Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿ ...

01.04.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.03.1998  -ից մինչեւ   01.04.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 01.04.02 թիվ 313 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 1993 թ. թիվ 618

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՑ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով փախստականներին ժամանակավոր ապաստան տված հիմնարկների ու ձեռնարկությունների ֆինանսական ծանր վիճակից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1993 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կացարաններում (հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում և այլն) ապաստանած փախստականներից ամեն ամիս գանձել կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիայի, ջրախողովակից օգտվելու, կոյուղու, կենցաղային աղբի տեղափոխման, ջեռուցման և գազի) համար վարձ` Հայաստանի Հանրապետության բնակչությանը սահմանված սակագների և ծախսի միջին նորմերին համապատասխան:

i

2. Սահմանել, որ կոմունալ ծառայությունների արժեքը` 50 տոկոս զեղչով վճարում են հետևյալ կատեգորիաներին պատկանող փախստականները և նրանց ընտանիքները`

ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները.

բ) միայնակ կենսաթոշակառուները.

գ) միայն կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքները.

դ) երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները.

ե) կերակրողին կորցրած և միակողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները.

զ) երկկողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաները և նրանց խնամող ընտանիքները.

է) զոհված, վիրավոր և ծառայության մեջ գտնվող ազատամարտիկների ընտանիքները.

ը) սահմանված կարգով գործազուրկի կարգավիճակ ստացած` անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:

(2-րդ կետն ուժը կորցրել է 17.03.98 թիվ 175 որոշում)

i

3. Սահմանել, որ փախստականներին պահելու հետևանքով տնտհաշվարկի սկզբունքով գործող կացարանների կրած հաշվեկշռային վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեից, իսկ բյուջեի հաշվին պահվող կազմակերպություններին պատկանող և հատուկ միջոցների նախահաշիվներով ֆինանսավորվող կացարաններում փախստականներին պահելու հետևանքով եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցող գումարը փոխհատուցվում է ելնելով նշված կազմակերպությունների ընթացիկ գործունեության համար հատկացված բյուջետային միջոցների օգտագործման աստիճանից և հատուկ միջոցների շարժից, բացի փախստականների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և նրանց մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման գումարներից:

(3-րդ կետը լրաց. 17.03.98 թիվ 175 որոշում)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքի հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում և ժամանակավոր այլ կացարաններում ապաստանած փախստականներից կոմունալ ծառայությունների վարձի գանձման մասին» թիվ 2Օ3 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.1993
N 618
Որոշում