(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 1993թ. թիվ 62Օ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի սպասարկման և ենթասպայական անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները և զինվորական կոչումների դրույքաչափերը, ինչպես նաև ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինծառայողների դրամական բավարարման չափերը հավասարեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական միավորումների և ստորաբաժանումների համապատասխան զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի թիվ 17Օ որոշման թիվ 1 հավելվածում սահմանված գործակիցներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 511 որոշման թիվ թիվ 2 և 3 հավելվածներում սահմանված զինվորական կոչումների դրույքաչափերին ու դրամական բավարարման չափերին:
2. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հունվարի 1-ից:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի հաշվարկման մասին» թիվ 170 որոշման թիվ 4 հավելվածը, իսկ նույն որոշման թիվ 8 հավելվածի վերնագրում «...ներքին գործերի նախարարության և նրա համակարգի» բառերից հետո ավելացնել «(բացառությամբ ներքին զորքերի զինծառայողների)» բառերը: