Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-73 ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2000 թվականի թիվ 18

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-73 ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 27.03.99Թ. ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՈՇՈՒՄ Է

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68- 73 հոդվածները և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրառելու դատական պրակտիկայի մասին» Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհրդի 27.03.99թ. թիվ 8 որոշումը լրացնել 14-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`

14. Ամուսնալուծության վերաբերյալ գործերով վճիռ կայացնելիս դատարանը գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միայն հայցադիմումի համար վճարված պետական տուրքը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ կետ), իսկ ամուսնալուծությունը գրանցելու համար, ներառյալ` վկայական տալը, պետական տուրքի գանձումը ոչ թե դատարանի, այլ Քաղաքացիական կացության գրանցման մարմինների իրավասությունն է («Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 12 հոդված):

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
12.02.2000
N 18
Որոշում