ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2018 թվականի N 8-Ն
i
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՁԵՎԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 20-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել`
1) ստորագրությունների հավաքման ձևաթերթիկի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) ստորագրությունների հավաքման ձևաթերթիկի լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2018 թ. ապրիլի 9-ի
N 8-Ն որոշման
Ձև
ՏԵՂՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՁԵՎԱԹԵՐԹԻԿ
(______________________ նախագծի (հարցի) քաղաքացիական նախաձեռնության
նշվում է նախագծի (հարցի) անվանումը
կարգով առաջարկելուն միանալու վերաբերյալ)
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Ազգանուն, |Ծննդյան օր, |Անձը |Անձի ստորագ-|Ստորագրման |
| |անուն, |ամիս, տարի |հաստատող |րություն |օր, ամիս, |
| |հայրանուն | |փաստաթղթի | |տարի |
| | | |տվյալներ | | |
|___|____________|____________|____________|____________|_____________|
|___|____________|____________|____________|____________|_____________|
|___|____________|____________|____________|____________|_____________|
|___|____________|____________|____________|____________|_____________|
._____________________________________________________________________.
Նախաձեռնող խմբի
ստորագրությունների հավաքումն
իրականացնող ներկայացուցիչ ___________________________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
Տեղում ստորագրությունների
հավաքման վայրի համապատասխան
հանրային ծառայող ___________________________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2018 թ. ապրիլի 9-ի
N 8-Ն որոշման
ԿԱՐԳ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՁԵՎԱԹԵՐԹԻԿԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են տեղում ստորագրությունների հավաքման ձևաթերթիկին ներկայացվող պահանջները, ձևաթերթիկում լրացվող անհրաժեշտ տվյալների ցանկը և ձևաթերթիկի լրացման կարգը:
2. Ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման ձևաթերթիկի միջոցով` տեղում ստորագրելու եղանակով:
3. Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների նմուշները ներբեռնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, նախաձեռնող խմբի անդամներին չեն տրամադրվում. դրանք ներբեռնում և տպագրում է նախաձեռնող խումբը:
4. Տեղում ստորագրությունների հավաքմանը ստորագրողը կարող է մասնակցել` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Սույն կետում նշված դեպքում անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից:
5. Տեղում ստորագրելու դեպքում ստորագրությունների հավաքումն իրականացնող անձը` ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի մասնակցությամբ, ստուգում է ստորագրողի ինքնությունը` ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով, այնուհետև ձևաթերթիկում լրացնում է ստորագրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարին, ստորագրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անձնագրի դեպքում` սերիան և համարը, նույնականացման քարտի դեպքում` նույնականացման քարտի համարը) և հնարավորություն է ընձեռում ստորագրողին ձևաթերթիկում ստորագրելու իր տվյալների դիմաց համապատասխան սյունակում: Ձևաթերթիկում լրացվում է նաև ստորագրման օրը, ամիսը, տարին:
6. Տեղում ստորագրելու դեպքում յուրաքանչյուր ձևաթերթիկն ամբողջական լրացվելուց հետո ստորագրվում է նախաձեռնող խմբի` ստորագրությունների հավաքումն իրականացնող ներկայացուցչի և ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի կողմից: