Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ Գ ...

15.11.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.10.1993  -ից մինչեւ   15.11.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 23.10.00 թիվ 666 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 1993 թ. թիվ 516

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ԿԱՏԱՐՄԱՆ ՈՒ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ, ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների ու գերատեսչությունների կողմից բանակցությունների վարման և Հայաստանի Հանրապետության միջազգային միջգերատեսչական պայմանագրերի կնքման, հաստատման, գրանցման, կատարման ու չեղյալ հայտարարման կարեը և Հայաստանի Հանրապետության միջազգային միջկառավարական պայմանագրերի շուրջ բանակցությունների վարման, կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման կարգը (կցվում են):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 թ.

հոկտեմբերի 8-Ի թիվ 516 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ

 

1 ԲԱԺԻՆ
Հայաստանի Հանրապետության միջազգային միջգերատեսչական պայմանագրերի կնքման նպատակով բանակցությունների վարման կարգը 1. Օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի Հանրապետության միջազգային միջգերատեսչական պայմանագրեր (այսուհետև` Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրեր) կնքելու նպատակով բանակցություններ վարելիս Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները և գերատեսչությունները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով և սկզբունքներով: 2. Բանակցություններ վարելու մասին առաջարկությունները Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների ղեկավարները համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ: 3. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների ղեկավարներն իրենց իրավասության սահմաններում իրավունք ունեն բանակցություններ վարելու առանց հատուկ լիազորությունների: 4. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրեր կնքելու համար բանակցություններ վարելու հատուկ լիազորություններ տալիս են Հայաստանի Հանրապետության նախարարությունը, պետական վարչությունը, գերատեսչությունը` տվյալ կառավարման մարմնի անունից կնքվող պայմանագրերի համար: 5. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների ղեկավարներն իրականացնում են բանակցությունների վարման հետ կապված նախապատրաստական միջոցառումներ` անհրաժեշտության դեպքում դիմելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության օգնությանը: 6. Օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների բանակցություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, եթե դրանց ընթացքում որևէ ձևով շոշափվում են հանրապետության արտաքին քաղաքական շահերին վերաբերող հարցեր:

 

2 ԲԱԺԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերը կնքվում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների անունից` օտարերկրյա պետությունների համապատասխան պետական կառավարման այն մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնց իրավասության մեջ են մտնում պայմանագրերով կարգավորվող հարցերը:

8. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերի կնքման մասին առաջարկությունը (պայմանագրի նախագիծը) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` ի գիտություն, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության համապատասխան շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ:

9. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերի կնքման մասին որոշումները` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, ընդունվում են Հայաստանի Հանրապետության նախարարների, պետական վարչությունների պետերի և գերատեսչությունների ղեկավարների կողմից, որոնց իրավասության մեջ են մտնում այդ պայմանագրերով կարգավորվող հարցերը:

10. Ստորագրվելուց հետո անմիջապես ուժի մեջ մտնող Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերը կատարվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, պետական վարչության և գերատեսչության կողմից, որոնց անունից դրանք կնքվել են: Կոնֆիրմացիա պահանջող միջգերատեսչական պայմանագրերը դրանք ստորագրած պետական կառավարման համապատասխան մարմնի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:

11. Վավերացման ոչ ենթակա Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերին միանալու վերաբերյալ որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

12. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերը ենթակա են անվերապահ կատարման Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից` միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:

13. Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչություններն ու գերատեսչությունները, որոնց իրավասության մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերով կարգավորվող հարցերը, ապահովում են Հայաստանի Հանրապետության այդ պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը, հետևում են դրանցից բխող իրավունքների իրականացմանը և պայմանագիր մյուս կողմերի պարտավորությունների կատարմանը:

14. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերի կատարման նկատմամբ ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

15. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերի բնագիրը ստորագրվելուց հետո ոչ ուշ, քան 1Օ-օրյա ժամկետում, ի պահ են հանձնվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը (եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված), որն էլ կատարում է դրանց գրանցումը:

16. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկամսյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ժողովածուում հրատարակելու համար:

17. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերը չեղյալ են հայտարարվում դրանք ստորագրած նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելով և Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրազեկ պահելուց հետո:

Հայաստանի Հանրապետության այն միջգերատեսչական պայմանագրերը, որոնք ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատումից հետո, չեղյալ են հայտարարվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 թ.

հոկտեմբերի 8-Ի թիվ 516 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ, ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության միջազգային միջկառավարական պայմանագիր (այսուհետև` Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագիր) կնքելու շուրջ բանակցություններ վարելու մասին առաջարկությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մյուս մարմինների ու գերատեսչությունների կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով` Հայաստանի Հանրապետության համապատասխան շահագրգիռ նախարարության, պետական վարչության կամ գերատեսչության կողմից պատրաստված տեղեկանքի հետ համատեղ: Բանակցություններ վարելու համաձայնությունը և հատուկ լիազորությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Բանակցությունների ընթացքի մասին պարբերաբար տեղյակ է պահվում Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Բանակցությունների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունը, պետական վարչությունը և գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրի նախագիծը համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, էկոնոմիկայի նախարարության, արդարադատության նախարարության և մյուս շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ: Անհրաժեշտության դեպքում, պայմանավորվող մյուս կողմի հետ Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրի նախագծի համաձայնեցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

3. Համաձայնեցումից հետո Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրի նախագիծը` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, պետական վարչության և գերատեսչության կողմից պատրաստված վերլուծական տեղեկանքով, ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որն էլ 10-օրյա ժամկետում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, դրական որոշում կայացնելու դեպքում, լիազորում է համապատասխան պաշտոնատար անձին, Հայաստանի Հանրապետության նախարարությանը, պետական վարչությանն ու գերատեսչությանը Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագիրն ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության անունից: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այն մասին տեղյակ է պահում պայմանադիր մյուս կողմին և նրա հետ համաձայնեցնում պայմանագրի ստորագրման վայրն ու ժամկետը:

5. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրերի բնօրինակները ստորագրվելուց հետո երկշաբաթյա ժամկետում ի պահ են հանձնվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրի վերաբերյալ տեղեկանքներ է պահանջում Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունից, պետական վարչությունից, գերատեսչությունից:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վավերացում պահանջող` Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրերը, դրանց կից տեղեկանքներով, ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի վավերացմանը ներկայացնելու համար:

7. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրերի վավերացումից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այդ մասին տեղյակ է պահում համապատասխան օտարերկրյա պետությանը և նրա հետ պայմանավորվում վավերագրերի փոխանակման ու դրանց հանձնման տեղի և ժամանակի վերաբերյալ, որի մասին տեղյակ է պահվում Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

8. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրերը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին Հայաստանի Հանրապետության համապատասխան շահագրգիռ նախարարություններից, պետական վարչություններից և գերատեսչություններից ստացված առաջարկությունները և հիմնավորող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրերը, որոնք վավերացում չեն պահանջում, չեղյալ են հայտարարվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Այդ պայմանագրերի չեղյալ հայտարարման մասին Հայաստանի Հանրապետության համապատասխան շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից տրված առաջարկություններն ու հիմնավորող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.1993
N 516
Որոշում