(ուժը կորցրել է 18.03.11 թիվ 245-Ն որոշում)
i
040.0042.160102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունվարի 2002 թվականի N 42
i
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).
բ) չափման միջոցների արտադրության գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը (կցվում է):
(որոշումը փոփ. 23.04.03 թիվ 457-Ն, 06.09.07 թիվ 1027-Ն որոշումներ)
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունվարի 16-ի N 42 որոշմամբ
ԿԱՐԳ
i
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
2. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում լիցենզավորման են ենթակա ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով իրականացվող չափման միջոցների արտադրությունն:
3. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության գործունեությունը լիցենզավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:
4. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության գործունեություն իրականացնելու համար սույն կարգի համաձայն տրված լիցենզիան գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
i
5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետև` լիցենզավորող մարմին) չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով և հաստատում նրա կանոնադրությունը:
(5-րդ կետը փոփ. 23.04.03 թիվ 457-Ն որոշում)
6. Լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները, ինչպես նաև` ապահովելով իրավական ակտերով, այդ թվում` նաև սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների կամ պայմանների կատարումը:
7. Լիցենզիան չի կարող տրվել այլ անձանց` օգտագործման, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
8. Լիցենզիան տալու, վերաձևակերպելու, դրա գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին տեղեկությունները ենթակա են գրանցման լիցենզավորող մարմնի լիցենզիաների գրանցամատյանում:
9. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեսուն օրվա ընթացքում:
10. Լիցենզիա տալու համար հիմք են հանդիսանում հայտատուի կողմից ներկայացված լիցենզիա ստանալու մասին հայտն ու դրան կից փաստաթղթերի փորձաքննության մասին դրական եզրակացությունը:
11. Լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:
12. Հայտատուն, որը մտադիր է ստանալու չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզիա, պետք է ունենա`
ա) տվյալ չափման միջոցի արտադրության համար անհրաժեշտ կոնստրուկտորական-տեխնոլոգիական կարգը սահմանող փաստաթղթերի փաթեթ.
բ) տվյալ չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատ` տրված ՀՍՏ 8.1-93 «Չափման միջոցների տեսակի պետական փորձարկումները, տեսակի հաստատումը և պետական գրանցումը» ստանդարտի համաձայն.
գ) նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափման միջոցների արտադրության պայմաններ, անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, տարածքներ, չափման միջոցներ.
դ) մասնագիտական որակավորում ունեցող աշխատակազմ` չափման միջոցների արտադրություն իրականացնելու համար:
13. Լիցենզավորված անձինք պարտավոր են չափման միջոցների արտադրությունից հետո «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն անցկացնել դրանց ստուգաչափում:
i
14. Հայտատուն չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (N 1 ձևը կցվում է)` նշելով`
իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
հայտին կից փաստաթղթերի անվանումները.
բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
գ) արտադրության ենթակա չափման միջոցների ցանկը (N 2 ձևը կցվում է).
դ) տեղեկություններ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող անձնակազմի մասին (N 3 ձևը կցվում է).
ե) տեղեկություններ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում անհրաժեշտ պայմաններով ապահովվածության մասին (N 4 ձևը կցվում է).
զ) ներկայացված փաստաթղթերի փորձաքննության մասին եզրակացությունը.
է) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը կամ սոցիալական քարտի պատճենը:
(14-րդ կետը փոփ. 26.10.06 թիվ 1520-Ն որոշում)
15. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման, նրա անվանման կամ գտնվելու վայրի, ինչպես նաև ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում ներկայացնել հայտ` լիցենզիայի վերաձևակերպման համար, կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:
Լիցենզիան վերաձևակերպվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող 3-րդ օրը: Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզավորող մարմինը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:
16. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
17. Լիցենզավորված գործունեության ընթացքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:
18. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառում չափման միջոցների արտադրության գործունեության պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է լիցենզավորող մարմինը:
II. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
19. Մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված չափման միջոցների արտադրության գործունեության լիցենզիաները գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:
(կարգը փոփ. 06.09.07 թիվ 1027-Ն որոշում)
Ձև N 1
i
-------
Հայաստանի Հանրապետության առևտրի
և տնտեսական զարգացման նախարար
պրն --------------------------
------------------------------
(հայտատուի անվանումը (անունը)
------------------------------
և կազմակերպական-իրավական ձևը)
------------------------------
(գտնվելու վայրը)
Հեռախոսահամարը ---------------
ՀԱՅՏ
լիցենզիա ստանալու մասին
Խնդրում եմ թույլատրել զբաղվել ---------------------------------------
(գործունեության տեսակի անվանումը)
-------------------------------------------------------------------------
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. ------------------------------------------------------------------ 2. ------------------------------------------------------------------ 3. ------------------------------------------------------------------ 4. ------------------------------------------------------------------ 5. ------------------------------------------------------------------
Հայտատու ----------------- ---------------------
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
----- ------------- 200 թ.
(1-ին ձևը փոփ. 23.04.03 թիվ 457-Ն որոշում)
Ձև N 2
i
______-
ՑԱՆԿ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Տեղեկություններ |Տեղեկություններ արտադրության |
|ը/կ|արտադրության |անհրաժեշտ չափման միջոցների ու սարքավորումների |
| |ենթակա |մասին |
| |չափման միջոցների | |
| |մասին | |
| |____________________|________________________________________________|
| |չափման |չափման |չափման |չափման |ստուգաչափման,|նորմատիվ |
| |միջոցների |տիրույթը,|միջոցների |տիրույթը,|չափագիտական, |փաստաթղթերի, |
| |անվանում- |ճշտության|ու սարքա- |ճշտության|վկայագրման |ստուգաչափման |
| |ները, |դասը |վորումների|դասը |վկայականների |մեթոդիկայի |
| |տեսակները | |անվանում- | |գործողության |արտադրությանը|
| | | |ները և | |ժամկետը | |
| | | |տեսակները | | |վերաբերող |
| | | | | | |փաստաթղթերի |
| | | | | | |անվանումները |
|___|__________|_________|__________|_________|_____________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|__________|_________|__________|_________|_____________|_____________|
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
._________________________________________________________________________.
Հայտատու _________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(2-րդ ձևը փոփ. 06.09.07 թիվ 1027-Ն, 17.02.11 թիվ 140-Ն որոշումներ)
Ձև N 3
______-
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|NN |Անունը, |Կրթությունը,|Անձի մասնագիտական |Զբաղվածության|Ծանոթա- |
|ը/կ|ազգանունը|մասնագիտու- |որակավորումը հավաստող |ոլորտը |գրություն|
| | |թյունը |փաստաթուղթը | | |
| | | |______________________| | |
| | | |վկայագրման|տվյալ | | |
| | | |վկայականը |բնագավառում| | |
| | | | |աշխատանքի | | |
| | | | |ստաժը | | |
|___|_________|____________|__________|___________|_____________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|_________|____________|__________|___________|_____________|_________|
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
._________________________________________________________________________.
Հայտատու _________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(3-րդ ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)
Ձև N 4
i
______-
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|NN |Տարածքի |Մակերեսը|Ջերմաստիճանը |Աշխատատեղի |Աղմուկի |Գազերով |
|ը/կ|անվանումը|(քառ. մ)|և |լուսավոր- |մակարդակը|աղտոտվածության|
| | | |խոնավությունը|վածությունը| |մակարդակը |
|___|_________|________|_____________|___________|_________|______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|_________|________|_____________|___________|_________|______________|
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
._________________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Ռադիոխանգարումների |Օդափոխությունը, |Արտադրվող |Եզրակացություն |
|մակարդակը |ջերմաստիճանը |չափման |անհրաժեշտ |
| |կարգավորող |միջոցների |պայմաններով |
| |սարքավորումների |ընդունման և |ապահովվածության|
| |առկայությունը |պահպանման |մասին |
| | |պայմանները | |
|___________________|________________|________________|_______________|
| 8 | 9 | 10 | 11 |
|___________________|________________|________________|_______________|
| | | | |
| | | | |
| | | | |
._____________________________________________________________________.
Հայտատու _________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
(4-րդ ձևը փոփ. 06.09.07 թիվ 1027-Ն, 17.02.11 թիվ 140-Ն որոշումներ)
Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունվարի 16-ի N 42 որոշմամբ
Ձև
i
---
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ N
Տրված է ---- -------------- 200 թ.
Գործողության ժամկետը` անժամկետ
-------------------------------------------------------------------------
(իրավաբանական անձի անվանումը)
-------------------------------------------------------------------------
Գտնվելու վայրը ---------------------------------------------------------- Գործունեության տեսակը ---------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
Արտադրության ենթակա չափման միջոցների ցանկը (ձևը կցվում է) ------------------:
(նշել էջերի թիվը)
Լիցենզավորող
մարմնի ղեկավար ----------------- ---------------------
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
(լիցենզիայի ձևը փոփ. 23.04.03 թիվ 457-Ն, 06.09.07 թիվ 1027-Ն որոշումներ)
Ձև
---
ՑԱՆԿ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Արտադրությունը թույլատրված չափման միջոցների անվանումները |
|ը/կ|_____________________________________________________________________|
| | անվանումը, տեսակը, ծածկագիրը (ԱՏԳ ԱԱ) | չափագիտական բնութագրերը |
|___|_________________________________________|___________________________|
| 1 | 2 | 3 |
|___|_________________________________________|___________________________|
| | | |
| | | |
| | | |
._________________________________________________________________________.
Լիցենզավորող
մարմնի ղեկավար ----------------- ---------------------
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(ցանկը փոփ. 06.09.07 թիվ 1027-Ն որոշում)