Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅ ...

 

 

304.0004.100200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

1 փետրվարի 2000 թվականի N 8/4

 

i

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի`

հաստատել հասարակական-քաղաքական մի շարք հասկացությունների հայերեն անվանումների ցանկը:

 

Հաստատված է

 

ՀՀ լեզվի պետական տեսչության

հմ. 8/4 հրամանով

«01» փետրվարի 2000թ.

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

               Գործածվում է                Հանձնարարվում է

 

Էլիտա, վերնախավ, ընտրախավ              1. ընտրանի, 2. վերնախավ

Էլիտար- էլիտային                       1. ընտրանու,

                                       2. վերնախավային

Էլեկտորատ, ընտրազանգված,               ընտրազանգված

ընտրախավ, ընտրաշերտ

ռեյտինգ, վարկանիշ                      վարկանիշ

իմիջ                                   կերպար

բրիֆինգ, ճեպազրույց                    ճեպազրույց

պոպուլիզմ, ամբոխավարություն            ամբոխավարություն

տոտալիտարիզմ, ամբողջատիրություն        ամբողջատիրություն

մեդիա                                  լրատվամիջոց

մասս մեդիա                             զանգվածային լրատվամիջոց

դեմոկրատիա, ժողովրդավարություն,        ժողովրդավարություն

ժողովրդիշխանություն, ժողովրդապետություն, ռամկավարություն

լիբերալիզմ, ազատականություն            ազատականություն

ագրեսիա, հարձակում, նախահարձակում      նախահարձակում

ագրեսոր, նախահարձակ                    նախահարձակ

ագրեսիվ, հարձակողական                  հարձակողական

մենտալիտետ                             1. մտածելակերպ

                                       2. խելք

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «10» 02  2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30400011

 

 

pin
Լեզվի տեսչություն
01.02.2000
N 8/4
Հրաման