ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 59-Ն
i
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 170-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև թիվ 7-ժավ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 170-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 59-Ն որոշման
ՁԵՎ N 7-ժավ
(տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ._______________
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. |
|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող տարվա հունվարի 25-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է __________________________________________________ |
| (լրիվ անվանումը) |
|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |
|Գործունեության իրականացման վայրի |
|Մարզը /ք. Երևան ____________________________________________________|
|Համայնքը ____________________________________________________________|
|Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________________|
|Հասցեն ___________________________________________ [][][][] |
| (փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակի [][][][][] |
|ծածկագիրը (լրացվում է համաձայն |
| ՏԳՏԴ դասակարգչի) |
| |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման |
| վկայականի) |
| |
|Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [][][][][][][][] |
| |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները |
|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |
|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ |
|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական |
|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` |
|օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
1. Աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների քանակը և տուժածների թվաքանակը
.______________________________________________________________________.
|Տողի | |Ընդա-|
|համա-| |մենը |
|րը | | |
|_____|__________________________________________________________|_____|
| 1 | 2 | 3 |
|_____|__________________________________________________________|_____|
|101 |Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ |ընդամենը| |
|_____| |________| |
|102 | |կանայք | |
|_____|_________________________________________________|________|_____|
|103 |նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ |ընդամենը| |
|_____| |________| |
|104 | |կանայք | |
|_____|__________________________________________________________|_____|
|105 |Դժբախտ պատահարների քանակը | |
|_____|__________________________________________________________|_____|
|106 |դրանցից, երբ միաժամանակ տուժել են 2 և ավելի մարդ | |
|_____|__________________________________________________________|_____|
|107 |Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային |ընդամենը| |
|_____|օրով կորցրած տուժածների և մահացածների թվաքանակը,|________| |
|108 |մարդ |կանայք | |
|_____|_________________________________________________|________|_____|
|109 |նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ |ընդամենը| |
|_____| |________| |
|110 | |կանայք | |
|_____|__________________________________________________________|_____|
|111 |հարբած վիճակում | |
|_____|__________________________________________________________|_____|
|112 |Տող 107-ից մահացածներ |ընդամենը| |
|_____| |________| |
|113 | |կանայք | |
|_____|_________________________________________________|________|_____|
|114 |նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ |ընդամենը| |
|_____| |________| |
|115 | |կանայք | |
|_____|_________________________________________________|________|_____|
|117 |Տող 107-ից` հաշմանդամության ելքով |ընդամենը| |
|_____| |________| |
|118 | |կանայք | |
|_____|_________________________________________________|________|_____|
|119 |նրանցից` I կարգ |ընդամենը| |
|_____| |________| |
|120 | |կանայք | |
|_____|_________________________________________________|________|_____|
|121 |մինչև 18 տարեկան, մարդ |ընդամենը| |
|_____| |________| |
|122 | |կանայք | |
|_____|_________________________________________________|________|_____|
|123 |II կարգ |ընդամենը| |
|_____| |________| |
|124 | |կանայք | |
|_____|_________________________________________________|________|_____|
|125 |մինչև 18 տարեկան, մարդ |ընդամենը| |
|_____| |________| |
|126 | |կանայք | |
|_____|_________________________________________________|________|_____|
|127 |III կարգ |ընդամենը| |
|_____| |________| |
|128 | |կանայք | |
|_____|_________________________________________________|________|_____|
|129 |մինչև 18 տարեկան, մարդ |ընդամենը| |
|_____| |________| |
|130 | |կանայք | |
|_____|_________________________________________________|________|_____|
|131 |Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակությունը 1 |ընդամենը| |
|_____|և ավելի աշխատանքային օրով կորցրածների (ներառյալ |________| |
|132 |մահացածները) անաշխատունակ մարդ-օրերի քանակը, |կանայք | |
| |որոնց ժամանակավոր անաշխատունակությունը ավարտվել | | |
| |է հաշվետու տարում, մարդ/օր | | |
|_____|_________________________________________________|________|_____|
|133 |Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակությունը |ընդամենը| |
|_____|մասամբ կորցրած 1 և ավելի աշխատանքային օրով |________| |
|134 |հիմնական աշխատանքից այլ աշխատանքի փոխադրված |կանայք | |
| |տուժածների թվաքանակը | | |
.______________________________________________________________________.
2. Աշխատանքի գնալու կամ աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը և տուժածների թվաքանակը
.______________________________________________________________________.
|Տողի | |Ընդա-|
|համա-| |մենը |
|րը | | |
|_____|__________________________________________________________|_____|
| 1 | 2 | 3 |
|_____|__________________________________________________________|_____|
|201 |Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը | |
|_____|__________________________________________________________|_____|
|202 |տուժածների թվաքանակը, մարդ |ընդամենը| |
|_____| |________| |
|203 | |կանայք | |
|_____|_________________________________________________|________|_____|
|204 |նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ |ընդամենը| |
|_____| |________| |
|205 | |կանայք | |
|_____|_________________________________________________|________|_____|
|206 |Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ | | |
| |պատահարների քանակը | | |
|_____|_________________________________________________|________|_____|
|207 |տուժածների թվաքանակը, մարդ |ընդամենը| |
|_____| |________| |
|208 | |կանայք | |
|_____|_________________________________________________|________|_____|
|209 |նրանցից` մինչև 18 տարեկան, մարդ |ընդամենը| |
|_____| |________| |
|210 | |կանայք | |
.______________________________________________________________________.
3. Դժբախտ պատահարների հետ կապված և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված ծախսերը
.______________________________________________________________________.
|Տողի | |Ընդա-|
|համա-| |մենը |
|րը | | |
|_____|__________________________________________________________|_____|
|301 |Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ | |
| |կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության | |
| |այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման | |
| |ծախսեր, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում | |
| |դրա իրավունքն ունեցող անձանց | |
|_____|__________________________________________________________|_____|
|302 |այդ թվում` ժամանակավոր անաշխատունակության նպաստներ | |
|_____|__________________________________________________________|_____|
|303 |կորցրած աշխատավարձի փոխհատուցում | |
|_____|__________________________________________________________|_____|
|304 |միանվագ նպաստներ | |
|_____|__________________________________________________________|_____|
|305 |ծախսեր բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնման | |
| |համար | |
|_____|__________________________________________________________|_____|
|306 |այլ ծախսեր | |
|_____|__________________________________________________________|_____|
|307 |Շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված | |
| |շենքերի, շինությունների արժեքը | |
|_____|__________________________________________________________|_____|
|308 |Դժբախտ պատահարներից տուժածների աշխատանքի չներկայանալու | |
| |հետևանքով կրած վնասը | |
|_____|__________________________________________________________|_____|
|309 |Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված գումարը | |
|_____|__________________________________________________________|_____|
|310 |այդ թվում` հատուկ արտահագուստի համար | |
|_____|__________________________________________________________|_____|
|311 |անհատական պաշտպանության միջոցառումների վրա | |
|_____|__________________________________________________________|_____|
|312 |այլ ծախսեր | |
.______________________________________________________________________.
Ղեկավար` ___________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ ___________________ _________________
կամ այլ լիազորված անձ)` (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»__________20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 59-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
5. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում (101) բերվում է հաշվետվությունը կազմող իրավաբանական անձի, հիմնարկի կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, որից` 102-ից 104 տողերում առանձնացվում են կանանց և մինչև 18 տարեկանների թվաքանակները սեռային բաշխվածությամբ:
6. «Դժբախտ պատահարների քանակը» տողում (105) բերվում է աշխատանքային գործունեության ընթացքում տեղի ունեցած, ակտավորված դժբախտ պատահարների քանակը:
7. «Դրանցից, երբ միաժամանակ տուժել են 2 և ավելի մարդ» տողում (106) բերվում է այն դժբախտ դեպքերի քանակը, որոնք կրում են միայն խմբակային բնույթ:
8. «Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների և մահացածների թվաքանակը, ընդամենը» տողում (107) բերվում է դժբախտ պատահարի հետևանքով տուժածների և մահացածների թվաքանակը, 108 տողում առանձնացնելով կանանց թվաքանակը:
9. Տող 107-ից առանձնացվում են մինչև 18 տարեկանների (տող 109), կանանց (տող 110) և հարբածների (տող 111) թվաքանակները:
10. «Մահացածներ» տողում (112) բերվում է աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընդհանուր թվաքանակը, որից` 113 տողում առանձնացնելով կանանց թվաքանակը:
11. Տող 112-ից առանձնացվում են մինչև 18 տարեկանների (տող 114), կանանց (տող 115) և հարբածների (տող 116) թվաքանակները:
12. «Հաշմանդամության ելքով» տողում (117) բերվում է դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ դարձած մարդկանց թվաքանակը, որից` կանանց թվաքանակն առանձնացվում է տող 118-ում: Իսկ 119-130 տողերում առանձնացվում են I, II և III կարգերի հաշմանդամների և մինչև 18 տարեկանների թվաքանակները սեռային բաշխվածությամբ:
13. Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրածների (ներառյալ մահացածները) անաշխատունակ մարդ-օրերի ընդհանուր քանակը, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն ավարտվել է հաշվետու տարում, բերվում է տող 131-ում, որից կանանց թվաքանակը` տող 132-ում: Ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակա մարդ-օրերի թվի մեջ ներառվում են միայն աշխատանքային օրերը (առանց հանգստյան և տոնական օրերի) հիվանդության ժամանակաշրջանում` կապված արտադրական վնասվածքների հետ, որոնք ձևակերպված են անաշխատունակության թերթիկներով կամ տեղեկանքներով` տրված բժշկական հաստատություններից:
14. «Աշխատունակությունը մասամբ կորցրած 1 և ավելի աշխատանքային օրով հիմնական աշխատանքից այլ աշխատանքի փոխադրված տուժածների թվաքանակը» տողում (133) բերվում է տուժածների այն թվաքանակը, ովքեր ըստ արտոնագրված բժշկական վկայականի հիմնական աշխատանքից փոխադրվել են այլ աշխատանքի, որից` տող 134-ում առանձնացնելով կանանց թվաքանակը:
III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
15. Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը բերվում է տող 201-ում:
16. Աշխատանքի գնալու ճանապարհին դժբախտ պատահարների հետևանքով տուժած մարդկանց ընդհանուր թվաքանակը բերվում է տող 202-ում, որից` տող 203-ում առանձնացնելով կանանց թվաքանակը: 202 տողից առանձնացվում է մինչև 18 տարեկանների ընդհանուր թվաքանակը (տող 204), որից կանայք` տող 205-ում:
17. Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների քանակը բերվում է տող 206-ում:
18. Աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին դժբախտ պատահարների հետևանքով տուժած մարդկանց ընդհանուր թվաքանակը բերվում է տող 207-ում, որից կանայք` տող 208-ում: 206 տողից առանձնացվում է մինչև 18 տարեկանների ընդհանուր թվաքանակը (տող 209), որից կանայք` տող 210-ում:
IV. ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
19. Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ընդհանուր ծախսերը, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, բերվում է տող 301-ում, որից առանձնացվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստները (տող 302), կորցրած աշխատավարձի փոխհատուցումը (տող 303), միանվագ նպաստները (տող 304), բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնման համար ծախսերը (տող 305) և այլ ծախսեր (տող 306):
20. Շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված շենքերի, շինությունների արժեքը բերվում է տող 307-ում:
21. Դժբախտ պատահարներից տուժածների աշխատանքի չներկայանալու հետևանքով կրած վնասը բերվում է տող 308-ում:
22. Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված ընդհանուր գումարը բերվում է տող 309-ում, որից առանձնացվում է հատուկ արտահագուստի համար ծախսված գումարը (տող 310), անհատական պաշտպանության միջոցառումների վրա ծախսված գումարը (տող 311) և այլ ծախսեր (տող 312):