(ուժը կորցրել է 09.04.09 թիվ 356-Ն որոշում)
i
040.0478.300798
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 1998 թվականի թիվ 478
i
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել
ա) (1-ին կետի ա ենթակետն ուժը կորցրել է 08.08.03 թիվ 997-Ն որոշում)
i
բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 08.08.03 թիվ 997-Ն որոշում)
գ) բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).
դ) (1-ին կետի դ ենթակետն ուժը կորցրել է 03.07.03 թիվ 832-Ն որոշում)
i
ե) (1-ին կետի ե ենթակետն ուժը կորցրել է 02.05.03 թիվ 608-Ն որոշում)
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 30-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հուլիսի 30-ի թիվ 478 որոշմամբ
ԿԱՐԳ
i
տարածքային հատակագծման ուրվագծի մշակման, փորձաքննության,
համաձայնեցման, հաստատման և փոփոխման
(կարգը ուժը կորցրել է 08.08.03 թիվ 997-Ն որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հուլիսի 30-ի թիվ 478 որոշմամբ
ԿԱՐԳ
i
տարածքային հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության,
համաձայնեցման, հաստատման և փոփոխման
(կագն ուժը կորցրել է 08.08.03 թիվ 997-Ն որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հուլիսի 30-ի թիվ 478 որոշմամբ
ԿԱՐԳ
բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման,
փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման
I. Ընդհանուր դրույթներ
1. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է քաղաքի ու գյուղի համար:
Գլխավոր հատակագծի նախագիծը մշակվում է երկու փուլով`
ա) գլխավոր հատակագծի հայեցակարգ (մինչև 10000 բնակչությամբ քաղաքի և գյուղի համար կարող է համատեղվել գլխավոր հատակագծի հետ).
բ) գլխավոր հատակագիծ, ներառյալ բնակավայրի սահմանների նկարագիրը:
Մինչև 10000 բնակչությամբ քաղաքի և գյուղի գլխավոր հատակագծի նախագիծը կարող է համատեղվել մանրամասն հատակագծման նախագծի հետ:
2. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի պատվերով (Երևանի համար` Երևանի քաղաքապետի պատվերով):
II. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակումը
3. Պատվիրատուն`
սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում մարզպետի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված նախագծման առաջադրանքը.
կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.
կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:
Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը, նախագծի համաձայնեցումը:
III. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի «Գլխավոր
հատակագծի հայեցակարգ» փուլի հաստատումը
4. Պատվիրատուն «Գլխավոր հատակագծի հայեցակարգ» փուլի ավարտից հետո այն ներկայացնում է համայնքի ավագանուն և այնուհետև մարզպետին` հավանության:
i
5. Մարզպետը գլխավոր հատակագծի հայեցակարգը համաձայնեցման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, որից հետո այն հաստատում է պատվիրատուն:
Երևանի գլխավոր հատակագծի հայեցակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Գլխավոր հատակագծի հայեցակարգը հիմք է հանդիսանում բնակավայրի «Գլխավոր հատակագիծ» փուլի մշակման համար:
IY. Բնակավայրի գլխավոր հատակագծի փորձաքննությունը
7. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:
Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքված պայմանագրով:
Y. Բնակավայրի գլխավոր հատակագծի համաձայնեցումը
8. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց և համայնքի ավագանու կողմից հավանության արժանանալուց հետո նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն ներկայացնում մարզպետին:
i
9. Մարզպետը նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն` համաձայնեցման:
(9-րդ կետը փոփ. 10.08.01 թիվ 738, 03.05.07 թիվ 573-Ն, 21.08.08 թիվ 1042-Ն որոշումներ)
YI. Բնակավայրի գլխավոր հատակագծի հաստատումը
10. Մարզպետը նախագիծը սույն կարգի 9-րդ կետում նշված մարմինների և իր համաձայնություններով սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի «Բնակավայրի սահմանների նկարագիր» մասը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Բնակավայրի սահմանների նկարագիր» մասի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատումից հետո հաստատում է բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը` «Գլխավոր հատակագիծ» փուլի «Գլխավոր հատակագիծ` հիմնական գծագիր» մասով:
YII. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի փոփոխությունները
13. Բնակավայրի գլխավոր հատակագծի «Բնակավայրի սահմանների նկարագիր» և «Գլխավոր հատակագիծ` հիմնական գծագիր» մասերում փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:
i
14. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մյուս մասերում փոփոխությունները կատարվում են քաղաքաշինության բնագավառի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված և ծրագրվող փոփոխությանն առնչվող այլ պետական կառավարման մարմինների համաձայնությամբ:
(14-րդ կետը փոփ. 16.12.00 թիվ 829 որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հուլիսի 30-ի թիվ 478 որոշմամբ
ԿԱՐԳ
բնակավայրի կամ դրա առանձին հատվածի մանրամասն
հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության,
համաձայնեցման, հաստատման և փոփոխման
(կարգն ուժը կորցրել է 03.07.03 թիվ 832-Ն որոշում)
I. Ընդհանուր դրույթներ
1. Մանրամասն հատակագծման նախագիծը (ՄՀՆ) քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է բնակավայրի հաստատված գլխավոր հատակագծի նախագծի հիման վրա, բնակավայրի կամ դրա առանձին հատվածի համար:
Մինչև 10000 բնակչությամբ քաղաքի և գյուղի համար ՄՀՆ-ն կարող է համատեղվել գլխավոր հատակագծի նախագծի հետ:
2. ՄՀՆ-ն մշակվում է համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքի առանձին հատվածների համար` Երևանի քաղաքապետի պատվերով:
II. Մանրամասն հատակագծման նախագծի մշակումը
3. Պատվիրատուն`
սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում նախագծման առաջադրանքը.
կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.
կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:
Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը, նախագծի համաձայնեցումը:
4. Գլխավոր հատակագծի նախագծի բացակայության դեպքում ՄՀՆ-ի առաջադրանքը համաձայնեցվում է մարզպետի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:
III. Մանրամասն հատակագծման նախագծի փորձաքննությունը
5. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո ՄՀՆ-ն ներկայացնում է փորձաքննության:
Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրով:
IY. Մանրամասն հատակագծման նախագծի համաձայնեցումը
6. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո ՄՀՆ-ի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն սահմանված կարգով ներկայացնում մարզպետին ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` համաձայնեցման:
Y. Մանրամասն հատակագծման նախագծի հաստատումը
7. Պատվիրատուն ՄՀՆ-ն համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո հաստատում է այն:
YI. Հաստատված մանրամասն հատակագծման նախագծի
փոփոխությունները
i
8. Հաստատված ՄՀՆ-ի փոփոխությունները` կատարվում են սույն կարգին համապատասխան:
Երևան քաղաքի տարածքում մանրամասն հատակագծման նախագծերում կատարվող և գլխավոր հատակագծով ամրագրված դրույթներին չհակասող փոփոխություններն իրականացվում են առանց սույն կարգի 6-րդ կետով սահմանված համաձայնեցումների` ապահովելով օրենքով և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների պարտադիր կատարումը:
(8-րդ կետը լրաց. 16.12.00 թիվ 829 որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հուլիսի 30-ի թիվ 478 որոշմամբ
Կ Ա Ր Գ
բնակավայրի կամ դրա առանձին հատվածի կառուցապատման
նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման,
հաստատման և փոփոխման
(կարգն ուժը կորցրել է 02.05.03 թիվ 608-Ն որոշում)