Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆՈՏԱՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ՍՏԱԺԱՎՈՐ ...

19.06.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.03.2000  -ից մինչեւ   19.06.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 04.06.01 թիվ 189 հրաման)

i

102.0067.220200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

21 փետրվարի 2000 թվականի թիվ 67

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության 5-րդ կետի ժզ ենթակետի համապատասխան հրամայում եմ`

 

1. Հաստատել «Պետական նոտարական գրասենյակում նոտարի մոտ ստաժավորում անցկացնելու կարգը»:

2. Սույն կարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գ. Մալխասյանի վրա:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

2000 ԹՎԱԿԱՆԻ

                                  ԹԻՎ            ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

1. «Պետական նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի համաձայն նոտարի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, անցել է առնվազն մեկ տարի տևողությամբ ստաժավորում պետական նոտարական գրասենյակում, հանձնել է որակավորման քննություն:

Առանձին դեպքերում, երբ ստաժավորում անցնող անձը, ունենալով բավարար գիտելիքներ կարող է հանձնել որակավորման քննություններ, ստաժավորման ժամկետը կարող է կրճատվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից: Եթե կարճաժամկետ ստաժավորում անցած անձը չի հանձնում որակավորման քննությունները, ապա նա իրավունք ունի շարունակել ստաժավորումը մինչև ժամկետի ավարտը:

Ստաժավորման տևողությունը կարող է երկարացվել ստաժավորումն անցնողի հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով նրա բացակայության ժամկետով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

2. Պետական նոտարական գրասենյակում ստաժավորում անցնողի պաշտոնում նշանակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով` պետական նոտարի նախատեսվող կամ առկա թափուր տեղ լինելու դեպքում, ոչ ավելի քան յուրաքանչյուր տեղի համար երկու անձ:

Ստաժավորում անցնելու նպատակով ստաժավորում անցնողները կարող են աշխատանքային պայմանագրի հիման վրա նշանակվել պետական նոտարի խորհրդականի թափուր պաշտոնում:

Ստաժավորում անցնողի աշխատանքի վարձատրությունը կատարվում է միայն, եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցներով նախատեսված է նման վարձատրություն:

Ստաժավորում անցնողը աշխատանքի պայմանների, աշխատանքային ժամանակի հարցերում օգտվում է նոտարների համար սահմանված բոլոր իրավունքներից: Ստաժավորում անցնողների վրա տարածվում են աշխատանքային ներքին կարգապահության կանոնները:

3. Պետական նոտարական գրասենյակում ստաժավորում անցնողի աշխատանքի անմիջական ղեկավարումն իրականացվում է այն նոտարի կողմից, որի վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով դրվել է այդ գործառույթը: Ստաժավորում անցնող անձի դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը փոխարինում է ստաժավորում անցնող անձի ղեկավարին:

Այդ գործառույթի իրականացման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կարող է սահմանվել նոտարի պաշտոնեական դրույքաչափի հավելավճար:

4. Պետական նոտարական գրասենյակում աշխատող նոտարը միաժամանակ կարող է իրականացնել ոչ ավելի, քան մեկ ստաժավորում անցնողի ղեկավարման աշխատանք:

5. Ստաժավորում անցնողի պարտականությունների մեջ է մտնում. նոտարական փաստաթղթերի նախագծերի պատրաստումը, այցելուների ընդունելությունը, ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրումը և դրանք օրենսդրության համապատասխանությանը վերաբերյալ եզրակացության ներկայացումը, նոտարական գրասենյակում պահվող իրավական ակտերի համակարգումը և վերահսկչական վիճակում պահումը, իրավաբանական բնույթի գրավոր հարցումների կամ դրանց պատասխանների նախագծերի նախապատրաստումը, նոտարական գործերը արխիվ հանձնելուն նախապատրաստումը, նոտարի հանձնարարությամբ գործավարական աշխատանքների իրականացումը:

Ստաժավորում անցնողը մասնակցում է նոտարական պրակտիկայի ամփոփմանը և նախապատրաստում է դրանց իրագործման վերաբերյալ առաջարկություններ:

6. Ստաժավորման ընթացքում ստաժավորում անցնողը պարտավոր է յուրացնել նոտարիատի հետ առընչվող հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` նոտարիատի գործունեությունը կանոնակարգող հրամանները:

7. Ստաժավորման ավարտին ստաժավորում անցնողի ղեկավարը կազմում է եզրակացություն ստաժավորման արդյունքների մասին, որտեղ արտացոլվում է ստաժավորում անցնողի ընդհանուր պատրաստվածության մակարդակը, ստաժավորման ընթացքում նրա կողմից ստացված պրակտիկ հմտությունները և գիտելիքները, ինչպես նաև ինքնուրույն աշխատանքի համար ստաժավորում անցնողի պատրաստության աստիճանը: Եզրակացության մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, իսկ մյուսը տրվում է ստաժավորում անցնողին:

8. Ստաժավորման արդյունքների մասին եզրակացությունը կցվում է որակավորման քննություններ հանձնելու դիմումին: Քննությանը մասնակցել թույլատրվում է ստաժավորում անցած բոլոր անձանց, անկախ ստաժավորման ղեկավարի գնահատականից:

9. Նոտարական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող և նոտարական գործունեության ղեկավարման գործառույթներ իրականացնող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ղեկավար պաշտոնատար անձինք նոտարի պաշտոնում նշանակվում են առանց ստաժավորում անցնելու և առանց որակավորման քննություններ հանձնելու:

Նոտարական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության այն մասնագետների աշխատանքի տևողությունը, որը կապված է նոտարական գործունեության ղեկավարման կամ վերահսկողության գործառույթների հետ, ընդգրկվում է ստաժավորման տևողության հաշվարկում: Նշված անձանց թույլատրվում է հանձնել որակավորման քննություն այն դեպքում, երբ նրանք ունեն նշված գործառույթների իրականացման հետ կապված պաշտոններում աշխատանքի առնվազն մեկ տարվա ստաժ:

Նոտարական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության այն աշխատողները (ղեկավարներ և մասնագետներ), որոնց աշխատանքային գործառույթները կապված են օրենսդրական հարցերի հետ (նախագծերի նախապատրաստում, փորձաքննություն և այլն) ստաժավորում են անցնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կրճատ ժամկետներում:

10. Ստաժավորումն անցնող անձը կարող է ազատվել ստաժավորվողի պաշտոնից Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատողին աշխատանքից ազատելու համար նախատեսված դեպքերում և կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «22»  02  2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10200014

 

 

pin
Արդարադատության նախարարություն
21.02.2000
N 67
Հրաման