(ուժը կորցրել է 07.06.07 թվանակնից` 25.12.06 ՀՕ-4-Ն օրենք)
010.0290.300399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«10» մարտի 1999 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածում «աուդիտ (ուսումնասիրություններ և վերլուծություններ)» բառերը փոխարինել «վերահսկողություն» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4 հոդվածից հանել «գործադիր իշխանության մարմիններից» բառերը, և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`
«Օրենքով արգելված միջոցներով Վերահսկիչ պալատի աշխատակցի նկատմամբ ներգործության, ինչպես նաև Վերահսկիչ պալատի գործունեությունը խոչընդոտող ցանկացած դրսևորում առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5 հոդվածում`
i
ա) առաջին պարբերությունում «աուդիտ» բառը փոխարինել «վերահսկողություն» բառով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետ`
«զ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության, մյուս բանկերի համապատասխան փաստաթղթերի նկատմամբ:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6 հոդվածում`
i
ա) վերնագրի «Աուդիտի» բառը փոխարինել «Վերահսկողության» բառով.
բ) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Վերահսկիչ պալատը վերահսկողությունն իրականացնում է ուսումնասիրությունների և օրենքով սահմանված այլ ձևերով:»:
գ) երկրորդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Վերահսկողությունն ընդգրկում է`».
դ) երկրորդ մասից հանել «ա» կետը, և այդ կապակցությամբ «բ» և «գ» կետերը համապատասխանաբար համարել «ա» և «բ» կետեր.
ե) երրորդ մասում «Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները» բառերը փոխարինել «Վերահսկողության արդյունքները» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 7 հոդվածում`
i
ա) վերնագրի «Աուդիտի» բառը փոխարինել «Վերահսկողության» բառով.
բ) առաջին մասը «պարտավոր են» բառերից հետո լրացնել «ոչ ուշ, քան 1-ամսյա ժամկետում» բառերով.
գ) երկրորդ մասը «կեղծ» բառից հետո լրացնել «կամ ուշացումով» բառերով.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մաս`
«Վերահսկողության արդյունքներին ծանոթանալուց հետո, դրանց առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկների ղեկավարները մեկամսյա ժամկետում Ազգային ժողով և Վերահսկիչ պալատ պաշտոնական տեղեկատվություն են ներկայացնում` բացահայտված խախտումները վերացնելու, պետությանը հասցված վնասը փոխհատուցելու և պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 8 հոդվածի երրորդ մասում «աուդիտի» բառը փոխարինել «վերահսկողության» բառով, իսկ «կատարված ուսումնասիրությունների» բառերը` «վերահսկողության» բառով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 9 հոդվածում`
i
ա) առաջին մասը լրացնել` «վեց տարի ժամկետով» ամփոփիչ բառերով.
բ) երկրորդ մասից հանել «և Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 10 հոդվածի «դ» կետը լրացնել «և եզրակացությունները» ամփոփիչ բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 11 հոդվածի առաջին մասը հանել, և այդ կապակցությամբ երկրորդ-վեցերորդ մասերը համապատասխանաբար համարել առաջին-հինգերորդ մասեր:
i
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 12 հոդվածի երկրորդ մասից հանել «ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին` Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու համար» բառերը, և դրանց նախորդող «ժողովի» բառը փոխարինել «ժողով» բառով:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 14 հոդվածում`
i
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Վերահսկիչ պալատի տարեկան ծրագիրը Ազգային ժողով է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:».
բ) երկրորդ մասում «կատարվելիք ուսումնասիրությունների» բառերը փոխարինել «վերահսկողության» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 15 հոդվածի երրորդ մասը հանել, և այդ կապակցությամբ չորրորդ մասը համարել երրորդ մաս:
i
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 16 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`
«Կիսամյակային տեղեկանքները կազմվում են կառավարության եռամսյակային տեղեկատվության հիման վրա: Կառավարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` քառասուն օրվա ընթացքում, տեղեկատվություն է ներկայացնում Վերահսկիչ պալատ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման, այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման, սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերի կատարման և դրանց ընթացքի հսկողության վերաբերյալ:»:
Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասը համարել երրորդ մաս:
i
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 17 հոդվածում «Ուսումնասիրություններ կատարելիս» բառերը փոխարինել «Վերահսկողության ընթացքում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 19 հոդվածում`
i
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Վերահսկիչ պալատի գործունեության ֆինանսավորումը կատարվում է առանձին նախահաշվով».
բ) հանել երրորդ մասը:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 20 հոդվածում`
i
ա) վերնագրում և տեքստում «ուսումնասիրություն կատարելու» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնելու» բառերով.
բ) «ուսումնասիրության հիմքը» բառերը փոխարինել «վերահսկողության» բառով:
ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 21 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ՀՈԴՎԱԾ 21. Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակցի
իրավունքները
Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակիցն իրավունք ունի պահանջել փաստաթղթեր, տվյալներ, պարզաբանումներ և այլ տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են վերահսկողության նպատակներին: Անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով վերահսկողությանը կարող են ներգրավվել վերահսկող մարմնի մասնագետները:»:
ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 22 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ՀՈԴՎԱԾ 22. Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակցի
պարտականությունները
Վերահսկիչ պալատի աշխատակիցը վերահսկողության ընթացքում պարտավոր է`
ա) վերահսկվող մարմնի ղեկավարին ներկայացնել վերահսկողություն իրականացնելու մասին հրամանը.
բ) անաչառ և համակողմանի հավաքագրել և արձանագրել վերահսկողության առարկային առնչվող տեղեկությունները և փաստերը.
գ) պահպանել վերահսկվող մարմնի` օրենքով սահմանված իրավունքները և օրինական շահերը.
դ) հնարավորինս չխոչընդոտել վերահսկվող բնականոն աշխատանքը.
ե) վերահսկվող մարմնի պաշտոնատար անձանց ծանոթացնել վերահսկողությանն առնչվող իրենց իրավունքներին ու պարտականություններին.
զ) վերահսկվող մարմնի ղեկավարին ծանոթացնել վերահսկողության արդյունքներին:»:
ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 23 հոդվածում`
i
ա) վերնագրի «պարտականությունները» բառը փոխարինել «պատասխանատվությունը» բառով.
բ) երկրորդ մասում «ուսումնասիրությունների» բառը փոխարինել
«վերահսկողության» բառով, իսկ երրորդ մասում «ուսումնասիրության» բառը` «վերահսկողության արդյունքների» բառերով:
30 մարտի 1999 թ.
ՀՕ-290