Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2019 թվականի N 243-Լ

 

i

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 1970 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին, Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970 թվականի կոնվենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970 թվականի կոնվենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի թարգմանությունը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` զեկույցն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում ապահովել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970 թվականի կոնվենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի փոխանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 21

Երևան

 

Ծանուցում` այդ փաստաթուղթը լրում է միայն տեղեկատվական բնույթ:

Word/PDF կամ ձեռագիր փաստաթղթեր չեն ընդունվում: 1970 թ. Կոնվենցիայի

քարտուղարությունն ընդունում է միայն առանց էլեկտրոնային զեկուցագրի

գործիքով գրված զեկուցագրերը:

 

Զեկուցագրի ձևաչափ - ՅՈՒՆԵՍԿՕ, 1970 թ. կոնվենցիա

 

Պատասխանողի տվյալներ

Անուն` Տիգրան Գալստյան

Պաշտոն`

Մշակույթի նախարարի տեղակալ

 

Կազմակերպություն, գործակալություն`

ՀՀ մշակույթի նախարարություն

 

Երկիր`

Հայաստանի Հանրապետություն

 

Իրավական և քաղաքական շրջանակ

 

1. Արդյո՞ք Ձեր երկիրը իրականացրել է 1970 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան: Ինչպե՞ս *

 

.___________________________________________________________________.

|V Քաղաքացիական իրավունք                                            |

|___________________________________________________________________|

|V Քրեական իրավունք                                                 |

|___________________________________________________________________|

|V Հատուկ իրավունք ** (ընտրելու դեպքում բացվում է նոր պարտադիր դաշտ)|

.___________________________________________________________________.

 

* հարցերը պարտադիր են

** հարցերի դեպքում բացվում է ևս մեկ դաշտ և հաջորդ հարցը դառնում է պարտադիր

 

ՀՀ քրեական օրենսգրքի մեջ մշակութային սեփականության օբյեկտ հանդիսացող առարկաների դեմ ոտնձգությունները, այդ թվում` դրանց մաքսանենգությունը իբրև հանցագործություն նախատեսելով:

Մշակութային արժեքների ապօրինի շրջանառությանն առնչվող իրավակարգավորումները սահմանվում են ՀՀ քրեական օրենսգրքով` մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածով (Առանձնակի արժեք ունեցող առարկաների հափշտակություն), 185-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն առաջացրել է պատմական, գիտական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաների ոչնչացում կամ վնասում), 235.1-ին հոդվածով (Մշակութային արժեքների մաքսանենգությունը), 215.2-րդ հոդվածով (Հայաստանի Հանրապետությունից արտահանված մշակութային արժեքները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը), 264-րդ հոդվածը (Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը):

ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով նախատեսվում է Զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող հետևյալ արարքը. այն է` հատուկ պաշտպանության տակ գտնվող, հստակ տարորոշված, ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը հարձակման օբյեկտ դարձնելը և հարձակման հետևանքով դրանց մեծ վնաս պատճառելը, եթե դրանք չեն գտնվում ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ, և եթե տվյալներ չկան այդ պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը հակառակորդի կողմից ռազմական գործողություններին նպաստելու համար օգտագործելու մասին` պատժվում են ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով:

Մշակութային արժեքների հափշտակության հետ կապված իրավահարաբերությունները ևս կարգավորվում են ՀՀ քրեական օրենսգրքով, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ (Ավազակային հարձակում), 177-րդ (Գողություն), 178-րդ (Խարդախություն), 179-րդ հոդվածներով (Յուրացում կամ վատնում):

2. Արդյո՞ք Ձեր երկիրն ունի ընդհանուր քաղաքականություն/ռազմավարություն` մշակութային սեփականության անօրինական թրաֆիքինգի դեմ պայքարելու համար (օր.` փաստաթուղթ, որը նկարագրում է անօրինական թրաֆիքինգի դեմ պայքարելու վերաբերյալ երկրի տեսակետը): *

 

V Այո **

Ոչ

 

** Ընտրելու դեպքում 3-րդ հարցը դառնում է պարտադիր:

 

3. Խնդրում ենք նշել քաղաքականության անվանումը և ընդունման տարեթիվը (առկայության դեպքում տեղադրել նաև հղումը): *

Կոնվենցիայի ամբողջական և լիարժեք կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը, սկսած 1994 թվականից, ձեռնամուխ է եղել ազգային իրավական համակարգի ստեղծմանը և համապատասխան ծառայությունների ներդրմանը:

Ընդունվել են ՀՀ առանձին ոլորտային կանոնակարգող օրենք, ՀՀ կառավարության որոշումներ, ՀՀ մշակույթի նախարարի հրամաններ ընդհանուր առմամբ` օրենսդրական, ենթաօրենսդրական և գերատեսչական նորմատիվ ու անհատական ավելի քան 30 իրավական ակտ: Ենթաօրենսդրական, գերատեսչական և ներքին կանոնակարգ - ակտերով սահմանվել են մշակութային արժեքների պահպանության և օրինական շրջանառության բոլոր գործընթացների ընթացակարգերը, նորմատիվները, չափորոշիչները, փաստաթղթաշրջանառության կարգն ու ժամկետները, ինչպես նաև անհրաժեշտ տիպային փաստաթղթերի (հայտեր, վկայագրեր, վկայականներ, եզրակացություններ, դիմումներ և այլն) ձևերը (Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (a) ենթակետի պահանջ):

Օրենքի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության կառուցվածքում կազմավորվել է այս ոլորտի գործունեությունը համակարգող և օրինական գործընթացների շրջանակներում ծառայություններ մատուցող պետական լիազոր մարմին-ազգային ծառայություն` մշակութային արժեքների պահպանության գործակալությունը (Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջ):

Որպես ոլորտում գործող ազգային ծառայություն, գործակալությունը նպաստում է մշակութային արժեքների պահպանմանն ու օրինական շրջանառությանը, մշակութային արժեքների ոլորտում միջազգային համագործակցությանն ու հաղորդակցմանը, ապահովում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների հավատարմագրման գործընթացը, կազմակերպում մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկի ստեղծման ու համալրման, ինչպես նաև մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի (բազա) համալրման աշխատանքները: Գործակալությունը իրականացնում է նաև առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքները համապատասխան փորձաքննությունից հետո պետական պահոցների (թանգարաններ, արխիվներ, գրադարաններ և այլ մշակութային կազմակերպություններ) մշտական պահպանության կամ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ծառայությանը հանձնելու գործընթացները:

Գործակալությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է ՀՀ իրավապահ մարմինների, դատաիրավական համակարգի կառույցների, մաքսային ծառայության, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ:

4. Խնդրում ենք նկարագրել Ձեր երկրի ընդհանուր իրավական շրջանակները` մշակութային սեփականությունը անօրինական թրաֆիքինգից պաշտպանելու համար, նշելով կոնկրետ օրենքները և ընդունման տարին (ամսաթվերը) (ներառյալ կոնվենցիայի մյուս մասնակից պետություններից անօրինական կերպով արտահանվող մշակութային օբյեկտների վերադարձի վերաբերյալ հատուկ դրույթներ) *

(առավելագույնը 5000 նիշ)

 

ՀՀ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում առանձնակի արժեք ունեցող մշակութային առարկաներ հափշտակելու, 215.2-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետությունից արտահանված մշակութային արժեքները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելու, 235.1-րդ հոդվածը` մշակութային արժեքների մաքսանենգության համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունից արտահանված` մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը, եթե դրանց վերադարձնելը Հայաստանի Հանրապետության օրենքով համարվում է պարտադիր` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

5. Որքանով է Ձեր երկրի քաղաքականությունը և օրենսդրությունը այս հարցում անդրադառնում հետևյալ թեմաներին (խնդրում ենք գնահատել ձեռքբերման աստիճանը ստորև բերված չափանիշների համաձայն): *

5 Գերազանց

4 Շատ լավ

3 Լավ

2 Բավարար

1 Վատ

 

5 Մշակութային արժեքի պարզ սահմանում

4 Չբացահայտված մշակութային ժառանգության պետական սեփականության

հավաստում (ճանաչում)

2 Մշակութային արժեքների վաճառքի կանոնակարգում

5 Արտահանման վերահսկում

5 Արտահանման վկայագիր

5 Վավերականության (բնօրինակը հավաստող) վկայագիր

4 Ներմուծման վերահսկում

5 Ազգային ծառայությունների հիմնում

4 Մշակութային արժեքների ազգային գույքագրում

3 Թանգարանների, պետական հաստատությունների, մասնավոր հավաքածուների

գույքագրման պահանջներ

3 Հնագիտական վայրերի պաշտպանություն և հնագիտական պեղումների

կարգավորում Հանրային կրթություն և իրազեկության բարձրացում

5 Թանգարանների և նմանատիպ հաստատությունների կողմից ապօրինի

արտահանվող մշակութային արժեքների ձեռքբերումը կանխարգելող

միջոցառումներ

4 Թանգարանից կամ կրոնական/աշխարհիկ հաստատությունից գողացված

մշակութային արժեքների ներմուծման արգելում

4 Դիվանագիտական սուրհանդակի կարգավորում

5 Թանգարանից կամ այլ պետական կառույցից գողացված մշակութային

օբյեկտների վերադարձի մասին դրույթներ

1 Մշակութային արժեքների ոչնչացման և անօրինական շրջանառության հետ

կապված պատժամիջոցներ (քրեական և (կամ) վարչական և/կամ

քաղաքացիական)

1 Հնաոճ մշակութային առարկաների վաճառքների դիլերների, աճուրդների

տների, մշակութային ժառանգության դիլերների և արվեստի

պատկերասրահների առևտրային գործունեության գրանցամատյանի պահանջ

1 Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանություն

3 Մետաղի դետեկտորների (մետաղաորսիչ սարքեր) օգտագործման վերաբերյալ

կանոնակարգեր

1 Մշակութային արժեքների առևտրի վերաբերյալ կանոնակարգեր ինտերնետում

 

Այլ (մանրամասնել)

(առավելագույնը 5000 նիշ)

 

6. Արդյո՞ք մշակութային արժեքների ապօրինի շրջանառության վերաբերյալ Ձեր երկրի իրավական շրջանակները փոխվել են 1970 թ. Կոնվենցիայի վավերացման արդյունքում:

V Այո **

Ոչ

 

** Ընտրելու դեպքում 7 հարցը դառնում է պարտադիր:

 

7. Վավերացման արդյունքում ի՞նչ օրենքներ են ընդունվել կամ փոխվել (խնդրում ենք տրամադրել օրենքի անվանումը և ընդունման տարեթիվը): *

Կոնվենցիայի վավերացման արդյունքում և դրա ամբողջական և լիարժեք կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը ընդունել է հետևյալ հիմնական իրավական ակտերը:

1. Կոնվենցիայի պահանջից բխող` համապատասխան ծառայություն ստեղծելու նպատակով 1994 թվականին ընդունված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքը (2005 թվականից գործում է նոր օրենք, 1994 թ. ընդունված օրենքը ուժը կորցրած է ճանաչվել), որի հիման վրա 1995 թվականին ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում ստեղծվեց մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերը կարգավորող ազգային ծառայություն` մշակութային արժեքների պահպանության վարչություն: Այն 2002 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմակերպվեց մշակութային արժեքների պահպանության գործակալության` մշակութային արժեքների պահպանության բնագավառում ծառայություններ մատուցելու լիազորություններով:

2. 2002 թվականին ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են մշակութային քաղաքականության կազմակերպումը, սկզբունքներն ու նպատակները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները:

3. ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի N 630-Ն որոշումը, որով սահմանվել են մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները, միասնական սկզբունքները, փորձաքննության անցկացման տեսակները, փորձաքննվող առարկայի հիմնական բնութագրիչները, ինչպես նաև մշակութային ժառանգության համար դրա կարևորության աստիճանը:

4. ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 631-Ն որոշումը, որով սահմանվել են մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը և չափորոշիչները, ինչը ապահովում է պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությունը տվյալ ոլորտում, ինչպես նաև անհատ սեփականատերերի մշակութային արժեքների պահպանությունը (Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (b) ենթակետի պահանջ):

5. ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշումը, որով սահմանվել է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի տրման կարգը (Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջ):

6. ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի N 1643-Ն որոշումը, որով սահմանվել է ՀՀ մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը: Նրանում ընդգրկվել են պետության համար բացառիկ կարևորության մշակութային արժեքներ, որոնց արտահանումը կամ ժամանակավոր արտահանումը երկրից արգելվում է (Կոնվենցիայի 13-րդ հոդվածի (d) ենթակետի պահանջ):

7. ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի N 827-Ն որոշումը, որով կանոնակարգվել է մշակութային արժեքների օրինական ներմուծումը Հայաստան (այդ թվում` ժամանակավոր), ինչպես նաև` կանխվել մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը (Կոնվենցիայի 12-րդ հոդվածի պահանջ):

8. ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 1058-Ն որոշումը, որով ստեղծվել է մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան (բազա), հաստատվել այդ շտեմարանի համալրման կարգը, ինչպես նաև տեղեկույթ տրամադրող կազմակերպությունների (թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, պատկերասրահներ, արվեստի կենտրոններ) ցանկը (Կոնվենցիայի 5-րդ հոդվածի. ենթակետի պահանջ):

 

8. Խնդրում ենք լրացուցիչ մեկնաբանություններ ավելացնել օրենսդրական/ քաղաքական շրջանակի վերաբերյալ

(առավելագույնը 5000 նիշ)

9. Արդյո՞ք Ձեր երկիրը իրականացրել է քաղաքականություն` մշակութային սեփականության անօրինական արտահանումը կանխարգելելու համար: *

 

V Այո **

Ոչ

 

** Ընտրելու դեպքում, բացվում է նոր պարտադիր դաշտ

Մանրամասնել: *

 

1994 թվականին կոնվենցիայի վավերացումից հետո Հայաստանի Հանրապետությունը հիմնել է ազգային օրենսդրության համակարգ և ներդրել մշակութային արժեքների ապօրինի շարժը կանխող և կանխարգելող քաղաքականություն:

Հայաստանի Հանրապետությունում մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակույթի նախարարության համակարգում իրականացնում են մշակութային արժեքների պահպանության ու պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունները, ինչպես նաև մշակույթի նախարարության և մի քանի այլ գերատեսչությունների ենթակայությամբ գործող կազմակերպություններ: Այդ գործընթացին նպաստում և աջակցում են նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը (Ինտերպոլի ազգային բյուրոյի ներառմամբ), ինչպես նաև ՀՀ դատախազությունը և արտաքին գործերի նախարարությունը:

10. Արդյո՞ք իրականացվող քաղաքականությունը ներառում է ծագման կամ տարանցման երկրի օրինական թողարկած արտահանման վկայագրի պահանջը: *

 

V Այո **

Ոչ

 

** Ընտրելու դեպքում բացվում է նոր պարտադիր դաշտ

Մանրամասնել: *

 

Մշակութային արժեքների արտահանումը և ներմուծումը կարգավորվում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքներով: Մշակութային արժեքի արտահանման համար մշակութային արժեքը համապատասխան վկայական ունեցող փորձագետի կողմից նախ ենթարկվում է փորձաքննության, որի եզրակացության հիման վրա մշակույթի նախարարությունը քաղաքացուն տալիս է արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր: «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, որը բխում է կոնվենցիայի պահանջից, հստակ սահմանված են այն մշակութային արժեքների կատեգորիաները, որոնց վրա տարածվում է օրենքի գործողությունը:

11. Արդյո՞ք Ձեր երկիրը դժվարություններ է ունեցել մշակութային արժեքների իր ծագման վայր վերադարձման/վերականգնելու հարցում` ազգային դատական որոշումների հետ անհամապատասխանությունների պատճառով: *

 

V Այո **

Ոչ

 

** Ընտրելու դեպքում բացվում է նոր պարտադիր դաշտ

Մանրամասնել*

(առավելագույնը 5000 նիշ)

 

Ինստիտուցիոնալ շրջանակ

12. Արդյո՞ք Ձեր երկիրը ունի մշակութային արժեքների պաշտպանության համար մասնագիտացված ծառայություն (ինչպես նկարագրված է կոնվենցիայի 5-րդ հոդվածում), որի գործառույթները կարող են ներառել օրենքների և օրենսդրության մշակում, ազգային գույքագրման սահմանում, գիտական և տեխնիկական հաստատությունների ստեղծում/զարգացում, հնագիտական վայրերի վերահսկման կազմակերպում, անտիկ դիլերների և համադրողների կանոնների սահմանում, մշակութային գործունեություն ծավալելու և/կամ մշակութային արժեքների անհետացման մասին հրապարակումներ:

 

V Այո **

Ոչ

 

** Ընտրելու դեպքում 13-րդ հարցը դառնում է պարտադիր:

 

13. Խնդրում ենք նկարագրել այդ ծառայության հիմնական դերերը և պարտականությունները: *

Կոնվենցիայի ամբողջական և լիարժեք կիրարկումն ապահովելու նպատակով 1994 թվականին Հայաստանի Հանրապետությունը ընդունել է առանձին ոլորտային կանոնակարգող օրենք` «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքը (2005 թվականից գործում է նույն անվանումով նոր օրենքը, 1994 թ. ընդունված օրենքը ուժը կորցրած է ճանաչվել), որի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության կառուցվածքում կազմավորվել է այս ոլորտի գործունեությունը համակարգող և օրինական գործընթացների շրջանակներում ծառայություններ մատուցող ազգային ծառայություն` մշակութային արժեքների պահպանության գործակալությունը (Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջ):

Գործակալության հիմնական գործառույթներն են`

1. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի (եզրակացություն, թույլատրող փաստաթուղթ) տրամադրում (Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջ, ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշում):

2. Մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի արտահանման լիցենզիայի տրամադրում:

3. Մշակութային նշանակության առարկաների արտահանման գործընթացի կազմակերպում` վավերացված լուսանկարով առարկայի ինքնության հավաստմամբ:

4. Նվագարանի (երաժշտական գործիքների) վկայականի տրամադրում:

5. Առանց ներմուծման մաքսատուրքի վճարման մշակութային բնույթի ապրանքների ներմուծման եզրակացության տրամադրում:

6. ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում թանգարանային առարկաների պահպանվածության վիճակի և պահպանման պայմանների վերաբերյալ դիտանցումների իրականացում, ուսումնասիրությունների, եզրակացությունների կազմման աշխատանքներ:

7. Պետական պահոցներից ժամանակավոր արտահանումից վերադարձած (միջազգային ցուցահանդեսներ, ցուցադրություններ) մշակութային արժեքների նույնականացման գործընթացների կազմակերպում և իրականացում, նույնականացման ակտի տրամադրում:

8. Հազվագյուտ աղեղնավոր նվագարանների պետական հավաքածուի նվագարանի ժամանակավոր արտահանում, նվագարանը ժամանակավոր արտահանելու մասին նախարարի հրամանի օրինակի կազմում և տրամադրում:

9. Մշակութային արժեքների պահպանության ոլորտում միջազգային համագործակցության և հաղորդակցման` գործակալությանը վերապահված բնագավառին վերաբերող աշխատանքներ: Մասնավորապես`

a. ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. կոնվենցիայի նստաշրջաններին պարբերական մասնակցություն, աշխատանքներ կոնվենցիայի հանձնախմբերում, կոմիտեներում այլ մարմիններում,

b. ներգրավվածություն, մասնակցություն միջազգային համագործակցության ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը (զեկույցների, հաշվետվությունների, տեղեկանքների կազմում, ներկայացում),

c. 1970 թ. Փարիզի կոնվենցիայի շրջանակներում գործակցություն միջազգային կառույցների հետ, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության), ՀՀ-ում Ինտերպոլ-ի ազգային կենտրոնական բյուրոյի, Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM), Համաշխարհային մաքսային կազմակերպության (WCO), ՅՈՒՆԻԴՐՈՒԱ-ի և այլ կազմակերպությունների հետ համագործակցության, աշխատանքներ ստանձնած պարտավորությունների իրականացման մասով:

10. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված` ԵԱՏՄ օրենսդրության` մշակութային արժեքների արտահանման գործընթացներին առնչվող նորմատիվ իրավական դաշտի, կարգավորումների (կարգեր, նորմատիվներ), ինչպես նաև ներդրվող համակարգերի և աշխատանքային ծրագրերի ուսումնասիրության, վերլուծության և առաջարկների ու կարծիքի ներկայացման աշխատանքների կատարում, միջգերատեսչական աշխատանքային խմբերի, համաժողովների, հանդիպումների, քննարկումների, հեռակոնֆերանսների աշխատանքներին մասնակցություն:

11. Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման գործընթացների ապահովում, հավատարմագրման խորհրդի աշխատանքների կազմակերպում, վկայականների տրամադրում:

12. Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի (բազա) ստեղծման և համալրման աշխատանքներ (Կոնվենցիայի 5-րդ հոդվածի. ենթակետի պահանջ, ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 1058-Ն որոշում):

13. Մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկի ստեղծման ու համալրման աշխատանքների կազմակերպում (Կոնվենցիայի 13-րդ հոդվածի (d) ենթակետի պահանջ, ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի N 1643-Ն որոշում): Ցանկում ընդգրկվում են պետության համար բացառիկ կարևորության մշակութային արժեքներ, որոնց արտահանումը կամ ժամանակավոր արտահանումը երկրից արգելվում է:

14. Մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցման գործընթացների իրականացում (կարգը և չափորոշիչները սահմանված են), ինչը ապահովում է պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությունը տվյալ ոլորտում, ինչպես նաև անհատ սեփականատերերի մշակութային արժեքների պահպանությունը (Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (b) ենթակետի պահանջ, ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 631-Ն որոշում):

15. Փորձագիտական եզրակացության հիման վրա նախարարություն է ներկայացնում առաջարկություններ արտահանման համար հայտագրված` մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցման չափորոշիչներին համապատասխանող, իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող մշակութային արժեքների` պետության կողմից գնման նախապատվության իրավունքի իրականացման վերաբերյալ և կազմակերպում է գործընթացի իրականացումը:

16. Առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքները համապատասխան փորձաքննությունից հետո պետական պահոցների (թանգարաններ, արխիվներ, գրադարաններ և այլ մշակութային կազմակերպություններ) մշտական պահպանության կամ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ծառայությանը հանձնելու գործընթացներ:

17. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցություն ՀՀ իրավապահ մարմինների, դատաիրավական համակարգի կառույցների, մաքսային ծառայության, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ:

18. Մշակութային արժեքների անհետացման, կորստի կամ հափշտակության փաստերի մասին ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս տեղեկատվության տարածմանը օժանդակում:

19. Տարբեր տեղեկատվական աղբյուրների և նյութերի ուսումնասիրության միջոցով հայտնաբերում և հաշվառում է այլ պետություններում գտնվող ազգային մշակութային արժեքները, կազմում դրանց հաշվառման մատյանն ու ստեղծում այդ արժեքների մասին տեղեկատվական շտեմարան:

14. Խնդրում ենք նշել, ստորև նշված ստորաբաժանումներից (նախարարություններից) գործակալություններից որոնք են մասնագիտացված ծառայություններ մատուցում մշակութային արժեքների անօրինական թրաֆիքինգի դեմ պայքարի համար (նշել բոլոր կիրառվողները): *

Դատավորներ

V Ոստիկանության կամ ներքին բաժանմունք

Դատախազ

Մաքսային

Ոչ մեկը

Այլ (մանրամասնել):

** (ընտրելու դեպքում այս դաշտը դառնում է պարտադիր)

(առավելագույնը` 5000 նիշ)

 

15. Խնդրում ենք ավելի մանրամասն նկարագրել այդ ծառայության հիմնական դերերը և պարտականությունները: *

Մշակութային արժեքների անօրինական թրաֆիքինգի դեմ պայքարի համար նախատեսված մասնագիտացված բաժին կամ բաժանմունք որպես այդպիսին չկա, սակայն, այս ոլորտում աշխատանքները համակարգելու նպատակով գործառութային պարտականություններ են դրված ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի վրա, ինչպես նաև դրա դեմ պայքարով զբաղվում է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն:

16. Ինչպես են համապատասխան շահագրգիռ կառույցները (գերատեսչությունները` մշակույթի նախարարությունը, ոստիկանությունը, մաքսայինը և այլն) համակարգում ապօրինի թրաֆիքինգի կանխարգելումը: Նշեք այն ամենը, ինչ կիրառելի է: *

 

.______________________________________________________________________.

|  |Պաշտոնական համակարգող հանձնաժողով, աշխատանքային խումբ և  այլն      |

|  |** (ընտրելու դեպքում, 17-րդ հարցը դառնում է պարտադիր)              |

|__|___________________________________________________________________|

|  |Համակարգում, որը ղեկավարվում է մասնագիտացված ծառայությունը (ինչպես |

|  |նկարագրված է 5-րդ հոդվածում), ալեհավաք կամ կենտրոնական կետ **      |

|  |(ընտրելու դեպքում, 17-րդ հարցը դառնում է պարտադիր)                 |

|__|___________________________________________________________________|

|V |Շփում և  հանդիպումներ` ըստ անհրաժեշտության (հատուկ դեպքերում)      |

|  |** (ընտրելու դեպքում, 17-րդ հարցը դառնում է պարտադիր)              |

|__|___________________________________________________________________|

|  |Դասընթացներ (այսինքն` դասընթացներ ոստիկանության համար մշակույթի    |

|  |նախարարության կողմից) ** (ընտրելու դեպքում, 17-րդ հարցը դառնում է  |

|  |պարտադիր)                                                          |

|__|___________________________________________________________________|

|  |Համակարգում չկա                                                    |

|__|___________________________________________________________________|

|  |Այլ (մանրամասնել): ** (ընտրելու դեպքում 17-րդ հարցը դառնում է      |

|  |պարտադիր)                                                          |

|  |(առավելագույնը 5000 նիշ)                                           |

.______________________________________________________________________.

 

17. Խնդրում ենք մանրամասն ներկայացնել այս համակարգումը, ներառյալ, թե ինչպես է այն գործում և ով է ներգրավված:

ՀՀ մշակույթի նախարարության` ի դեմս մշակութային արժեքների պահպանության գործակալության, և ՀՀ ոստիկանության ու ՀՀ ԿԱ մաքսային պետական ծառայության համապատասխան ստորաբաժանման միջև առկա է սերտ կապ և մշտական համագործակցություն: Այն ընթանում է ինչպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված տարբեր ձևաչափերով (միջգերատեսչական հանձնաժողովներ, հանձնախմբեր, աշխատանքային խմբեր), այնպես էլ համապատասխան պաշտոնատար անձանց միջև տեղի ունեցող մշտական հանդիպումներով: Պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ պահանջվող գործողությունների և միջոցառումների իրականացման շուրջ, որի արդյունքում համակարգվում են համատեղ գործողությունները:

Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունն` ի դեմս ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության, անդամակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության «RILO-Մոսկվա»` հետախուզական կապի ազգային հանգույցին: Միջազգային համագործակցությունն ապահովելու նպատակով Հանգույցի գործունեության շրջանակներում կազմակերպվում են բազմաթիվ երկարաժամկետ և կարճաժամկետ միջոցառումներ, այդ թվում` կարևոր տեղ է հատկացվում մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը, դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

ՀՀ մաքսային պետական ծառայությունում թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար հատուկ մասնագիտացված միավորների առնչությամբ հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինները «ՀՀ մաքսային կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կարող են համագործակցել համապատասխան իրավասու պետական մարմինների և նրանց պաշտոնատար անձանց հետ:

ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունը, մշակութային արժեքների պահպանության ու պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունները մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորված բոլոր անօրինական գործողությունների դեպքերում իրենց կողմից ձեռնարկված միջոցառումները համաձայնեցնում են ոստիկանության և մաքսային ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների հետ: Գերատեսչությունների ներկայացուցիչների միջև առկա է մշտական կապ, պարբերաբար անցկացվում են հանդիպումներ, խորհրդակցություններ, տեղեկատվության փոխանակում:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում 2005 թ. ստեղծվել է մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը, որի գործառութային պարտականությունների մեջ է մտնում նաև մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Բաժնի կողմից իրականացվում են շարունակական համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ստուգայցեր են կատարվում պատկերասրահներ ու թանգարաններ, արվեստի առարկաների բացօթյա տոնավաճառներ, սերտ համագործակցություն է հաստատվել շահագրգիռ այլ պետական մարմինների, միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ:

18. Արդյո՞ք Ձեր երկիրը օգտագործում է գողացված մշակութային օբյեկտների տվյալների բազա: *

 

.______________________________________________________________________.

|  |Այո, մենք ունենք մեր սեփական ազգային կամ տարածաշրջանային բազան, որը|

|  |կապ չունի INTERPOL-ի տվյալների բազայի հետ ** (ընտրելու դեպքում     |

|  |19-րդ հարցը դառնում է պարտադիր)                                    |

|__|___________________________________________________________________|

|V |Այո, մենք ունենք մեր սեփական ազգային կամ տարածաշրջանային բազան, որը|

|  |կապված է INTERPOL տվյալների բազայի հետ * * (ընտրելու դեպքում, 19-րդ|

|  |հարցը դառնում է պարտադիր)                                          |

|__|___________________________________________________________________|

|  |Այո, մենք օգտագործում ենք INTERPOL բազան (և  չունենք ազգային բազա) |

|  |** Ընտրելու դեպքում, 19-րդ հարցը դառնում է պարտադիր)               |

|__|___________________________________________________________________|

|  |Ոչ, մենք չունենք ազգային բազա և  չենք օգտագործում INTERPOL-ը       |

|__|___________________________________________________________________|

|  |Մենք խնդրում ենք աջակցություն` այդ բազան ստեղծելու համար           |

.______________________________________________________________________.

 

19. Խնդրում ենք մանրամասնել, թե ինչպես է Ձեր երկիրն օգտագործում այդ բազան *

Մշակութային արժեքների ապօրինի շրջանառության և դրանում «մասնագիտացված» անդրազգային հանցավոր խմբավորումների դեմ պայքարում հատկապես կարևորվում է համագործակցությունը Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և անդամ երկրների հետ: Տվյալ ոլորտին առնչվող հարցադրումների պատասխանները տրվում են ժամանակին և հնարավորինս ամբողջական: Մշակութային արժեքների ապօրինի շրջանառության, այդ թվում` արվեստի առարկաների կեղծումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Ինտերպոլի ԱԿԲ-ի միջև սերտ համագործակցություն է ծավալվում ինչպես կոնկրետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման, այնպես էլ նշված ոլորտում առաջավոր երկրների դրական փորձի ուսումնասիրման, աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ:

ՀՀ իրավասու մարմիններից համապատասխան հարցումներ ստանալու դեպքում դրանք ստուգվում են ինչպես ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի, այնպես էլ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության պահոցներով, անհրաժեշտության դեպքում` համապատասխան հարցում է ուղարկվում Ինտերպոլի անդամ երկրներ:

Մշակութային արժեքների հափշտակության դեպքում առկա ողջ տեղեկատվությունը, այդ թվում` դրանց կատարման մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ, փոխանցվում է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարություն:

ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում գործում է միասնական տվյալների բազա, որտեղ ի թիվս այլ վիճակագրության, հավաքագրվում են նաև գողացված մշակութային օբյեկտների վերաբերյալ տվյալներ:

Մշակութային արժեքների պահպանության գործակալությունը իր հերթին մշակութային արժեքի արտահանման վկայագիր տրամադրելուց առաջ ստուգում է արժեքի տվյալները (պարամետրերը) Ինտերպոլի միասնական տեղեկատվական բազայում: Եվ տրամադրում է արտահանման թույլտվություն միայն այն դեպքում, երբ արտահանվող մշակութային արժեքը բացակայում է որոնվող կամ հետախուզվող արժեքների ցանկում:

Պաշտպանության և կանխարգելման համակարգ

20. Որքանո՞վ թանգարանները և կրոնական կամ աշխարհիկ հանրային հուշարձաններն ունեն իրենց մշակութային արժեքների/հավաքածուների յուրահատուկ գույքագրում:

 

.______________________________________________________________________.

|V |Բոլորը/գրեթե բոլոր մշակութային սեփականությունը գույքագրվում է      |

|  |** (ընտրելու դեպքում, 21-րդ հարցը դառնում է պարտադիր)              |

|__|___________________________________________________________________|

|  |Մեծամասնությունը, բայց ոչ բոլոր մշակութային սեփականությունն է      |

|  |գույքագրվում ** (ընտրելու դեպքում, 21-րդ հարցը դառնում է պարտադիր) |

|__|___________________________________________________________________|

|  |Որոշ մշակութային սեփականությունը գույքագրվում է, բայց մնում են     |

|  |զգալի բացեր ** (ընտրելու դեպքում, 21-րդ հարցը դառնում է պարտադիր)  |

|__|___________________________________________________________________|

|  |Շատ քիչ մշակութային սեփականություն է գույքագրվում ** (ընտրելու     |

|  |դեպքում, 21-րդ հարցը դառնում է պարտադիր)                           |

|__|___________________________________________________________________|

|  |Ոչ մի/գրեթե ոչ մի մշակութային սեփականություն չի գույքագրվում       |

.______________________________________________________________________.

 

21. Խնդրում ենք լրացուցիչ մանրամասներ տրամադրել այդ գույքագրությունների վերաբերյալ` նշելով, թե արդյոք դրանք թվայնացված են և ներառել դրանց ստեղծման/պահպանման բոլոր մարտահրավերները:

Պետական սեփականություն հանդիսացող մշակութային շարժական ժառանգության նյութերը սահմանված կարգով հաշվառված-գրանցված են մշակութային կազմակերպությունների (թանգարան, պատկերասրահ, գրադարան, արխիվ) համապատասխան հաշվառամատյաններում: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների հաշվառամատյաններում գրանցված է 1.857.374 մշակութային արժեք հանդիսացող առարկա, որոնցից 2368-ը գրադարաններում հաշվառված մշակութային արժեք հանդիսացող հնատիպ գրքերն են:

Հաշվառման (գրանցման) գործընթացը կազմակերպվում և իրականացվում է համաձայն ՀՀ մշակույթի նախարարի 2010 թ. ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի առարկաների և հավաքածուների հաշվառման և պահպանման» N 140-Ա հրամանի: Պետական սեփականություն հանդիսացող հավաքածուների հիմնական տվյալները արտացոլված են կազմակերպությունների կայքերում, տեղեկատվական շտեմարաններում, թանգարաններում տեղակայված սենսորային կրպակներում: Այդ տվյալները լիարժեք հիմք են ծառայում կազմակերպություններում պարբերաբար իրականացվող ստուգումների ժամանակ` հավաքածուները նույնականացնելու, յուրացումների և գողությունների ռիսկերը կանխարգելելու համար: Բացի այդ, հիշյալ հավաքածուները ՀՀ մշակույթի նախարարի համապատասխան հրամաններով ժամանակավորապես արտահանելիս կամ մեկ այլ կազմակերպությանը ժամանակավորապես տրամադրվելու դեպքում կազմակերպվում է դրանց փորձաքննությունը, որի տվյալները ևս հիմք են հանդիսանում վերադարձված արժեքների նույնականացման համար:

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները նույնպես սահմանված կարգով հաշվառված են համապատասխան մատյաններում:

Հաշվառումն իրականացվում է ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման համաձայն: 2002-2007 թթ. ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակները, որտեղ ընդգրկված է 24152 հուշարձան, ինչպես նաև` «Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների» ցուցակը, որն ընդգրկում է 18935 հուշարձան` 6145 պահպանական միավորով: Ցանկի համալրման գործընթացը կրում է շարունակական բնույթ: Գույքագրման ընթացքում կազմվում է հուշարձանի անձնագիր, որում մանրամասն նկարագրվում է հուշարձանը` ներառյալ ստեղծման պատմական աղբյուրները և պահպանվածության աստիճանը, պահպանման սկզբունքները:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործում և թանգարանային գործունեություն է իրականացնում շուրջ 126 թանգարան, որոնք բոլորն էլ թանգարանային գործի սկզբունքներին համապատասխան վարում են իրենց թանգարաններում առկա թանգարանային առարկաների ֆոնդային գույքամատյաններ, իրականացնում դրանց հաշվառումը և վարում էլեկտրոնային ցանկերի կազմման շարունակական գործընթաց: 126 թանգարաններից 21-ը գործում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003 թ. կոնվենցիայի 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան` իրականացվում է նաև ՀՀ-ում առկա ոչ նյութական մշակութային տարրերի հաշվառման, գույքագրման, պետական ցուցակների կազմման գործընթաց: Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարությունը հաստատել և վարում է ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի 3 ցանկ.

- Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկ

- Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկ

- ՀՀ մշակութային տարածքների ցանկ:

22. Որքանո՞վ Ձեր երկիրը ունի մշակութային սեփականության կենտրոնացված ազգային գույքագրում: *

 

.______________________________________________________________________.

|  |Բոլորը/գրեթե բոլոր մշակութային սեփականությունը գույքագրվում է      |

|  |** (ընտրելու դեպքում 23-րդ հարցը դառնում է պարտադիր)               |

|__|___________________________________________________________________|

|V |Մեծամասնությունը, բայց ոչ բոլոր մշակութային սեփականությունն է      |

|  |գույքագրվում ** (ընտրելու դեպքում 23-րդ հարցը դառնում է պարտադիր)  |

|__|___________________________________________________________________|

|  |Որոշ մշակութային սեփականությունը գույքագրվում է, բայց մնում են     |

|  |զգալի բացեր ** (ընտրելու դեպքում 23-րդ հարցը դառնում է պարտադիր)   |

|__|___________________________________________________________________|

|  |Շատ քիչ մշակութային սեփականություն է գույքագրվում ** (ընտրելու     |

|  |դեպքում 23-րդ հարցը դառնում է պարտադիր)                            |

|__|___________________________________________________________________|

|  |Ոչ մի/գրեթե ոչ մի մշակութային սեփականություն չի գույքագրվում       |

.______________________________________________________________________.

 

23. Խնդրում ենք լրացուցիչ մանրամասներ տրամադրել այդ գույքագրությունների վերաբերյալ` նշելով, թե արդյոք դրանք թվայնացված են և ներառել դրանց ստեղծման/պահպանման բոլոր մարտահրավերները: *

Մշակութային շարժական արժեքների միասնական տեղեկատվական բազա ստեղծելու, այդ արժեքների պահպանությունն ու օրինական շարժը վերահսկելու նպատակով 2014 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 1058-Ն որոշումը «Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման կարգը և շտեմարանին տեղեկույթ տրամադրող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին»: Շտեմարանն էլեկտրոնային (թվային) համակարգ է, որն ընդգրկում է մշակութային շարժական արժեքների վերաբերյալ թվայնացված, հանրության համար հասանելի տեղեկույթը (անկախ դրանց սեփականության ձևից և ստեղծման ժամանակից), ներառում է պետական, ինչպես նաև պետական սեփականություն չհանդիսացող թանգարանային, արխիվային և ձեռագիր ու տպագիր հավաքածուները: Հիշյալ շտեմարանի հիման վրա կստեղծվի միասնական ցուցակ (ռեգիստր)` անկախ պատկանելությունից: Դրանով լիարժեք իրավական հիմքեր կստեղծվեն մշակութային արժեքների սեփականության նկատմամբ իրավունքի անօրինական փոխանցումները կանխարգելելու համար: Շտեմարանի համալրման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ներկայումս շտեմարան է մուտքագրվել մոտ 136.500 շարժական մշակութային արժեքի տվյալ (ընդհանուր արժեքների թվի մոտ 7.3%):

24. Խնդրում ենք նկարագրել, թե որքանով են մարտահրավերներ հանդիսանում կողոպուտը/թալանը/հնագիտական և ազգաբնական օբյեկտների անօրինական պեղումները, այդ թվում` դրա դեմ պայքարի գործողությունները: *

Գրանցված գանձագողության դեպքերի հաճախականությունը սինոսոիդաձև է: Տարեկան գրանցվում է տասից երկու դեպք:

Ոլորտը կարգավորվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով: Նշված գործողությունները որակվում են որպես քրեորեն պատժելի արարք և պատժվում են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով: Միաժամանակ ՀՀ մշակույթի նախարարությունն առաջարկել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում կատարել լրացումներ` ավելացնելով հետևյալ դրույթները`

1. Հնագիտական պեղումներով և դիպվածով հայտնաբերված գտածոները հանդիսանում են պետական սեփականություն և հանձնվում են լիազոր մարմնին` թանգարաններ և պետական այլ պահոցներ հանձնելու նպատակով:

2. Հնագիտական առարկաների և գտածոների առքն ու վաճառքն արգելվում է:

3. Հնագիտական փորձանմուշները օտարերկրյա պետությունների լաբորատորիաներում փորձաքննություն իրականացնելու նպատակով իրերի արտահանումը և ներմուծումը կատարվում է համաձայն «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Վերջին տարիներին տվյալ հանցագործություններով մտահոգիչ դինամիկա չի արձանագրվել:

Շահառուների և հասարակության գիտելիքները, հմտությունները և արժեքները

25. Արդյո՞ք Ձեր երկիրը վերջին հինգ տարիների ընթացքում անցել է մշակութային սեփականության պաշտպանության հետ կապված ցանկացած հանրային իրազեկման արշավ: *

 

V Այո **

Ոչ

 

** Ընտրելու դեպքում 26-րդ հարցը դառնում է պարտադիր:

 

26. Նկարագրել, նշելով մեթոդները, թիրախային լսարանը և այլն: *

Հանրության իրազեկումը հնագիտական պեղումների և դրանց արդյունքների, ինչպես նաև մշակութային ժառանգությանը անօրինական պեղումների և մշակութային արժեքների ապօրինի արտահանման արդյունքում երկրին հասցված լուրջ վնասների վերաբերյալ կատարվում է հիմնականում մամուլի հրապարակումների և ուսումնադաստիարակչական հեռուստատեսային հաղորդումների, ուսումնական հաստատություններում իրականացվող համապատասխան կրթադաստիարակչական ծրագրերի միջոցով: Այս գործընթացին ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է աջակցել համապատասխան մեթոդական ձեռնարկների, հանրամատչելի դիդակտիկ նյութերի և ֆիլմերի տրամադրմամբ:

27. Ձեր երկրում հանրությունը որքանո՞վ է ներգրավված մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում: Ներգրավման օրինակները կարող են ներառել. *

5 Գերազանց

4 Շատ լավ

3 Լավ

2 Բավարար

1 Վատ

 

.______________________________________________________________________.

|3 |Տեղական հնագիտական և  ժառանգության վայրերի պաշտպանություն          |

|  |հանրության կողմից (օրինակ, վայրերի մոնիտորինգի աջակցություն,       |

|  |փաստաթղթավորման աջակցություն և  այլն) *                            |

|__|___________________________________________________________________|

|3 |Առարկաների վերադարձ համապատասխան մարմիններին *                     |

|__|___________________________________________________________________|

|5 |Գողացված օբյեկտների մասին տեղեկույթի տրամադրում պետական իրավասու   |

|  |մարմիններին *                                                      |

|__|___________________________________________________________________|

|4 |Թանգարանների վրա ճնշում գործադրել` ձեռքբերման քաղաքականությունը    |

|  |փոխելու նպատակով *                                                 |

|__|___________________________________________________________________|

|4 |Քաղաքականության փոփոխության խթանում *                              |

.______________________________________________________________________.

 

28. Ընդհանուր առմամբ ոստիկանությունը որքանո՞վ ունի անհրաժեշտ ռեսուրսներ և գիտելիքներ մշակութային գույքային հանցագործությունների մասին: *

 

._________________.

|  |Ոչ մի կերպ    |

|__|______________|

|  |Որոշ չափով    |

|__|______________|

|V |Զգալի չափով   |

|__|______________|

|  |Մեծ մասամբ    |

._________________.

29. Ընդհանուր առմամբ որքանո՞վ մաքսային ծառայողները անհրաժեշտ ռեսուրսներ և գիտելիքներ ունեն մշակութային գույքային հանցագործությունների մասին: *

._________________.

|  |Ոչ մի կերպ    |

|__|______________|

|V |Որոշ չափով    |

|__|______________|

|  |Զգալի չափով   |

|__|______________|

|  |Մեծ մասամբ    |

._________________.

30. Ոստիկաններն ի՞նչ տեսակի ուսուցում են ստանում մշակութային հանցագործությունների մասին: *

 

.______________________________________________________________________.

|  |Այս հարցի վերաբերյալ կոնկրետ դասընթացներ չկան                      |

|  |___________________________________________________________________|

|  |Դասընթացներ տեղի են ունեցել առաջ, բայց այժմ չկան ** (ընտրելու      |

|  |դեպքում 31-րդ հարցը դառնում է պարտադիր)                            |

|  |___________________________________________________________________|

|V |Ուսուցումն իրականացվում է պարբերաբար ** (ընտրելու դեպքում 31-րդ    |

|  |հարցը դառնում է պարտադիր)                                          |

|__|___________________________________________________________________|

|  |Այս հարցով աշխատող սպաների համար խորը, մասնագիտացված ուսուցում է   |

|  |կազմակերպվում ** (ընտրելու դեպքում 31-րդ հարցը դառնում է պարտադիր) |

|__|___________________________________________________________________|

|  |Աջակցություն է պահանջվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և  նրա գործընկերների կողմից   |

|__|___________________________________________________________________|

|  |Այլ (մանրամասնել) ** (ընտրելու դեպքում 31-րդ հարցը դառնում է       |

|  |պարտադիր)                                                          |

|__|___________________________________________________________________|

|  |Առավելագույնը 5000 նիշ                                             |

.______________________________________________________________________.

 

31. Խնդրում ենք լրացուցիչ մանրամասներ տրամադրել այդ վերապատրաստման բովանդակության և հաճախության վերաբերյալ: *

ՀՀ ոստիկանության Կրթահամալիրի վերապատրաստման դասընթացների շրջանակներում պարբերաբար յուրաքանչյուր տարի անցկացվում են մտավոր սեփականության և մշակութային արժեքների հափշտակությունների, ապօրինի շրջանառության կանխարգելման թեմայով դասընթացներ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների համար:

2016-17թթ. միջազգային փորձագետների կողմից ոստիկանության ծառայողների համար կազմակերպվել են նման վերապատրաստման դասընթացներ:

32. Մաքսային ծառայողներն ի՞նչ տեսակի ուսուցում են ստանում մշակութային հանցագործությունների մասին: *

 

.______________________________________________________________________.

|  |Այս հարցի վերաբերյալ կոնկրետ դասընթացներ չկան                      |

|__|___________________________________________________________________|

|  |Դասընթացներ տեղի են ունեցել առաջ, բայց այժմ չկան ** (ընտրելու      |

|  |դեպքում 33-րդ հարցը դառնում է պարտադիր)                            |

|__|___________________________________________________________________|

|V |Ուսուցումն իրականացվում է պարբերաբար ** (ընտրելու դեպքում 33-րդ    |

|  |հարցը դառնում է պարտադիր)                                          |

|__|___________________________________________________________________|

|  |Այս հարցով աշխատող սպաների համար խորը, մասնագիտացված ուսուցում է   |

|  |կազմակերպվում ** (ընտրելու դեպքում 33-րդ հարցը դառնում է պարտադիր) |

|__|___________________________________________________________________|

|  |Աջակցություն է պահանջվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և  նրա գործընկերների կողմից   |

|__|___________________________________________________________________|

|  |Այլ (մանրամասնել) ** (ընտրելու դեպքում 33-րդ հարցը դառնում է       |

|  |պարտադիր)                                                          |

|__|___________________________________________________________________|

|  |Առավելագույնը 5000 նիշ                                             |

.______________________________________________________________________.

 

33. Խնդրում ենք լրացուցիչ մանրամասներ տրամադրել այդ վերապատրաստման բովանդակության և հաճախության վերաբերյալ: *

Հայաստանի մաքսային ծառայության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում կազմակերպվող դասընթացներին: Կենտրոնում արդեն իսկ կազմակերպվել են դասընթացներ, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվել են մշակութային արժեքների տեղափոխման օրենսդրական հիմունքները, ինչպես նաև դրանց ապօրինի տեղափոխմանն առնչվող հարցեր: Իսկ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել «Մշակույթի հիմունքները» վերնագրով վերապատրաստման դասընթաց, որի ժամանակ կարծարծվեն սահմանով մշակութային արժեքների տեղափոխման վերաբերյալ նոր թեմաներ և մոտեցումներ:

34. Որքանո՞վ են Ձեր երկրի թանգարաններն ընդունում էթիկայի կանոնները, օրինակ` ICOM-ի էթիկայի կանոնները, որոնք համահունչ են 1970-ի կոնվենցիային: *

 

.______________________________________________________________________.

|  |Բոլորը կամ գրեթե բոլորը ընդունել են էթիկայի կանոնները ** (ընտրելու |

|  |դեպքում 35-րդ հարցը դառնում է պարտադիր)                            |

|__|___________________________________________________________________|

|V |Մեծամասնությունն ընդունել է էթիկայի կանոնները ** (ընտրելու դեպքում |

|  |35-րդ հարցը դառնում է պարտադիր)                                    |

|__|___________________________________________________________________|

|  |Որոշներն ընդունել են էթիկայի կանոնները ** (ընտրելու դեպքում 35-րդ  |

|  |հարցը դառնում է պարտադիր)                                          |

|__|___________________________________________________________________|

|  |Ոչ ոք/շատ քչերն են ընդունել էթիկայի կանոնները                      |

|__|___________________________________________________________________|

|  |Այլ (մանրամասնել) ** (ընտրելու դեպքում 35-րդ հարցը դառնում է       |

|  |պարտադիր)                                                          |

.______________________________________________________________________.

 

35. Խնդրում ենք տրամադրել լրացուցիչ մանրամասներ, թե որքանով են թանգարանները հավատարիմ այդպիսի էթիկայի կանոններին: *

ՀՀ մշակույթի նախարարությունն իր գործունեությունը նպատակաուղղում է, որպեսզի ճանաչելի լինեն մշակութային ժառանգությանը վերաբերող իրավունքները, ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ պատասխանատվության առումով, ապահովվի կապը մշակութային ժառանգության ոլորտի կրթության և մասնագիտական պատրաստության միջև: Կարևորագույն խնդիրներից է մշակութային ժառանգության ամբողջականության նկատմամբ հարգանքի ձևավորումը, որոնց ուղղությամբ նախարարությունը իրականացնում է համապատասխան միջոցառումներ:

2003 թ. թարգմանվել և հրատարակվել է ԻԿՕՄ-ի մասնագիտական վարքագծի կանոնագիրքը (կոդեքս), որը տարածվել է թանգարաններում, տրվել ոլորտի մասնագետներին: Կոդեքսի դրույթների լուսաբանման և դրանց հանրայնացման նպատակով ոլորտի մասնագետների հետ անց են կացվել դասընթացներ, բուկլետների և տեղեկատվական թերթիկների միջոցով հնաոճ առարկաների առևտրով զբաղվողների շրջանակներում տարածվել և լուսաբանվել են կոդեքսի պահանջները: Այն առավել խորը ուսումնասիրվում և ներկայացվում է թանգարանային մասնագետներ պատրաստող բարձրագույն ուսումնական հաստատություններում:

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարանները հաշվի առնելով ICOM-ի էթիկայի կանոններն ու ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված պարտականությունները` ընդունել և կիրարկում են ներքին կարգապահական կանոններ:

36. Որքանո՞վ են Ձեր երկրում դիլերները և աճուրդները հետևում 1970 թ. կոնվենցիայի սկզբունքներին համահունչ պրակտիկաներին, ինչպես, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային դիլերների համար միջազգային վարքագծի կանոնագրքում և 1970 թ. կոնվենցիայի գործառնական ուղեցույցներում ամրագրված դրույթները: *

 

.______________________________________________________________________.

|  |Բոլորը կամ գրեթե բոլորն են հետևում  ** (ընտրելու դեպքում, 37-րդ    |

|  |հարցը դառնում է պարտադիր)                                          |

|__|___________________________________________________________________|

|  |Մեծամասնությունն է հետևում  ** (ընտրելու դեպքում, 37-րդ հարցը      |

|  |դառնում է պարտադիր)                                                |

|__|___________________________________________________________________|

|  |Որոշներն են հետևում  ** (ընտրելու դեպքում, 37-րդ հարցը դառնում է   |

|  |պարտադիր)                                                          |

|__|___________________________________________________________________|

|V |Ոչ ոք/շատ քչերն են հետևում                                         |

|__|___________________________________________________________________|

|  |Այլ (մանրամասնել) ** (ընտրելու դեպքում, 37-րդ հարցը դառնում է      |

|  |պարտադիր)                                                          |

.______________________________________________________________________.

 

37. Խնդրում ենք տրամադրել լրացուցիչ մանրամասներ Ձեր երկրի դիլերների և աճուրդների քաղաքականության և պրակտիկայի վերաբերյալ *

Չի լրացվում

38. Ինչպես է Ձեր երկիրը արվեստի և հնաոճ իրերի դիլերներին ներգրավել մշակութային գույքի ապօրինի թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում: *

Մեր երկրում արվեստի և հնաոճ իրերի դիլերների կայացած ինստիտուտ դեռևս չկա: գործում են մեկ-երկու արվեստի սրահներ (Art salon), որոնք վաճառում են գերազանցապես ժամանակակից արվեստի գործեր:

39. Արդյո՞ք դուք կարգավորում եք մշակութային օբյեկտների առևտուրը ինտերնետում: *

Այո **

V Ոչ

 

40. Արդյո՞ք ունեք կոնկրետ պայմանավորվածություն ինտերնետային հարթակի հետ: *

Այո

V Ոչ

 

Միջազգային համագործակցություն

41. Խնդրում ենք թվարկել Ձեր երկրում մշակութային արժեքների պահպանության վերաբերյալ ցանկացած երկկողմանի համաձայնագրերը և դրանց վավերության ժամանակահատավածը *

Հայաստանի Հանրապետությունը այլ պետությունների հետ կնքել է մի շարք երկկողմանի պայմանագրեր մշակութային արժեքների ներմուծման, արտահանման և վերադարձի հետ կապված.

1. Վրաստանի Հանրապետության կառավարություն. - մշակութային, գիտական և հումանիտար բնագավառ, 19.05.1993,

2. Թուրքմենստանի պետական մաքսատուն. - ապօրինի տեղափոխվող մշակութային արժեքների պահման և վերադարձման բնագավառ, 30.06.1993,

3. Թուրքմենստանի կառավարություն. - մշակութային և գիտատեխնիկական բնագավառ, 24.08.1993,

4. Մեծ Բրիտանիայի և Հյուս. Իռլանդիայի Միացյալ Թագավորություն. - կրթության, գիտության և մշակույթի բնագավառ, 09.02.1994,

5. ՌԴ մշակույթի նախարարություն. - մշակութային բնագավառ, 28.05.1994,

6. Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մաքսային կոմիտե. - ապօրինի փոխադրվող մշակութային արժեքների կանխարգելման և վերադարձման համար համագործակցության և փոխօգնության մասին, 08.06.1995,

7. Ռումինիայի կառավարություն. - գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառ, 30.06.1995,

8. Հնդկաստանի Հանրապետության կառավարություն. - մշակույթի, արվեստի, կրթության, զբոսաշրջության, սպորտի և զանգվածային լրատվության միջոցների բնագավառ, 14.12.1995,

9. Ֆրանսիայի Հանրապետության կառավարություն. - մշակութային, գիտական և տեխնիկական բնագավառ, 01.09.1996,

10. ՌԴ կառավարություն. - մշակույթի, գիտության և կրթության բնագավառ, 13.11.1995; ուժի մեջ է` 28.06.1996,

11. Ուկրանիայի կառավարություն. - մշակութային բնագավառ, 14.05.1996; ուժի մեջ է` 04.09.1996,

12. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարություն. - մշակութային արժեքների հանձնման մասին, 04.05.1998,

13. Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարություն. - մշակույթի, գիտության և կրթության բնագավառ, 17.03.1997; ուժի մեջ է` 05.12.2000,

14. Ղրղզստանի Հանրապետության կառավարություն. - կրթության, գիտության և մշակույթի բնագավառ, 21.04.1997; ուժի մեջ է` 01.10.1998,

15. Հունաստանի Հանրապետության կառավարություն. - կրթության, մշակույթի և գիտության բնագավառ, 16.12.1994; ուժի մեջ է` 02.10.1997,

16. Լիբանանի Հանրապետության կառավարություն, մշակութային բնագավառ, 17.11.1997; ուժի մեջ է` 27.03.2001,

17. ՌԴ կառավարություն. - տեղեկատվական մշակութային կենտրոնների հիմնման և գործունեության պայմանների մասին, 29.08.1997; ուժի մեջ է` 16.07.1998,

18. Արգենտինայի Հանրապետության կառավարություն. - մշակույթի և կրթության բնագավառ, 30.06.1998; ուժի մեջ է` 06.10.2001,

19. Կիպրոսի Հանրապետության կառավարություն. - մշակույթի, կրթության և գիտության բնագավառ, 11.09.1998; ուժի մեջ է` 10.08.1999,

20. Լեհաստանի Հանրապետության կառավարություն. - մշակութային և գիտական բնագավառ, 27.01.1998; ուժի մեջ է` 19.10.1999,

21. Ղազախստանի Հանրապետության կառավարություն ՊԵՆ մաքսային կոմիտե. - ապօրինի տեղափոխվող մշակութային արժեքների կանխարգելման և վերադարձման բնագավառ, 02.09.1999; ուժի մեջ է` 19.12.2001,

22. Պորտուգալիայի Հանրապետության. - կրթության, գիտության և մշակույթի բնագավառ, 14.11.2000; ուժի մեջ է` 05.12.2001,

23. Ուկրանիայի մշակույթի և արվեստի նախարարություն. - մշակույթի բնագավառ, 07.12.1999; ուժի մեջ է` 28.08.2000,

24. Հնդկաստանի Հանրապետության կառավարություն. - առևտրային, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, կրթական և մշակութային բնագավառ, 11.07.2001; ուժի մեջ է` 11.07.2002,

25. Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարություն. - կրթության և մշակույթի բնագավառ, 22.08.2002; ուժի մեջ է` 19.11.2003,

26. Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության կառավարություն. - մշակութային բնագավառ, 05.04.2002; ուժի մեջ է` 23.08.2002,

27. Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարություն. - մշակույթի բնագավառ, 17.10.2003; ուժի մեջ է` 21.04.2004,

28. Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարություն. - մշակութային բնագավառ, 07.05.2002; ուժի մեջ է` 09.11.2007,

29. Իրանի Իսլամական Հանրապետության կառավարություն. - կրթական և մշակութային կենտրոնների հիմնման և գործունեության պայմանների մասին, 01.02.2006; ուժի մեջ է` 12.12.2006,

30. Իրանի Իսլամական Հանրապետության կառավարություն. - մշակույթի, գիտության, կրթության, սպորտի, զբոսաշրջության և զանգվածային լրատվության միջոցների բնագավառ, 27.11.1994; ուժի մեջ է` 01.08.2006,

31. Ղազախստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության և սպորտի նախարարություն. - «արխիվային գործի բնագավառ, 12.10.2005; ուժի մեջ է` 20.03.2006,

32. Լիտվայի Հանրապետության մշակույթի նախարարություն. - մշակույթի բնագավառ, 07.10.2005; ուժի մեջ է` 26.06.2006,

33. ՌԴ մշակույթի և զանգվածային հաղորդակցության նախարարություն. - մշակույթի բնագավառ, 21.05.2007; ուժի մեջ է` 12.10.2007,

34. Խորվաթիայի Հանրապետության կառավարություն. - մշակույթի, կրթության և գիտության բնագավառ, 22.05.2009; ուժի մեջ է` 16.12.2009,

35. Իսրայելի պետության կառավարություն. - մշակույթի, գիտության և կրթության բնագավառ, 19.12.1994; ուժի մեջ է` 122.08.2011,

36. Սլովենիայի Հանրապետության կառավարություն. - կրթության, գիտության և մշակույթի բնագավառ, 11.10.2010; ուժի մեջ է` 28.02.2012,

37. Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարարություն. - մշակույթի բնագավառ, 11.06.2013; ուժի մեջ է` 23.12.2013,

38. Իսպանիայի Թագավորության կառավարություն. - մշակույթի, գիտության և կրթության բնագավառ, 17.06.2013; ուժի մեջ է` 08.11.2013,

39. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների ֆինանսների նախարարության պետական մաքսային տեսչության միջև ապօրինի արտահանվող և ներմուծվող մշակութային արժեքների կանխարգելման և հետ վերադարձման բնագավառում համագործակցության մասին; 14.02.1996 թ.:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2019
N 243-Լ
Որոշում