Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ...

11.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.09.2001  -ից մինչեւ   11.06.2018  -ը:
 
(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)

i

124.0933.031000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

31 օգոստոսի 2000 թվականի թիվ 02/933

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի թիվ 662 որոշման 6-րդ կետի «դ» ենթակետի պահանջների ապահովման նպատակով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

i

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության» կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

2. Սահմանել, որ ՀՀ պետական եկամուտների նախարարությունից ակցիզային դրոշմանիշերը պետք է ստացվեն սույն հրամանով հաստատված կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացմամբ և պայմանների ապահովմամբ:

3. Տարածքային հարկային տեսչությունների պետերին`

i

ա) ապահովել տարածքային հարկային տեսչություններում ակցիզային դրոշմանիշերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները,

բ) տարածքային հարկային տեսչություններում հրամանով նշանակել ակցիզային դրոշմանիշերի պահպանման համար նյութական պատասխանատու անձ և նրա հետ սահմանված կարգով կնքել լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագիր: Հրամանի և պայմանագրի կրկնօրինակները 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչություն:

(3-րդ կետը խմբ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

i

5. ՀՀՊԵՆ աշխատակազմի ղեկավարին, օպերատիվ հետախուզական վարչության և ֆինանսահաշվարկային բաժնի պետերին.

բ) օժանդակել ՏՀՏ-ներին ակցիզային դրոշմանիշերի, որպես խիստ (հատուկ) հաշվառման փաստաթղթերի պահպանման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:

(5-րդ կետը փոփ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

6. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ հարկային տեսչության պետի 1999թ. մայիսի 25-ի թիվ 01/28 և ՀՀ պետական եկամուտների 2000թ. մայիսի 16-ի թիվ 02/361 հրամանները:

i

7. Սույն հրամանի հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի վրա:

(7-րդ կետը խմբ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

         ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ            ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ              ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ

  ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ      ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ        ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

          ՆԱԽԱՐԱՐ            ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ            ՆԱԽԱՐԱՐ

_________ Գ. Պողոսյան     _________ Լ. Բարխուդարյան    ________

                                                         Դ. Հարությունյան

___________ 2000թ.        _____________ 2000թ.         ___________ 2000թ.

ԿԱՐԳ

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ»

(կարգը փոփ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 26.10.99թ. թիվ 662 որոշման 6-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով, սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի (այսուհետև` ակցիզային դրոշմանիշեր) ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության կարգը:

I. Ընդհանուր դրույթներ

i

1. Սույն կարգով չեն կանոնակարգվում ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից ակցիզային դրոշմանիշերի տպագրման, ստացման, ներմուծման և պահպանման աշխատանքները, ինչպես նաև արտադրողների կողմից այլ պետությունների ակցիզային դրոշմանիշերի ստացումը և պահպանումը:

(1-ին կետը փոփ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

i

3. ՀՀ-ում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչություններից (այսուհետև` ՏՀՏ):

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

i

II. ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից ակցիզային

դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման և բաց թողնման կարգ

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

i

6. ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից ստացված ակցիզային դրոշմանիշերի պահպանումն իրականացվում է խիստ (հատուկ) հաշվառման փաստաթղթերի համար նախատեսված կարգով` այդ նպատակի համար առանձնացված` համապատասխան պայմաններ ունեցող սենյակում:

Ակցիզային դրոշմանիշերը պահպանվում են ՀՀ պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատի, ՏՀՏ-ների շենքերում առանձնացված հատուկ պահեստային տարածքներում: ՀՀ պետական եկամուտների նախարարի գրավոր թույլտվության դեպքում, ակցիզային դրոշմանիշերը կարող են ժամանակավորապես պահպանվել խիստ հաշվառման փաստաթղթերի պահպանման համար համապատասխան պայմաններ ունեցող այլ կազմակերպությունների համապատասխան տարածքներում:

(6-րդ կետը փոփ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

i

7. Ակցիզային դրոշմանիշերի պահպանման սենյակը յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում կապարակնքվում է ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար նշանակված նյութական պատասխանատու անձի (այսուհետ` պատասխանատու անձ) կապարակնիքով:

(7-րդ կետը փոփ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

8. Պատասխանատու անձը իրեն հանձնված ակցիզային դրոշմանիշերի յուրաքանչյուր տեսակի համար վարում է առանձին հաշվառում` ըստ ակցիզային դրոշմանիշերի համարների և սերիաների:

i

9. Ակցիզային դրոշմանիշերը պատասխանատու անձը բաց է թողնում ՏՀՏ-ի ակցիզային դրոշմանիշերի պահպանության համար նյութական պատասխանատու նշանակված անձին` վերջինիս անունով դուրս գրված համապատասխան լիազորագրի և անձնագրի ներկայացման դեպքում, ՀՀ պետական եկամուտների նախարարի հանձնարարականի, ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվարկային բաժնի կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի հիման վրա:

Հաշիվ-ապրանքագիրը ստորագրվում է ՊԵՆ ֆինանսահաշվարկային բաժնի պետի (գլխավոր հաշվապահ) և պատասխանատու անձի կողմից ու կնքվում է: Հաշիվ-ապրանքագրում պարտադիր նշվում են տրամադրվող ակցիզային դրոշմանիշերի տեսակը, քանակը, համարները` ըստ ձեռք բերող կազմակերպությունների:

(9-րդ կետը փոփ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

i

10. ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվարկային բաժինը վարում է տրամադրված ակցիզային դրոշմանիշերի հաշվառում` ըստ ստացող կազմակերպությունների, ստացված դրոշմանիշերի տեսակների, համարների և ՏՀՏ-ների:

(10-րդ կետը փոփ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

III. ՀՀ-ում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ

արտադրողների կողմից ակցիզային դրոշմանիշերի

ստացման և պահպանման կարգ

11. ՀՀ-ում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են միայն ՀՀ հարկային մարմիններում հաշվառման կանգնած ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողներին: Արտադրողները դրոշմանիշ ստանալու համար իրենց հաշվառման վայրի ՏՀՏ, ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի թիվ 662 որոշմամբ սահմանված կարգով, ներկայացնում են ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու դիմում և պահանջվող այլ փաստաթղթեր (ակցիզային դրոշմանիշերի օգտագործման հաշվարկը ներկայացվում է թիվ 2 հավելվածում բերված ձևով):

i

12. Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերը բավարարում են ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի թիվ 662 որոշման պահանջներին և ՀՀ-ում պարտադիր դրոշմավորման ենթակա ոգելից խմիչքներ արտադրողների կողմից պահպանվում են ՀՀ կառավարության 1999թ. հունվարի 14-ի թիվ 10 որոշման պահանջները և արտադրողի մոտ չկան ակցիզային դրոշմանիշեր, որոնց ետ վերադարձման համար սահմանված ժամկետը լրացել է, ՏՀՏ-ն յուրաքանչյուր արտադրողի համար ՀՀ պետական եկամուտների նախարարին ներկայացնում է ակցիզային դրոշմանիշերի ստացման հայտ (ձևը կցվում է (հավելված թիվ 1): Հայտի հետ ներկայացվում են ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճեն, հաշվարկ ակցիզային դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ: Պարտադիր օղի արտադրողների (ներառյալ շշալցում իրականացնողների) որպես հումք ձեռք բերված սպիրտի հաշվարկային և վճարային փաստաթղթերի օրինակները:

Առանց նշված փաստաթղթերի և պայմանների բավարարման դիմումը չի ընդունվում:

(12-րդ կետը փոփ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

13. Ներկայացված դիմումը կարող է չբավարարվել կամ մասնակի բավարարվել, եթե ՀՀ ՊԵՆ-ում դիմումի ներկայացման պահին չկան (բավարար քանակությամբ առկա չեն) տվյալ տեսակի ակցիզային դրոշմանիշերի պահանջվող քանակները, կամ եթե դիմում ներկայացնողի մոտ առկա ձեռքբերված հումքը չի հիմնավորում պահանջի ներկայացումը: Հայտի չբավարարելու վերաբերյալ կարգադրությունը ուղարկվում է հայտ ներկայացնող ՏՀՏ:

i

14. ՀՀ ՊԵՆ նախարարը ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժնի պետին և պատասխանատու անձին տալիս է ակցիզային դրոշմանիշերի բացթողնման վերաբերյալ կարգադրություն, որի մեկ օրինակը տրամադրվում է հայտ ներկայացրած ՏՀՏ-ին:

(14-րդ կետը փոփ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

i

15. ՀՀ ՊԵ նախարարի կարգադրության հիման վրա ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժինը սույն կարգի II բաժնին համապատասխան կատարում է բացթողնման ձևակերպումները, որից հետո պատասխանատու անձը բաց է թողնում դրոշմանիշերը:

(15-րդ կետը փոփ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

16. Արտադրողները ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերը 3 ամիս չօգտագործելու կամ լուծարման, կամ գործունեության դադարեցման կամ լիցենզիայի ժամկետի ավարտման, կամ լիցենզիայի գործողության կասեցման հիմքերը սահմանված ժամկետներում չվերացնելու դեպքերում առկա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը պարտավոր են վերադարձնել իրենց հաշվառման վայրի ՏՀՏ: Արտադրողների լուծարման կամ գործունեության դադարեցման, կամ լիցենզիայի ժամկետի ավարտման, կամ լիցենզիայի գործողության կասեցման հիմքերը սահմանված ժամկետներում չվերացնելու դեպքերում հարկային մարմինները արտադրողի մոտ պարտադիր կատարում են չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի մնացորդների գույքագրում:

Վնասված կամ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը կարող են վերադարձվել տարածքային հարկային տեսչություններ` դրանց ձեռք բերման օրվանից մինչև 3-ամսյա ժամկետը լրանալու օրը ներառյալ:

Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար արտադրողները իրենց հաշվառման վայրի ՏՀՏ ներկայացնում են`

1. դիմում` ակցիզային դրոշմանիշերի և դրանց ձեռք բերման նպատակով վճարված գումարի վերադարձման համար, դրանում առանձին նշելով ակցիզային դրոշմանիշերի վերադարձման պատճառները,

2. ակցիզային դրոշմանիշերի ստացման անդորրագրի պատճեն,

3. չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը:

Ընդ որում, վնասված ակցիզային դրոշմանիշերը ՏՀՏ ներկայացվում են դրանք փակցնելով առանձին էջերի վրա ապահովելով հետևյալ պայմանները`

- ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցվեն ծալքերի և անհարթությունների,

- պետք է պարզ Երևան ակցիզային դրոշմանիշի սերիան (համարը) և դրա կենտրոնական մասը,

- ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացվեն,

- վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

Դրոշմանիշերը ՏՀՏ-ները ընդունում են ընդունման-հանձնման ակտի հիման վրա:

i

17. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը ՏՀՏ-ները վերադարձման ակտով ներկայացնում են ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար լիազորված համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ պատասխանատու անձին: Վերջինս ՀՀ ՊԵՆ հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության պետին է ներկայացնում վերադարձվող ակցիզային դրոշմանիշերի վիճակի վերաբերյալ իր եզրակացությունը և վերադարձման ակտը: ՀՀ ՊԵՆ հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության պետը ակցիզային դրոշմանիշերի ընդունման կարգադրության նախագիծը, տվյալ հարկատուի ակցիզային դրոշմանիշերի շարժի վերաբերյալ տեղեկանքը և եզրակացությունը ներկայացնում է ՀՀ ՊԵՆ նախարարին: Ընդունումը մերժելու դեպքում, այդ մասին կարգադրությունը հիմնավորումներով 2 օրվա ընթացքում վերադարձվում է համապատասխան ՏՀՏ: Ընդունումը բավարարելու մասին կարգադրությունը ուղարկվում է ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժին` համապատասխան ձևակերպումներ տալու համար: Կարգադրության մեկ օրինակը ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարի վերադարձման մասին եզրակացության հետ ուղարկվում է համապատասխան ՏՀՏ:

(17-րդ կետը փոփ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

18. ՏՀՏ-ները յուրաքանչյուր արտադրողի համար վարում են ակցիզային դրոշմանիշերի տրամադրման և ընդունման քարտեր` ըստ ակցիզային դրոշմանիշերի տեսակների, քանակների, համարների և սերիաների (հավելված թիվ 3):

19. Արգելվում է ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ այլ կերպ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը և այլն) այլ անձանց:

20. Ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի գծով արտադրողները վարում են առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

IY. ՀՀ ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ

i

ներմուծողների կողմից ակցիզային դրոշմանիշերի

ստացման և պահպանման կարգ

(IY բաժինն ուժը կորցրել է 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

Y. Ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման,

տրամադրման և հաշվառման նկատմամբ հսկողություն

i

34. ՏՀՏ-ներում պետի հրամանով ստեղծված ակցիզային դրոշմանիշերի գույքագրման հանձնաժողովները յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը կատարում են իրենց կողմից ստացված, տրամադրված և մնացորդում առկա ակցիզային դրոշմանիշերի գույքագրումներ: Կատարված գույքագրումների վերաբերյալ տեղեկանքները 5 օրվա ընթացքում ներկայացնելով ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժին:

(34-րդ կետը փոփ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

35. ՀՀ ՊԵ նախարարի կարգադրությամբ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից հետո ՀՀ ՊԵՆ կենտրոնական ապարատում կատարվում է տվյալ եռամսյակում ստացված, բաց թողնված և մնացորդում առկա ակցիզային դրոշմանիշերի գույքագրում` հիմնադրելով ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժնում առկա ակցիզային դրոշմանիշերի տվյալների հետ:

i

36. Սույն կարգի 34 և 35 կետերի համաձայն կատարված աշխատանքների ավարտից հետո ՀՀ ՊԵՆ հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության պետը, աշխատակազմի ղեկավարը և ֆինանսահաշվային բաժնի պետը կատարված հսկողական աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում են ՀՀ պետական եկամուտների նախարարին:

(36-րդ կետը փոփ. 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

37. (37-րդ կետն ուժը կորցրել է 06.08.01 թիվ 02/1134 հրաման)

i

Հավելված թիվ 1

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

2000Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ԹԻՎ 02/933

ՀՐԱՄԱՆՈՎ

____________________ 200 ___ թ.

._____________.

ՀԱՅՏ ԹԻՎ ._____________.

ՀՀ-ում արտադրվող ապրանքների դրոշմավորման

   ____________ ՏՀՏ            համար ակցիզային դրոշմանիշերի ստացման

._________________________.          ._________________________________.

._________________________.          ._________________________________.

   Ձեռնարկության անվանումը                             ՀՎՀՀ

Պահանջվում են ոգելից խմիչքների հետևյալ տեսակի և քանակի դրոշմանիշեր

.__________________________________________________________________.

| Տեսակ        |  Պահանջվող քանակ                                  |

|              |___________________________________________________|

|              |0,25լ |0,33լ| 0,375լ| 0,5լ| 0,7լ| 0,75լ| 0,8լ |1,0լ|

|______________|______|_____|_______|_____|_____|______|______|____|

| Օղի          |      |     |       |     |     |      |      |    |

|______________|______|_____|_______|_____|_____|______|______|____|

| Գինի, շամպայն|      |     |       |     |     |      |      |    |

|______________|______|_____|_______|_____|_____|______|______|____|

| Կոնյակ       |      |     |       |     |     |      |      |    |

|______________|______|_____|_______|_____|_____|______|______|____|

| Սպիրտ        |      |     |       |     |     |      |      |    |

|______________|______|_____|_______|_____|_____|______|______|____|

| Այլ խմիչք    |      |     |       |     |     |      |      |    |

|______________|______|_____|_______|_____|_____|______|______|____|

| Ընդամենը     |      |     |       |     |     |      |      |    |

.__________________________________________________________________.

Պահանջվում են ծխախոտի հետևյալ տեսակի և քանակի դրոշմանիշեր

.___________________________________.

| Տեսակ       |10 հատ |12 հատ|20 հատ|

|_____________|_______|______|______|

| Ֆիլտրով     |       | x    |      |

|_____________|_______|______|______|

| Առանց ֆիլտրի|   x   |      |      |

|_____________|_______|______|______|

| Ընդամենը    |       |      |      |

.___________________________________.

       _________________ ՏՀՏ պետ`      ____________   ________________

                                                      (ստորագրություն)

Հավելված թիվ 2

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

2000Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ԹԻՎ 02/933

ՀՐԱՄԱՆՈՎ

._______________________________.

|_______________________________|

|   Փաստաթղթի հերթական համարը   |

|  (լրացվում է հարկային մարմնի  |

|            կողմից)            |

._______________________________.

__________________________ ՏՀՏ պետ`    _________________________

ՏՀՏ անվանումը

._________________________.          ._________________________________.

._________________________.          ._________________________________.

   Ձեռնարկության անվանումը                             ՀՎՀՀ

ՀՀ-ում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար

ստացված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման հաշվարկ

Ոգելից խմիչք (հատ)

.__________________________________________________________________.

|Տեսակ        |Վերջին անգամ ստացված դրոշմանիշերի քանակ (ներառյալ   |

|             |դրոշմավորված արտադրանքը և  նախկինում ստացված        |

|             |դրոշմանիշերի մնացորդը)                              |

|_____________|____________________________________________________|

|             |0,25լ| 0,33լ |0,375լ| 0,5լ| 0,7լ| 0,75լ |0,8լ |1,0լ |

|_____________|_____|_______|______|_____|_____|_______|_____|_____|

|Օղի          |     |       |      |     |     |       |     |     |

|_____________|_____|_______|______|_____|_____|_______|_____|_____|

|Գինի, շամպայն|     |       |      |     |     |       |     |     |

|_____________|_____|_______|______|_____|_____|_______|_____|_____|

|Կոնյակ       |     |       |      |     |     |       |     |     |

|_____________|_____|_______|______|_____|_____|_______|_____|_____|

|Սպիրտ        |     |       |      |     |     |       |     |     |

|_____________|_____|_______|______|_____|_____|_______|_____|_____|

|Այլ խմիչք    |     |       |      |     |     |       |     |     |

|_____________|_____|_______|______|_____|_____|_______|_____|_____|

|Ընդամենը     |     |       |      |     |     |       |     |     |

.__________________________________________________________________.

.__________________________________________________________________.

|Տեսակ         |իրացված արտադրանքի քանակ                           |

|              |                                                   |

|              |                                                   |

|______________|___________________________________________________|

|              |0,25լ| 0,33լ |0,375լ| 0,5լ| 0,7լ| 0,75լ |0,8լ |1,0լ|

|______________|_____|_______|______|_____|_____|_______|_____|____|

|Օղի           |     |       |      |     |     |       |     |    |

|______________|_____|_______|______|_____|_____|_______|_____|____|

|Գինի, շամպայն |     |       |      |     |     |       |     |    |

|______________|_____|_______|______|_____|_____|_______|_____|____|

|Կոնյակ        |     |       |      |     |     |       |     |    |

|______________|_____|_______|______|_____|_____|_______|_____|____|

|Սպիրտ         |     |       |      |     |     |       |     |    |

|______________|_____|_______|______|_____|_____|_______|_____|____|

|Այլ խմիչք     |     |       |      |     |     |       |     |    |

|______________|_____|_______|______|_____|_____|_______|_____|____|

|Ընդամենը      |     |       |      |     |     |       |     |    |

.__________________________________________________________________.

.__________________________________________________________________.

|Տեսակ         |Դիմումը ներկայացնելու պահին առկա դրոշմանիշերի      |

|              |մնացորդ                                            |

._________________________________________________________________.

|Տեսակ        |Դիմումը ներկայացնելու պահին առկա չիրացված          |

|             |դրոշմավորված արտադրանքի մնացորդ                    |

|             |                                                   |

|_____________|___________________________________________________|

|             |0,25լ| 0,33լ |0,375լ| 0,5լ| 0,7լ| 0,75լ |0,8լ |1,0լ|

|_____________|_____|_______|______|_____|_____|_______|_____|____|

|Օղի          |     |       |      |     |     |       |     |    |

|_____________|_____|_______|______|_____|_____|_______|_____|____|

|Գինի, շամպայն|     |       |      |     |     |       |     |    |

|_____________|_____|_______|______|_____|_____|_______|_____|____|

|Կոնյակ       |     |       |      |     |     |       |     |    |

|_____________|_____|_______|______|_____|_____|_______|_____|____|

|Սպիրտ        |     |       |      |     |     |       |     |    |

|_____________|_____|_______|______|_____|_____|_______|_____|____|

|Այլ խմիչք    |     |       |      |     |     |       |     |    |

|_____________|_____|_______|______|_____|_____|_______|_____|____|

|Ընդամենը     |     |       |      |     |     |       |     |    |

._________________________________________________________________.

Ծխախոտ (հատ)

._____________________________________________________________________.

| Տեսակ       |   Վերջին անգամ ստացված     |    Իրացված արտադրանքի    |

|             |   դրոշմանիշերի քանակ       |          քանակ           |

|             |   (ներառյալ դրոշմավորված   |                          |

|             |   արտադրանքը և  նախկինում  |                          |

|             |   ստացված դրոշմանիշերի)    |                          |

|_____________|____________________________|__________________________|

|             |   10 հատ | 12 հատ | 20 հատ |  10 հատ|  12 հատ | 20 հատ|

|_____________|__________|________|________|________|_________|_______|

| Ֆիլտրով     |          |   x    |        |        |    x    |       |

|_____________|__________|________|________|________|_________|_______|

| Առանց ֆիլտրի|     x    |        |        |    x   |         |       |

|_____________|__________|________|________|________|_________|_______|

| Ընդամենը    |          |        |        |        |         |       |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

| Տեսակ       |Դիմումը ներկայացնելու պահին |    Դիմումը ներկայացնելու |

|             |  առկա դրոշմանիշերի մնացորդ |    պահին առկա չիրացված   |

|             |                            |    դրոշմավորված արտադրան-|

|             |                            |    քի մնացորդ            |

|_____________|____________________________|__________________________|

|             |    10 հատ|  12 հատ|  20 հատ|10 հատ  |   12 հատ| 20 հատ|

|_____________|__________|________|________|________|_________|_______|

| Ֆիլտրով     |          |   x    |        |        |    x    |       |

|_____________|__________|________|________|________|_________|_______|

| Առանց ֆիլտրի|     x    |        |        |    x   |         |       |

|_____________|__________|________|________|________|_________|_______|

| Ընդամենը    |          |        |        |        |         |       |

._____________________________________________________________________.

Ձեռնարկության տնօրեն ________________________ ______________________

(ստորագրություն) Ձեռնարկության հաշվապահ _____________________ ______________________

(ստորագրություն)

«______»________________ 200 _____ թ. _____________________

(ստորագրություն)

Հավելված թիվ 3

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

2000Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ԹԻՎ 02/933

ՀՐԱՄԱՆՈՎ

_______________________________________ Տարածքային Հարկային Տեսչություն _______________________________________ Ձեռնարկության

Ձեռնարկության անվանումը

ՀՀ-ում ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԱՑՎԱԾ

ԵՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

.____________________________________________________________.

.____________________________________________________________.

ՀՎՀՀ

._____________________________________________________________________.

|Թիվ|    Դրոշմանիշերի|               Ստացված դրոշմանիշերի             |

|   |   տրամադրման   |                                                |

|   |   անդորրագիր   |                                                |

|___|________________|________________________________________________|

|   |Համար|Ամսաթիվ   |Տեսակ  |  Լիտրաժ  | Համարի  | Համարի  | Ընդամենը|

|   |     |          |       |  կամ     | սկիզբ   | ավարտ   | հատ     |

|   |     |          |       |  տուփի   |         |         |         |

|   |     |          |       |  մեջ     |         |         |         |

|   |     |          |       |  գլա-    |         |         |         |

|   |     |          |       |  նակ-    |         |         |         |

|   |     |          |       |  ների    |         |         |         |

|   |     |          |       |  քանակ   |         |         |         |

|___|_____|__________|_______|__________|_________|_________|_________|

|1  |     |          |       |          |         |         |         |

|___|_____|__________|_______|__________|_________|_________|_________|

|2  |     |          |       |          |         |         |         |

|___|_____|__________|_______|__________|_________|_________|_________|

|3  |     |          |       |          |         |         |         |

|___|_____|__________|_______|__________|_________|_________|_________|

|4  |     |          |       |          |         |         |         |

|___|_____|__________|_______|__________|_________|_________|_________|

|19 |     |          |       |          |         |         |         |

|___|_____|__________|_______|__________|_________|_________|_________|

|20 |     |          |       |          |         |         |         |

._____________________________________________________________________.

._________________________________________________________________.

| Դրոշմանիշերի     |      Վերադարձված դրոշմանիշերի                |

| վերադարձի        |                                              |

| ընդունման-       |                                              |

| հանձնման ակտի    |                                              |

|__________________|______________________________________________|

|Թիվ| Համար|Ամսաթիվ|Տեսակ|  Լիտրաժ  | Համարի  | Համարի  | Ընդամենը|

|   |      |       |     |  կամ     | սկիզբ   | ավարտ   | հատ     |

|   |      |       |     |  տուփի   |         |         |         |

|   |      |       |     |  մեջ     |         |         |         |

|   |      |       |     |  գլա-    |         |         |         |

|   |      |       |     |  նակ-    |         |         |         |

|   |      |       |     |  ների    |         |         |         |

|   |      |       |     |  քանակ   |         |         |         |

|___|______|_______|_____|__________|_________|_________|_________|

|1  |      |       |     |          |         |         |         |

|___|______|_______|_____|__________|_________|_________|_________|

|2  |      |       |     |          |         |         |         |

|___|______|_______|_____|__________|_________|_________|_________|

|3  |      |       |     |          |         |         |         |

|___|______|_______|_____|__________|_________|_________|_________|

|4  |      |       |     |          |         |         |         |

|___|______|_______|_____|__________|_________|_________|_________|

|19 |      |       |     |          |         |         |         |

|___|______|_______|_____|__________|_________|_________|_________|

|20 |      |       |     |          |         |         |         |

._________________________________________________________________.

Հավելված թիվ 4

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

2000Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ԹԻՎ 02/933

ՀՐԱՄԱՆՈՎ

«_______» ________________ 200 _____ թ.

               ՀԱՅՏ  ԹԻՎ      .______________________________.

.______________________________.

Ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար

ակցիզային դրոշմանիշերի ստացման

_______________ ՏՄ

._____________________________.        .__________________________________.

._____________________________.        .__________________________________.

   Ձեռնարկության անվանումը                             ՀՎՀՀ

Պահանջվում են ոգելից խմիչքների հետևյալ տեսակի և քանակի դրոշմանիշեր

.____________________________________.

| Տեսակ          |Պահանջվող քանակ    |

|________________|___________________|

| Օղի            |                   |

|________________|___________________|

| Գինի, շամպայն  |                   |

|________________|___________________|

| Կոնյակ         |                   |

|________________|___________________|

| Սպիրտ          |                   |

|________________|___________________|

| Այլ խմիչք      |                   |

|________________|___________________|

| Ընդամենը       |                   |

.____________________________________.

Պահանջվում են ծխախոտի հետևյալ տեսակի և քանակի դրոշմանիշեր

.____________________________________.

| Տեսակ          |Պահանջվող քանակ    |

|________________|___________________|

| Ֆիլտրով        |                   |

|________________|___________________|

| Առանց ֆիլտրի   |                   |

|________________|___________________|

| Ընդամենը       |                   |

.____________________________________.

   ___________________ ՏՄ պետ`         _____________   ________________

                                                       (Ստորագրություն)

Հավելված թիվ 5

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

2000Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ԹԻՎ 02/933

ՀՐԱՄԱՆՈՎ

__________________ ՏՄ պետ`     _______________  .________________________.

|________________________|

|   Փաստաթղթի հերթական   |

|        համարը          |

|  (լրացվում է մաքսային  |

|     մարմնի կողմից)     |

.________________________.

ՀՀ ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար ստացված ակցիզային

դրոշմանիշերի օգտագործման հաշվարկ

.________________________________.     .________________________________.

.________________________________.     .________________________________.

    Ձեռնարկության անվանումը                          ՀՎՀՀ

Ոգելից խմիչք (հատ)

.________________________________________________________________.

|Տեսակ    | Վերջին անգամ ստացված|Վերջին անգամ դրոշմանիշ ստանալու |

|         | դրոշմանիշերի        |պահին ժամանակավոր արտահանում    |

|         |                     |ռեժիմով ձևակերպված  դրոշմանիշերի|

|_________|_____________________|________________________________|

|         |քանակ |համարի |համարի|քանակ | համարի սկիզբ | համարի   |

|         |      |սկիզբ  |վերջ  |      |              | վերջ     |

|_________|______|_______|______|______|______________|__________|

|Օղի      |      |       |      |      |              |          |

|_________|______|_______|______|______|______________|__________|

|Գինի,    |      |       |      |      |              |          |

|շամպայն  |      |       |      |      |              |          |

|_________|______|_______|______|______|______________|__________|

|Կոնյակ   |      |       |      |      |              |          |

|_________|______|_______|______|______|______________|__________|

|Սպիրտ    |      |       |      |      |              |          |

|_________|______|_______|______|______|______________|__________|

|Այլ խմիչք|      |       |      |      |              |          |

|_________|______|_______|______|______|______________|__________|

|Ընդամենը |      |       |      |      |              |          |

.________________________________________________________________.

Ներմուծված արտադրանքի քանակ

._____________________________________________________________.

|     0,25լ|0,33լ|0,375լ|0,5լ 0,7լ|0,75լ|0,8լ  1,0լ|Այլ (նշել)|

|__________|_____|______|_________|_____|__________|__________|

|Օղի       |     |      |         |     |          |          |

|__________|_____|______|_________|_____|__________|__________|

|Գինի,     |     |      |         |     |          |          |

|շամպայն   |     |      |         |     |          |          |

|__________|_____|______|_________|_____|__________|__________|

|Կոնյակ    |     |      |         |     |          |          |

|__________|_____|______|_________|_____|__________|__________|

|Սպիրտ     |     |      |         |     |          |          |

|__________|_____|______|_________|_____|__________|__________|

|Այլ խմիչք |     |      |         |     |          |          |

|__________|_____|______|_________|_____|__________|__________|

|Ընդամենը  |     |      |         |     |          |          |

._____________________________________________________________.

.______________________________________________________________________.

|         |  Հաշվարկը ներկայացնելու |     Հաշվարկը ներկայացնելու       |

|         |  պահին ժամանակավոր      |     պահին մաքսային պահեստ ռեժի-  |

|         |  արտահանված և  չներմուծ-|     մով ձևակերպված  դրոշմանիշերի |

|         |  ված դրոշմանիշերի       |                                  |

|_________|_________________________|__________________________________|

|         |քանակ | համարի|  համարի  |քանակ | համարի սկիզբ | համարի վերջ|

|         |      | սկիզբ |  վերջ    |      |              |            |

|         |      |       |          |      |              |            |

|_________|______|_______|__________|______|______________|____________|

|Օղի      |      |       |          |      |              |            |

|_________|______|_______|__________|______|______________|____________|

|Գինի,    |      |       |          |      |              |            |

|շամպայն  |      |       |          |      |              |            |

|_________|______|_______|__________|______|______________|____________|

|Կոնյակ   |      |       |          |      |              |            |

|_________|______|_______|__________|______|______________|____________|

|Սպիրտ    |      |       |          |      |              |            |

|_________|______|_______|__________|______|______________|____________|

|Այլ խմիչք|      |       |          |      |              |            |

|_________|______|_______|__________|______|______________|____________|

|Ընդամենը |      |       |          |      |              |            |

.______________________________________________________________________.

Ծխախոտ (հատ)

._____________________________________________________________.

|Տեսակ| Վերջին անգամ   | Վերջին անգամ   |Ներմուծված արտադրանքի|

|     | ստացված        | դրոշմանիշ      |        քանակ        |

|     | դրոշմանիշերի   | ստանալու       |                     |

|     |                | պահին ժամա-    |                     |

|     |                | նակավոր        |                     |

|     |                | արտահանում     |                     |

|     |                | ռեժիմով        |                     |

|     |________________|________________|_____________________|

|     |քա- |հա-  | հա- |քա-| հա-  | հա- | Նշել տուփերի մեջ    |

|     |նակ |մա-  | մա- |նակ| մա-  | մա- | հատկիների քանակը    |

|     |    |րի   | րի  |   | րի   | րի  |_____________________|

|     |    |սկիզբ| վերջ|   | սկիզբ| վերջ|    |        |       |

|_____|____|_____|_____|___|______|_____|____|________|_______|

|Ֆիլտ-|    |     |     |   |      |     |    |        |       |

|րով  |    |     |     |   |      |     |    |        |       |

|_____|____|_____|_____|___|______|_____|____|________|_______|

|Առանց|    |     |     |   |      |     |    |        |       |

|ֆիլտր|    |     |     |   |      |     |    |        |       |

|_____|____|_____|_____|___|______|_____|____|________|_______|

|Սիգա-|    |     |     |   |      |     |    |        |       |

|րելլա|    |     |     |   |      |     |    |        |       |

|_____|____|_____|_____|___|______|_____|____|________|_______|

|Ընդա-|    |     |     |   |      |     |    |        |       |

|մենը |    |     |     |   |      |     |    |        |       |

._____________________________________________________________.

._____________________________________________________________________.

|         |  Հաշվարկը ներկայացնելու |    Հաշվարկը ներկայացնելու       |

|         |  պահին ժամանակավոր      |    պահին մաքսային պահեստ ռեժի-  |

|         |  արտահանված և  չներմուծ-|    մով ձևակերպված  դրոշմանիշերի |

|         |  ված դրոշմանիշերի       |                                 |

|_________|_________________________|_________________________________|

|         |քանակ | համարի|  համարի  |քանակ| համարի սկիզբ | համարի վերջ|

|         |      | սկիզբ |  վերջ    |     |              |            |

|         |      |       |          |     |              |            |

|_________|______|_______|__________|_____|______________|____________|

|Օղի      |      |       |          |     |              |            |

|_________|______|_______|__________|_____|______________|____________|

|Գինի,    |      |       |          |     |              |            |

|շամպայն  |      |       |          |     |              |            |

|_________|______|_______|__________|_____|______________|____________|

|Կոնյակ   |      |       |          |     |              |            |

|_________|______|_______|__________|_____|______________|____________|

|Սպիրտ    |      |       |          |     |              |            |

|_________|______|_______|__________|_____|______________|____________|

|Այլ խմիչք|      |       |          |     |              |            |

|_________|______|_______|__________|_____|______________|____________|

|Ընդամենը |      |       |          |     |              |            |

._____________________________________________________________________.

Ձեռնարկության տնօրեն ________________________ ______________________

(ստորագրություն) Ձեռնարկության հաշվապահ _____________________ ______________________

(ստորագրություն)

«______»________________ 200 _____ թ. _____________________

(ստորագրություն)

Հավելված թիվ 6

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

2000Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ԹԻՎ 02/933

ՀՐԱՄԱՆՈՎ

_______________________________________ Տարածքային Հարկային Տեսչություն _______________________________________ Ձեռնարկության

Ձեռնարկության անվանումը

ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

.____________________________________________________________.

.____________________________________________________________.

ՀՎՀՀ

.__________________________________________________________________.

|Թիվ|  Դրոշմանիշերի|  Ստացված դրոշմանիշերի  |Ժամանակավոր արտահանման|

|   |  տրամադրման  |                        |մաքսային հայտարարագրի |

|   |  անդորրագրի  |                        |                      |

|___|______________|________________________|______________________|

|   |Համար Ամսաթիվ |Տես- |Համա- | Հա-   |Ըն-|Համար  | Ամսաթիվ      |

|   |              |սակ  |րի    | մարի  |դա-|       |              |

|   |              |     |սկիզբ | ավարտ |մե-|       |              |

|   |              |     |      |       |նը |       |              |

|   |              |     |      |       |հատ|       |              |

|___|______________|_____|______|_______|___|_______|______________|

|1  |              |     |      |       |   |       |              |

|___|______________|_____|______|_______|___|_______|______________|

|2  |              |     |      |       |   |       |              |

|___|______________|_____|______|_______|___|_______|______________|

|3  |              |     |      |       |   |       |              |

|___|______________|_____|______|_______|___|_______|______________|

|4  |              |     |      |       |   |       |              |

|___|______________|_____|______|_______|___|_______|______________|

|19 |              |     |      |       |   |       |              |

|___|______________|_____|______|_______|___|_______|______________|

|20 |              |     |      |       |   |       |              |

.__________________________________________________________________.

.___________________________________________________________________.

|  | Ժամանակավոր արտահանված|Դրոշմանիշերի|   Վերադարձված դրոշմանիշերի|

|  | դրոշմանիշերի          |վերադարձի   |                           |

|  |                       |ընդունման-  |                           |

|  |                       |հանձնման    |                           |

|  |                       |ակտի        |                           |

|  |_______________________|____________|___________________________|

|  |Տե- | Համա-| Համա- |Ըն-|Հա- | Ամսա- |Տե- | Համա- | Համա- | Ընդա-|

|  |սակ | րի   | րի    |դա-|մար | թիվ   |սակ | րի    | րի    | մենը |

|  |    | սկիզբ| ավարտ |մե-|    |       |    | սկիզբ | ավարտ | հատ  |

|  |    |      |       |նը |    |       |    |       |       |      |

|  |    |      |       |հատ|    |       |    |       |       |      |

|__|____|______|_______|___|____|_______|____|_______|_______|______|

|1 |    |      |       |   |    |       |    |       |       |      |

|__|____|______|_______|___|____|_______|____|_______|_______|______|

|2 |    |      |       |   |    |       |    |       |       |      |

|__|____|______|_______|___|____|_______|____|_______|_______|______|

|3 |    |      |       |   |    |       |    |       |       |      |

|__|____|______|_______|___|____|_______|____|_______|_______|______|

|4 |    |      |       |   |    |       |    |       |       |      |

|__|____|______|_______|___|____|_______|____|_______|_______|______|

|19|    |      |       |   |    |       |    |       |       |      |

|__|____|______|_______|___|____|_______|____|_______|_______|______|

|20|    |      |       |   |    |       |    |       |       |      |

.___________________________________________________________________.

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

03. 10. 2000թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12400091

pin
Հարկային պետական ծառայություն
31.08.2000
N 02/933
Հրաման