(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 1993 թ. թիվ 658
i
ԱՄՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՎԹԱՐԱՅԻՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման թույլտվության կարգը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 29-ի թիվ 658 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ԱՄՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՎԹԱՐԱՅԻՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
1. Քանդման, ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների ցանկն ու վնասվածության աստիճանը սահմանում են պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները` Հայաստանի Հանրապետության ճարտարապետական վարչության համապատասխան եզրակացությունների հիման վրա:
i
2. 1-ին և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների բնակարանները սեփականաշնորհվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով:
Նշված դեպքերում քաղաքացիներին տրվող բնակարանների սեփականության վկայագրերում նշումներ են կատարվում բնակելի տան վնասվածության աստիճանի և թերությունների վերաբերյալ:
1-ին և 2-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների բնակարանների թերությունները ենթակա են վերացման սեփականատերերի միջոցների հաշվին:
3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների ամրացման աշխատանքները կատարվում են պետական միջոցների հաշվին, իսկ ժամկետները սահմանվում են կապիտալ շինարարության տարեկան պետական պատվերով:
/2 խմբ 19.08.94 թիվ 386 որոշում/
/3 կետն ուժը կորցրել է 19.08.94 թիվ 386 որոշում/
4. 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող /քանդման ենթակա/ բնակելի տների բնակարանները սեփականաշնորհման ենթակա չեն: