Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒ ...

 

 

040.0572.290503

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մայիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2003 թվականի N 572-Ն

 

i

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1932-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի կառուցվածքը` համաձայն N 1 հավելվածի.

բ) պետական ծառայողների աշխատավարձերի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 16.05.13 թիվ 518-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 27.03.08 թիվ 298-Ն, 16.05.13 թիվ 518-Ն որոշումներ)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 16.05.13 թիվ 518-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2003 թվականի ապրիլի 23-ի

N 572-Ն որոշման

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

I. ՆՊԱՏԱԿԸ

 

1. Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի (այսուհետ` զեկույց) նպատակներն են`

1) պետական ծառայողների վարձատրության համակարգերի և աշխատավարձերի չափերի վերլուծությունը.

2) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության վերլուծությունը.

3) քաղաքացիական ծառայողների աշխատանքի խթանման և արդյունավետության բարձրացման նպատակով քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

 

II. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

2. Զեկույցի նախապատրաստման փուլերն են`

1) պետական կառավարման համապատասխան մարմիններից պետական ծառայողների վարձատրության համակարգի մասին տվյալների հավաքագրումը և վերլուծությունը.

2) քաղաքացիական ծառայության համակարգում աշխատողների շարժի ու հոսունության մասին տվյալների ստացումը և վերլուծությունը.

3) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության վերլուծությունը.

4) աշխատավարձի վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա ներդրված տեղեկատվական շտեմարանի վարումը.

5) անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից ստացված` ոչ պետական հատվածի 2000 գործատուի կողմից (յուրաքանչյուր մարզից միջինը 100 և Երևան քաղաքից` 1000) սահմանված աշխատավարձերի չափերի ուսումնասիրությունը.

6) քաղաքացիական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների միջին աշխատավարձերի համեմատական վերլուծությունը` ըստ քաղաքացիական ծառայության ոլորտում գերիշխող մասնագիտությունների և քաղաքացիական ծառայության համակարգում առկա պաշտոնների խմբերի.

7) վերլուծությունների հիման վրա քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկությունների մշակումը:

 

III. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Զեկույցում ներկայացվում են հետևյալ հիմնական բաժինները`

1) քաղաքացիական ծառայողների աշխատավարձի գնողունակության և աշխատավարձի մակարդակի վրա ազդող մակրոտնտեսական ցուցանիշների ամփոփ վերլուծություն.

2) պետական ծառայության աշխատավարձերի չափերը և դրանց փոփոխության դինամիկան նախորդ երեք տարիների կտրվածքով, այդ թվում`

ա. միջին աշխատավարձը պետական ծառայության համակարգում,

բ. միջին աշխատավարձը քաղաքացիական ծառայության ոլորտում` ըստ պետական կառավարման մարմինների, ըստ վարչատարածքային միավորների,

գ. քաղաքացիական ծառայության ոլորտում գերիշխող մասնագիտությունները և միջին աշխատավարձն ըստ մասնագիտությունների,

դ. նվազագույն և առավելագույն աշխատավարձը պետական կառավարման համակարգում,

ե. միջին աշխատավարձն ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերի.

3) քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի, ինչպես նաև վարձատրության համակարգը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության առկայության կամ բացակայության մասին եզրակացությունը.

4) քաղաքացիական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձի միջին չափերի վերլուծություն` ըստ համադրելի պաշտոնների և քաղաքացիական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունների.

5) քաղաքացիական ծառայողների վարձատրության, շարժի և հոսունության փոխառնչությունների վերլուծություն.

6) քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության վերաբերյալ առաջարկություն.

7) բազային աշխատավարձի առաջարկվող չափի ֆինանսական գնահատականը:

4. Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի չափը նախորդ տարվա նկատմամբ անփոփոխ մնալու դեպքում չեն ներկայացվում զեկույցի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վերլուծությունը և ցուցանիշները:

(1-ին հավելվածը փոփ. 27.03.08 թիվ 298-Ն, 16.05.13 թիվ 518-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2003 թվականի ապրիլի 23-ի

N 572-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

.________________________________________________________________

|NN |Ծառայու-|Ստորա-|Պաշտոնի|Պաշտոնի|Պաշտոնի|Ծննդյան|Սեռը|Կրթու-|

|ը/կ|թյան    |բաժա- |անվա-  |խումբը |զբաղվա-|օրը,   |    |թյունը|

|   |տեսակը  |նումը |նումը  |       |ծության|ամիսը, |    |      |

|   |        |      |       |       |բնույթը|տարե-  |    |      |

|   |        |      |       |       |       |թիվը   |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|___|________|______|_______|_______|_______|_______|____|______|

|   |   1    |  2   |   3   |   4   |   5   |   6   |  7 |   8  |

|   |        |      |       |       |       |       |    |      |

|___|________|______|_______|_______|_______|_______|____|______|

|1. |        |      |       |       |       |       |    |      |

|___|________|______|_______|_______|_______|_______|____|______|

|2. |        |      |       |       |       |       |    |      |

.________________________________________________________________

______________________________________________

|Մասնագիտու-  |Դասային|Աշխատանքային ստաժը    |

|թյունն ըստ   |աստի-  |                      |

|_____________|ճանը   |______________________|

|կրթու-|պաշ-  |կամ    |տվյալ պաշտոնում |տվյալ|

|թյան  |տոնի  |կոչումը|________________|պետա-|

|      |անձնա-|       |տարին|ամիսը|օրը |կան  |

|      |գրի   |       |     |     |    |ծառա-|

|      |      |       |     |     |    |յու- |

|      |      |       |     |     |    |թյու-|

|      |      |       |     |     |    |նում,|

|      |      |       |     |     |    |տարի |

|      |      |       |     |     |    |     |

|      |      |       |     |     |    |     |

|      |      |       |     |     |    |     |

|      |      |       |     |     |    |     |

|      |      |       |     |     |    |     |

|      |      |       |     |     |    |     |

|      |      |       |     |     |    |     |

|      |      |       |     |     |    |     |

|      |      |       |     |     |    |     |

|      |      |       |     |     |    |     |

|      |      |       |     |     |    |     |

|      |      |       |     |     |    |     |

|      |      |       |     |     |    |     |

|______|______|_______|_____|_____|____|_____|

|  9.1 |  9.2 |   10  | 11.1| 11.2|11.3| 11.4|

|      |      |       |     |     |    |     |

|______|______|_______|_____|_____|____|_____|

|      |      |       |     |     |    |     |

|______|______|_______|_____|_____|____|_____|

|      |      |       |     |     |    |     |

______________________________________________

 

__________________________________________________________________________.

|Աշխատավարձ և  դրան հավասարեցված վճարներ` տվյալ տարվա փետրվարի 1-ի    |Ամ-|

|դրությամբ` բացառությամբ պարգևատրման  գումարների (հաշվարկված,         |սա-|

|                ամսական, դրամ)                                       |կան|

|_____________________________________________________________________|աշ-|

|պաշտո-|հավելումը           |հավելավճարը            |պարգևատրումը     |խա-|

|նային |                    |                       |(նախորդ տարվա)   |տա-|

|դրույ-|____________________|_______________________|_________________|վար|

|քաչափը|բարձր |առողջու|այլ  |կոչ- |երկա-|գիտա-|այլ  |տարե- |հա-  |այլ |ձը,|

|      |լեռ-  |թյան   |հավե-|ման  |րամյա|կան  |հավե-|կան   |տուկ |դրա-|դ  |

|      |նային |համար  |լում |կամ  |ծառա-|աստի-|լա-  |արդ-  |առաջա|մա- |ր  |

|      |վայ-  |վնասա- |     |դասա-|յու- |ճանի |վճար |յունք-|     |կան |ա  |

|      |րում  |կար,   |     |յին  |թյան |     |     |ների  |դրանք|պար-|մ  |

|      |աշխա- |ծանր   |     |աստի-|     |     |     |համար |ների |գև- |   |

|      |տելու |կամ    |     |ճանի |     |     |     |      |կամ  |ներ |   |

|      |համար |առանձ- |     |համար|     |     |     |      |աշխա-|    |   |

|      |      |նապես  |     |     |     |     |     |      |տանքի|    |   |

|      |      |ծանր,  |     |     |     |     |     |      |որակ-|    |   |

|      |      |առանձ- |     |     |     |     |     |      |յալ  |    |   |

|      |      |նապես  |     |     |     |     |     |      |կատար|    |   |

|      |      |վնասա- |     |     |     |     |     |      |ման  |    |   |

|      |      |կար    |     |     |     |     |     |      |համար|    |   |

|      |      |աշխա-  |     |     |     |     |     |      |     |    |   |

|      |      |տանքի  |     |     |     |     |     |      |     |    |   |

|      |      |համար  |     |     |     |     |     |      |     |    |   |

|______|______|_______|_____|_____|_____|_____|_____|______|_____|____|___|

|12.1  |12.2.1|12.2.2 |12.2.|12.3.|12.3.|12.3.|12.3.|12.4.1|12.4.|12.4|13.|

|      |      |       |  3  |  1  |  2  |  3  |  4  |      |  2  |  3 |   |

|______|______|_______|_____|_____|_____|_____|_____|______|_____|____|___|

|      |      |       |     |     |     |     |     |      |     |    |   |

|______|______|_______|_____|_____|_____|_____|_____|______|_____|____|___|

|      |      |       |     |     |     |     |     |      |     |    |   |

__________________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|NN   |       Ցուցանիշի անվանումը                           |Ընդամենը |

|ը/կ  |                                                     |(մարդ)   |

|_____|_____________________________________________________|_________|

| Ա   |                         Բ                           |   1.    |

|_____|_____________________________________________________|_________|

|1.   |Քաղաքացիական ծառայողների թիվը նախորդ տարվա հունվարի  |         |

|     |1-ի դրությամբ                                        |         |

|_____|_____________________________________________________|_________|

|2.   |Աշխատանքի ընդունվածների թիվը հաշվետու տարվա          |         |

|     |կտրվածքով` առանց ժամանակավոր թափուր պաշտոն           |         |

|     |զբաղեցնողների                                        |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.   |Աշխատանքից ազատվածների թիվը հաշվետու տարվա կտրվածքով`|         |

|     |առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների`       |         |

|_____|_____________________________________________________|_________|

|     |այդ թվում` ըստ պատճառների                            |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.1  |անձնական դիմումի համաձայն, այդ թվում` ըստ            |         |

|     |պաշտոնների խմբերի                                    |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.1.1|բարձրագույն                                          |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.1.2|գլխավոր                                              |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.1.3|առաջատար                                             |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.1.4|կրտսեր                                               |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.2. |օրենքով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա     |         |

|     |ընթացքում կրկին կիրառելը                             |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.3. |ատեստավորման արդյունքները                            |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.4. |հաստիքների կրճատումը                                 |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.5. |ժամանակավոր անաշխատունակության հետևանքով  մեկ տարվա  |         |

|     |ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը  |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.6. |քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ  |         |

|     |նշանակվելը                                           |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.7. |քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելը` օրենքով |         |

|     |սահմանված կարգի խախտմամբ                             |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.8. |քաղաքացիական ծառայողի նկատմամբ կայացված մեղադրական   |         |

|     |դատավճիռը                                            |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.9. |պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալը       |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.10.|փորձաշրջանը չանցնելը                                 |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.11.|վերակազմակերպման հետևանքով  նշանակում չկատարելը      |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.12.|կադրերի կարճաժամկետ ռեզերվից արտամրցութային կարգով   |         |

|     |քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնում նշանակելը  |         |

|_____|_____________________________________________________|_________|

|3.13.|մահվան պատճառով                                      |         |

|_____|_____________________________________________________|_________|

|4.   |2-րդ տողից` պետական ծառայության այլ մարմիններ        |         |

|     |տեղափոխվածների թիվը                                  |         |

|_____|_____________________________________________________|_________|

|5.   |Քաղաքացիական ծառայողների թիվը նախորդ տարվա դեկտեմբերի|         |

|     |30-ի դրությամբ»:                                     |         |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 27.03.08 թիվ 298-Ն, 16.05.13 թիվ 518-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

ապրիլի 23-ի N 572-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - թեև 16.05.13 թիվ 518-Ն որոշմամբ սույն որոշման 3-րդ հավելվածն

ուժը կորցնելու կամ փոփոխելու վերաբերյալ որևէ դրույթ չի

նախատեսված, սակայն գտնում ենք, որ այն ըստ էության պետք է չգործի,

քանի որ փոփոխության ենթարկված որոշման մեջ այդ հավելվածի

վերաբերյալ որևէ նորմ չի նախատեսված

--------------------------------------------------------------------

._____________________________________________________________________.

|Կազմակերպության անվանումը _______________________________________    |

|_____________________________________________________________________|

|ՀՀ իրավաբանական անձանց պետական                                       |

|ռեգիստրում գրանցման համարը ______________________________________    |

|_____________________________________________________________________|

|Նույնականացման                                                       |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը ______________________________________    |

|_____________________________________________________________________|

|Մարզը ___________________________________________________________    |

|_____________________________________________________________________|

|Գտնվելու վայրը __________________________________________________    |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը  _____________________    |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության փաստացի                                              |

|գործունեության հիմնական տեսակը __________________________________    |

|_____________________________________________________________________|

|Աշխատողների միջին տարեկան թիվը __________________________________    |

|_____________________________________________________________________|

|Էլեկտրոնային փոստի հասցեն _______________________________________    |

._____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Պաշտոնը   |Ծննդյան|Սեռը     |Մասնագիտությունը`|Աշխատա- |Աշխատանքային |

|ը/կ|          |օրը,   |         |       ըստ       |ժամանակը|ստաժը (տարի) |

|   |          |ամիսը, |_________|_________________|(ամսա-  |_____________|

|   |          |տարե-  |1) արական|կրթության|պաշտոնի|կան/    |մասնա- |տվյալ|

|   |          |թիվը   |2) իգական|         |       |ժամ)    |գիտական|պաշտո|

|   |          |       |         |         |       |        |       |նում |

|___|__________|_______|_________|_________|_______|________|_______|_____|

| 1 |      2   |    3  |    4    |    5    |    6  |    7   |   8   |  9  |

|___|__________|_______|_________|_________|_______|________|_______|_____|

|1. |          |       |         |         |       |        |       |     |

|___|__________|_______|_________|_________|_______|________|_______|_____|

|2. |          |       |         |         |       |        |       |     |

|___|__________|_______|_________|_________|_______|________|_______|_____|

|3. |          |       |         |         |       |        |       |     |

.__________________________________________________________________________

._________________________________________________________________________.

|NN |Հիմնական           |Հավելումը (ամսական,    |Հավելա-|Աշխատա-  |Պարգևա |

|ը/կ|աշխատավարձը (դրամ) |դրամ)                  |վճարը  |վարձի    |տրումը |

|   |___________________|_______________________|(ամսա- |չափը     |(մեկ   |

|   |ժամային   |ամսական |գիշերային|առողջու- |այլ|կան,   |(ամսական,|տարվա  |

|   |դրույքաչափ|դրույքա-|կամ      |թյան     |   |դրամ)  |դրամ)    |կտրված-|

|   |          |չափ     |արտաժամյա|համար    |   |       |(11+12+13|քով,   |

|   |          |        |աշխատանքի|վնասակար |   |       |+14+15)  |դրամ)  |

|   |          |        |կատարման |կամ      |   |       |         |       |

|   |          |        |համար    |առանձնա- |   |       |         |       |

|   |          |        |         |պես ծանր,|   |       |         |       |

|   |          |        |         |կամ      |   |       |         |       |

|   |          |        |         |առանձնա- |   |       |         |       |

|   |          |        |         |պես      |   |       |         |       |

|   |          |        |         |վնասակար |   |       |         |       |

|   |          |        |         |աշխատանքի|   |       |         |       |

|   |          |        |         |կատարման |   |       |         |       |

|   |          |        |         |համար    |   |       |         |       |

|___|__________|________|_________|_________|___|_______|_________|_______|

| 1 |    10    |    11  |   12    |    13   |14 |   15  |   16    |   17  |

|___|__________|________|_________|_________|___|_______|_________|_______|

|1. |          |        |         |         |   |       |         |       |

|___|__________|________|_________|_________|___|_______|_________|_______|

|2. |          |        |         |         |   |       |         |       |

|___|__________|________|_________|_________|___|_______|_________|_______|

|3. |          |        |         |         |   |       |         |       |

._________________________________________________________________________.

 

Ձև N 3

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԸ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

 

._______________________________________________________________.

|NN |                 Ցուցանիշի անվանումը              |Ընդամենը|

|ը/կ|                                                  |(մարդ)  |

|___|__________________________________________________|________|

|1. |Աշխատանքի ընդունվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով |        |

|___|__________________________________________________|________|

|2. |Աշխատանքից ազատվածների թիվը` մեկ տարվա կտրվածքով, |        |

|   |այդ թվում` ըստ պատճառների`                        |        |

|___|__________________________________________________|________|

|1) |աշխատողի նախաձեռնությամբ                          |        |

|___|__________________________________________________|________|

|2) |գործատուի նախաձեռնությամբ                         |        |

._______________________________________________________________.

 

Կատարող ____________________ ___________________________________

             (ստորագրությունը)       (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Ղեկավար ____________________ ___________________________________

             (ստորագրությունը)       (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

__________________________________________

             (հեռախոսահամարը (հեռախոսահամարները)       

 

(3-րդ հավելվածը փոփ. 27.03.08 թիվ 298-Ն որոշում)

 

Հավելված N 4

i

ՀՀ կառավարության

2003 թվականի ապրիլի 23-ի

N 572-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - թեև 16.05.13 թիվ 518-Ն որոշմամբ սույն որոշման 4-րդ հավելվածն

ուժը կորցնելու կամ փոփոխելու վերաբերյալ որևէ դրույթ չի

նախատեսված, սակայն քանի որ ուժը կորցրած է ճանաչվել սույն

հավելվածը հաստատելու մասին ենթակետը, ապա գտնում ենք, որ

4-րդ հավելվածը չի գործում

--------------------------------------------------------------------

 

1. Սույն կարգով սահմանվում է ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվող վիճակագրական հաշվետվությունը (այսուհետ` վիճակագրական հաշվետվություն) լրացնելու կարգը:

2. Վիճակագրական հաշվետվությունը լրացնում և ներկայացնում է այն կազմակերպությունը, որը դրա մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

3. Կազմակերպությունը վիճակագրական հաշվետվության մեջ նշում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման համարը, նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը, գտնվելու վայրը, մարզը, կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը, կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակը, աշխատողների միջին տարեկան թիվը, էլեկտրոնային փոստի հասցեն, ընդ որում`

1) «Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակը» և «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը» տողերը լրացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» N 43-Ն որոշմամբ հաստատված հավելվածի.

2) «Աշխատաժամանակը» սյունակը լրացվում է` հիմք ընդունելով աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի տվյալները.

3) «Հավելավճար» սյունակում լրացվում է գիտական աստիճանի կամ այլ կոչման համար գործատուի կողմից աշխատողին վճարվող լրացուցիչ վարձատրության չափը:

(4-րդ հավելվածը լրաց. 27.03.08 թիվ 298-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2003
N 572-Ն
Որոշում