ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2019 թվականի թիվ 06-Ն
i
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 2-երկաթ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 2-երկաթ (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 2-երկաթ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 19-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 03-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 06-Ն որոշման
ՁԵՎ 2-երկաթ
(ամսական)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
20 թ. _____________(ամիս)
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. |
|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող ամսվա 10-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է __________________________________________________ |
| (լրիվ անվանումը) |
|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |
|Գործունեության իրականացման վայրի |
|Մարզը /ք. Երևան ____________________________________________________|
|Համայնքը ____________________________________________________________|
|Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________________|
|Հասցեն ___________________________________________ [][][][] |
| (փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակի [][][][][] |
|ծածկագիրը (լրացվում է համաձայն |
| ՏԳՏԴ դասակարգչի) |
| |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման |
| վկայականի) |
| |
|Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [][][][][][][][] |
| |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները |
|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |
|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ |
|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական |
|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` |
|օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Չափի |Հաշվետու|Հաշ- |
| |համարը|միավորը |ամսվա |վետու |
| | | |ծավալը |տարվա |
| | | | |սկզբից |
|____________________________________|______|________|________|_______|
| Ա | Բ | Գ | 1 | 2 |
|____________________________________|______|________|________|_______|
|Առաքվել են բեռներ, ընդամենը |110 |հազար | | X |
| | |տոննա | | |
|____________________________________|______|________|________|_______|
|որից` Հանքային շինարարական նյութեր |110.1 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Ցեմենտ |110.2 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Քարածուխ |110.3 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Կոքս |110.4 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Նավթ և նավթամթերք |110.5 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Հանքաքար գունավոր մետաղներ |110.6 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Սև մետաղներ |110.7 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Սև մետաղների ջարդոն |110.8 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Քիմիական և հանքային պարարտանյութեր |110.9 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Անտառային բեռներ |110.10|«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Հացահատիկ և աղացվող մթերքներ |110.11|«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Ներկրվել են բեռներ, ընդամենը |115 |հազար | | X |
| | |տոննա | | |
|____________________________________|______|________|________|_______|
|որից` Հանքային շինարարական նյութեր |115.1 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Ցեմենտ |115.2 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Քարածուխ |115.3 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Կոքս |115.4 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Նավթ և նավթամթերք |115.5 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Հանքաքար գունավոր մետաղներ |115.6 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Սև մետաղներ |115.7 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Սև մետաղների ջարդոն |115.8 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Քիմիական և հանքային պարարտանյութեր |115.9 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Անտառային բեռներ |115.10|«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Հացահատիկ և աղացվող մթերքներ |115.11|«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Ներհանրապետական փոխադրումներ |120 |հազար | | X |
| | |տոննա | | |
|____________________________________|______|________|________|_______|
|Բեռնաշրջանառություն |125 |հազար | | X |
| | |տոննա-կմ| | |
|____________________________________|______|________|________|_______|
|Վագոնի պտույտը |130 |օր | | |
|____________________________________|______|________|________|_______|
|Վագոնների միջին օրական բեռնումը |135 |վագոն | | |
|____________________________________|______|________|________|_______|
|Վագոնների միջին օրական բեռնաթափումը |140 |«-» | | |
|____________________________________|______|________|________|_______|
|Փոխադրվել են ուղևորներ |145 |հազար | | X |
| | |ուղևոր | | |
|____________________________________|______|________|________|_______|
|այդ թվում` մեկնել են |145.1 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|ժամանել են |145.2 |«-» | | X |
|____________________________________|______|________|________|_______|
|Ուղևորաշրջանառություն |150 |հազար | | X |
| | |ուղևոր- | | |
| | |կմ | | |
|____________________________________|______|________|________|_______|
|Բեռնափոխադրումներից ստացված հասույթը|155 |հազար | | X |
|(առանց ավելացված արժեքի հարկի), | |դրամ | | |
|ընդամենը | | | | |
|____________________________________|______|________|________|_______|
|Ուղևորափոխադրումներից ստացված |160 |«-» | | X |
|հասույթը (առանց ավելացված արժեքի | | | | |
|հարկի), ընդամենը | | | | |
|____________________________________|______|________|________|_______|
|Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային |165 |«-» | | X |
|տրանսպորտի գործունեությունից ստացված| | | | |
|հասույթը (առանց ավելացված արժեքի | | | | |
|հարկի), ընդամենը | | | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար` __________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)` __________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»__________20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 06-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 2-երկաթ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
6. «Առաքվել են բեռներ» (տող 110) ցուցանիշը հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված բեռների քանակն է անկախ նրանից` դրանք բեռնաթափվել են հանրապետությունից դուրս, թե` հանրապետության ներսում:
7. 110.1-110.11 տողերում լրացվում է առաքված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
8. «Ներկրվել են բեռներ» (տող 115) ցուցանիշը ներառում է հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետություն ներկրված բեռների քանակը:
9. 115.1-115.11 տողերում լրացվում է ներկրված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
10. «Ներհանրապետական փոխադրումներ» (տող 120) ցուցանիշը ներկայացնում է հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետության տարածքում փոխադրված բեռների քանակը:
11. «Բեռնաշրջանառություն» (տող 125) ցուցանիշը որոշվում է տեղափոխված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
12. «Վագոնի պտույտ» (տող 130) ցուցանիշը բեռնումից բեռնում ընկած ժամանակահատվածն է, որը որոշվում է աշխատանքում վագոն-օրերի և բեռնված վագոնների քանակի հարաբերությամբ:
13. «Վագոնների միջին օրական բեռնում» (տող 135) և «բեռնաթափում» (տող 140) ցուցանիշները որոշվում են բեռնված և բեռնաթափված բեռների (տոննա) և համապատասխան վագոնների քանակների հարաբերակցությամբ:
14. «Փոխադրվել են ուղևորներ» (տող 145) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
15. «Ուղևորաշրջանառություն» (տող 150) ցուցանիշը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
16. «Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» (տող 155) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:
17. «Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» (տող 160) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:
18. «Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» (տող 165) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն: