118.0460.210715
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 07 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815290
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 հուլիսի 2015 թվականի N 460-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հունվարի 23-ի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 25-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանի հավելվածի «Շրջանառության հարկի հաշվարկ»-ում`
i
ա. «Շրջանառության հարկով հարկվող եկամուտների տեսակը» տողից առաջ հաշվարկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր աղյուսակով.
._____________________________________________________________________.
| «Առևտրական (առուվաճառքի) գործունեությունից |
| եկամուտների մասով հարկի հաշվարկ |
|_____________________________________________________________________|
|7.1. Հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) | |
|գործունեությունից եկամուտներ | |
|____________________________________________________________|________|
|7.2. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից | 5% |
|եկամուտների նկատմամբ հարկի դրույքաչափ | |
|____________________________________________________________|________|
|7.3. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից | |
|եկամուտների մասով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված | |
|հարկի գումար | |
|____________________________________________________________|________|
|7.4. Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի | |
|գումար | |
|____________________________________________________________|________|
|7.5. Հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար | 4% |
|ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափ | |
|____________________________________________________________|________|
|7.6. Հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար | |
|____________________________________________________________|________|
|7.7. Նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի | |
|մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար | |
|____________________________________________________________|________|
|7.8. Ընդամենը հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող | |
|գումար | |
|____________________________________________________________|________|
|7.9. Հաշվետու եռամսյակի համար հարկի նվազագույն գումար | |
|(2015թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների համար` առևտրական | |
|(առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների 1%, 2016 | |
|թվականի 1-ին եռամսյակից սկսած` 1,5%) | |
|____________________________________________________________|________|
|7.10. Հաշվետու եռամսյակի համար հաշվարկված վճարման ենթակա | |
|հարկի գումար | |
|____________________________________________________________|________|
|7.11. Ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից | |
|չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար | «,|
._____________________________________________________________________.
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
._____________________________________________________________________.
|«8. Առևտրական (առք ու վաճառքի) | | X | |
|գործունեությունից եկամուտներ | | | |
._____________________________________________________________________.
«,
գ. ուժը կորցրած ճանաչել 8.1-րդ կետը,
2) հրամանի հավելվածի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգը»-ում`
i
ա. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ից 8.10-րդ կետերով.
«8.1. Հաշվարկի «Առևտրական (առուվաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հարկի հաշվարկ» աղյուսակում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան լրացվում է հաշվետու եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկը` 2015 թվականի 3-րդ եռամսյակից սկսած:
8.2. Հաշվարկի 7.1-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների գումարը:
8.3. Հաշվարկի 7.3-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը (7.3 = 7.1 X 7.2):
8.4. Հաշվարկի 7.4-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարը, որը ներառում է 2015 թ. 3-րդ եռամսյակից սկսած յուրաքանչյուր հաշվետու եռամսյակում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երկկողմանի հաստատված (վավերացված) հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերը (ներառյալ` անուղղակի հարկերը), Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարը կամ ավելացված արժեքի հարկով հարկման բազայի ու հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը:
8.5. Հաշվարկի 7.6-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից նվազեցվող գումարը (7.6 = 7.4 X 7.5):
8.6. Հաշվարկի 7.7-րդ կետում լրացվում է նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար: Ընդ որում, 7.7-րդ կետը կարող է լրացվել 2015 թվականի 4-րդ եռամսյակից սկսած:
8.7. Հաշվարկի 7.8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարը (7.8 = 7.6 + 7.7):
8.8. Հաշվարկի 7.9-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար շրջանառության հարկի նվազագույն գումարը, որը 2015 թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների համար հաշվարկվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների 1%-ի չափով (7.1X1%), իսկ 2016 թվականի 1-ին եռամսյակից սկսած` 1,5%-ի չափով ((7.1X1,5%):
8.9. Հաշվարկի 7.10-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար հաշվարկված` վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը (եթե (7.3-7.8) < 7.9,="" ապա="" 7.10="7.9," եթե="" (7.3-7.8)="" 7.9,="" ապա="" 7.10="">
8.10. Հաշվարկի 7.11-րդ կետում լրացվում է ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումարը (եթե (7.3-7.8) < 7.9,="" ապա="" 7.11="[7.8-(7.3-7.9)]," եթե="" (7.3-7.8)="">- 7.9 ապա 7.11=0):»,
i
բ. 9-րդ կետը «արտադրանքի իրացումից եկամուտները» բառերից հետո լրացնել «(8-րդ կետում լրացվում է 7.1-րդ կետի եկամուտների գումարը)» բառերով,
i
գ. 10-րդ կետում «8-րդ, 8.1-րդ» բառերը փոխարինել «8-րդ կետում լրացվում է 7.10-րդ կետի հարկի գումարը» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2015 թվականի 3-րդ եռամսյակից սկսած հաշվետու ժամանակաշրջանների վրա: