Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՆՋԱ ...

25.04.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.02.2000  -ից մինչեւ   25.04.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 03.03.08 թիվ 07-Ն հրաման)

i

108.0226.140100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

30 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 226-ԴԶ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 23-ի N 592 որոշման 1-ին կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի մատակարարման վթարային անջատումների հրահանգը» (կցվում է):

2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի նախարարության

30.12.1999 թ. N 226-ԴԶ հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳ

 

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի

մատակարարման վթարային անջատումների

 

1. Սույն Հրահանգը «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, սահմանում է սնման կետերից էլեկտրաէներգիայի մատակարարման վթարային անջատումների ընթացակարգը` էլեկտրաէներգիայի արտադրության և հաղորդման սարքավորումների վթարների արդյունքում հաճախության խորը իջեցման հետևանքով էլեկտրաէներգետիկ համակարգի մարումը կանխելու նպատակով` հաճախության վերականգնումն ապահովող գործող էներգետիկական սարքավորումների հնարավորությունները սպառելուց հետո:

2. Վթարային անջատումները կատարվում են սույն Հրահանգի Հավելվածում բերված «Էլեկտրաէներգիայի մատակարարման վթարային անջատումների գրաֆիկի» համաձայն: Գրաֆիկը բաղկացած է չորս հերթերից, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է համապատասխան բեռնվածքի անջատում` էլեկտրաէներգետիկ համակարգի առավելագույն բեռնվածքի ռեժիմում: Գրաֆիկի գործողության առավելագույն ժամկետը մեկ տարի է:

3. Վթարային անջատումները կատարվում են էլեկտրաէներգետիկ համակարգի Կենտրոնական կարգավարական ծառայության (այսուհետև` ԿԿԾ) հերթապահ կարգավարի կարգադրությամբ` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Հրազդանի ՋԷԿ», «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՓԲԸ-երի և «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի օպերատիվ անձնակազմի միջոցով:

4. Վթարային անջատումներ կատարելու վերաբերյալ ԿԿԾ-ի հերթապահ կարգավարի կարգադրությունները կատարվում են անմիջապես, գրաֆիկներում նշված ենթակայաններում և բաց բաշխիչ սարքվածքներում: Անջատման պատճառի և սպասվելիք տևողության մասին էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունները և վերջիններիս կողմից սպառողները տեղեկացվում են անհապաղ:

5. Վթարային անջատումների հետևանքով սպառողների հոսանքազրկման տևողությունը որոշվում է պահուստային սարքավորման գործարկման ժամկետով: Սակայն, միևնույն սպառողների համար վթարային անջատման անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի4 ժամը` էլեկտրաէներգիայի մատակարարման 4 ժամից ոչ պակաս տևողությամբ վերականգնմամբ:

6. Միացությունների վթարային անջատումները կատարվում են գրաֆիկներում նշված հերթականությամբ:

Եթե որևէ պատճառով տվյալ հերթի որևէ միացություն կամ մի խումբ միացություններ անջատել հնարավոր չէ, ապա անջատվում են հաջորդ հերթի միացությունները:

7. Վթարային անջատումների ծավալը (անջատվող բեռնվածքի չափը) որոշվում է վերականգնվող հաճախության մակարդակով, ինչպես նաև սարքավորման գերբեռնվածությունը հանելու կամ այլ վթարային իրադրությունները վերացնելու պայմանով:

8. Վթարային անջատումների արդյունավետության հսկողությունը իրականացնում է ԿԿԾ-ի հերթապահ կարգավարը:

9. Էլեկտրաէներգետիկ համակարգի և սպառողների օբյեկտներում գործող տեղական հրահանգների դրույթները չպետք է հակասեն սույն Հրահանգի պահանջներին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի

մատակարարման վթարային անջատումների հրահանգի

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՖԻԿ

 

1-ին հերթ

.__________________________________________________________________________.

|    Անջատվող      |Սնման       |Հոսանքազրկվող         |Անջատվող բեռը (Մտվ)|

|    միացությունը  |կետը        |ենթակայանը            |___________________|

|                  |            |                      |  Ձմեռ   |  Ամառ   |

|                  |            |                      | առ./նվ. | առ./նվ. |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-110 Ամասիա     |Գյումրի-2 ԵԿ|Ամասիա և  Աշոցքի ԵԿ-եր| 3,6/2,0 | 3,0/1,0 |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-110 Ազատան     |Գյումրի-2 ԵԿ|Արցախ և  Ազատան Եկ-եր | 7,5/4   | 4,5/3,0 |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-110 Արշախան-1,2|Հրազդան ՋԷԿ |Հրազդան-2 և           | 1,5/1,0 | 1,0/0,5 |

|(միաժամանակ)      |            |Արխաշան-քարշ ԵԿ-եր    |         |         |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-110 Գուսան     |Աշնակ ԵԿ    |Արթիկ և  Մարալիկ ԵԿ-եր|16,1/9,6 | 7,5/4,0 |

|Լանջիկ (          |            |                      |         |         |

|միաժամանակ)       |            |                      |         |         |

|__________________|____________|______________________|_________|_________|

|ՕԳ-110 Գոշ        |Հրազդան ՀԷԿ |Իջևան  և  Հախում      | 6,0/3,5 | 5,5/1,5 |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-110 Գագարին    |Հրազդան ՀԷԿ |Գագարին ԵԿ            | 1,5/1,0 | 0,5/0,5 |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-110 Թալին - 1,2|Աշնակ ԵԿ    |Թալին ԵԿ ԵԿ           | 4,2/2,5 | 3,0/1,0 |

|(միաժամանակ)      |            |                      |         |         |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-110 Ծովասար    |Աշնակ Եկ    |Դաշտադեմ ԵԿ           | 0,6/0,5 |    -    |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-110 և  Օգ-110  |Լիճք ԵԿ     |Վարդենիս, Սոթք,       | 9,3/5,0 | 8,5/1,5 |

|Փարվանա           |            |Արեգունի և  Ծովինար   |         |         |

|(միաժամանակ)      |            |ԵԿ-եր                 |         |         |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-110 Վահրամաբերդ|Գյումրի-2 ԵԿ|Վահրամաբերդ ԵԿ        | 2,0/0,5 | 0,5/-   |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-110 Լուսաբաց   |Դիլիջան ԵԿ  |Բերդ ԵԿ               | 4,0/1,5 | 3,0/0,5 |

|__________________|____________|______________________|_________|_________|

|ԱՏ-1,2 35 Կվ      |Լիճք ԵԿ     |          -           | 9,0/3,0 | 8,5/1,5 |

|ներանցումներ      |            |                      |         |         |

|__________________|____________|______________________|_________|_________|

|ՕԳ-35 Ռելե        |Եղեգնաձոր ԵԿ|          -           | 3,0/2,0 | 3,0/1,0 |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-35 Վերնաշեն    |Եղեգնաձոր ԵԿ|          -           | 0,5/0,3 | 1,0/0,5 |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-35 Եղեգնաձոր   |Եղեգնաձոր ԵԿ|          -           | 2,0/1,0 | 1,0/0,3 |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-35 Արին-1      |Եղեգնաձոր ԵԿ|          -           | 0,4/0,2 | 1,0/0,2 |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-35 Լճաշեն - 1,2|Սևան  ՀԷԿ   |          -           | 1,0/0,5 | 1,0/0,5 |

|__________________|____________|______________________|_________|_________|

|Օգ-35 Ռայոն       |Սևան  ՀԷԿ   |          -           | 4,5/1,4 | 3,0/1,0 |

|__________________|____________|______________________|_________|_________|

|                  |            |       E =            |76,7/39,5|55,5/18,7|

.__________________________________________________________________________.

 

2-րդ հերթ

.__________________________________________________________________________.

|    Անջատվող      |Սնման       |Հոսանքազրկվող        |Անջատվող բեռը (Մտվ) |

|    միացությունը  |կետը        |ենթակայանը           |____________________|

|                  |            |                     |  Ձմեռ    |  Ամառ   |

|                  |            |                     | առ./նվ.  | առ./նվ. |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Անուշ      |ՀԱԷԿ        |Աշտարակ ԵԿ           |19,6/12,8 |16,5/9,0 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Ալիք - 1,2 |Սևան  ՀԷԿ   |Ալիք ԵԿ              | 1,5/1,0  | 0,5/-   |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Գորիս      |Շինուհայր ԵԿ|Գորիս ԵԿ             | 5,0/2,5  | 4,0/1,0 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Դիմաց և    |Վանաձոր-2 ԵԿ|Դիմաց, Բազում և      | 8,2/6,5  | 3,0/0,5 |

|Օգ-110 Խնձորուտ   |            |Խնձորուտ ԵԿ-եր       |          |         |

|միաժամանակ)       |            |                     |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|ՕԳ-110 Իշխանասար  |Շինուհայր ԵԿ|Դաստակերտ ԵԿ         | 1,0/0,6  | 0,5/-   |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110            |Չարենցավան-3|Չարենցավան-2 ԵԿ      | 1,5/1,0  | 1,0/0,5 |

|Լուսավան - 1,2    |ԵԿ          |                     |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Լուսակերտ  |Արգել ՀԷԿ   |Բյուրեղավան ԵԿ       | 3,1/1,5  | 1,5/0,5 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Ծովագյուղ  |Սևան  ՀԷԿ   |Ծովագյուղ-քարշ ԵԿ    | 0,5/0,5  | 0,5/0,5 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Կապուտակ   |Սևան  ՀԷԿ   |Շորժա-քարշ ԵԿ        | 2,6/1,0  | 0,5/0,5 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Մուշ       |Մարաշ ԵԿ    |Աբովյան ԵԿ           |14,6/8,6  |15,5/6,0 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Խաչիկ      |Եղեգնաձոր ԵԿ|Խաչիկ ԵԿ             | 1,1/0,5  | 2,0/1,5 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|ՕԳ-1,2 Վան - 1,2  |Արարատ-2 ԵԿ |Վան ԵԿ               | 8,0/2,5  |10,5/8,0 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|ՕԳ-110 Քաղսի - 2  |Արգել ՀԷԿ և |Չարենցավան-1 ԵԿ      | 7,7/3,0  | 3,5/1,5 |

|և  ՕԳ 110 Զանգու -|Չարենցավան-3|                     |          |         |

|2 (միաժամանակ)    |ԵԿ          |                     |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-35 Արզնի       |Քանաքեռ ՀԷԿ |          -          | 2,0/1,0  | 1,0/0,5 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-35 Կասկադ      |Քանաքեռ ՀԷԿ |          -          | 2,0/1,0  | 1,0/0,5 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-35 Կոմիտաս-1,2 |Քանաքեռ ՀԷԿ |          -          |  28/14   |   8/4,5 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-35 Մհուբ       |Քանաքեռ ՀԷԿ |          -          | 2,0/0,5  | 1,0/0,5 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-35 Մելկոմբինատ |Սևան  ՀԷԿ   |          -          | 0,7/0,4  | 0,6/0,4 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|ՕԳ-35 Իշխան       |Սևան  ՀԷԿ   |          -          | 0,5/0,2  | 0,4/0,1 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|                  |            |       E =           |109,6/59,1|71,5/36,0|

.__________________________________________________________________________.

 

3-րդ հերթ

.__________________________________________________________________________.

|    Անջատվող      |Սնման       |Հոսանքազրկվող        |Անջատվող բեռը (Մտվ) |

|    միացությունը  |կետը        |ենթակայանը           |____________________|

|                  |            |                     |  Ձմեռ    |  Ամառ   |

|                  |            |                     | առ./նվ.  | առ./նվ. |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Աշտարակ    |Շահումյան-2 |Պռոշյան-քարշ ԵԿ      | 0,5/0,5  | 0,5/0,5 |

|                  |ԵԿ          |                     |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Առփնյա-1,2 |Վանաձոր-2 ԵԿ|Վանաձոր-1 ԵԿ         |10,6/7,5  | 5,5/3,0 |

|(միաժամանակ)      |            |                     |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Արեշ-1,2   |Մարաշ ԵԿ    |Արեշ ԵԿ              |15,5/10,5 |10,0/3,5 |

|(միաժամանակ)      |            |                     |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Դվին-1,2   |Արարատ-2 ԵԿ |Արարատ-1 ԵԿ          |12,5/6,5  |10,0/6,5 |

|(միաժամանակ)      |            |                     |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|ՕԳ-110 Սպանդարյան |Շահումյան-2 |Սպանդարյան ԵԿ        | 6,0/4,0  | 4,0/1,0 |

|                  |ԵԿ          |                     |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Երասխ-1,2  |Արարատ-2 ԵԿ |Երասխ ԵԿ             | 2,1/1,0  | 4,0/3,0 |

|(միաժամանակ)      |            |                     |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Թումանյան -|Ալավերդի-2  |Ալավերդի-1 ԵԿ        | 2,0/2,0  | 1,0/0,5 |

|1,2 (միաժամանակ)  |ԵԿ          |                     |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Կիլիկիա-1,2|Շահումյան-2 |Շահումյան-1 ԵԿ       |13,5/7,0  | 6,0/2,0 |

|(միաժամանակ)      |ԵԿ          |                     |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Կիրճ-1,2   |Զովունի ԵԿ  |Կիրճ ԵԿ              | 1,0/0,5  | 0,5/-   |

|(միաժամանակ)      |            |                     |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Ստեփանավան |Վանաձոր-2 ԵԿ|Ստեփանավան և  Տաշիր  | 9,8/5,5  | 9,0/4,5 |

|                  |            |ԵԿ-եր                |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Տ-1,2 35 կՎ       |Նուբարաշեն  |         -           | 7,5/4,0  | 7,0/2,0 |

|ներանցումներ      |ԵԿ          |                     |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Աղավնաձոր  |Եղեգնաձոր ԵԿ|         -           | 0,3/-    |  11/5   |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|                  |            |        E =          | 81,3/49,0|68,5/31,5|

.__________________________________________________________________________.

 

4-րդ հերթ

.__________________________________________________________________________.

|    Անջատվող      |Սնման       |Հոսանքազրկվող        |Անջատվող բեռը (Մտվ) |

|    միացությունը  |կետը        |ենթակայանը           |____________________|

|                  |            |                     |  Ձմեռ    |  Ամառ   |

|                  |            |                     | առ./նվ.  | առ./նվ. |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Կիրզա-1,2  |Մարաշ ԵԿ    |Կիրզա և  Նորք ԵԿ-եր  |33,0/16,5 |16,5/7,5 |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|Օգ-110 Կենտրոնական|Շահումյան-2 |Կենտրոնական ԵԿ       |71,8/30,5 |  25/10  |

|1,2               |ԵԿ          |                     |          |         |

|__________________|____________|_____________________|__________|_________|

|                  |            |        E =          |104,8/47,0|41,5/17,5|

.__________________________________________________________________________.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                        «14»  01     2000 Թ.

                    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10800002

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
30.12.1999
N 226-ԴԶ
Հրաման