102.0155.050400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ
5 ապրիլի 2000 թվականի թիվ 155
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի վերահսկողական օրինակները խնամքով պահպանելու նպատակով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 532 որոշմամբ հաստատված ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրության 5-րդ կետի գ/ և իդ/ ենթակետերը`
Հրամայում եմ
Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի վերահսկողական օրինակներից օգտվելու կանոնները:
Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
5 ապրիլի 2000թ. թիվ 155
հրամանով
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
1. Սույն կանոնները սահմանում են ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության, նախկին ԽՍՀՄ իրավական ակտերի վերահսկողական օրինակներից օգտվելու կարգը.
2.ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության, նախկին ԽՍՀՄ իրավական ակտերի վերահսկողական օրինակները վարում են օրենսդրական հարցերի վարչության իրավական ակտերի համակարգմամբ զբաղվող խորհրդատուները (այսուհետև` խորհրդատուներ):
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի վերահսկողական օրինակները պահպանվում են հատուկ պահարաններում և համարվում են մշտապես պահպանման ենթակա արխիվային փաստաթղթեր:
Պահարաններից իրավական ակտերի վերահսկողական օրինակների դուրս բերումը, դրանցից օգտվելու նպատակով, կատարվում է միայն խորհրդատուների կողմից:
4.Արդարադատության նախարարության համակարգի աշխատողներին իրավական ակտերի վերահսկողական օրինակներից օգտվել թույլատրվում է այն սենյակում, որտեղ նրանք պահվում են` դրա համար նրանց հատկացնելով առանձին սեղան:
5.Իրավական ակտերի վերահսկողական օրինակների սենյակից դուրս տանելը թույլատրվում է հետևյալ դեպքերում`
ա/ ՀՀ արդարադատության նախարարի պահանջով կամ նրան նյութեր զեկուցելու համար
բ/ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալների պահանջով կամ նրանց նյութեր զեկուցելու համար
գ/ ՀՀ արդարադատության նախարարության վարչությունների պետերի խնդրանքով
Իրավական ակտերի վերահսկողական օրինակների սենյակից դուրս տանելը կատարվում է օրենսդրական հարցերի վարչության պետի գիտությամբ` այդ մասին հատուկ մատյանում (ձևը կցվում է) նշում կատարելով:
Իրավական ակտերի վերահսկողական օրինակների պատճենահանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շենքում` օրենսդրական հարցերի վարչության պետի գիտությամբ` խորհրդատուի ներկայությամբ (կողմից):
6. Այն դեպքերում, երբ իրավական ակտերի վերահսկողական օրինակները սենյակից դուրս են բերվում, համապատասխան մատյանում գրանցում է կատարվում այն դուրս տանող աշխատողի ազգանվան դիմաց: Վերադարձնելու մասին նշում է կատարվում նույն տեղում` ստուգելով վերադարձված իրավական ակտի վիճակը:
7. Իրավական ակտը դուրս տարած աշխատողը պարտավոր է այն վերադարձնել կարիքն անցնելուն պես, բայց ոչ ուշ, քան մինչև աշխատանքային օրվա ավարտը:
8. Աշխատանքային օրվա ավարտվելուց հետո իրավական ակտը կարող է թողնվել այն դուրս տարած աշխատողի մոտ միայն օրենսդրական հարցերի վարչության պետի գիտությամբ` այդ մասին խորհրդատուին տեղյակ պահելով:
9. Մինչև խորհրդատուին վերադարձնելը իրավական ակտը այլ աշխատողի հանձնել չի թույլատրվում:
10. Իրավական ակտերից օգտվող աշխատողները պարտավոր են զգուշությամբ և խնամքով վերաբերվել նրանց հետ, արգելվում է նրանց վրա նշումներ կատարել, ընդգծել, թերթեր հանել և այլն: Իրավական ակտի հետ աշխատանքը ավարտելուց հետո պետք է հանվեն նրանց մեջ դրված մեջդիրները:
11. Նախարարությունների, գերատեսչությունների և պետական այլ մարմինների աշխատողները իրավական ակտերին ծանոթանալ կարող են միայն նախարարի, նախարարի տեղակալների կամ օրենսդրական հարցերի վարչության պետի թույլտվությամբ:
12. Իրավական ակտերի վերահսկողական օրինակները արդարադատության նախարարության շենքից դուրս բերելը արգելվում է:
13. Սույն կանոնների անշեղ պահպանման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետը:
я»Հաստատված է»
ՀՀ արդարադատության նախարարի
5 ապրիլի 2000 թ. թիվ 155
հրամանով
ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՏՅԱՆԻ
._________________________________________________________________________.
| N| ակտը |ակտը ստացող|ստորագրու-| ինչքան | ակտի | խորհրդատուի |
| | վերցնելու|անձի անուն,|թյուն ակտը| ժամանակով| անվանումը| ստորագրու- |
| | ամիս |ազգանունը |վերցնելու | է վերցվել| | թյունը ակտը |
| | ամսաթիվը | |մասին | ակտը | | վերադարձ- |
| | | | | | | նելու մասին |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «05» 04 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10200030