/ուժը կորցրել է 01.01.97 թվականից/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «3» դեկտեմբերի 1991թ. Ն-0452-I
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բնակչության զբաղվածության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպական դրույթները, սահմանում է քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրականացման, ինչպես նաև գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության բնագավառներում պետության կողմից տրվող երաշխիքները:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զբաղվածությունը |
Զբաղվածությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական աշխատանքային մասնակցություն ենթադրող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այնպիսի գործունեություն է, որը, որպես կանոն, բերում է նրանց կենսագործունեության համար անհրաժեշտ եկամուտ:
i
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած բնույթի գործունեություն իրականացնելիս իրենց աշխատանքային ունակությունների և օժտվածության տնօրինումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացառիկ իրավունքն է:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն ընտրություն կատարել զբաղվածության և չզբաղվածության միջև, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Բնակչության զբաղվածությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և օրենսդրության այլ ակտերով:
i
Հոդված 2. |
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը |
Սույն օրենքը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և միջազգային համաձայնագրերով կարգավորվող դեպքերի:
Գործատուներ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք օրենքով սահմանված կարգով օգտագործում են վարձու աշխատանք:
Հոդված 4. |
Զբաղված քաղաքացիներ |
Զբաղված են համարվում`
ա) գործատուների մոտ (անկախ սեփականության ձևից) վարձով աշխատող, ինչպես նաև ըստ համապատասխան պայմանագրի (համաձայնագրի) վարձատրվող աշխատանք կատարող քաղաքացիները.
բ) վարձատրվող պաշտոններում ընտրված, նշանակված կամ հաստատված քաղաքացիները.
գ) աշխատանքով ինքնուրույնաբար իրենց ապահովող քաղաքացիները, այդ թվում` տնտեսական գործունեության նախաձեռնողները, անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղված անձինք, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատողները.
դ) հասարակական-քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպություններում վարձատրվող աշխատանք կատարող քաղաքացիները.
ե) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ազգային անվտանգության և ներքին գործերի ստորաբաժանումներում ծառայություն կատարող քաղաքացիները, որոնց վարձատրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
զ) ուսումնական հաստատություններում, մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման և որակավորման բարձրացման դասընթացներում, ինչպես նաև արտադրությունից կտրված ուսուցման այլ ձևերում ընդգրկված աշխատանքային տարիքի քաղաքացիները:
Հոդված 5. |
Չզբաղված քաղաքացիներ |
Չզբաղված են համարվում աշխատանքային տարիքի այն աշխատունակ քաղաքացիները, որոնք`
ա) կամավոր զբաղված չեն սույն օրենքի 4 հոդվածում նախատեսված գործունեության որևէ տեսակով և տվյալ ժամանակաշրջանում աշխատելու ցանկություն չեն հայտնում (կամավոր չզբաղվածություն).
բ) իրենց կամքից անկախ պատճառներով զբաղված չեն, սակայն ցանկություն ունեն աշխատելու և փնտրում են համար աշխատանք (հարկադիր չզբաղվածություն):
Հոդված 6. |
Աշխատանք փնտրող քաղաքացիներ |
i
Աշխատանք փնտրող են համարվում 14 տարեկանից բարձր տարիքի այն աշխատունակ քաղաքացիները, որոնք անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են զբաղվածության ծառայությանը:
Գործազուրկներ են համարվում աշխատանքային տարիքի աշխատանք փնտրող այն չզբաղված աշխատունակ քաղաքացիները, որոնք չեն ստանում աշխատավարձ կամ զբաղվածությամբ պայմանավորված այլ եկամուտ, սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված են զբաղվածության ծառայության պետական մարմիններում, և որոնց այդ մարմինները դեռևս չեն տեղավորել հարմար աշխատանքի:
Հոդված 8. |
Աշխատանք փնտրող քաղաքացիների հաշվառումն ու գրանցումը |
Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնագիտական պատրաստման և վերապատրաստման, որակավորման բարձրացման հարցերով զբաղվածության ծառայության օգնությանը դիմող քաղաքացիների հաշվառումը և գրանցումը իրականացնում են զբաղվածության ծառայության պետական մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Զբաղվածության ծառայության պետական մարմիններում որպես աշխատանք փնտրող հաշվառվելու և գրանցվելու համար քաղաքացին անձամբ ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է զբաղվածության ծառայությունը:
Աշխատանք փնտրող չզբաղված քաղաքացիներին գործազուրկի կարգավիճակ տալիս են զբաղվածության ծառայության պետական մարմինները` հաշվառման օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:
Գործատուի լուծարման կամ վերակազմավորման, հաստիքների կրճատման, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով աշխատանքից ազատված քաղաքացիներին գործազուրկի կարգավիճակ տրվում է զբաղվածության ծառայության պետական մարմիններին դիմելու հաջորդ օրվանից:
Հոդված 9. |
Հարմար աշխատանք |
Աշխատանք փնտրող քաղաքացիների համար հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է նրանց կրթությանը և մասնագիտական պատրաստվածությանը` հաշվի առնելով վարձատրության չափը և նոր աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:
Գործազուրկ քաղաքացիների համար, որոնց հնարավոր չի եղել ապահովել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հարմար աշխատանքով, հարմար կարող է համարվել այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ վերամասնագիտացում:
Գործազուրկ քաղաքացիների համար, որոնք առաջին անգամ են աշխատանք փնտրում և չունեն մասնագիտություն, համար կարող է համարվել այն աշխատանքը, որը պահանջում է նախնական մասնագիտական պատրաստում, իսկ մասնագիտական պատրաստում ստանալուց հրաժարվելու դեպքում հարմար կարող է համարվել ցանկացած վարձատրվող աշխատանք, այդ թվում` ժամանակավոր:
Հարմար աշխատանքի չափանիշների ընդունելի սահմանները որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 2
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 10. |
Աշխատանքի իրավունքի իրականացման երաշխիքները |
i
Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է աշխատանքի իրավունքի իրականացման հավասար հնարավորություններ:
Աշխատանք փնտրող քաղաքացիներին երաշխավորվում է`
ա) անվճար մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն և ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների մատուցում.
բ) հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման անվճար միջնորդություն.
i
գ) զբաղվածության ծառայության պետական մարմինների գործողությունների գանգատարկման իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գործազուրկ քաղաքացիներին երաշխավորվում է նաև`
ա) անվճար մասնագիտական ուսուցում, որակավորման բարձրացում և վերամասնագիտացում.
բ) այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ նյութական ծախսերի փոխհատուցում:
Հոդված 11. |
Զբաղվածության բնագավառում բնակչության առանձին խմբերի համար լրացուցիչ երաշխիքները և դրանց իրացման պայմանները |
Հայաստանի Հանրապետությունը լրացուցիչ երաշխիքներ է ապահովում աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատանքի շուկայում հավասար մրցակցության անընդունակ բնակչության հետևյալ խմբերին`
ա) անչափահաս երեխա խնամող միայնակ ծնողին.
բ) մինչև 14 տարեկան 3 և ավելի երեխաներ ունեցող ծնողներից մեկին (իրենց ընտրությամբ).
գ) հաշմանդամներին և խնամքին անաշխատունակ հաշմանդամ ունեցող քաղաքացիներին
i
դ) պատիժ իրագործող կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ իրականացնող հիմնարկներից ազատված քաղաքացիներին:
Բնակչության վերոհիշյալ խմբերին պատկանող քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը զբաղվածության ծառայության ներկայացմամբ 200 և ավելի աշխատողներ ունեցող գործատուների համար սահմանում է աշխատանքի տեղավորման կամ համապատասխան նոր աշխատատեղերի ստեղծման կայուն քվոտաներ` ըստ բնակչության առանձին խմբերի:
Սահմանված քվոտաներով աշխատատեղերի ընդհանուր թիվը չպետք է գերազանցի տվյալ գործատուի մոտ առկա աշխատատեղերի քանակության 5 տոկոսը:
Եթե գործատուն, անկախ պատճառներից, ըստ սահմանված քվոտայի չի կատարում աշխատանքի տեղավորման կամ համապատասխան նոր աշխատատեղերի ստեղծման պահանջները, ապա յուրաքանչյուր չհատկացված կամ չստեղծված աշխատատեղի դիմաց, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, զբաղվածության ֆոնդ է մուծում տուգանք` իր մեկ աշխատողի տարեկան միջին աշխատավարձի չափով:
Սույն հոդվածի առաջին մասում թվարկված բնակչության առանձին խմբերի զբաղվածությունը կազմակերպելու նպատակով զբաղվածության ծառայությունը մշակում և իրականացնում է հանրապետական, իսկ պետական իշխանության տեղական մարմինների առաջարկով` նաև տարածքային ծրագրեր, լրացուցիչ աշխատատեղեր և մասնագիտացված ձեռնարկություններ ստեղծելու, ուսուցման հատուկ ծրագրով մասնագիտական դասընթացներ կազմակերպելու համար:
Սահմանված քվոտաներով նոր աշխատատեղերի ստեղծման և նշված ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է զբաղվածության ֆոնդի և պետական իշխանության համապատասխան տեղական մարմինների բյուջեների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 12. |
Այլ պետություններում աշխատանքային գործունեության և մասնագիտական ուսուցման իրավունքը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն այլ պետություններում աշխատելու, մասնագիտական պատրաստման, որակավորման բարձրացման և վերամասնագիտացման իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 13. |
Զբաղվածության կարգավորումը |
Բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրականացնում է`
ա) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի հաշվեկշռության և կառուցվածքային համապատասխանության կարգավորում ֆինանսավարկային, ինվեստիցիոն, հարկային և սոցիալ-ժողովրդագրական քաղաքականության միջոցով` հաշվի առնելով աշխատուժի շուկայում ձևավորվող իրավիճակը և սպասվող կառուցվածքային փոփոխությունները.
բ) բնակչության զբաղվածության ընթացիկ իրավական կարգավորում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում:
Բնական աղետների, այլ վայրերից բնակչության հարկադիր տեղահանությամբ և այլ չկանխատեսված պատճառներով պայմանավորված հարկադիր չզբաղվածության զանգվածային դեպքերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
Հայաստանի Հանրապետությունում մտցվում է շուկայի և բնակչության զբաղվածության ընթացիկ իրավիճակն արտացոլող վիճակագրական հաշվետվություն: Վիճակագրական հաշվետվության կազմակերպման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 14. |
Զբաղվածության ծառայություն |
i
Բնակչության զբաղվածության բնագավառում պետական քաղաքականության իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծում է զբաղվածության ծառայություն:
i
Զբաղվածության ծառայության կազմավորման կարգը, կառուցվածքը և իրավասության շրջանակները սահմանվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:
Հոդված 15. |
Զբաղվածության ծառայության հիմնական լիազորությունները |
i
Զբաղվածության ծառայությունը`
ա) կատարում է վերլուծական հետազոտություններ, կանխատեսում աշխատուժի առաջարկն ու պահանջարկը, տեղեկություններ է տալիս աշխատուժի շուկայի վիճակի մասին.
բ) օժանդակում է աշխատանք փնտրող քաղաքացիներին ընտրելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին` անհրաժեշտ մասնագիտության և որակավորման աշխատողներ, ապահովում նրանց համապատասխան խորհրդատվությամբ.
գ) կազմակերպում է գործազուրկ քաղաքացիների մասնագիտական պատրաստումը, որակավորման բարձրացումը և վերամասնագիտացումը` սահմանված կարգով վճարելով կրթաթոշակ.
դ) իրականացում է աշխատանք փնտրող, այդ թվում` գործազուրկ քաղաքացիների հաշվառումը.
ե) գործազուրկ քաղաքացիներին սույն օրենքով սահմանված կարգով ցույց է տալիս նյութական օժանդակություն.
զ) կազմակերպում է զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի մշակումը և իրականացումը.
է) պարբերաբար (տարեկան ոչ պակաս, քան 2 անգամ) տեղեկությունների է հավաքում զբաղվածության ֆոնդի միջոցների օգտագործման մասին:
Զբաղվածության ծառայությունն իրավունք ունի`
ա) սույն օրենքում սահմանված դեպքերում ժամանակավորապես կասեցնել, նվազեցնել կամ դադարեցնել գործազրկության նպաստի վճարումը.
բ) գործատուներից պարբերաբար պահանջել տեղեկություններ թափուր աշխատատեղերի, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին, որոնց հետևանքով կարող է աշխատողների ազատում տեղի ունենալ.
գ) համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում գործատուների մոտ գործուղել աշխատանք փնտրող քաղաքացիների.
դ) սույն օրենքով սահմանված դեպքերում կասեցնել զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումները.
ե) սահմանված կարգով տնօրինել զբաղվածության ֆոնդի միջոցները.
զ) ստուգել զբաղվածության ծառայությանը դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի արժանահավատությունը.
է) անհրաժեշտության դեպքում հարկային պետական տեսչության մարմիններից պահանջել տեղեկություններ գործազուրկ քաղաքացիների եկամուտների մասին:
Գործազուրկ քաղաքացիների մասնագիտական պատրաստումը, որակավորման բարձրացումը և վերամասնագիտացումը իրականացվում են զբաղվածության ծառայության ուսումնական կենտրոններում կամ պայմանագրային հիմունքներով ուսումնական այլ հաստատություններում` զբաղվածության ֆոնդի այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին:
Զբաղվածության ծառայության գործուղումները պարտադիր են միայն սույն օրենքի 11 հոդվածով սահմանված կարգով քվոտավորված աշխատատեղերի համար:
Մնացած բոլոր դեպքերում զբաղվածության ծառայության գործուղումները աշխատանք փնտրող քաղաքացու և գործատուի միջև կրում են միջնորդային բնույթ:
Զբաղվածության ծառայության պետական մարմիններն իրենց իրավասության շրջանակներում կարող են խորհրդատվություն և տեղեկատվություն տրամադրել այլ պետություններում աշխատանքային գործունեության ծավալման, մասնագիտական պատրաստման, որակավորման բարձրացման կամ վերամասնագիտացման ցանկություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև իրականացնել միջնորդություն նրանց և այլ պետությունների գործատուների միջև:
Հոդված 16. |
Զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների որոշումների կասեցումը |
Գործատուները պարտավոր են զբաղվածության ծառայության պետական մարմիններին տեղեկացնել զանգվածային ազատումների մասին դրանց հնարավոր ժամկետից ոչ պակաս, քան 2 ամիս առաջ, ներկայացնելով զանգվածային ազատումների գրավոր հիմնավորումը, ազատման ենթակա աշխատողների թիվն ու կատեգորիաները:
Ազատումները որպես զանգվածային համարելու չափանիշները որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Զբաղվածության ծառայության պետական մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող են կասեցնել աշխատողների զանգվածային ազատման վերաբերյալ գործատուների ընդունած որոշումները`
ա) ոչ ավելի, քան 1 ամիս ժամկետով, եթե կան դժվարություններ ազատվողներին աշխատանքի տեղավորելու առումով, միաժամանակ, սահմանված կարգով մասնակիորեն փոխհատուցելով գործատուների հնարավոր վնասները զբաղվածության ֆոնդի միջոցների հաշվին.
բ) ոչ ավելի, քան 1 ամիս ժամկետով, եթե գործատուն զանգվածային ազատումների մասին սահմանված կարգով նախապես չի տեղեկացրել զբաղվածության ծառայությանը.
գ) մինչև նախապես հայտնված ժամկետը, եթե գործատուն խախտել է զանգվածային ազատումների վերաբերյալ իր կողմից սահմանված ժամկետները:
Հոդված 17. |
Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններ |
Հայաստանի Հանրապետությունում կարող են գործել քաղաքացիներին աշխատանքի տեղավորման, այդ թվում` այլ պետություններում, ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություներ, որոնց գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորելու միջոցով: Եթե վերոհիշյալ կազմակերպությունները մատուցում են մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն, մասնագիտական պատրաստման, որակավորման բարձրացման կամ վերամասնագիտացման ծառայություններ, ապա նրանց լիցենզիաներ տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով զբաղվածության ծառայությունից ստացված համապատասխան սերտիֆիկատի առկայության դեպքում:
Հոդված 18. |
Համաձայնեցման կոմիտեներ |
Զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման համար համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով հանրապետական և տեղական մակարդակներում կարող են ստեղծվել համաձայնեցման կոմիտեներ, որոնց կազմում հավասար թվաքանակով ընդգրկվում են արհեստակցական միությունների կամ առանձին սոցիալական խմբերի, գործատուների շահերն արտահայտող միությունների, պետական իշխանության և կառավարման տեղական, ինչպես նաև զբաղվածության ծառայության պետական մարմինների լիազոր ներկայացուցիչները:
Համաձայնեցման կոմիտեների աշխատանքի կազմակերպման կարգը, իրավասության շրջանակները որոշվում են նրանցում ներկայացված կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ և հաստատվում զբաղվածության ծառայության կողմից:
i
Հոդված 19. |
Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը |
Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց գործունեությունն իրականացնող բոլոր գործատուները զբաղվածության պետական քաղաքականությանն աջակցելու նպատակով պարտավոր են`
ա) տեղեկություններ տալ զբաղվածության ծառայության պետական մարմիններին թափուր աշխատատեղերի և աշխատողների հնարավոր զանգվածային ազատումների մասին.
բ) զանգվածային ազատումների մասին զբաղվածության ծառայության պետական մարմիններին տեղեկացնել ազատման հնարավոր ժամկետից ոչ ուշ, քան 2 ամիս առաջ.
գ) վերակազմավորման, լուծարման կամ հաստիքների կրճատման հետևանքով ազատվող քաղաքացիներին այդ մասին տեղեկացնել ազատելուց ոչ ուշ, քան 2 ամիս առաջ.
դ) վերակազմավորման, լուծարման կամ հաստիքների կրճատման, ինչպես նաև գործատուի նախաձեռնությամբ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերի լուծման հետևանքով ազատվող քաղաքացիներին վճարել ազատման նպաստ ամսական միջին աշխատավարձի չափով.
ե) վերակազմավորման, լուծարման կամ հաստիքների կրճատման, ինչպես նաև գործատուի նախաձեռնությամբ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ազատվող յուրաքանչյուր քաղաքացու հաշվով զբաղվածության ֆոնդ փոխանցել գումար` նրա ամսական միջին աշխատավարձի չափով.
զ) նախապես սահմանված քվոտաներին համապատասխան ապահովել աշխատանքով զբաղվածության ծառայության կողմից գործուղված այն քաղաքացիներին, որոնք պատկանում են սույն օրենքի 11 հոդվածում թվարկված բնակչության խմբերին.
է) կատարել պարտադիր հատկացումներ զբաղվածության ֆոնդ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սույն հոդվածի առաջին մասում սահմանված պարտականությունները չեն տարածվում այն գործատուների վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է այլ կարգ:
Հոդված 20. |
Զբաղվածության ֆոնդ |
i
Զբաղվածության ֆոնդը, որպես ֆինանսական համակարգ, կոչված է ապահովելու զբաղվածության պետական քաղաքականության իրականացման ֆինանսավորումը:
Զբաղվածության ֆոնդը ձևավորվում է`
ա) գործատուների պարտադիր հատկացումներից.
բ) գործատուների լրացուցիչ հատկացումներից` սույն օրենքի 11 և 19 հոդվածներով նախատեսված դեպքերում.
գ) հանրապետական և տեղական բյուջեներից կատարվող հատկացումներից.
դ) հանրապետական և այլ պետությունների գործատուների, հասարակական-քաղաքական, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների կամավոր մուծումներից.
ե) զբաղվածության ֆոնդի ինքնուրույն ֆինանսատնտեսական գործունեության շնորհիվ ձեռք բերված գումարներից և այլ մուտքերից:
Զբաղվածության ֆոնդը ազատվում է հարկերից, ներառյալ այն գումարների մասով, որոնք ստացվում են ֆոնդի ֆինանսատնտեսական գործունեությունից:
ԳԼՈՒԽ 4
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 21. |
Նյութական օգնության երաշխիքներ |
Աշխատանքը կորցրած, այն առաջին անգամ փնտրող, ինչպես նաև երկարատև ընդմիջումից (մեկ տարուց ավելի) հետո աշխատանքային գործունեությունը վերսկսել ցանկացող այն քաղաքացիներին, որոնք սույն օրենքով սահմանված կարգով ստացել են գործազուրկի կարգավիճակ, երաշխավորվում է`
ա) կրթաթոշակի վճարում մասնագիտական պատրաստման, որակավորման բարձրացման և վերամասնագիտացման ընթացքում` հաշվառելով ուսուցման ողջ ժամանակամիջոցը ընդհանուր աշխատանքային ստաժում.
բ) գործազրկության նպաստների վճարում.
գ) նյութական օժանդակություն գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին` անկախ նրան գործազրկության նպաստ վճարելու հանգամանքից:
Հոդված 22. |
Կրթաթոշակների չափերը և վճարման կարգը |
Զբաղվածության ծառայության պետական մարմինների ուղեգրերով մասնագիտական պատրաստման, որակավորման բարձրացման կամ վերամասնագիտացման ուղարկվող գործազուրկ քաղաքացիներին ուսուցման ամբողջ ընթացքում վճարվում է կրթաթոշակ`
ա) իրենց կամքից անկախ պատճառներով աշխատանքը կորցրած քաղաքացիներին վերջին աշխատատեղի միջին ամսական աշխատավարձի ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով, որը չպետք է ցածր լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափից.
բ) առաջին անգամ աշխատանք փնտրող, երկարատև ընդմիջումից (մեկ տարուց ավելի) հետո աշխատանքային գործունեությունը վերսկսել ցանկացող, ինչպես նաև սեփական ցանկությամբ աշխատանքից ազատված քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Հոդված 23. |
Գործազուրկների նպաստների վճարման պայմաններն ու ժամկետները |
Գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունեն սահմանված կարգով գործազուրկի կարգավիճակ ստացած այն քաղաքացիները, որոնք`
ա) գործատուի վերակազմավորման, լուծարման կամ հաստիքների կրճատման, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ազատվել են աշխատանքից և ազատման օրվանից ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում հաշվառվել են զբաղվածության ծառայության պետական մարմիններում.
բ) գործազրկությանը նախորդած 12 ամիսների ընթացքում ոչ պակաս, քան 12 օրացուցային շաբաթ ունեցել են վարձատրվող աշխատանք.
գ) երկարատև ընդմիջումից (մեկ տարուց ավելի) հետո ցանկանում են վերսկսել աշխատանքային գործունեությունը, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր չեն բավարարում սույն հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված պայմանին.
դ) առաջին անգամ են աշխատանք փնտրում:
Գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների առանձին կատեգորիաների համար սահմանվում են գործազրկության նպաստների վճարման հետևյալ ժամկետները`
ա) 32 օրացուցային շաբաթ` սույն հոդվածի առաջին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում.
բ) 24 օրացուցային շաբաթ` սույն հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված դեպքերում.
գ) 12 օրացուցային շաբաթ` սույն հոդվածի առաջին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում:
Ոչ պակաս, քան 15 տարի աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիների գործազրկության նպաստների վճարման ժամկետները երկարացվում են 10 տարին գերազանցող յուրաքանչյուր հաջորդ 5 տարվա համար` 2 օրացուցային շաբաթով:
Նախակենսաթոշակային տարիքի այն քաղաքացիներին, որոնց մինչև աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մնացել է մեկ տարի և որոնց ընդհանուր աշխատանքային ստաժը թույլ է տալիս գործազրկության նպաստներ ստանալ առնվազն 40 օրացուցային շաբաթ, կարող է տրվել կենսաթոշակի անցնելու իրավունք:
Գործազրկության նպաստները վճարվում են զբաղվածության ծառայության պետական մարմինների կողմից քաղաքացուն գործազուրկի կարգավիճակ տալու օրվանից` 12-ամսյա ժամանակահատվածում ոչ ավելի, քան 40 օրացուցային շաբաթ:
Հոդված 24. |
Գործազրկության նպաստների չափերը և վճարման կարգը |
i
Սույն օրենքի 23 հոդվածի առաջին մասի «ա» կետում թվարկված քաղաքացիներին առաջին 8 օրացուցային շաբաթվա ընթացքում վճարվում է գործազրկության նպաստ նախկին աշխատատեղում ստացած միջին ամսական աշխատավարձի 75 տոկոսի, իսկ մնացած ժամանակահատվածում` 50 տոկոսի չափով:
Սույն օրենքի 23 հոդվածի առաջին մասի «բ» կետում թվարկված քաղաքացիներին վաճառվում է գործազրկության նպաստ վերջին աշխատատեղի միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Սույն օրենքի 23 հոդվածի առաջին մասի «գ» և «դ» կետերում թվարկված քաղաքացիներին վճարվում է գործազրկության նպաստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Այն գործազուրկ քաղաքացիներին, որոնց մասնագիտական պատրաստման, որակավորման բարձրացման և վերամասնագիտացման ավարտից հետո հնարավոր չի եղել տեղավորել աշխատանքի, և որոնք սույն օրենքով սահմանված կարգով ունեն գործազրկության նպաստ ստանալու իրավունք, վճարվում է գործազրկության նպաստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերում գործազրկության նպաստի չափը չպետք է ցածր լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափից և չպետք է գերազանցի վերջինիս եռապատիկ չափը, բացառությամբ սույն օրենքի 25 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:
Գործազրկության նպաստները սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում են զբաղվածության ծառայության այն պետական մարմինների կողմից, որտեղ տվյալ գործազուրկը հաշվառված է:
Հոդված 25. |
Գործազրկության նպաստների կասեցումը, նվազեցումը և դադարեցումը |
Զբաղվածության ծառայության պետական մարմինները մինչև 3 ամիս ժամկետով կասեցնում են գործազրկության նպաստի վճարումը, եթե գործազուրկը`
ա) գործազուրկը նպաստի ստացման ժամանակաշրջանում տեղավորվել է ժամանակավոր աշխատանքի` նախապես տեղեկացնելով զբաղվածության ծառայության համապատասխան պետական մարմնին.
բ) ժամանակավորապես (2 օրացուցային շաբաթից ավելի) բացակայում է մշտական բնակության վայրից:
Զբաղվածության ծառայության պետական մարմինները 50 տոկոսով նվազեցնում են գործազրկության նպաստի չափերը, եթե գործազուրկ քաղաքացին նախորդ աշխատատեղից ազատվել է սեփական ցանկությամբ կամ աշխատանքային կարգապահության խախտման համար:
Զբաղվածության ծառայության պետական մարմինները դադարեցնում են գործազրկության նպաստի վճարումը, եթե գործազուրկը`
ա) 2 անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.
բ) առանց հարգելի պատճառի 2 անգամ անընդմեջ զբաղվածության ծառայության պետական մարմինների հրավերով նախապես տեղեկացված ժամկետում չի ներկայացել` աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու համար.
գ) առանց զբաղվածության ծառայության համապատասխան պետական մարմնին նախապես տեղեկացնելու գործազրկության նպաստ ստանալու ընթացքում տեղավորվել է աշխատանքի, այդ թվում` ժամանակավոր:
Հոդված 26. |
Նյութական օժանդակություն |
Գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին` անկախ նրան գործազրկության նպաստ վճարելու հանգամանքից, ինչպես նաև այն գործազուրկներին, որոնց գործազրկության նպաստներ ստանալու ժամկետները լրացել են, զբաղվածության ծառայության պետական մարմինների և պետական իշխանության տեղական մարմինների կողմից կարող է ցույց տրվել նյութական օժանդակություն:
Նյութական օժանդակության տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ֆինանսավորումն իրականացվում է զբաղվածության ֆոնդի և հանրապետական ու տեղական բյուջեների միջոցների հաշվին:
ԳԼՈՒԽ 5
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 27. |
Վերահսկողություն իրականացնող մարմինները |
Բնակչության զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իրացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են պատգամավորների խորհուրդները, զբաղվածության ծառայության պետական մարմինները և համաձայնեցման կոմիտեները:
Հոդված 28. |
Պատասխանատվությունը բնակչության զբաղվածության մասին օրենսդրությունը խախտելու համար |
Բնակչության զբաղվածության մասին օրենսդրության խախտումը առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: