ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 փետրվարի 2019 թվականի N 139-Լ
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-001-16.01.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-001-16.01.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածը լրացնել նոր` 31 մասով, համաձայն որի` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 9-ի ՀՕ 97-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև «Էրեբունի-Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՕ-414-Ն օրենքի ուժի մեջ մտնելը` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին` մեկ օրը հաշվելով մեկ ու կես օրվա դիմաց:
Այս առումով անհրաժեշտ է հիշատակել, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում շրջանառվում էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (1), որով առաջարկվում էր մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցել ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժի` 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Ի տարբերություն ներկա նախագծի` նախորդ նախագծով առաջարկվող կարգավորումները ժամանակային սահմանափակում չէին նախատեսում:
____________________
1) Պ-366-11.09.2018-ՊԻՄԻ-011/0
Բարձրացված հարցի առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, վերահաստատելով իր նախկին դիրքորոշումը, առաջարկվող կարգավորման կապակցությամբ հայտնում է հետևյալ նկատառումները:
1. Նախագծի անհրաժեշտությունն ընդգծելու համար` նախագծին կից հիմնավորման մեջ նշվում է, որ 2003 թվականին օրենսդիրը որդեգրել էր ավելի մարդասիրական մոտեցում ազատազրկման ձևով նշանակվող պատիժների հաշվակցման հարցում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական կալանքը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում և պահման այլ ավելի խիստ պայմաններ: Ասվածի առնչությամբ նախ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժատեսակների և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խափանման միջոցներից կալանքի հարաբերակցությունը` հիմք ընդունելով գործող օրենսդրությամբ առաջարկվող կարգավորումները: Այսպես` ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցը չի ընկալվում և չպետք է ընկալվի որպես պատիժ: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը հստակ ամրագրում է, որ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մաս): Քրեական վարույթի ընթացքում կալանքը կիրառվում է որոշակի ռիսկեր գնահատելու արդյունքում և միտված է արդարադատության պատշաճ իրականացումն ապահովելուն: Այնինչ, եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվա, ապա դրանով կալանավորմանը տրվում է պատժի բովանդակություն: Այն դեպքերում, երբ կլինեն իրավունքների խախտումներ` կապված խափանման միջոցի ոչ բարվոք պայմանների կամ դրանից ողջամտորեն բխող սահմանափակումներից առավել խիստ սահմանափակումների հետ, ապա գործող իրավական կառուցակարգերը արդյունավետ միջոցի հնարավորություն են ընձեռում խախտված իրավունքները վերականգնելու և վնասի հատուցում ստանալու համար: Բացի դրանից, հարց է առաջանում` արդյո՞ք նախնական կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են հիմնավորել նախագծով առաջարկվող իրավակարգավորումն այն պարագայում, երբ դատապարտված անձի հետ համեմատ այդ սահմանափակումներն, ըստ էության, առավել խստությամբ աչքի չեն ընկնում: Ավելին` վերաբերելի օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ծավալը հիմնականում համընկնում է, իսկ որոշ դեպքերում կալանավորված անձինք գտնվում են առավել շահեկան վիճակում (2):
_____________________
2) Տե՛ս կից աղյուսակը
Հիմնական էական տարբերություն է երկարատև տեսակցությունների հնարավորությունը, որից զրկված են կալանավորված անձինք: Սակայն այս առումով հարկ է հիշատակել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ, մշակել է նախագիծ, որով երկարատև տեսակցությունների հնարավորություն կունենան նաև կալանավորված անձինք: Ընդ որում` հիշյալ նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի նիստում և ներկայացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:
2. Նախագծով առաջարկվող կարգավորման ժամանակային սահմանափակման առնչությամբ, այսինքն` մինչև «Էրեբունի-Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՕ-414-Ն օրենքի ընդունումը, նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ որևէ անդրադարձ չկա այն հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում ժամանակային սահմանափակումը և թե որոնք են դրա արդունքում վրա հասնող ցանկալի հետևանքները: Այլ կերպ ասած` անհասկանալի է` ինչու մինչ համաներման վերաբերյալ ակտն ուժի մեջ մտնելը կալանքի մեկ օրը պետք է հաշվակցվի ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժատեսակի մեկ ու կես օրվա, իսկ 2018 թվականի նոյեմբերի 6-ից հետո` մեկ օրը մեկ օրվա դիմաց:
3. Անդրադառնալով նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող իրավակարգավորմանը, ըստ որի` առաջարկվում է դրա կատարումը վերապահել դատարանին օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում` գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակագրությանը համապատասխան` հարկ է նկատել, որ այն նախ խնդրահարույց է դատարանների ծանրաբեռնվածության տեսանկյունից: Բացի դրանից, դատական ակտերի ուժի մեջ մտնելու ժամանակագրությամբ ղեկավարվելու պարագայում նախագծի ընդունման նպատակահարմարությունը վիճահարույց կարող է լինել նաև այն պատճառաբանությամբ, որ վերջին տարիներին կալանքի տակ գտնված և ապա փոքր ժամկետով ազատազրկման դատապարտված կամ պատժի կրման ավարտական փուլում գտնվող անձանց գործերի` ըստ ժամանակագրության վերանայման դեպքում վերջիններիս համար նախագիծը որևէ դրական հետևանք չի ունենա` նկատի ունենալով, որ մինչև վերանայման համար նախատեսված իրենց հերթը հասնելն արդեն սահմանված կարգով կրած-վերջացրած կլինեն պատժի նախատեսված ժամանակահատվածը: Միաժամանակ, նախագծում առկա չեն նաև հաշվարկման ընթացակարգային առանձնահատկություններ նախատեսող նորմեր, որոնց առկայությունը երաշխիք կլիներ օրենքով նախատեսվող դրույթի լիարժեք իրացման համար: Մասնավորապես` ո՞վ, ի՞նչ ժամկետներում և ո՞ր մարմնին պետք է դիմում կամ միջնորդություն ներկայացնի, ո՞ր դատարաններին է ընդդատյա այդ դիմումները քննելը:
4. Նախագծով առաջարկվող իրավակարգավորման առնչությամբ հարկ ենք համարում անդրադառնալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներին: Մասնավորապես` ուսումնասիրված երկրներում առկա իրավակարգավորումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին և ճնշող մեծամասնություն կազմող երկրների խումբ են կազմում այն երկրները, որտեղ նշված հարցի կապակցությամբ տրված իրավակարգավորումները համապատասխանում են Հայաստանում գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորմանը: Այսինքն` նշված երկրներում մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետի 1 օրը հավասար է ազատազրկման ձևով նշանակված պատժի 1 օրվան: Նշված երկրների շարքին կարելի է դասել Բուլղարիան (քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մաս), Մակեդոնիան (քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մաս), Մոլդովան (քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մաս), Սերբիան (քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մաս), Ռումինիան (քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մաս), Էստոնիան (քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մաս), Շվեյցարիան (քրեական օրենսգրքի 51-րդ հոդված), Հունգարիան (քրեական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր), Վրաստանը (քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մաս), Ղազախստանը (քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մաս):
Հաջորդ խմբի սակավաթիվ երկրներն են` Գերմանիան (քրեական օրենսգրքի 51-րդ հոդված), Նիդերլանդները (քրեական օրենսգրքի 27, 27-ա հոդվածներ) և Ռուսաստանի Դաշնությունը: Ընդ որում` այս երկրները մեջբերված էին նաև նախագծին կից հիմնավորման մեջ` իբրև առաջարկվող կարգավորման հիմնավորում: Սակայն Գերմանիայում և Նիդերլանդներում առկա է այն առանձնահատկությունը, որ չնայած կալանքի մեկ օրը համապատասխանում է ազատազրկման մեկ օրվան, այնուամենայնիվ, ի տարբերություն առաջին խմբի երկրների և Հայաստանի, նշված երկրներում, կախված գործի հանգամանքներից, կալանքի մեկ օրը կարող է հաշվակցվել ազատազրկման մեկից ավելի օրվա հետ, ընդ որում` առանց սահմանելու վերին շեմ: Բացի դրանից` հաշվակցման մանրամասները թողնված են դատարանի հայեցողությանը:
Նպատակահարմար է նաև առանձին անդրադառնալ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքով նախատեսված կարգավորումներին` դրանք համադրելով նախագծով առաջարկվողների հետ: Այսպես` Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում խափանման միջոցի և պատժի հաշվակցման առանձնահատկություններ սահմանող օրենքի (ընդունվել է 2018 թվականի հուլիսին) ուսումնասիրությունը վկայում է, որ Ռուսաստանի Դաշնությունում ներդրված է հաշվարկման առավել ընդգրկուն գործիքակազմ: Այսպես` կարելի է առանձնացնել հաշվարկման երեք միմյանցից տարբեր ռեժիմներ`
1. մեկ օրը մեկ օրվա դիմաց այն դատապարտյալների դեպքում, որոնք դատապարտվել են`
ա) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար,
բ) մահապատժի, որը վերափոխվել է ցմահ կամ 25 տարվա ազատազրկման,
գ) ՌԴ քրեական օրենսգրքի 205-205.1 (3), 206-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի (4), 209-րդ (5), 211-րդ հոդվածի 4-րդ մասի (6), 228-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի (7), 228.1, 229 (8), 275-րդ, 276-րդ (9), 277-279-րդ (10) և 360-րդ (11) հոդվածներով նախատեսված արարքների համար,
_________________________
3) Ստատյա 205. Տեռռօռիստիչեսկիյ ակտ
Ստատյա 205.1. Սօդեյստվիե տեռռօռիստիչեսկօյ դեյատելնօստի
Ստատյա 205.2. Պուբլիչնիե պռիզիվի կ օսուշեստվլենիյու տեռռօռիստիչեսկօյ դեյատելնօստի, պուբլիչնօե օպռավդանիե տեռռօռիզմա իլի պռօպագանդա տեռռօռիզմա
Ստատյա 205.3. Պռօխօժդենիե օբուչենիյա վ ցելյախ օսուշեստվլենիյա տեռռօռիստիչեսկօյ դեյատելնօստի
Ստատյա 205.4. Օռգանիզացիյա տեռռօռիստիչեսկօգօ սօօբշեստվա ի ուչաստիե վ նեմ
Ստատյա 205.5. Օռգանիզացիյա դեյատելնօստի տեռռօռիստիչեսկօյ օռգանիզացիի ի ուչաստիե վ դեյատելնօստի տակօյ օռգանիզացիի
4) Ստատյա 206. Զախվատ զալօժնիկա
5) Ստատյա 209. Բանդիտիզմ
6) Ստատյա 211. Ուգոն սուդնա վօզդուշնոգօ իլի վօդնօգօ տռանսպօռտա լիբօ ժելեզնօդօռօժնօգօ պօդվիժնիգօ սօստավա
7) Ստատյա 228. Նեզակօննիե պռիօբռետենիե, խռանենիե, պեռեվօզկա, իզգօտօվլենիե, պեռեռաբօտկա նառկօտիչեսկիխ սռեդստվ, պսիխօտռօպնիխ վեշեստվ իլի իխ անալօգօվ, ա տակժե նեզակօննիե պռիօբռետենիե, խռանենիե, պեռեվօզկա ռաստենիյ, սօդեռժաշիխ նարկօտիչեսկիե սռեդստվա իլի պսիխօտռօպնիե վեշեստվա, լիբօ իխ չաստեյ, սօդեռժաշիխ նարկօտիչեսկիե սռեդստվա իլի պսիխօտռօպնիե վեշեստվա
8) Ստատյա 228.1. Նեզակօննիե պռօիզվօդստվօ, սբիտ իլի պեռեսիլկա նարկօտիչեսկիխ սռեդստվ, պսիխօտռօպնիխ վեշեստվ իլի իխ անալօգօվ, ա տակժե նեզակօննիե սբիտ իլի պեռեսիլկա ռաստենիյ, սօդեռժաշիխ նառկօտիչեսկիե սռեդստվա իլի պսիխօտռօպնիե վեշեստվա, լիբօ իխ չաստեյ, սօդեռժաշիխ նարկօտիչեսկիե սռեդստվա իլի պսիխօտռօպնիե վեշեստվա
Ստատյա 229. Խիշենիե լիբօ վիմօգատելստվօ նառկօտիչեսկիխ սռեդստվ իլի պսիխօտռօպնիխ վեշեստվ, ա տակժե ռաստենիյ, սօդեռժաշիխ նառկօտիչեսկիե սռեդստվա իլի պսիխօտռօպնիե վեշեստվա լիբօ իխ չաստեյ, սօդեռժաշիխ նառկօտիչեսկիե սռեդստվա իլի պսիխօտռօպնիե վեշեստվա
9) Ստատյա 275. Գօսուդառստվեննայա իզմենա
Ստատյա 276. Շպիօնաժ
10) Ստատյա 277. Պօսյագատելստվօ նա ժիզն գօսուդառստվեննօգօ իլի օբշեստվեննօգօ դեյատելյա
Ստատյա 278. Նասիլստվեննիյ զախվատ վլաստի իլի նասիլստվեննօե ուդեռժանիե վլաստի
Ստատյա 279. Վօօռուժեննիյ մյատեժ
11) Ստատյա 360. Նապադենիե նա լից իլի ուչռեժդենիա, կօտօռիե պօլզույուտսա մեժդունառօդնօյ զաշիտօյ
գ) պատիժը կրում են հատուկ կամ խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկում կամ ուղղիչ գաղութում.
2. մեկ օրը մեկ ու կես օրվա դիմաց, եթե անձը պատիժը կրում է դաստիարակչական կամ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում.
3. մեկ օրը երկու օրվա դիմաց, եթե անձը պատիժը կրում է գաղութ-բնակավայրում:
Ստացվում է, որ ի տարբերություն նախագծով առաջարկվող կարգավորումների` ՌԴ-ում հարցի առնչությամբ ցուցաբերվել է տարբերակված մոտեցում` հիմքում դնելով ինչպես կատարված արարքի ծանրությունն ու հանրային վտանգավորությունը, այնպես էլ հանցավորի անձը բնութագրող հատկանիշները: Իսկ որոշ հանցագործությունների համար առհասարակ օրենսդիրը նպատակահարմար չի համարել հաշվարկման առավել մեղմ գործիքակազմ նախատեսել` հաշվի առնելով այդ հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը:
Ուստի, վերոգրյալի հաշվառմամբ, պետք է ընդգծել, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը դրվագային է, ոչ ամբողջական և գործնականում խնդրահարույց իրավիճակների է հանգեցնելու: Հետևաբար հարցին անհրաժեշտ է ցուցաբերել առավել համապարփակ մոտեցում և լուծումները նախատեսել Հայաստանի Հանրապետության քրեական և քրեակատարողական օրենսգրքերի նախագծերի համակարգային բարեփոխումների շրջանակներում:
Ամփոփելով վերոնշվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
Աղյուսակ
Կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների տարբերության
վերաբերյալ
._____________________________________________________________________.
| |ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱԿԸ|ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁ |ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ |
|__|________________|________________________|________________________|
| |Կարճատև |1. Մերձավոր ազգականների |1. Մերձավոր ազգականների |
| |տեսակցություն |և այլ անձանց հետ |կամ այլ անձանց հետ |
| | |առնվազն երկու |կարճատև տեսակցություն |
| | |տեսակցություն` մինչև |տրամադրվում է ամսվա |
| | |երեք ժամ տևողությամբ, |ընթացքում առնվազն մեկ |
| | |եթե չկա վարույթն |անգամ` մինչև չորս ժամ |
| | |իրականացնող մարմնի |տևողությամբ: |
| | |տեսակցության արգելքի |2. Առանձնապես ծանր |
| | |մասին որոշում: |հանցագործության համար |
| | |2. Պաշտպանի հետ` առանց |որոշակի ժամկետով |
| | |տեսակցությունների թվի |ազատազրկման կամ ցմահ |
| | |և տևողության |ազատազրկման դատապարտված |
| | |սահմանափակման` անկախ |անձանց տրամադրվում է |
| | |աշխատանքային օրերից |տարվա ընթացքում առնվազն |
| | |կամ ժամերից: |վեց անգամ: |
| | |աշխատանքային օրերից | |
| | |կամ ժամերից: | |
|__|________________|________________________|________________________|
| |Երկարատև |Չի տրամադրվում |1. Երկարատև |
| |տեսակցություն | |տեսակցություն |
| | | |տրամադրվում է երկու |
| | | |ամսվա ընթացքում |
| | | |առնվազն մեկ անգամ` |
| | | |մինչև երեք օր |
| | | |տևողությամբ: |
| | | |2. Առանձնապես ծանր |
| | | |հանցագործության համար |
| | | |որոշակի ժամկետով |
| | | |ազատազրկման կամ ցմահ |
| | | |ազատազրկման դատապարտված |
| | | |անձանց տրամադրվում է |
| | | |տարվա ընթացքում առնվազն |
| | | |երկու երկարատև |
| | | |տեսակցություն: |
| | | |3. Դատապարտյալի |
| | | |խնդրանքով երկարատև |
| | | |տեսակցությունը, |
| | | |բացառությամբ օրենքով |
| | | |նախատեսված դեպքերի, |
| | | |կարող է փոխարինվել |
| | | |կարճատև |
| | | |տեսակցությամբ: |
|__|________________|________________________|________________________|
| |Հանձնուք, |Կարող է ստանալ ամսվա |Ստանալ և իր հաշվին |
| |ծանրոց և |ընթացքում մինչև |ուղարկել ծանրոցներ, |
| |դրամական |յոթանասուն կիլոգրամ: |հանձնուքներ կամ |
| |փոխանցումներ |Կալանավորված անձինք |փաթեթներ, առանց |
| |ստանալու և |իրենց միջոցներից |սահմանափակման` կատարել |
| |ուղարկելու |կարող են դրամական |և ստանալ դրամական |
| |իրավունք |փոխանցումներ կատարել |փոխանցումներ: |
| | |ազգականների և այլ | |
| | |անձանց դրամական հաշվին: | |
|__|________________|________________________|________________________|
| |Ուղղիչ հիմնարկի |Չի կարող ներգրավվել |1. Ուղղիչ հիմնարկի |
| |սահմաններից | |սահմաններից դուրս |
| |դուրս | |աշխատանքներում կարող է |
| |աշխատանքում | |ներգրավվել միայն առանց |
| |ներգրավվելը | |պահախմբի կամ |
| | | |ուղեկցորդման ուղղիչ |
| | | |հիմնարկի սահմաններից |
| | | |դուրս տեղաշարժվելու |
| | | |թույլտվություն ստացած |
| | | |դատապարտյալը: |
|__|________________|________________________|________________________|
| |Չվարձատրվող |Արգելվում է կալանավորված|Դատապարտյալը չվարձատրվող|
| |աշխատանքներում |անձանց ներգրավել |աշխատանքներում |
| |ներգրավվելը |չվարձատրվող |ներգրավվում է ոչ |
| | |աշխատանքների` |հանգստյան ժամերին` |
| | |բացառությամբ |օրական երկու ժամից ոչ |
| | |սանիտարահիգիենիկ |ավելի ժամանակով: |
| | |աշխատանքներից: | |
|__|________________|________________________|________________________|
| |Ինքնագործ |Չի կարող կազմավորել |ՈՒղղիչ հիմնարկում |
| |միավորումների | |դատապարտյալների |
| |կազմավորում և | |մշակութային, |
| |գործունեություն | |լուսավորչական, կրոնական |
| | | |և մարզական |
| | | |միավորումներն ստեղծվում |
| | | |են` Հայաստանի |
| | | |Հանրապետության |
| | | |քրեակատարողական |
| | | |օրենսգրքով սահմանված` |
| | | |դատապարտյալների |
| | | |ինքնագործ միավորումների |
| | | |հիմնական խնդիրների |
| | | |իրականացման նպատակով: |
|__|________________|________________________|________________________|
| |Ամուսնության |Կարճատև տեսակցություն |Երկատարև տեսակցություն |
| |գրանցումից հետո | | |
| |տրվող | | |
| |տեսակցություններ| | |
|__|________________|________________________|________________________|
| |Խրախուսանքի |1) շնորհակալության |1) լրացուցիչ կարճատև |
| |միջոցներ |հայտնում. |կամ երկարատև |
| | |2) զբոսանքի տևողության |տեսակցության տրամադրում,|
| | |ավելացում մինչև երեք |բայց տարվա ընթացքում |
| | |ժամ` մինչև քսան օր |երկու կարճատև կամ երկու|
| | |ժամկետով. |երկարատև |
| | |3) նախկինում նշանակված |տեսակցությունից ոչ |
| | |տույժի վաղաժամկետ |ավելի. |
| | |հանում. |2) փակ տեսակի ուղղիչ |
| | |4) կիրառվող տույժի |հիմնարկում պահվող |
| | |վաղաժամկետ դադարեցում. |դատապարտյալի զբոսանքի |
| | |5) լրացուցիչ կարճատև |տևողության ավելացում |
| | |տեսակցության տրամադրում,|մինչև երկու ժամ` մեկ |
| | |եթե այն չի արգելվել |ամիս ժամկետով. |
| | |քրեական վարույթն |3) նախկինում նշանակված |
| | |իրականացնող մարմնի |տույժի վաղաժամկետ |
| | |կողմից. |հանում: |
| | |6) լրացուցիչ |Դատապարտյալը, որպես |
| | |հեռախոսազրույցի կամ |խրախուսանքի միջոց, կարող|
| | |հեռախոսազրույցների |է ներկայացվել տեղափոխման|
| | |տրամադրում, եթե դրանք |մեկուսացվածության |
| | |չեն արգելվել քրեական |առավել ցածր աստիճան |
| | |վարույթն իրականացնող |ունեցող ուղղիչ հիմնարկ` |
| | |մարմնի կողմից. |պատժի կրումը |
| | |7) լրացուցիչ ծանրոց, |շարունակելու նպատակով: |
| | |հանձնուք կամ փաթեթ | |
| | |ստանալու թույլտվություն.| |
|__|________________|________________________|________________________|
| |Տույժի միջոցներ |1) նկատողության |1) նկատողություն. |
| | |հայտարարում. |2) խիստ նկատողություն. |
| | |2) պատժախուց տեղափոխելը |3) պատժախուց տեղափոխելը |
| | |մինչև տասն օր, իսկ |մինչև տասնհինգ օր, իսկ |
| | |անչափահասներին` մինչև |անչափահաս դատապարտյալին`|
| | |հինգ օր ժամկետով. |մինչև տասն օր ժամկետով.|
|__|________________|________________________|________________________|
| |Տույժերը |Խախտումը հայտնաբերելուց |Խախտումը հայտնաբերելուց |
| |կիրառելու |հետո` անհապաղ, բայց ոչ |հետո` անհապաղ, բայց ոչ |
| |ժամկետները |ուշ քան 10 օր: |ուշ քան 15 օր: |
|__|________________|________________________|________________________|
| |Հանդերձանքի |Կալանավորված անձինք |Դատապարտյալն ապահովվում |
| |տրամադրումը |կրում են իրենց հագուստը:|է իր սեռին, տարվա |
| | |Անհրաժեշտության դեպքում |եղանակին, կլիմայական |
| | |նրանք ապահովվում են |պայմաններին |
| | |կլիմայական պայմաններին, |համապատասխանող միասնական|
| | |սեռին համապատասխան |նմուշի հանդերձանքով: |
| | |միասնական նմուշի | |
| | |հագուստով: | |
|__|________________|________________________|________________________|
| |Լրացուցիչ |1) կենցաղային իրերի |Նշված լրացուցիչ |
| |վճարովի |վարձույթ կամ տրամադրում.|ծառայություններից |
| |ծառայություններ |2) լվացքատան, քիմմաքրման|դատապարտյալը չի օգտվում:|
| | |ծառայություններ. | |
| | |3) լրացուցիչ լոգանք | |
| | |ընդունելու | |
| | |հնարավորություն. | |
| | |4) կոշկակարի, դերձակի | |
| | |ծառայությունների | |
| | |տրամադրում: | |
|__|________________|________________________|________________________|
| |Կարճաժամկետ |Կալանավորված անձանց, |Դատապարտյալին, |
| |մեկնում |բացառությամբ առանձնապես |բացառությամբ առանձնապես |
| |տրամադրելը |ծանր հանցանքի կատարման |վտանգավոր ռեցիդիվի կամ |
| | |մեջ մեղադրվող անձանց, |առանձնապես ծանր |
| | |մերձավոր ազգականի մահվան|հանցագործության համար |
| | |կամ կյանքին սպառնացող |դատապարտվելու դեպքի, |
| | |ծանր հիվանդության, |ուղղիչ հիմնարկի պետի |
| | |կալանավորված անձին կամ |որոշմամբ կարող է |
| | |նրա ընտանիքին զգալի |տրամադրվել կարճաժամկետ |
| | |նյութական վնաս պատճառած |մեկնում անձնական բացառիկ|
| | |տարերային աղետի դեպքում`|հանգամանքների (մերձավոր |
| | |վարույթն իրականացնող |ազգականի մահ կամ կյանքին|
| | |մարմնի կողմից կարող են |սպառնացող ծանր |
| | |տրամադրվել կարճաժամկետ |հիվանդություն, տարերային|
| | |մեկնումներ` մինչև 7 օր |աղետ, որը զգալի |
| | |տևողությամբ: |նյութական վնաս է |
| | | |պատճառել դատապարտյալին |
| | | |կամ նրա ընտանիքին) |
| | | |դեպքում, ինչպես նաև |
| | | |սոցիալական վերականգնման |
| | | |նպատակով: Հաշմանդամ կամ |
| | | |ուղղիչ հիմնարկին կից |
| | | |մանկատանը երեխա ունեցող |
| | | |դատապարտյալին կարող է |
| | | |տրամադրվել կարճաժամկետ |
| | | |մեկնում` երեխային |
| | | |մանկատանը կամ ազգականի |
| | | |մոտ տեղավորելու |
| | | |նպատակով: |
| | | |Կարճաժամկետ մեկնում |
| | | |տրամադրվում է մինչև յոթ|
| | | |օր տևողությամբ` չհաշված|
| | | |մեկնելու և վերադարձի |
| | | |համար անհրաժեշտ |
| | | |ժամանակը, որը չի կարող |
| | | |գերազանցել երեք օրը: |
| | | |Սոցիալական վերականգնման |
| | | |նպատակով` բաց ուղղիչ |
| | | |հիմնարկում պատիժ կրող |
| | | |դատապարտյալին |
| | | |կարճաժամկետ մեկնում |
| | | |կարող է տրամադրվել |
| | | |մինչև մեկ ամիս |
| | | |տևողությամբ` չհաշված |
| | | |մեկնելու և վերադարձի |
| | | |համար անհրաժեշտ |
| | | |ժամանակը, որը չի կարող |
| | | |գերազանցել երեք օրը: |
|__|________________|________________________|________________________|
| |Զբոսանքը |Օրական առնվազն մեկ ժամ |Օրական առնվազն մեկ ժամ, |
| | | |անչափահաս դատապարտյալ` |
| | | |օրական առնվազն երկու |
| | | |ժամ: |
._____________________________________________________________________.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու
մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` պետական բյուջեի
եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ
Նախագծով առաջարկվում է կարգավորել մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետի հաշվակցման հետ կապված որոշ հարաբերություններ:
Ելնելով վերոգրյալից` հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման կամ եկամուտների նվազեցման: