ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 օգոստոսի 2022 թվականի N 31-Ն
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 26.21-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել սովորողների տնային ուսուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2022 թվականի օգոստոսի 29-ի
N 31-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) հաշվառված, առողջական վիճակի, ինչպես նաև բուժման պատճառով Հաստատություն հաճախել չկարողացող սովորողների (այսուհետ` սովորող) ուսումնառությունը տնային, հիվանդանոցային (այդ թվում` արտերկրում) (այսուհետ` տնային պայմաններ) իրականացնելու վերաբերյալ իրավահարաբերությունները:
i
2. Սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպում է այն Հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը: Այն կարող է իրականացվել նաև հեռավար ուսուցման ձևով` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանների համաձայն:
3. Տնային ուսուցման կազմակերպման համար հիմք են հանդիսանում բժշկական հաստատության տված տեղեկանքը սովորողի առողջության և (կամ) բուժման կազմակերպման ձևի մասին և սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) (այսուհետ` ծնող) գրավոր դիմումը` համաձայն Ձև 3-ի, և ծնողի և հաստատության միջև կնքված պայմանագիրը` համաձայն Ձև 1-ի:
4. Տնային ուսուցման ժամանակահատվածում Հաստատությունն իրականացնում է աշխատանքներ` սովորողի ուսուցումը Հաստատությունում իրականացնելու համար:
5. Տնային ուսուցում կազմակերպելու մասին պայմանագիրը կնքվում է առավելագույնը 2 ուսումնական տարի ժամկետով, և դրա գործողության ժամկետը կարող է երկարաձգվել միայն երեխայի առողջության պահպանման տեսանկյունից Հաստատություն հաճախելու անհնարինության դեպքում` Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման և առողջության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:
6. Սովորողի` տնային ուսուցումը կազմակերպելու մասին Հաստատությունը եռօրյա ժամկետում տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին և նշում է կատարում Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում:
2. ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Տնային ուսուցման կազմակերպման իրավահարաբերությունների մասնակիցներն են` սովորողները, ծնողները, այդ սովորողների ուսուցման կազմակերպման մեջ ներգրավված ուսուցիչները, մանկավարժական այլ աշխատողներ, ինչպես նաև Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները` ըստ անհրաժեշտության:
8. Սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող երեխաների անհատական ուսուցման ուսումնական պլանի, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի պարագայում նաև Հաստատության կազմած անհատական ուսուցման պլանի (այսուհետ` ԱՈՒՊ) համաձայն:
9. Սովորողի տնային ուսուցումը կազմակերպելու համար նրա ծնողը Հաստատություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում` ուղղված Հաստատության տնօրենին (համաձայն Ձև 3-ի).
2) սովորողի առողջության վերաբերյալ տեղեկանք.
3) հիվանդանոցային պայմաններում կազմակերպելու դեպքում` բժշկական հաստատությունից տեղեկանք` հիվանդանոցային բուժման մասին:
10. Սովորողի տնային ուսուցումը կազմակերպվում է Հաստատության տնօրենի հրամանով` համաձայն Ձև 2-ի` ծնողի դիմումի և սովորողի առողջության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:
11. Ծնողի կողմից փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում Հաստատության մանկավարժական խորհուրդը որոշում է ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ, որի մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում Հաստատության տնօրենը տեղեկացնում է ծնողին: Դիմումը բավարարվելու դեպքում Հաստատության և ծնողի միջև կնքվում է սովորողի տնային ուսուցման կազմակերպման պայմանագիր` պահպանելով սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետը:
12. Տնային ուսուցումը կազմակերպվում է պայմանագրի կնքման պահից:
13. Տնային ուսուցման կազմակերպման գործընթացը երկարաձգելու համար սովորողի ծնողը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հաստատություն է ներկայացնում սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
14. Սովորողի տնային ուսուցման վաղաժամկետ դադարեցումը հնարավոր է սովորողի ծնողի նախաձեռնությամբ` դիմումի հիման վրա:
15. Տնային պայմաններում սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցությունն իրականացվում է Հաստատության և Հաստատությանը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության թիմի մասնագետների կողմից` համաձայն սովորողի ԱՈՒՊ-ի:
16. Հաստատությունը տնային ուսուցման ընթացքում`
1) ապահովում է տնային ուսուցում ստացող սովորողների կրթության իրավունքը` հաստատություն հաճախող սովորողների հետ հավասար հիմունքներով.
2) սովորողին անվճար տրամադրում է Հաստատության գրադարանային ֆոնդում առկա ուսումնաօժանդակ նյութեր` ըստ անհրաժեշտության,
3) ապահովում է սովորողի ուսումնառության իրականացումը տանը` ներառյալ էլեկտրոնային ուսուցման կիրառումը և հեռավար ուսուցման տեխնոլոգիաների տրամադրումը` ըստ անհրաժեշտության,
4) կազմում է ուսուցման ժամանակացույցը,
5) ընտրում և օգտագործում է սովորողի ուսումնառության և զարգացման առանձնահատկություններին համապատասխան ուսուցման մեթոդներ ու միջոցներ,
6) կազմակերպում է ուսումնական գործընթացն օրացուցային ուսումնական ժամանակացույցին համապատասխան (օրացուցային-թեմատիկ պլանավորում` ըստ անհատական դասացուցակի),
7) սովորողին և իր ծնողին կարող է ներգրավել Հաստատության կողմից իրականացվող կրթական և այլ գործունեության մեջ,
8) պայմաններ է ստեղծում հնարավորության դեպքում սովորողի` առարկայական օլիմպիադաներին, ստուգատեսներին և փառատոններին, սպորտային մրցույթներին, արտադպրոցական աշխատանքներին, ինչպես նաև կազմակերպված ժամանցի և լրացուցիչ կրթության այլ ձևերին մասնակցությունն ապահովելու համար,
9) իրականացնում է սովորողի ուսումնական առաջադիմության ընթացիկ գնահատում, ամփոփիչ ստուգում, ատեստավորում և սովորողի փոխադրում հաջորդ դասարան,
10) խորհրդատվություն է տրամադրում սովորողի ծնողներին` սովորողի կրթության գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
17. Սովորողի ծնողը`
1) ապահովում է սովորողի ուսումնառության և մանկավարժահոգեբանական աջակցությունների տրամադրման կազմակերպումը տնային պայմաններում` ներառյալ էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները` առկայության դեպքում,
2) տնային ուսուցում իրականացնող ուսուցչի (մանկավարժական աշխատողի) առաջարկով և (կամ) հեռավար կազմակերպման դեպքում ապահովում է ընտանիքի չափահաս անդամի ներկայությունը դասապրոցեսին,
3) վերահսկում և հետևում է սովորողի տնային աշխատանքների կատարմանը,
4) ժամանակին տեղեկացնում է ուսուցչին/մանկավարժական աշխատողին սովորողի առողջական վիճակով պայմանավորված ուսումնական պարապմունքները դադարեցնելու անհրաժեշտության և դրանց վերսկսման հնարավորության մասին,
5) հնգօրյա ժամկետում տեղեկացնում է տնային ուսուցման կազմակերպման համար հիմքերի (սովորողի առողջական վիճակի կամ բուժման) փոփոխության կամ վերացման մասին:
18. Հաստատության տնային ուսուցում իրականացնող մանկավարժական աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հաստատության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով, կողմերի միջև կնքված պայմանագրով և սույն կարգով:
19. Հաստատության կողմից տնային ուսուցման կազմակերպման և գործընթացի վերահսկողության համար պատասխանատու է Հաստատության տնօրենը:
3. ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
20. Տնային ուսուցումը կազմակերպվում է պետական բյուջեով Հաստատությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:
i
21. Տնային ուսուցման պայմաններում հանրակրթական ծրագրերի մատուցման համար ֆինանսավորման չափի կարգավորումները սահմանված են «Հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման դրույթներով:
22. Տնային ուսուցում իրականացնող ուսուցիչների վարձատրությունն իրականացվում է ժամավճարով` հաշվի առնելով Հաստատությունում սահմանված դրույքաչափը:
23. Ուսուցչի/մանկավարժական աշխատողի հիվանդության և բացակայության դեպքում Հաստատության տնօրենը, հաշվի առնելով կադրային հնարավորությունները, պարտավոր է կա՛մ ապահովել այլ ուսուցչի/մանկավարժական աշխատողի ներգրավվածությունը, կա՛մ տնային ուսուցումը կազմակերպել սույն կարգի 2-րդ կետի պահանջներին համապատասխան, կա՛մ տեղափոխել դասերը` ծնողների հետ գրավոր համաձայնությամբ` ընդունելով համապատասխան հրաման: Հրամանում նշվում է, որ տնային ուսուցում իրականացնող ուսուցչի/մանկավարժական աշխատողի հիվանդության պատճառով դասերը կիրականացվեն այլ ուսուցչի/մանկավարժական աշխատողի կողմից, կամ դասերը տեղափոխվում են` նշելով նաև փոխարինման և տեղափոխման օրերն ու ժամերը:
ՁԵՎ 1
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՈՂԻ ՄԻՋԵՎ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ք.________ «____» ____________ 20____թ.
Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունը (այսուհետ` Հաստատություն
_______________________________________________________________________
(հաստատության լրիվ անվանումը, ըստ կրթական ծրագրերի աստիճանի)
ի դեմս տնօրեն` ___________________________________________________- ի
(անուն, հայրանուն, ազգանուն) (այսուհետ` Տնօրեն), ով գործում է
ուսումնական հաստատության կանոնադրության հիման վրա, և մյուս կողմից սովորողի օրինական ներկայացուցիչը` (ծնող, խնամակալ, որդեգրող)
___________________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
անձնագիր`____________տրված _____,______, ______,
____________________________________________________
(համար) (տրման ամսաթիվ) (հասցեն) (այսուհետ` Կողմեր):
Հաստատության կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) համաձայն, որպես կատարող և ծնողի (օրինական ներկայացուցչի) կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) _______________________________________________-ի
(անուն, հայրանուն, ազգանուն) (այսուհետ` Սովորող) տնային պայմաններում ուսուցումը կազմակերպելու մասին:
1. Պայմանագրի առարկան և նպատակը
1.1. Պայմանագրի առարկան սովորողի ուսուցման իրականացումն է տնային պայմաններում` նրա համար հարմարեցված հիմնական հանրակրթական ծրագրի մշակման կազմակերպումը` սովորողի առողջության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:
1.2. Պայմանագրի նպատակը` Հաստատության և ծնողի իրավունքների և պարտականությունների սահմանումը:
2. Կողմերի իրավունքները և պարտականությունները
2.1. Հաստատությունը պարտավոր է.
2.1.1. Ստեղծել նպաստավոր պայմաններ Սովորողի մտավոր, բարոյական, ֆիզիկական զարգացման համար:
2.1.2. Երաշխավորել Սովորողի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
2.1.3. Պատասխանատվություն կրել օրենսդրությամբ և սովորողների տնային ուսուցման կարգով` տնային ուսուցման գործընթացի շրջանակներում:
2.1.4. Սովորողին անվճար տրամադրել Հաստատության գրադարանային ֆոնդում առկա ուսումնաօժանդակ նյութեր, գեղարվեստական, տեղեկատու և այլ գրականություն` ներառյալ էլեկտրոնային ուսուցման և հեռավար ուսուցման տեխնոլոգիաների տրամադրումը` ըստ անհրաժեշտության:
2.1.5. Ապահովել Սովորողի անհատական ուսուցման պլանի իրականացումը:
2.1.6. Պայմաններ ստեղծել, որպեսզի Սովորողը մասնակցի առարկայական օլիմպիադաներին, գեղարվեստական ստեղծագործության ստուգատեսներին և փառատոններին, սպորտային մրցույթներին և կազմակերպված ժամանցի և լրացուցիչ կրթության այլ ձևերի:
2.1.7. Իրականացնել միջանկյալ ատեստավորում և Սովորողի տեղափոխումը հաջորդ դասարան:
2.1.8. Խորհրդատվություն տրամադրել Սովորողի ծնողներին (օրինական ներկայացուցիչներին):
2.1.9. Ապահովել Սովորողի համար Հաստատության գրադարանից, ընթերցասրահից, լաբորատորիաներից և ուսումնական այլ ռեսուրսներից օգտվելու հնարավորություններ:
2.1.10. Ապահովել պայմաններ ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) ծանոթանալու կրթական գործընթացի ընթացքին ու բովանդակությանը, Սովորողի առաջադիմությանը:
2.2. Հաստատությունն իրավունք ունի.
2.2.1. Որոշել աշխատանքների բովանդակությունը, ընտրել և օգտագործել ուսուցման ձևերը և մեթոդները, օգտագործել տնային ուսուցման ծրագրերը և Հաստատության կանոնադրությամբ ու «Տնային ուսուցման կարգով» սահմանված ուսումնադաստիարակչական գործունեության այլ միջոցներ:
2.2.2. Կազմել դասերի ժամանակացույց` հաշվի առնելով Սովորողի անհատական ուսուցման պլանը:
2.2.3. Սահմանել տնային ուսուցման աշխատանքի ռեժիմը:
2.2.4. Հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով տնային ուսուցման ընդգրկված Սովորողի նկատմամբ կիրառել խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
2.3. Ծնողը (սովորողի օրինական ներկայացուցիչը) պարտավոր է.
2.3.1. Համագործակցել ուսուցչի և մանկավարժական աշխատողների հետ տնային ուսուցման կազմակերպման հարցերում:
2.3.2. Ապահովել պայմաններ ուսումնական պարապմունքների անցկացման համար, ներառյալ Սովորողի աշխատավայրի կազմակերպումը:
2.3.3. Ապահովել ընտանիքի չափահաս անդամի ներկայությունն ուսուցչի (մանկավարժական աշխատողի) առաջարկով և (կամ) հեռավար ուսուցման ընթացքում:
2.3.4. Ապահովել ուսուցիչների կողմից Սովորողին տրված առաջադրանքների ժամանակին և ամբողջությամբ կատարումը:
2.3.5. ժամանակին տեղեկացնել ուսուցչին/Հաստատությանը Պայմանագրի կնքման ժամանակ նշված տեղեկատվության ցանկացած փոփոխության մասին, ներառյալ տեղեկություններ նրա առողջական վիճակի և հոգեֆիզիկական զարգացման, բնակության հասցեի, կոնտակտային համարների մասին:
2.3.6. Հաստատության հետ համատեղ տնային ուսուցման ընթացքում ստուգել իր երեխային մատուցված ծառայությունների որակը:
2.4. Ծնողը (սովորողի օրինական ներկայացուցիչը) իրավունք ունի.
2.4.1. Մասնակցել տնային ուսուցման աշխատանքների վերաբերյալ հարցերով Հաստատության մանկավարժական քննարկումներին, խորհրդի նիստին:
2.4.2. Հաստատությունում ստանալ խորհրդատվություն Սովորողի կրթության և դաստիարակության հարցերի շուրջ:
2.4.3. Ներկա լինել Սովորողի հետ դասին:
2.4.4. Դիմել հաստատության տնօրինությանը, դասղեկին, տնային ուսուցում իրականացնող ուսուցչին/ մանկավարժական աշխատողին, մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներին, մանկավարժական խորհրդին` տնային ուսուցման Սովորողի հետ կապված կոնֆլիկտային իրավիճակները լուծելու նպատակով:
3. Պայմանագրի գործողության ժամկետը
3.1. Պայմանագիրը կնքվում և ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է «___» _________ 20__ թվականից մինչև «___» _____ 20__ թվականը:
4. Պայմանագրի լուծման հիմքերը
4.1. Պայմանագիրը կարող է լուծվել հետևյալ հիմքերից մեկի առկայության պարագայում`
4.1.1. Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալու հիմքով,
4.1.2. Պայմանագրի հիմքերի փոփոխության կամ վերացման դեպքերում,
4.1.3. Ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,
4.1.4. Կողմերի նախաձեռնությամբ, երբ կողմը չի կատարել Պայմանագրով իր ստանձնած պարտականությունները:
4.2. Պայմանագրի միակողմանի դադարեցման դեպքում նախաձեռնող կողմը մյուս կողմին պարտավոր է այդ մասին գրավոր ձևով տեղյակ պահել առնվազն հինգ աշխատանքային օր առաջ:
5. Կողմերի պատասխանատվությունը
5.1. Կողմերը պատասխանատվություն են կրում պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման համար` գործող օրենսդրությամբ և Հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
6. Վեճերի լուծման կարգը
6.1. Կողմերի միջև ծագող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` վեճերը լուծվում են դատական կարգով:
7. Այլ պայմաններ
7.1. Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով` երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
7.2. Պայմանագրում կատարված փոփոխությունները և լրացումները կնքվում են այն ձևով, ինչով պայմանագիրը:
8. Կողմերի հասցեները և ստորագրությունները
Տնօրեն` __________________ Ծնող (օրինական ներկայացուցիչ)
__________________________ Անուն`_________________________
___________________________ Ազգանուն`______________________
ուսումնական հաստատության
անվանումը
Հասցեն`_________________________ Հասցեն`______________________
ՀՎՀՀ`_____________ հեռ. ________ Հեռախոս_____________________
Տնօրեն` ______________________ Ծնող`_____________ ___________
ստորագրություն, Կ.Տ. ստորագրություն, անուն,
ազգանուն
ՁԵՎ 2
ՀՐԱՄԱՆ N «_____» _____________ 20___թ.
ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի _________________-ի` սովորողների տնային ուսուցման կարգը սահմանելու մասին N __________ հրամանի և թիվ ______ պայմանագրի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Ներքոհիշյալ սովորողի(ների) համար 20__-20__ ուսումնական տարվա հանրակրթական ծրագիրն իրականացնել տնային ուսուցմամբ ըստ հետևյալ առարկաների ցանկի` համապատասխան ուսուցիչների օգնությամբ:
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Սովորողի|Դասարան|Ուսուցչի|ժամերի |Սովորողի առողջության վերաբերյալ|
| |անուն, | |անուն, |թիվ/ |տեղեկանքի հիման վրա դասընթացի |
| |ազգանուն| |ազգանուն|առարկա |տևողությունը` սկիզբ, ավարտ |
|___|________|_______|________|_______|_______________________________|
|1. | | |________|___|___| |
| | | |________|___|___| |
| | | |________|___|___| |
|___|________|_______|________|___|___|_______________________________|
|2. | | | | | | |
._____________________________________________________________________.
2. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրել հետևյալ մասնագետների միջոցով.
__________________________________________________________________________
անուն, ազգանուն, մասնագիտություն
___________________________________________________________________________
անուն, ազգանուն, մասնագիտություն
3. Անհատական ուսուցման պլանը մշակել հետևյալ մասնագետների միջոցով.
__________________________________________________________________________
անուն, ազգանուն, մասնագիտություն
___________________________________________________________________________
անուն, ազգանուն, մասնագիտություն
4.____________________________________________________________-ը
ուսումնական գծով տեղակալի անուն, ազգանուն պատասխանատու է
տնային ուսուցում ստացող սովորողների անհատական ուսուցման պլանի մշակման և իրականացման, նրանց օրացուցային ուսուցման ժամանակացույցի, անհատական դասացուցակների կազմման կազմակերպման համար:
5. Հրամանի կատարման վերահսկողությունը դնել տնօրենի վրա:
Տնօրեն` ______________ __________________________
ստորագրություն անուն, ազգանուն
Կ.Տ.
ՁԵՎ 3
______________________________________
(հանրակրթական ուսումնական հաստատության
անվանումը)
տնօրեն ___________________________-ին
(անուն, ազգանուն)
_____________________________________-ի
(սովորողի անուն, ազգանուն)
ծնող (օրինական ներկայացուցիչ)`
____________________________________-ից
(անուն, ազգանուն)
Հասցե`______________________________
Հեռ. _______________________________
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ Ձեզ իմ երեխայի`___________________________-ի համար «___»
(անուն, ազգանուն)
_________ 20__ թվականից մինչև «___» _________ 20__ թվականը ներառյալ կազմակերպել տնային ուսուցում` իր առողջական վիճակին համապատասխան, առողջության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:
Ծնված` թ.,
Սովորում է _____դասարանում:
Առդիր` սովորողի առողջության վերաբերյալ տեղեկանք:
Պարտավորվում եմ պայմաններ ստեղծել տնային ուսուցման դասընթացների անցկացման համար, այդ թվում` ապահովել աշխատանքային պայմաններ և դասերի ժամանակացույցին համապատասխան ընտանիքի չափահաս անդամի ներկայություն:
«______» ______ 20 ____ թ.
___________________ ____________
անուն, ազգանուն ստորագրություն
Պաշտոնական հրապարակման օրը` 1 սեպտեմբերի 2022 թվական: