(ուժը կորցրել է 03.03.08 թիվ 07-Ն հրաման)
i
108.0180.131299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
24 նոյեմբերի 1999 թվականի թիվ 180-ԴԶ
i
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ), ՓՈԽԱՐԻՆՄԱՆ, ՍՏՈՒԳՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ, ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրության 2 կետի «ե» ենթակետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Էլեկտրական էներգիայի հաշվիչների տեղադրման (տեղափոխման), փոխարինման, ստուգման, նորոգման, ստուգաչափման, հաշվառման և կնքման աշխատանքների կազմակերպման հրահանգը» (կցվում է):
2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Համաձայնեցված է` Հաստատված է`
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ էներգետիկայի նախարարության
ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման վարչության պետ «24» 11 1999թ.
_____________ Ա. ԱԶԻԶՅԱՆ Թիվ 180 - ԴԶ հրամանով
«19» 11 1999թ.
ՀՐԱՀԱՆԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ), ՓՈԽԱՐԻՆՄԱՆ, ՍՏՈՒԳՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ, ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն հրահանգը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի և հզորության արտադրման, հաղորդման և բաշխման (սպառման) ոլորտներում էլեկտրական էներգիայի հաշվիչների սպասարկման աշխատանքների կանոնակարգման համար:
2. Հրահանգը սահմանում է էլեկտրական էներգիայի հաշվիչների (այսուհետ` հաշվիչներ) տեղադրման (տեղափոխման), փոխարինման, ստուգման, նորոգման, ստուգաչափման, հաշվառման և կնքման (այսուհետ` սպասարկման) կազմակերպման ընթացակարգերն ու փաստաթղթային ձևակերպումները` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի էլեկտրական էներգիա մատակարարող փակ բաժնետիրական ընկերությունների և նրանց մասնաճյուղերի (այսուհետ` Էլեկտրամատակարարող) և Հայպետստանդարտի կողմից տրված հաշվիչների նորոգման գործունեության հավաստագիր ունեցող ընկերությունների (այսուհետ` Էներգաչափ) միջև:
3. Հաշվիչների սպասարկմանը ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանված են ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոններ»-ով (հրաման թիվ 189-ԳՄ առ 24.04.98թ.), «Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգ»-ով (հրաման թիվ 106-ԳՄ առ 01.05.98թ.), «Էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքերի կապարակնքման կարգ»-ով (հրաման թիվ 83-ԳՄ առ 03.04.98թ.) և այլ տեխնիկական նորմատիվ փաստաթղթերով:
4. Հաշվիչների սպասարկման աշխատանքները իրականացվում են պայմանագրային հիմունքներով:
2. Հաշվիչների տեղադրման (տեղափոխման), փոխարինման և
ստուգման աշխատանքների կազմակերպումը
2.1. Հաշվիչների տեղադրումը (տեղափոխումը)
5. Հաշվիչների տեղադրումը (տեղափոխումը) իրականացվում է նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների համաձայն:
6. Հաշվիչների տեղադրման (տեղափոխման) համար հիմք են ծառայում ՀՀ էներգետիկայի նախարարության 13.04.98թ. թիվ 94-ԳՄ հրամանով հաստատված «Էներգահամակարգին նոր էլեկտրական հզորությունների միացման տեխնիկական պայմաններ տալու կարգ»-ի համաձայն տրված Տեխնիկական պայմանները:
7. Ներհամակարգային հաշվառման առևտրային կամ տեխնիկական հաշվիչների տեղադրումը (տեղափոխումը) իրականացվում է հետևյալ կարգով.
7.1. Էլեկտրամատակարարողը իրականացնում է հաշվիչի տեղադրման նախապատրաստական հավաքակցման աշխատանքները:
7.2. Էլեկտրամատակարարողի գլխավոր ճարտարագետի կամ նրա շահագործման գծով տեղակալի կողմից ձևակերպվում է Հայտ հաշվիչի տեղադրման (տեղափոխման) վերաբերյալ (հավելված թիվ 1), որը ուղարկվում է Էներգաչափ:
7.3. Հավաքակցման աշխատանքների ավարտից հետո հաշվիչի տեղադրումը կատարվում է Էներգաչափի կողմից` Հայտում նշված ժամկետներում:
Հաշվիչների տեղադրման (տեղահանման) աշխատանքները իրականացվում են միայն Էներգաչափի կողմից` եթե նման աշխատանքների կատարման վերաբերյալ նրա և Էլեկտրամատակարարողի միջև կնքված պայմանագրով այլ բան չի նախատեսված:
7.4. Հաշվիչի գործարկումը իրականացվում է Էլեկտրամատակարարողի կողմից Էներգաչափի և Էներգամատակարարման պայմանագիր կնքած կողմերի ներկայացուցիչների (լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձանց) պարտադիր ներկայությամբ:
7.5. Աշխատանքների ավարտը ամրագրվում է Հաշվիչի տեղադրման (տեղափոխման) ակտով (հավելված թիվ 2), որը կազմվում է 4 օրինակից` մեկական օրինակ Էլեկտրամատակարարողի, լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձանց և Էներգաչափի համար:
Ակտը ներառում է եզրակացություն` գործող նորմերին հաշվիչի տեղակայման պայմանների համապատասխանության և հաշվիչը շահագործման ընդունելու վերաբերյալ էներգամատակարարման պայմանագրի համապատասխան կողմի պարտավորության ու պատասխանատվության մասին:
7.6. Հաշվիչի տեղադրման (տեղափոխման) ակտի հիման վրա Էլեկտրամատակարողը և Էներգաչափը կատարում են հաշվիչի տեղադրման փաստաթղթային ձևակերպումները:
8. Սպառողների համար առևտրային հաշվիչի տեղադրումը (տեղափոխումը) իրականացվում է սույն Հրահանգի 7-րդ կետում սահմանված քայլերի հաջորդականությամբ` հետևյալ թույլատրելի տարբերություններով.
8.1. Սպառողի ընտրությամբ հաշվիչի տեղադրման նախապատրաստական հավաքակցման աշխատանքները կարող են կատարվել Էլեկտրամատակարարողի կամ անհրաժեշտ լիցենզիա ունեցող մեկ այլ կազմակերպության կողմից:
8.2. Հաշվիչի տեղադրման և գործարկման աշխատանքներին և ակտի կազմմանը կարող է մասնակցել սպառողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը:
8.3. Հաշվիչի տեղադրման և գործարկման ակտի օրինակներից մեկը տրվում է սպառողին:
2.2. Հաշվիչների փոխարինումը և ստուգումը
9. Տեղադրված հաշվիչների փոխարինման գործընթացը կազմակերպվում է Էլեկտրամատակարարողի կողմից և այն կարող է լինել պլանային և արտապլանային:
10. Պլանային փոխարինումը իրականացվում է`
ա) հաշվիչների ծառայության անձնագրային և միջստուգաչափական ժամկետների լրանալու դեպքում.
բ) հաշվիչների սերնդափոխության դեպքում:
10.1. Պլանային փոխարինման նպատակով, հաշվիչների ծառայության ժամկետին հետևում է Էներգաչափը: Հաշվիչների ծառայության ժամկետի լրանալուց ոչ պակաս քան 30 օր առաջ, Էներգաչափը համապատասխան ծանուցում է ներկայացնում Էլեկտրամատակարարողին:
10.2. Հաշվիչի պլանային փոխարինումը կատարվում է սույն Հրահանգի 7 և 8 կետերին համապատասխան, եթե առաջացել են հաշվիչի տիպի, տեղակայման պայմանների նկատմամբ պահանջների և այլն փոփոխություններ, որոնք բերել են հաշվիչի հավաքակցման փոփոխման անհրաժեշտությանը:
10.3. Առանց հավաքակցման փոփոխման հաշվիչի փոխարինումը իրականացվում է Էներգաչափի կողմից` Էլեկտրամատակարարողի գլխավոր ճարտարագետի կամ նրա շահագործման գծով տեղակալի կողմից ձևակերպված Հայտի (հավելված թիվ 1) համաձայն: Նոր հաշվիչի գործարկումը և փաստաթղթային ձևակերպումը իրականացվում է սույն Հրահանգի 7 և 8 կետերի համապատասխան ենթակետերով սահմանված ընթացակարգով:
10.4. Փոխարինման ենթակա հաշվիչները պարտադիր կարգով ենթարկվում են լաբորատոր պայմաններում ստուգման` սույն Հրահանգի 18, 19 և 20-րդ կետերով սահմանված կարգով:
11. Հաշվիչների արտապլանային փոխարինում կատարվում է հետևյալ դեպքերում`
ա) առկա են հաշվիչի ներքին խափանումներ և նորմալ աշխատանքից շեղումներ` առանց տեսանելի արտաքին միջամտությունների.
բ) առկա են հաշվիչի խափանումներ` արտաքին կողմնակի միջամտությունների հետևանքով:
12. Հաշվիչների արտապլանային փոխարինման հնարավոր գործընթացի սկիզբ որպես հանդիսանում է`
ա) լրիվ նյութական պատասխանատու անձի կամ բաժանորդի դիմումը` հաշվիչի նորմալ աշխատանքի վերաբերյալ կասկածի մասին.
բ) լրիվ նյութական պատասխանատու անձի կամ բաժանորդի դիմումը` հաշվիչի նկատմամբ իր կողմից հայտնաբերված արտաքին կողմնակի միջամտության հետքերի կամ այդպիսի միջամտության մասին էլեկտրահաշվիչի կողմից ահազանգ լինելու մասին.
գ) տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական իրավասու մարմինների կողմից կազմված ակտը` հաշվիչի տեղակայման տեխնիկական պայմանների խախտման մասին.
դ) Էլեկտրամատակարարողի հայտը` հաշվիչի ցուցմունքներից բխող Էլեկտրաէներգիայի կասկածելի հաշվեկշռի մասին:
13. Հաշվիչի խափանման մասին դիմումը կամ հայտը հիմք է հանդիսանում դրա ստուգման համար, որը, սույն Հրահանգի 15-21-րդ կետերով սահմանված ընթացակարգի համաձայն, կարող է կազմակերպվել երկու եղանակով`
ա) տեղադրման վայրում.
բ) լաբորատոր պայմաններում:
Հաշվիչի ստուգումը պետք է իրականացվի առանց Հայպետստանդարտի և Էներգաչափի կնիքների խախտման:
14. Սույն Հրահանգի 12-րդ կետով սահմանված դեպքերում, լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձինք, որոնց սպասարկման տեղամասերի սահմանագծի վրա է գտնվում տվյալ հաշվիչը, կամ լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձն ու բաժանորդը, կազմում են համատեղ Արձանագրություն (հավելված թիվ 3)` տեղադրման վայրում հաշվիչի ստուգման արդյունքների և լաբորատոր պայմաններում ստուգման անհրաժեշտության մասին:
Կողմերից մեկի հրաժարվելու դեպքում Արձանագրությունը կարող է կազմվել միակողմանի` կատարելով պարտադիր գրառում մյուս կողմի հրաժարվելու կամ չմասնակցելու պատճառի վերաբերյալ: Արձանագրությունը կազմվում է մեկ օրինակից և հանձնվում է Էլեկտրամատակարարողին` Հաշվիչների ստուգման Արձանագրությունների գրանցամատյանում գրառելու համար:
Լաբորատոր պայմաններում Հաշվիչի ստուգման մասին հայտը (հավելված թիվ 4) ձևակերպվում է Էլեկտրամատակարարողի կողմից:
15. Տեղադրման վայրում հաշվիչի ստուգումը իրականացվում է լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձանց կամ լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձի և բաժանորդի մասնակցությամբ:
Ստուգման արդյունքներով բավարարվելու դեպքում այդ մասին կատարվում է գրառում կազմված Արձանագրության մեջ, վերջինս ստորագրվում և կազմելու պահից սկսած 24 ժամը չգերազանցող ժամանակահատվածում, հանձնվում է Էլեկտրամատակարարողին:
Ստուգման արդյունքներով չբավարարվելու դեպքում Արձանագրության մեջ կատարվում է գրառում հաշվիչի լաբորատոր պայմաններում ստուգման անհրաժեշտության մասին, և վերջինս, կազմելու պահից սկսած 24 ժամը չգերազանցող ժամանակահատվածում, հանձնվում է Էլեկտրամատակարարողին:
16. Հաշվիչը լաբորատոր պայմաններում ստուգելու անհրաժեշտության մասին Արձանագրությունը, Հաշվիչների ստուգման Արձանագրությունների գրանցամատյանում գրառելու օրվանից երկու օրը չգերազանցող ժամանակահատվածում, Էլեկտրամատակարարողի կողմից Էներգաչափին է ներկայացվում լաբորատոր պայմաններում Հաշվիչի ստուգման հայտ:
17. Հաշվիչի ստուգման հայտը ներկայացնելու օրվանից երկու օրը չգերազանցող ժամանակահատվածում Էներգաչափի կողմից իրականացվում է հաշվիչի ստուգումը:
18. Լաբորատոր պայմաններում հաշվիչի ստուգման ողջ գործընթացը փուլ առ փուլ արձանագրվում է Հաշվիչի ստուգման ակտի (հավելվածներ թիվ 5, 6) մեջ:
19. Լաբորատոր պայմաններում հաշվիչի ստուգման կազմակերպման ու անցկացման նպատակով, Էներգաչափի ներկայացուցչի, լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձանց կամ անձի ու բաժանորդի (վերջինիս ցանկության դեպքում նաև նրա լիազոր ներկայացուցչի) ներկայությամբ իրականացվում է`
ա) տեղահանումից առաջ հաշվիչի ցուցմունքի գրանցում,
բ) հաշվիչի ապահավաքակցում.
գ) նոր հաշվիչի տեղադրում.
դ) տեղահանված և նոր հաշվիչների տվյալների ամրագրում Հաշվիչի ստուգման ակտում.
ե) ապահավաքակցված հաշվիչի փաթեթավորում, փաթեթի կնքում և տեղափոխում լաբորատորիա:
Հաշվիչի տեղափոխումն ու ստուգումը լաբորատոր պայմաններում իրականացվում է անմիջապես` սույն կետում ներառված կողմերի մասնակցությամբ: Անհնարինության դեպքում նշանակվում է` ստուգման փոխհամաձայնեցված օրն ու ժամը և փաթեթի բացումն ու ստուգումն իրականացվում է կողմերի ներկայությամբ: Նշանակված օրը և ժամին կողմերից որևիցէ մեկի չներկայանալը չի կարող կասեցնել ստուգման գործընթացը:
Հաշվիչի վրա Հայպետստանդարտի դրած կնիքի նկատմամբ կասկածի դեպքում, այդ կնիքի իսկության վերաբերյալ եզրակացությունը տալիս է Հայպետստանդարտի ներկայացուցիչը, որի մասնակցությունը ապահովվում է Էներգաչափի կողմից:
Լաբորատոր պայմաններում ստուգման արդյունքները գրանցվում են Հաշվիչի ստուգման ակտի մեջ և ամրագրվում մասնակիցների ստորագրություններով: Հաշվիչի ստուգման ակտը կազմվում է 4 օրինակից` մեկական օրինակ Էլեկտրամատակարարողի, Էներգաչափի, լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձանց կամ անձի ու բաժանորդի համար:
Լաբորատոր պայմաններում հաշվիչի ստուգման արդյունքների հետ կողմերից որևիցէ մեկի անհամաձայնության դեպքում, տվյալ հաշվիչի կրկնակի ստուգումը, պահպանելով Հայպետստանդարտի և Էներգաչափի կնիքները, իրականացվում է Հայպետստանդարտի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ և ակտը ստորագրվում է նաև վերջինիս կողմից:
20. Հաշվիչի Ստուգման ակտը անհրաժեշտ ձևակերպում է ստանում Էլեկտրամատակարարողի Հաշվիչների ստուգման Արձանագրությունների գրանցամատյանում, ինչպես նաև Էներգաչափում:
21. Ստուգման արդյունքում հաշվիչի խափանման և նորմալ աշխատանքից շեղման փաստի հաստատման դեպքում միայն Էլեկտրամատակարարողի կողմից կազմվում է Հաշվառքի խախտման ակտ, համաձայն «Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգ»-ի 9-րդ բաժնի և ԷՕԿ-ի դրույթների:
3. Հաշվիչների նորոգման աշխատանքների կազմակերպումը
22. Հաշվիչների նորոգման աշխատանքներն իրականացվում են Էներգաչափի կողմից` համապատասխան նորմատիվ ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համաձայն մշակված հրահանգներով:
23. Հաշվիչների նորոգման համար հիմք է հանդիսանում Հաշվիչի ստուգման ակտում (հավելվածներ թիվ 5, 6) կատարված համապատասխան եզրակացությունը: Այդ եզրակացության հիման վրա, հաշվիչի ստուգումն իրականացնող կողմերի մասնակցությամբ բացվում է դրա գործարանային հիմքի կափարիչը, կատարվում է հաշվիչի զննում և որոշվում է նորոգման կարգը, որը գրառվում է Հաշվիչի ստուգման ակտում:
24. Էներգաչափի կողմից հաշվիչների նորոգումն իրականացվում է Էլեկտրամատակարարողի հետ կնքված պայմանագրի հիման վրա:
25. Հաշվիչի ճշտաբերում իրականացնող Էներգաչափի օպերատոր հաշվիչի իրանի ներսի կողմից դնում է իր անձնական դրոշմը:
4. Հաշվիչների ստուգաչափման աշխատանքների կազմակերպումը
26. Հաշվիչների ստուգաչափումը կազմակերպվում է «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության մասին» ՀՀ օրենքի դրույթներով և իրականացվում է` ՀՍՏ 8.3-93 «Չափումների միասնականության ապահովման համակարգ. Չափման միջոցների ստուգաչափում. Կազմակերպումը և կատարման կարգը» ստանդարտի պահանջների համաձայն:
27. Հաշվիչների պետական ստուգաչափման գործընթացի և Հայպետստանդարտի հետ փոխհարաբերությունների կազմակերպումը իրականացնում է Էներգաչափը:
5. Հաշվիչների հաշվառման և կնքման աշխատանքների
կազմակերպումը
28. Էներգաչափի կողմից կատարվում է էլեկտրական էներգիայի առևտրային և տեխնիկական հաշվառման հաշվիչների հաշվառում (գործարանային համարը, արտադրության տարեթիվը, տիպը, լարումը, հոսանքը, կատարված նորոգումները` դրանց ամսաթվերը և կարգը, ճշտաբերման/ծրագրավորման տվյալները, կնիքների համարները և այլն): Նույնպիսի հաշվառում տարվում է նաև Էլեկտրամատակարարողի կողմից` հավելյալ գրառելով նաև հաշվիչների տեղահանման/տեղադրման հասցեները:
29. Էներգաչափի կողմից կնքվում է հաշվիչների հիմնական (գործարանային հիմքի) կափարիչը` չկրկնվող համարանիշներով կնիքներով:
30. Էներգաչափի կնիքներ դրվում են գլխավոր տնօրենի հրամանով հաստատված ցանկի մեջ ընդգրկված աշխատակիցների կողմից:
31. Էներգաչափի կողմից իրականացվում է հաշվիչների վրա տեղադրվող կնիքների խիստ հաշվառում: Հաշվառումը տարվում է յուրաքանչյուր կնիքի համարանիշի արտացոլմամբ` խիստ հաշվառման համապատասխան փաստաթղթում:
32. Էներգաչափը, իր կողմից տեղադրվող բոլոր տեսակի կնիքների ձևերի մասին նախօրոք տեղեկացնում է Էլեկտրամատակարարողին:
Հավելված 1
_________________ Ընկերության _________________ Մասնաճյուղ _________________ Տեղամաս
«____» _________ թ.
ՀԱՅՏ ԹԻՎ _____
ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ (ԲԱԺԱՆՈՐԴԻ ՄՈՏ) ՀԱՇՎԻՉԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ)
Հայտնվում է «ԷՆԵՐԳԱՉԱՓ» ՓԲԸ ստորև նշված հաշվիչների տեղադրման
(տեղափոխման) անհրաժեշտության մասին
.____________________________________________________________________.
| Հ/Հ | Տեղադրման տեղը (հասցեն) | Տիպ | Լարում/Հոսանք | Ծանոթություն |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 1 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 2 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 3 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 4 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 5 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 6 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 7 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 8 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 9 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 10 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 11 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 12 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 13 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 14 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 15 | | | | |
.____________________________________________________________________.
Տեղադրման համաձայնեցված ժամկետը «____» ___________ թ.
________________ Ընկերության ___________ մասնաճյուղի ներկայացուցիչ է
նշանակված __________________________________________________________
Պաշտոն Ա. Ա. Հ.
Գլխավոր ճարտարագետ` ________________ ___________________
Ա. Ա. Հ. Ստորագրություն
Հավելված 2
ԱԿՏ ԹԻՎ _____
Էլ. հաշվիչի տեղադրման (տեղափոխման)
«____» __________ թ.
_________________________________________________________
(տեղադրման տեղը, հասցե)
.___________________________________________________________________.
|Տեղադրված | Տիպը | Ցուցմունք | Վերջին | Հոսանքը | Լարումը|
|Հաշվիչ N | | | ստուգում | Ա | Վ |
|___________|________|____________|___________|___________|_________|
| | | | | | |
| | | | | | |
.___________________________________________________________________.
._________________________________________________________________.
|Հոսանքի տրանսֆորմատոր | Լարման տրանսֆորմատոր | Ծանոթություն |
|________________________|________________________| |
|Գործակից | ճշտ. դասը | Գործակից | ճշտ. դասը | |
|_________|______________|___________|____________|_______________|
| | | | | |
| | | | | |
._________________________________________________________________.
Տեղադրված հաշվիչը ստուգվել է ______ _______ _______ ________
Բեռը A ֆազա B ֆազա C ֆազա
պայմաններում ______________ տիպի գործիքով:
Հաշվիչի հիմնական կափարիչը կնքված է NN ________ _________ կնիքներով
Հաշվիչի սեղմակաշարը և երկրորդային շղթաները կնքված են ________ կնիքներով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ: ___________________________________________
Էներգաչափի ներկայացուցիչ _____________ ԼՆՊ ԱՆՁ __________
Ընկերության ներկայացուցիչ ____________ ՍՊԱՌՈՂ ___________
Հավելված 3
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ
Տեղադրման վայրում էլ. հաշվիչի ստուգման
«____» __________ թ.
Հաշվիչը ստուգելու հիմքը` ____________________________________________
(Դիմումի, զեկուցագրի գրանցման համարը,
ամսաթիվը)
_________________________________________________________
(տեղադրման տեղը, հասցե)
.___________________________________________________________________.
|Տեղադրված | Տիպը | Ցուցմունք | Վերջին | Հոսանքը | Լարումը|
|Հաշվիչ N | | | ստուգում | Ա | Վ |
|___________|________|____________|___________|___________|_________|
| | | | | | |
| | | | | | |
.___________________________________________________________________.
._________________________________________________________________.
|Հոսանքի տրանսֆորմատոր | Լարման տրանսֆորմատոր | Ծանոթություն |
|________________________|________________________| |
|Գործակից | ճշտ. դասը | Գործակից | ճշտ. դասը | |
|_________|______________|___________|____________|_______________|
| | | | | |
| | | | | |
._________________________________________________________________.
Տեղադրված հաշվիչը ստուգվել է ______ _______ _______ ________
Բեռը A ֆազա B ֆազա C ֆազա
պայմաններում:
Աշխատանքի նկարագիրը _____________________________________________________
Հաշվիչի հիմնական կափարիչը կնքված է NN ________ _________ կնիքներով
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ: Հաշվիչը անհրաժեշտ է ստուգել լաբորատոր պայմաններում
ԱՅՈ ՈՉ
ԼՆՊ ԱՆՁ __________ ՍՊԱՌՈՂ __________
Հավելված 4
_________________ Ընկերության _________________ Մասնաճյուղ _________________ Տեղամաս
«____» _________ թ.
ՀԱՅՏ ԹԻՎ _____
ՀԱՇՎԻՉԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՄԱՆ
Հայտնվում է «ԷՆԵՐԳԱՉԱՓ» ՓԲԸ ստորև նշված հաշվիչների լաբորատոր
պայմաններում ստուգման անհրաժեշտության մասին
.____________________________________________________________________.
| Հ/Հ | Տեղադրման տեղը (հասցեն) | Տիպ | Հաշվիչ N | Ծանոթություն |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 1 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 2 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 3 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 4 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 5 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 6 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 7 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 8 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 9 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 10 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 11 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 12 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 13 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 14 | | | | |
|_____|_________________________|_____|_______________|______________|
| 15 | | | | |
.____________________________________________________________________.
Ստուգման համաձայնեցված ժամկետը «____» ___________ թ.
________________ Ընկերության ___________ մասնաճյուղի ներկայացուցիչ է
նշանակված __________________________________________________________
Պաշտոն Ա. Ա. Հ.
Գլխավոր ճարտարագետ` ________________ ___________________
Ա. Ա. Հ. Ստորագրություն
ՀԱՎԵԼՎԱԾ 5
______________ Ընկերության
______________ Մասնաճյուղ Բաժանորդի քարտ թիվ __________
______________ Տեղամաս
«____» ___________ թ.
ԱԿՏ ԹԻՎ ____
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՍԵԿՏՈՐՈՒՄ ՄԻԱՖԱԶ ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ
___________________________________________________________________
( Ա. Ա. Հ. Հասցե)
ՊԼԱՆԱՅԻՆ ԱՐՏԱՊԼԱՆԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ (ՓՈԽՄԱՆ)
(Անհրաժեշտը ընդգծել)
._______________________________________________________________________.
|Հանված | Տիպը | Հոսանքը | Ցուցմունք | Վերջին | Ծանոթություն |
|Հաշվիչի N | | Ա | | Ստուգում | |
|___________|_______|__________|____________|____________|______________|
| | | | | | |
| | | | | | |
._______________________________________________________________________.
Կնիքները տեղում են (տեղում չեն). Պարզ ընթերցվում են (անընթեռնելի են),
Արտաքին միջամտության հետքեր չկան (կան)
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ: Հաշվիչը համապատասխանում է (չի համապատասխանում)
տեխնիկական պահանջներին
Հաշվիչի զգայնությունը _______ Ինքնընթաց _______ Հաշվիչ մեխանիզմը ________
.______________________________________________.
| Բեռ | tn նոմինալ | t փաստացի | Սխալանք |
|_________|_____________|___________|__________|
| 100 օ/օ | | | |
|_________|_____________|___________|__________|
| 50 օ/օ | | | |
|_________|_____________|___________|__________|
| 10 օ/օ | | | |
.______________________________________________.
ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԳԸ ________
Էներգաչափի ներկայացուցիչ ___________ ԼՆՊ ԱՆՁ ____________
Ընկերության ներկայացուցիչ __________ ՍՊԱՌՈՂ ______________
*) ՀՊՍ ներկայացուցիչ _____________
*) ՀՊՍ ներկայացուցիչը մասնակցում է հաշվիչի ստուգմանը կողմերից որևիցէ
մեկի` ստուգման արդյունքների հետ չհամաձայնվելու դեպքում:
._____________________________________________________________________.
| Տեղադրված | Տիպը | Հոսանքը | Ցուցմունքը | Վերջին | Ծանոթություն |
| Հաշվիչ N | | Ա | | Ստուգում | |
|___________|______|_________|____________|___________|_______________|
| | | | | | |
| | | | | | |
._____________________________________________________________________.
Տեղադրված հաշվիչը ստուգվել է _________ բեռով:
Հաշվիչի հիմնական կափարիչը կնքված է NN ______ _________ կնիքներով:
Էներգաչափի ներկայացուցիչ ___________ ԼՆՊ ԱՆՁ __________
Ընկերության ներկայացուցիչ __________ ՍՊԱՌՈՂ ___________
ՀԱՇՎԻՉԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ
«_____» __________ թ. __________________ _______________
Կատարողի Ա. Ա. Հ. Ստորագրություն
ՀԱՎԵԼՎԱԾ 6
______________ Ընկերության
______________ Մասնաճյուղ
______________ Տեղամաս
«____» _________ թ.
ԱԿՏ ԹԻՎ _____
ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԻ ՄՈՏ ԵՌԱՖԱԶ ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ՓՈԽՄԱՆ-ՍՏՈՒԳՄԱՆ
_________________________________________________________
(անվանում, հասցե)
ՊԼԱՆԱՅԻՆ ԱՐՏԱՊԼԱՆԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ (ՓՈԽՄԱՆ)
(Անհրաժեշտը ընդգծել)
.___________________________________________________________________.
|Հանված | Տիպը | Ցուցմունք | Վերջին | Հոսանքը | Լարումը|
|Հաշվիչ N | | | ստուգում | Ա | Վ |
|___________|________|____________|___________|___________|_________|
| | | | | | |
| | | | | | |
.___________________________________________________________________.
._________________________________________________________________.
|Հոսանքի տրանսֆորմատոր | Լարման տրանսֆորմատոր | Ծանոթություն |
|________________________|________________________| |
|Գործակից | ճշտ. դասը | Գործակից | ճշտ. դասը | |
|_________|______________|___________|____________|_______________|
| | | | | |
| | | | | |
._________________________________________________________________.
Կնիքները տեղում են (տեղում չեն), Պարզ ընթերցվում են (անընթեռնելի են), Արտաքին միջամտության հետքեր չկան (կան)
(Անհրաժեշտը ընդգծել)
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ: Հանված հաշվիչը համապատասխանում է (չի
համապատասխանում) տեխնիկական պահանջներին
Հաշվիչի Ինքնընթաց Հաշվիչ
զգայնությունը _________ _________ մեխանիզմը ___________
.________________________________________________________________.
| COS գամմա = 1 | COS գամմա = 0,5 |
|__________________________________|_____________________________|
| 5օ/օ | 10օ/օ | 50օ/օ | 100օ/օ | 10օ/օ | 20օ/օ | 100օ/օ |
|______|_________|_______|_________|_________|__________|________|
| | | | | | | |
.________________________________________________________________.
ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԳԸ ___________
Էներգաչափի ներկայացուցիչ ____________ ԼՆՊ ԱՆՁ __________
Ընկերության *) ՀՊՍ Սպառող
ներկայացուցիչ __________ ներկայացուցիչ _________ _________
*) ՀՊՍ ներկայացուցիչը մասնակցում է հաշվիչի ստուգմանը կողմերից որևիցէ մեկի
ստուգման արդյունքների հետ չհամաձայնվելու դեպքում:
.___________________________________________________________________.
|Տեղադրված | Տիպը | Ցուցմունք | Վերջին | Հոսանքը | Լարումը|
|Հաշվիչ N | | | ստուգում | Ա | Վ |
|___________|________|____________|___________|___________|_________|
| | | | | | |
| | | | | | |
.___________________________________________________________________.
._________________________________________________________________.
|Հոսանքի տրանսֆորմատոր | Լարման տրանսֆորմատոր | Ծանոթություն |
|________________________|________________________| |
|Գործակից | ճշտ. դասը | Գործակից | ճշտ. դասը | |
|_________|______________|___________|____________|_______________|
| | | | | |
| | | | | |
._________________________________________________________________.
Տեղադրված հաշվիչը ստուգվել է ______ _______ _______ ________
Բեռը A ֆազա B ֆազա C ֆազա
պայմաններում ______________ տիպի գործիքով:
Աշխատանքի տևողությունը __________ ժ. __________ րոպե
Հաշվիչի հիմնական կափարիչը կնքված է NN ________ _________ կնիքներով
Էներգաչափի ներկայացուցիչ _____________ ԼՆՊ ԱՆՁ __________
Ընկերության ներկայացուցիչ ____________ ՍՊԱՌՈՂ ___________
ՀԱՇՎԻՉԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ
«_____» __________ թ. ________________ ___________________
Կատարողի Ա.Ա.Հ. Ստորագրություն
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «13» 12 1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 108990164