Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆՐԷՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԴՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՆՐԷՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԴՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 1993 թ. թիվ 610

 

i

ՄԱՆՐԷՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԴՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, և ելնելով հանրապետությունում գիտաարտադրական նշանակություն ունեցող մանրէների պահպանման և օգտագործման համար միասնական պետական քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` ստեղծել մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոն (ՄԱՀԿ)` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միկրոբիոլոգիայի ինստիտուտի մանրէների հավաքածուի և տվյալների բանկի հիման վրա:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնում գրանցել գիտական և արդյունաբերական նշանակություն ունեցող մանրէների շտամները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությանը` մանրէների վերաբերյալ հայտերը քննարկման ընդունել միայն մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնում շտամների ավանդադրումից հետո:

4. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը`

ա) մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետությունում մանրէների հավաքածուների գործունեությունը կարգավորող կանոնակարգը.

բ) մեկամսյա ժամկետում հաստատել մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնի կանոնադրությունը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնին գործունեության ապահովման համար, 1993 թվականին հատկացնել 4,8 մլն ռուբլի` 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.1993
N 610
Որոշում