտնտեսայինից) աշխատանքի
կազմակերպում
Հայաստանի Հանրապետության կապի կապի տեխնիկական համակարգերի
i
նախարարություն արտադրություն և սպասարկում
տեղեկատվական և համակարգչային
ցանցերի, այդ ոլորտում
տեխնիկական և ծրագրային
համակարգերի ստեղծում և
շահագործում
Հայաստանի Հանրապետության հեռուստահաղորդումների տեխնիկական
i
հեռուստատեսության և համակարգերի արտադրություն և
ռադիոհաղորդումների պետական կոմիտե սպասարկում, այդ թվում կաբելային
հեռուստատեսություն
Հայաստանի Հանրապետության ջրամբարների կառուցում և շահագործում,
i
գյուղատնտեսության նախարարություն սերմնաբուծության և տնկանյութերի
i
արտադրության կազմակերպում,
սերմնանյութի և տնկանյութի իրացում,
սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի
արտադրություն
<հայարդշինանյութեր> ԱՄ բնական շինանյութերի արդյունահանում
(էկոնոմպետկոմի քվոտաների և շահագործում
սահմաններում ՀՀ էկոնոմպետկոմ *)
Հայաստանի Հանրապետության գրավատների կազմակերպում
i
ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
վիճակախաղերի կազմակերպում և
i
անցկացում, վիճակախաղերի տոմսերի
պատրաստում, վիճակախաղերի տոմսերի
ներկրում
շահումներով խաղերի անցկացում և
խաղատների (կազինոյի) կազմակերպում
Հայաստանի Հանրապետության մաքսային պահեստների
i
մաքսային վարչություն կազմակերպման լիցենզավորում
ՀՀ կենտրոնական բանկ բանկային գործի կազմակերպում,
և արժութային աճուրդների
կազմակերպում
Հայաստանի Հանրապետության պայթեցման աշխատանքների իրականացում
արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և լեռնային հսկողության կոմիտե
Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգության, պահնորդային և
գործերի նախարարություն խուզարկուական ծառայություն
Հայաստանի Հանրապետության ցանկացած տեսակի բժշկական օգնություն,
i
առողջապահության նախարարություն բացի ոչ տեխնիկական միջոցներով
կատարվող ախտորոշումից
դեղամիջոցների և թմրադեղերի, հոգեմետ
դեղերի ու բժշկական նպատակներով
օգտագործվող ռադիոակտիվ միջոցների
արտադրություն և պատրաստում, առուծախ
օծանելիքների և գեղարարության
նյութերի արտադրություն
Հայաստանի Հանրապետության սոցիալական աշխատանքի տեղավորման
i
ապահովության նախարարություն ծառայություններ
Հայաստանի Հանրապետության
i
արդյունաբերության և առևտրի թանկարժեք մետաղների, թանկարժեք և
նախարարություն կիսաթանկարժեք քարերի արտադրություն,
այդ նյութերի օգտագործմամբ առարկաների
պատրաստում և վաճառք
կենցաղային քիմիայի ապրանքների
արտադրություն
ապրանքային բորսաների կազմակերպում
ապրանքային բորսաներում միջնորդային
ծառայություններ
Հայաստանի Հանրապետության բարձրագույն հանրակրթական և բարձրագույն
կրթության և գիտության պետական ուսումնական հաստատությունների
կոմիտե, Հայաստանի Հանրապետության կազմակերպում
լուսավորության նախարարություն
ԽՍՀՄ պետստանդարտի հայկական չափիչ սարքերի արտադրություն,
հանրապետության վարչություն ստուգում, նորոգում և կարգավորում
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական փաստաթղթերի մշակում
i
քաղաքաշինության նախարարություն (ինժեներային հետազննում, նախագծում և
փորձաքննություն), շինարարության
իրականացում (շինմոնտաժային
աշխատանքներ և որակի տեխնիկական
հսկողություն)
Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի, նորմատիվ այլ
i
արդարադատության նախարարություն փաստաթղթերի հրատարակում և բազմացում
անվճարունակության գործերով կառավարչի
լիազորությունների իրականացումը
Հայաստանի Հանրապետության արխիվային ծառայություններ
i
կառավարությանն առընթեր արխիվային վարչություն
ՀՀ կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային
i
ատոմային էներգիայի և ռադիոակտիվ նյութերի պահպանման ու թաղման
օգտագործման միջուկային և օբյեկտների հրապարակների ընտրություն,
ռադիացիոն անվտանգության նախագծում, կառուցում, շահագործման հանձնում,
պետական հսկողության շահագործում, վերակառուցում (այդ թվում
վարչություն կատարելագործում և վերանորոգում),
(Հայպետատոմհսկողություն) շահագործումից հանում
միջուկային և ռադիոակտիվ նյութերի,
թափոնների պահպանում, վերամշակում,
տեղափոխում, օգտագործում, թաղում
ատոմային էներգիայի և (կամ) միջուկային ու
ռադիոակտիվ նյութերի օգտագործմամբ
իրականացվող գիտահետազոտական և
փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ
ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային
և ռադիոակտիվ նյութերի պահպանման ու թաղման
օբյեկտների, դրանց նախագծերի և այլ
փաստաթղթերի հետազոտում ու փորձաքննության
անցկացում կապված միջուկային և ռադիացիոն
անվտանգության հետ
ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի
տեխնոլոգիաների, սարքավորումների,
ծառայությունների, միջուկային ու ռադիոակտիվ
թափոնների ներմուծում և արտահանում
ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային
և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ
թափոնների պահպանման ու թաղման օբյեկտների
համար տեղակայանքների, սարքերի,
սարքավորումների, համակարգերի նախագծում և
պատրաստում
ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի
համար նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի
(բացառությամբ սանիտարահիգիենիկ նորմերի)
մշակում
Հայաստանի Հանրապետության Սևանա լճում արդյունագործական
i
բնապահպանության ձկնորսություն
նախարարություն
ընդերքի երկրաբանական
ուսումնասիրություն
ընդերքի երկրաբանական
ուսումնասիրության և օգտակար
հանածոների արդյունահանման
տեխնոլոգիական նախագծային
աշխատանքների կատարում
ՀՀ տրանսպորտի ուղևորների և բեռների ավտոմոբիլային
i
նախարարություն փոխադրումների ծառայություններ
(բացի ներմարզայինից և ներքաղաքայինից)
ՀՀ մարզպետներ ուղևորների և բեռների ավտոմոբիլային
i
փոխադրումների ծառայություններ
(միայն մարզի տարածքում)
Երևանի քաղաքապետ ուղևորների և բեռների ավտոմոբիլային
i
փոխադրումների ծառայություններ
(միայն Երևան քաղաքի տարածքում)
Տարածքային կառավարման
i
մարմիններ (մարզպետարաններ, հանրային սննդի կազմակերպում
Երևանի քաղաքապետարան) և իրացում
Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի չափագրում,
i
անշարժ գույքի պետական գնահատում, կադաստրային
միասնական կադաստրի վարչություն քարտեզագրում և ռիելտորական
գործունեություն
i
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
(Հայաստանի Հանրապետության ինկասացիոն գործունեություն
կենտրոնական բանկի միջնորդությամբ) (ծառայություն)
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետությունում
i
հարկային տեսչություն կիրառման համար թույլատրվող
հսկիչ-դրամարկղային մեքենաների
տեխնիկական սպասարկում և
նորոգում
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի ձևաթղթերի պատրաստում
i
արժեթղթերի հանձնաժողով արժեթղթերի ձևաթղթերի ներկրում
իրացման նպատակով
*) Գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների համար գործունեության թույլտվությունը (լիցենզիան) տրվում է <հայարդշինանյութեր> ԱՄ-ի կողմից, նոր ստեղծվող ձեռնարկություններին և կազմակերպություններին` ՀՀ էկոնոմպետկոմի կողմից:
(փոփոխվել է. 20.06.91 թիվ 415, 16.06.92 թիվ 352, 13.02.93 թիվ 37,
11.06.93 թիվ 300, 21.04.94 թիվ 193, 10.12.94 թիվ 568, 04.07.95 թիվ 401,
22.08.95 թիվ 5, 26.01.96 թիվ 23, 13.03.97 թիվ 43, 31.07.97 թիվ 313,
19.08.97 թիվ 347, 03.11.97 թիվ 483, 10.12.97 թիվ 571, 15.04.98 թիվ 237,
15.04.98 թիվ 240, 22.04.98 թիվ 249, 30.04.98 թիվ 267, 25.06.98 թիվ 396,
25.08.98 թիվ 527, 24.11.98 թիվ 733, 03.12.98 թիվ 762, 22.12.98 թիվ 815,
14.01.99 թիվ 10, 15.04.99 թիվ 227, 25.05.99 թիվ 345, 22.10.99 թիվ 659,
13.12.99 թիվ 750, 09.03.01 թիվ 179 որոշումներ/
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Կ.Տ.
Գրանցման համարը -----------------------
Գրանցման ժամանակը ---------------------
Գործողության
ժամկետը -------------------------
Ձեռնարկության անվանումը և հասցեն --------------------------
Գործունեության տեսակը --------------------------------------
Հատուկ պահանջներ -------------------------------------------
------------------------------------------------------------
------------------------------------------------------------
Թույլատվություն տվող մարմինը -------------------------------
Պաշտոնատար անձ ---------------------------------------------
հայարդշինանյութեր>հայարդշինանյութեր>գործունեության>կոոպերացիայի>