Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 Հունվարի 2019 թվականի N 3-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ` 2019-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը`

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող` 2019-2026 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) 2019-2026 թվականների միջոցառումների ծրագրի իրականացումն ապահովող գործողությունների պլան - ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հանձնարարել N 2 հավելվածում ներգրավված պատասխանատու և համակատարող մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացնել տեղեկություններ` հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ամփոփ հաշվետվություն N 2 հավելվածով հաստատվող պլան - ժամանակացույցի միջոցառումների իրականացման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի հունվարի 10-ի

N 3-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ` 2019-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների (այսուհետ` ՌԹ) և աշխատած միջուկային վառելիքի (այսուհետ` ԱՄՎ) անվտանգ կառավարման համակարգի ամբողջականացումն ու միջազգային ստանդարտներին համապատասխան արդիականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար կարևոր խնդիր է:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը խնդիր ունի վերոնշյալ գործողությունների համակարգման, կազմակերպման և իրականացման համար, մասնավորապես` դեռ չեն իրականացվել ՌԹ-ների պահեստարանների ու գերեզմանոցների կառուցման համար տարածքների նպատակային և համալիր հիդրոերկրաբանական հետազոտություններ, առկա է բնագավառում մասնագետների հավաքագրման, պատրաստման և վերապատրաստման խնդիր, ՌԹ-ների և ԱՄՎ-ի ամբողջական կառավարման համար անբավարար ֆինանսավորման խնդիր և այլն:

Սույն ծրագրում համառոտ ներկայացված միջոցառումները միտված են ապահովելու Ռազմավարության 7-րդ գլխի 1-ին կետում բերված դրույթների իրականացումը: Միջոցառումների կատարման ժամկետները, պատասխանատու մարմիններն ու համակատարողները, անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրները ներկայացված են N 2 հավելվածում: Յուրաքանչյուր միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման չափը` կից հաշվարկ - հիմնավորումներով, կներկայացվեն դրանց համար պատասխանատու մարմինների կողմից:

Ծրագրում ներառված միջոցառումների իրականացումն ապահովելու համար կարևոր է միջազգային կազմակերպությունների աջակցությունն ու բնագավառում փորձ ունեցող երկրների փորձի ուսումնասիրությունը:

 

ԳԼՈՒԽ 1
ՆՊԱՏԱԿՆ ՈԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Սույն ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թ. հոկտեմբերի 5-ի նիստի N 42 արձանագրային որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությամբ (այսուհետ` Ռազմավարություն) նշված դրույթների համակարգված կազմակերպումն ու իրագործումը, ինչը կհանգեցնի ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման բնագավառում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների և Հայաստանի Հանրապետության օրենքներով ու իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող` Հայաստանի Հանրապետության քաղաքականության բարելավմանն ու արդիականացմանը:

2. Ռազմավարության մեջ ամրագրված հիմնական խնդիրներն են`

1) տեխնիկական լուծումների ներդրմամբ` տարբեր դասերի ՌԹ-ների առաջացման նվազեցում.

2) շատ ցածր, ցածր և կարճ ապրող միջին ակտիվությամբ ՌԹ-ների թաղման հերթերի կառուցման նախապատրաստական աշխատանքների իրականացում.

3) երկար ապրող միջին ակտիվությամբ ու բարձր ակտիվությամբ ՌԹ-ների անվտանգ կառավարման համար տարբերակների ուսումնասիրություն` դիտարկելով Հայաստանի Հանրապետությունում դրանց` խոր երկրաբանական ֆորմացիաներում թաղման հնարավորությունը:

 

ԳԼՈՒԽ 2
ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

3. 2019-2026 թթ. համար ներկայացված ծրագրային միջոցառումները միտված են համակարգելու Ռազմավարության 7-րդ գլխի 1-ին կետում բերված դրույթների իրականացումը, ինչպես նաև սույն Ծրագրի 2-րդ գլխում ներկայացված խնդիրների լուծումը, որոնց իրականացման հիմնական ուղղություններն են`

1) ՌԹ-ների հաշվառման ու վերահսկման ազգային համակարգի ստեղծում.

2) ՌԹ-ների միասնական կառավարող կազմակերպության` «Ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրում (այսուհետ` Ազգային օպերատոր).

3) Հայաստանի Հանրապետությունում առաջացած բոլոր տեսակի ՌԹ-ների ու ԱՄՎ-ի ամբողջական կառավարումն ապահովելու համար համապատասխան արտաբյուջետային հատուկ հաշիվների ստեղծում` «աղտոտողը վճարում է» միջազգային փորձի ներդրման միջոցով.

4) ՌԹ-ների ու ԱՄՎ-ի անվտանգ կառավարման բնագավառում մասնագետների պատրաստում ե վերապատրաստում.

5) ՌԹ-ների ամբողջական կառավարման համակարգի (վերամշակում, պահեստարաններում պահում, փոխադրում ու թաղում) արդիականացում, ինչպես նաև արդիականացումն ապահովող համապատասխան իրավական ակտերի մշակում և (կամ) միջազգային ստանդարտների պահանջների հետ ներդաշնակեցում:

 

«Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի հիման վրա ոադիոակտիվ

թափոնները միասնական կառավարող կազմակերպության հիմնադրում

 

4. Հայաստանի Հանրապետությունում առաջացող ՌԹ-ների կառավարման համակարգի բարելավման, համակարգման ու միջազգային ստանդարտների հետ համապատասխանեցման նպատակով հիմնադրել ՌԹ-ների միասնական կառավարման Ազգային օպերատոր` «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի հիման վրա` համաձայն Ռազմավարության 2-րդ գլխի, 5-րդ կետի ը) ենթակետի:

5. Հիմնադրվող Ազգային օպերատորն իրականացնելու է ՌԹ-ների կառավարման համակարգում ընդգրկված գործունեություն (ՌԹ-ների փոխադրում, վերամշակում, պահեստարաններում պահում, թաղում, գերեզմանոցների հարթակի ընտրություն, նախագծում, կառուցում, պահեստարանների և գերեզմանոցների շահագործում և այլն), ինչը ենթակա է լիցենզավորման` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետի:

6. Ազգային օպերատորը, համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի, պետական գրանցումից հետո պետք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե ներկայացնի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար պահանջվող համապատասխան փաստաթղթերը:

7. Ազգային օպերատորի հիմնադրման ն կանոնադրությամբ սահմանվելիք գործողությունների իրականացման համար կարևոր մարտահրավեր է համապատասխան կադրերի հավաքագրումը, նրանց` մասնագիտական ոլորտում ուսուցումն ու վերապատրաստումը:

 

Ռադիոակտիվ թափոնների հաշվառման և վերահսկման ազգային

համակարգի ստեղծում

 

8. ՌԹ-ների հաշվառումն ու վերահսկողությունը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության պետական կարգավորման ենթակա գործունեություն է, և դրա իրականացման անհրաժեշտությունը սահմանվում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (7-րդ գլուխ, 21-րդ հոդված): Համաձայն վերոնշյալ օրենքի 17-րդ հոդվածի ժզ) կետի` ՌԹ-ների պետական ռեգիստրի վարումը պետք է իրականացնի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորում իրականացնող մարմինը (այսուհետ` Կարգավորող մարմին):

9. Ներկայումս Կարգավորող մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցումն ու հաշվառումը և տվյալները մուտքագրում է իր կողմից տնօրինվող «RASOD» համակարգչային տվյալների բազայում: Սակայն ՌԹ-ների հաշվառման համար նմանատիպ էլեկտրոնային տվյալների բազա դեռևս առկա չէ:

10. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետի երկարաձգման գործընթացի շրջանակներում ՀԱԷԿ-ը նախատեսում է իրականացնել առկա և առաջացող ՌԹ-ների գույքագրում ու էլեկտրոնային համակարգի ստեղծում, որի իրականացման համար նախատեսում է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ:

11. Հաշվառման ազգային համակարգը և համապատասխան ազգային տվյալների բազան պետք է ստեղծվեն` օգտագործելով վերոնշյալ տվյալները, ինչպես նաև ՌԹ-ներ առաջացնող այլ կազմակերպությունների ավյալները: Ստեղծված համակարգը պետք է ստացված տեղեկատվությունը գրանցելու և մշակելու, ինչպես նաև թափոնների շարժին հետևելու (tracking) հնարավորություն ընձեռի ՌԹ-ների կառավարման գործընթացի բոլոր փուլերում (վերամշակում, պահեստարաններում պահում, փոխադրում և գերեզմանոցներում թաղում): Քանի որ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի, 17-րդ կետի համաձայն` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորում իրականացնող լիազորված մարմինն իրականացնում է միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների պետական գրանցումը և պետական ռեգիստրի վարումը, ապա ազգային տվյալների բազայի ստեղծման համար նպատակահարմար է պատասխանատու նշանակել կարգավորող մարմնին, որը և կսահմանի ՌԹ-ների հաշվառման պետական ձևաչափն ու անհրաժեշտ տվյալների վերաբերյալ պահանջները:

 

Հայաստանի Հանրապետությունում առկա և առաջացող ռադիոակտիվ թափոնների և

աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման նպատակով

արտաբյուջետային հաշիվների ստեղծում

 

12. Հայաստանի Հանրապետությունում առկա և առաջացող ՌԹ-ների ու ԱՄՎ-ի ամբողջական կառավարումն ապահովելու նպատակով ֆինանսական միջոցների կուտակման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել անժամկետ երկու արտաբյուջետային հաշիվ` առաջինն ԱՄՎ-ի, երկրորդը` ՌԹ-ների կառավարման համար: Այդ արտաբյուջետային հաշիվներում ֆինանսական միջոցների կուտակումը պետք է լինի ՌԹ-ներ ու ԱՄՎ առաջացնող կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, ընդ որում` արգելվում է այդ հաշիվներում կուտակված միջոցների օգտագործումը այլ նպատակներով: Ներկայումս ԱՄՎ-ի անվտանգ կառավարման նպատակով էլեկտրաէներգիայի սակագնից կատարվում են մասհանումներ միայն դրանց ժամանակավոր պահման համար: Սույն հաշիվներում պետք է կուտակվեն միջոցներ, որոնք կօգտագործվեն ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման դեպքում առաջացող ծավալների անվտանգ կառավարման ամբողջականությունն (երկարաժամկետ կառավարում) ապահովելու համար:

13. Հայաստանի Հանրապետությունում բոլոր բնագավառներից առաջացող ՌԹ-ների ու ԱՄՎ-երի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքներն իրականացնելու համար վերոնշյալ հատուկ հաշիվների բացման ու միջոցներ կուտակելու համար սահմանել սակագին կամ արժեք` համապատասխան փոփոխություններ կատարելով Հայաստանի Հանրապետության իրավական դաշտում:

14. Ի հավելումն վերոնշյալի` ՀԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործումից հանման համար 2006 թ. հոկտեմբերի 12-ի N 1637-Ն կառավարության որոշմամբ բացված արտաբյուջետային հատուկ հաշվից շահագործումից հանման արդյունքում առաջացած ՌԹ-ների կառավարման համար նախատեսված բաժնեմասը նույնպես ֆինանսական աղբյուր կհանդիսանա Ազգային օպերատորի համար` հետագայում այդ աշխատանքները համակարգելու ու իրականացնելու ժամանակ:

15. Հայաստանի Հանրապետությունում «աղտոտողը վճարում է» սկզբունքի ներդրմանը և ՌԹ-ների փոխադրման, վերամշակման, պահման ու թաղման աշխատանքների իրականացման համար համապատասխան արժեքի սահմանմամբ կխթանվի Հայաստանի Հանրապետության տնտեսության բոլոր բնագավառներում ՌԹ-ների առաջացման ծավալների նվազեցումը, ինչը Ռազմավարության կարևոր խնդիրներից մեկն է:

 

Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ

կառավարման բնագավառում մասնագետների պատրաստում և վերապատրաստում

 

16. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի է) կետի, անվտանգության պետական կարգավորման ենթակա գործունեություն է: Նաև համաձայն վերոնշյալ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի ժբ) ենթակետի` շահագործող կազմակերպությունն է իրականացնում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ աշխատող անձնակազմի հավաքագրումն ու պատրաստումը:

17. ՀԱԷԿ-ը իր կադրերի պատրաստման ու վերապատրաստման համար ունի ուսումնական կենտրոն` համապատասխան մասնագետներով ու ուսումնամեթոդական նյութերով, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներով և վարժասարքով հագեցած: Սակայն այդ կենտրոնում ՀԱԷԿ-ի աշխատակիցները վերապատրաստում են անցնում հիմնականում ՀԱԷԿ-ի շահագործման ժամանակ առաջացած ՌԹ-ների ու ԱՄՎ-ի առկա (իրականացվող) տեխնոլոգիաների ու գործընթացների վերաբերյալ: ՀԱԷԿ-ի անձնակազմին ՌԹ-ների ու ԱՄՎ-ի ամբողջական կառավարման արդի համակարգերի ու տեխնոլոգիաների հետ ծանոթացնելու (վերապատրաստելու) համար ուսումնական կենտրոնն ունի վերապատրաստման, համապատասխան ուսումնամեթոդական և լաբորատոր սարքավորումներով հագեցման ու արդիականացման խնդիր:

18. ՀԱԷԿ-ի անձնակազմի մեծ մասը վերապատրաստվում է նաև միջազգային կազմակերպություններում` փորձի փոխանակման և տեխնիկական աջակցության ծրագրերով կազմակերպված դասընթացների շրջանակներում:

19. Արդյունաբերության, բժշկության, գիտության և այլ բնագավառներում կադրերի պատրաստման ու վերապատրաստման պատասխանատվությունը նույնպես կրում է տվյալ կազմակերպությունը, ինչը կարևոր խնդիր է այս բնագավառների մասնագետների համար` համապատասխան միջոցների ու տվյալ բնագավառում վերապատրաստման կենտրոնների բացակայության պատճառով:

20. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող և փորձ ունեցող այլ կազմակերպությունների ու գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ, պետք է մշակի ՌԹ-ների ու ԱՄՎ-ի կառավարման բնագավառում մասնագետների վերապատրաստման ժամանակակից ծրագիր:

21. Այդ նպատակով կարևոր են բնագավառում գործունեություն ծավալող ու փորձ ունեցող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում փորձի փոխանակման և տեխնիկական աջակցության ծրագրերի մշակումն ու իրականացումը:

22. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը անվտանգության պետական կարգավորման ենթակա գործունեություն է, որն իրականացնելու համար կարող են կատարվել հատկացումներ ՌԹ-ների ու ԱՄՎ-ի կառավարման համար ստեղծվող արտաբյուջետային հատուկ հաշվից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերից ու օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

 

Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի ամբողջական

կառավարման համակարգի արդիականացում, այդ արդիականացումն ապահովող

իրավական ակտերի մշակում եվ (կամ) դրանց ներդաշնակեցում միջազգային

ստանդարտների պահանջների հետ

 

23. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ՌԹ-ներն առաջանում են հետևյալ բնագավառներում իրականացվող գործունեության արդյունքում`

1) միջուկային վառելիքային ցիկլում առաջացած ՌԹ-ներ (ՀԱԷԿ).

2) գիտության, արդյունաբերության, կրթության և բժշկության բնագավառներում առաջացած ՌԹ-ներ:

24. ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման գործընթացի շրջանակներում նախատեսվում է իրականացնել իր շահագործման արդյունքում առաջացած ու հետագայում առաջացող ՌԹ-ների, ինչպես նաև ԱՄՎ-ի կառավարման համակարգի արդիականացում, որը ներառելու է`

1) գործող փաստաթղթերի վերանայում, ինչպես նաև նոր փաստաթղթերի մշակում` միջազգային ստանդարտների ու Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական պահանջների հետ ներդաշնակեցնելու նպատակով.

2) միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան ՌԹ-ների վերամշակման համակարգի ներդնում (նախնական մշակում, մշակում, կոնդիցիայի բերում)` համապատասխան սարքավորումների ու տեխնոլոգիաների ձեռքբերմամբ.

3) ՀԱԷԿ-ի տարածքում գտնվող ցածր ակտիվությամբ ՌԹ-ների համար գործող պահեստարանի արդիականացում.

4) շատ ցածր ակտիվությամբ ՌԹ-ների պահեստարանի կառուցում` հետագայում այն ընդլայնելու հնարավորությամբ` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացված պահանջների ու գործընթացի.

5) ցածր ու միջին ակտիվությամբ ՌԹ-ների պահեստարանի կառուցում` հետագայում այն ընդլայնելու հնարավորությամբ` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացված պահանջների ու գործընթացի.

6) ՌԹ-ների հաշվառման ու գույքագրման էլեկտրոնային համակարգի ստեղծում.

7) ՌԹ-ների պահման համար լիցենզավորված տարաների ձեռքբերում.

8) հեղուկ ՌԹ-ների խոր գոլորշիացման գործող տեղակայանքի վերազինում.

9) իոնափոխանակման խեժերի վերամշակման տեղակայանքի ներդնում.

10) ծավալային մնացորդի տարողություններից (յօմկօստի կուբօվօգօ օստատկա (ԵԿՕ) աղային նստվածքների հեռացում.

11) ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ԱՄՎ-ի պահման ավազանի վերանորոգում ու արդիականացում` խտացված բջիջներով ստելաժների (ստելլաժի ուպլօտնեննօգօ խրանենիա տօպլիվա) ներդրմամբ.

12) ԱՄՎ-ի` «չոր» եղանակով պահման համար նախատեսված պահեստարանի երրորդ հերթի (12 մոդուլներով) կառուցում ու շահագործման հանձնում.

13) ԱՄՎ-ի նոր պահեստարանի կառուցում ու շահագործման հանձնում` հաշվի առնելով ԱՄՎ-ի պահման ուղղահայաց ու երկակի օգտագործման կոնտեյներների օգտագործման միջազգային փորձը:

25. Հայաստանի Հանրապետությունում առկա ու առաջացող ՌԹ-ների կառավարման ամբողջական համակարգի արդիականացման ու սույն ծրագրի 3-րդ գլխի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բաժիններում ներկայացված միջոցառումների արդյունավետ ու համակարգված իրականացման համար բնագավառի պետական կառավարման մարմինների կողմից, իրենց իրավասությունների սահմաններում, անհրաժեշտ է վերանայել գործող իրավական դաշտը` դրանք միջազգային պայմանագրերի պահանջների ու ստանձնած պարտավորությունների հետ ներդաշնակեցնելու նպատակով:

26. Մասնավորապես`

1) համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից անհրաժեշտ է վերանայել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` սույն ծրագրի 3-րդ գլխի 3-րդ բաժնով ամրագրված դրույթը կազմակերպելու համար.

2) անհրաժեշտ է մշակել ՌԹ-ների կառավարման Ազգային օպերատորի հիմնադրման մասին իրավական ակտ.

3) հիմնադրված ՌԹ-ների կառավարման Ազգային օպերատորի կողմից անհրաժեշտ է մշակել ու Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ներկայացնել իր կանոնադրությունը: Կանոնադրությամբ սահմանված այն աշխատանքների համար, որոնք լիցենզավորման ենթակա գործունեություն են, Ազգային օպերատորի կողմից կմշակվեն ու լիցենզիա ստանալու նպատակով Կարգավորող մարմին կներկայացվեն համապատասխան փաստաթղթերը.

4) անհրաժեշտ է իրականացնել ՌԹ-ների ու ԱՄՎ-ի կառավարման բնագավառում մասնագետների պատրաստում ու վերապատրաստում.

5) անհրաժեշտ է մշակել և (կամ) վերանայել սույն միջոցառումների ծրագրի դրույթների արդյունավետ իրականացումն ապահովող այլ իրավական ակտեր:

 

ԳԼՈՒԽ 3
ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՄԲ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

28. Սույն ծրագրով ներկայացված միջոցառումների արդյունավետ ու պատշաճ իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում առկա և առաջացող ՌԹ-ների ու ԱՄՎ-ի կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների պահանջների բավարարմանը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի հունվարի 10-ի

N 3-Լ որոշման

 

ՊԼԱՆ - ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2019-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|N |Միջոցառման անվանում     |Պատասխանա-|Համակատարողներ   |ժամ- |Ֆինանսավո-|

|  |                        |տու       |                 |կետ  |րում      |

|  |                        |կատարող   |                 |     |          |

|__|________________________|__________|_________________|_____|__________|

|1.|«Ռադիոակտիվ թափոնների   |ՀՀ        |. «Ռադիոակտիվ    |2019-|ՀՀ պետական|

|  |վնասազերծում» ՓԲԸ-ի     |էներգետիկ |թափոնների        |2020 |բյուջեից  |

|  |հիման վրա ռադիոակտիվ    |ենթակառուց|վնասազերծում» ՓԲԸ|     |լրացուցիչ |

|  |թափոնները միասնական     |վածքների  |(համաձայնությամբ)|     |ֆինանսավո-|

|  |կառավարող               |և  բնական |. ՀԱԷԿ ՓԲԸ       |     |րում չի   |

|  |կազմակերպության         |պաշարների |(համաձայնությամբ)|     |պահանջվում|

|  |հիմնադրում              |նախարարու-|. ՀՀ միջուկային  |     |          |

|  |                        |թյուն     |անվտանգության    |     |          |

|  |                        |(ՀՀ ԷԵԲՊՆ)|կարգավորման      |     |          |

|  |                        |          |կոմիտե           |     |          |

|__|________________________|__________|_________________|_____|__________|

|2.|Ռադիոակտիվ թափոնների    |ՀՀ        |. ՀԱԷԿ           |2020-|ՀՀ պետական|

|  |հաշվառման և  վերահսկման |միջուկային|(համաձայնությամբ)|2021 |բյուջեից  |

|  |ազգային համակարգի       |անվտանգու-|                 |     |լրացուցիչ |

|  |ստեղծում                |թյան կար- |                 |     |ֆինանսավո-|

|  |                        |գավորման  |                 |     |րում չի   |

|  |                        |կոմիտե    |                 |     |պահանջվում|

|__|________________________|__________|_________________|_____|__________|

|3.|ՀՀ-ում առկա և  առաջացող |ՀՀ ԷԵԲՊՆ  |. ՀԱԷԿ           |2019-|ՀՀ պետական|

|  |ռադիոակտիվ թափոնների ու |          |(համաձայնությամբ)|2020 |բյուջեից  |

|  |աշխատած միջուկային      |          |                 |     |լրացուցիչ |

|  |վառելիքի անվտանգ        |          |                 |     |ֆինանսավո-|

|  |կառավարման նպատակով     |          |                 |     |րում չի   |

|  |արտաբյուջետային         |          |                 |     |պահանջվում|

|  |հաշիվների ստեղծում,     |          |                 |     |          |

|  |ինչպես նաև  այդ         |          |                 |     |          |

|  |արտաբյուջետային         |          |                 |     |          |

|  |միջոցների գոյացման և    |          |                 |     |          |

|  |վճարման նպատակով        |          |                 |     |          |

|  |համապատասխան իրավական   |          |                 |     |          |

|  |ակտերի մշակում          |          |                 |     |          |

|__|________________________|__________|_________________|_____|__________|

|4.|Ռադիոակտիվ թափոնների ու |ՀՀ ԷԵԲՊՆ  |. ՀԱԷԿ ՓԲԸ       |2019-|. հիմնա-  |

|  |աշխատած միջուկային      |          |(համաձայնությամբ)|2021 |դրվող     |

|  |վառելիքի անվտանգ        |          |. ՀՀ միջուկային  |     |ՌԹ-ների ու|

|  |կառավարման բնագավառում  |          |անվտանգության    |     |ԱՄՎ-ի     |

|  |մասնագետների պատրաստում |          |կարգավորման      |     |կառավարման|

|  |ու վերապատրաստում       |          |կոմիտե           |     |համար     |

|  |                        |          |. «Ատոմային      |     |հատուկ    |

|  |                        |          |էլեկտրակայանների |     |արտաբյու- |

|  |                        |          |շահագործման      |     |ջետային   |

|  |                        |          |հայկական         |     |հաշիվ     |

|  |                        |          |գիտահետազոտական  |     |. միջազգա-|

|  |                        |          |ինստիտուտ» ՓԲԸ   |     |յին ֆինան-|

|  |                        |          |(համաձայնությամբ)|     |սավորում  |

|  |                        |          |. «Միջուկային և  |     |. օրենքով |

|  |                        |          |ռադիացիոն        |     |չարգելված |

|  |                        |          |անվտանգության    |     |այլ       |

|  |                        |          |գիտատեխնիկական   |     |միջոցներ  |

|  |                        |          |կենտրոն» ՓԲԸ     |     |          |

|  |                        |          |(համաձայնությամբ)|     |          |

|  |                        |          |. «Հայաստանի     |     |          |

|  |                        |          |ազգային          |     |          |

|  |                        |          |պոլիտեխնիկական   |     |          |

|  |                        |          |համալսարան»      |     |          |

|  |                        |          |հիմնադրամ        |     |          |

|  |                        |          |(համաձայնությամբ)|     |          |

|  |                        |          |. «Երևանի        |     |          |

|  |                        |          |պետական          |     |          |

|  |                        |          |համալսարան»      |     |          |

|  |                        |          |հիմնադրամ        |     |          |

|  |                        |          |(համաձայնությամբ)|     |          |

|_________________________________________________________________________|

|5. Ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի ամբողջական        |

|   կառավարման համակարգի արդիականացում, այդ արդիականացումն ապահովող       |

|   իրավական ակտերի մշակում և  (կամ) դրանց ներդաշնակեցում միջազգային      |

|   ստանդարտների պահանջների հետ                                           |

|_________________________________________________________________________|

|   5.1. ՀԱԷԿ-ում ՌԹ-ների կառավարման համակարգի արդիականացում              |

|_________________________________________________________________________|

|ՌԹ-ների վերամշակման        |ՀՀ ԷԵԲՊՆ  |. ՀՀ միջուկային  |2019-|. ՀԱԷԿ-ի  |

|համակարգի ներդնում`        |          |անվտանգության    |2023 |երկրորդ   |

|համապատասխան               |          |կարգավորման      |     |էներգաբլո-|

|սարքավորումների ու         |          |կոմիտե           |     |կի շահա-  |

|տեխնոլոգիաների ձեռքբերմամբ |          |. ՀԱԷԿ ՓԲԸ       |     |գործման   |

|___________________________|          |                 |_____|նախագծային|

|Ցածր ակտիվությամբ ՌԹ-ների  |          |                 |2019-|ժամկետի   |

|գործող պահեստարանի         |          |                 |2022 |երկարաձըգ-|

|արդիականացում              |          |                 |     |ման ծրագիր|

|___________________________|          |                 |_____|. ՀԱԷԿ-ի  |

|Շատ ցածր ակտիվությամբ      |          |                 |2020 |սեփական   |

|ՌԹ-ների պահեստարանի        |          |                 |թ.   |միջոցներ  |

|կառուցում` հետագայում այն  |          |                 |սկիզբ|Միջազգային|

|ընդլայնելու հնարավորությամբ|          |                 |     |կազմակեր- |

|___________________________|          |                 |_____|պություն- |

|Ցածր ու միջին ակտիվությամբ |          |                 |2019-|ների      |

|ՌԹ-ների պահեստարանի        |          |                 |2021 |կողմից    |

|կառուցում` հետագայում այն  |          |                 |     |իրականաց- |

|ընդլայնելու հնարավորությամբ|          |                 |     |վող       |

|___________________________|          |                 |_____|տեխնիկական|

|ՌԹ-ների հաշվառման ու       |          |                 |2019-|աջակցու-  |

|գույքագրման էլեկտրոնային   |          |                 |2020 |թյան      |

|համակարգի ստեղծում         |          |                 |     |ծրագիր    |

|___________________________|          |                 |_____|          |

|ՌԹ-ների պահման համար       |          |                 |2019-|          |

|լիցենզավորված տարաների     |          |                 |2023 |          |

|ձեռքբերում                 |          |                 |     |          |

|___________________________|          |                 |_____|          |

|Հեղուկ ՌԹ-ների խոր         |          |                 |2019-|          |

|գոլորշիացման գործող        |          |                 |2020 |          |

|տեղակայանքի վերազինում     |          |                 |     |          |

|___________________________|          |                 |_____|          |

|Իոնափոխանակման խեժերի      |          |                 |2019-|          |

|վերամշակման տեղակայանքի    |          |                 |2022 |          |

|ներդնում                   |          |                 |     |          |

|___________________________|          |                 |_____|          |

|Ծավալային մնացորդի         |          |                 |2019-|          |

|տարողություններից աղային   |          |                 |2021 |          |

|նստվածքների հեռացում       |          |                 |     |          |

|___________________________|          |                 |_____|          |

|ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի |          |                 |2019-|          |

|աշխատած միջուկային վառելիքի|          |                 |2020 |          |

|պահման ավազանի վերանորոգում|          |                 |     |          |

|ու արդիականացում           |          |                 |     |          |

|___________________________|          |                 |_____|          |

|ԱՄՎ-ի` «չոր» եղանակով      |          |                 |2025-|          |

|պահման համար նախատեսված    |          |                 |2026 |          |

|պահեստարանի երրորդ հերթի   |          |                 |     |          |

|(12 մոդուլներով) կառուցում |          |                 |     |          |

|ու շահագործման հանձնում    |          |                 |     |          |

|_________________________________________________________________________|

|5.2. ՌԹ-ների ու ԱՄՎ-ի անվտանգ կառավարման արդիականացումն ապահովող         |

|իրավական ակտերի մշակում և  (կամ) դրանց ներդաշնակեցում միջազգային         |

|ստանդարտների պահանջների հետ                                              |

|_________________________________________________________________________|

|Իրավական ակտերի մշակում և  |. ՀՀ      |. ՀՀ ԷԵԲՊՆ       |2019-|ՀՀ պետական|

|(կամ) միջազգային           |միջուկային|. ՀՀ             |2026 |բյուջեից  |

|ստանդարտների պահանջների հետ|անվտանգու-|բնապահպանության  |     |լրացուցիչ |

|ներդաշնակեցում             |թյան կար- |նախարարություն   |     |ֆինանսավո-|

|                           |գավորման  |                 |     |րում չի   |

|                           |կոմիտե    |                 |     |պահանջվում|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.01.2019
N 3-Լ
Որոշում