(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունիսի 1993 թ. թիվ 328
i
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման, ապապետականացման հայտի ներկայացման կարգը (կցվում է) և հրապարակել մամուլում:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
հունիսի 29-ի թիվ 328 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին:
2. Հայտ ներկայացնելու նախաձեռնություն կարող են ցուցաբերել`
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիների խմբերը, սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները.
ոչ պետական ձեռնարկությունները.
պետական մասնակցությամբ ձեռնարկությունները` այն դեպքում, եթե սեփականաշնորհվում է տվյալ ձեռնարկության պետական սեփականություն հանդիսացող մասը.
օտարերկրյա անձինք:
3. Քաղաքացիները, քաղաքացիների խմբերը, այդ թվում` սեփականաշնորհվող պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները, հանդես են գալիս որպես սեփականաշնորհման սուբյեկտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձ հանդիսացող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն ստեղծելուց հետո:
4. Հայտը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով է ներկայացնում քաղաքացին, լիազորված անձը կամ նախաձեռնող խմբի որևէ այլ անդամ: Հայտը գրանցվում է հայտերի մատյանում` նշելով գրանցման համարը և ամսաթիվը:
5. Հայտի ձևը (ձև թիվ 1, կցվում է), ինչպես նաև սեփականաշնորհման համար մյուս բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը լրացնում և ստորագրում է`
ա) քաղաքացին.
բ) քաղաքացիների խմբի կողմից լիազորված անձը.
գ) կոլեկտիվի ժողովի կողմից լիազորված անձը` նախաձեռնող խմբի կազմից.
դ) իրավաբանական անձ հանդիսացող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ղեկավարը:
«Գ» և «դ» կետերում նշված դեպքերում փաստաթղթերը հաստատվում են ձեռնարկության կնիքով:
6. Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը`
սահմանված կարգով հաստատված հիմնադիր փաստաթղթի պատճենը` գրանցման մասին նշումով.
քաղվածք (ձև թիվ 2, կցվում է) ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի, կոնֆերանսի) արձանագրությունից (պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի և քաղաքացիների խմբի համար).
ստորագրությունների թերթիկ ժողովի որոշում ընդունած անդամների (փոքր օբյեկտների, քաղաքացիների խմբի համար) կամ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի նախաձեռնող խմբի անդամների (ձև թիվ 3, կցվում է):
7. Հայտը պետական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո «Առաջարկվող ձեռնարկության բնութագիր» կամ «Առաջարկվող անավարտ շինարարության օբյեկտի բնութագիր» ձևերը (ձև թիվ 4, ձև թիվ 5, կցվում են) ուղարկվում են հայտնում նշված պետական ձեռնարկության տնօրենին կամ անավարտ շինարարության օբյեկտի պատվիրատուին` լրացնելու համար:
8. «Առաջարկվող ձեռնարկության բնութագիր» կամ «Առաջարկվող անավարտ շինարարության օբյեկտի բնութագիր» ձևը 5-օրյա ժամկետում պարտադիր կարգով պետք է լրացվի ձեռնարկության տնօրենի (կամ նրան փոխարինողի), պատվիրատու կազմակերպության ղեկավարի կողմից` հավաստելով այն իր և հաշվապահի ստորագրությամբ ու ձեռնարկության կնիքով:
9. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտերը պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովում` դրանք ստանալուց հետո երկամսյա ժամկետում, իսկ «փոքր» (այդ թվում` անավարտ շինարարության) օբյեկտներինը` մեկամսյա ժամկետում:
10. Որոշում կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում պաշտոնական գրավոր պատասխանն ուղարկվում է հայտ ներկայացնող անձանց, իսկ տվյալ ձեռնարկությունը կամ անավարտ շինարարության օբյեկտը մտցվում է Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1993-1994 թթ. ծրագրի մեջ:
Ձև թիվ 1
Գր. թիվ ------------
« » 199 թ.
---------------------------
Հ Ա Յ Տ ------------
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Դիմողը (աշխատավորական կոլեկտիվի, կազմակերպության անվանումը, իրավական-կազմակերպական ձևը, քաղաքացու, քաղաքացիների խմբի լիազորի անունը, հայրանունը, ազգանունը) --------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
2. Հասցեն, ինդեքսը ------------------ շրջանը, քաղաքը, գյուղը ---------- փողոցը, տունը ------------------------------------------------------------ հեռ. ----------------------------------- ֆաքսը ---------------------------
3. Քաղաքացու անձնագրի տվյալները ---------------------------------------
--------------------------------------------------------------------------
4. Կազմակերպության գրանցման համարը ------------------------------------
5. Գրանցող մարմինը, գրանցման ամսաթիվը ---------------------------------
--------------------------------------------------------------------------
6. Կազմակերպության բանկային տվյալները ---------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
7. Կանոնադրական հիմնադրամում կազմակերպության սեփականատերերի բաժնեմասերը
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
Խնդրում եմ ընդունել որոշում -------------------------------------------
(ձեռնարկության անվանումը, հասցեն)
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
սեփականաշնորհման, ապապետականացման մասին:
Դիմող` ---------------------------------- ----------------------
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
ԿՏ
« » 199 թ.
-----------------------------------
Ձև թիվ 2
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք ----------------------
--------------------------------------------------------------------------
( ձեռնարկության անվանումը)
աշխատավորական կոլեկտիվի (քաղաքացիների խմբի) ընդհանուր ժողովի արձանագրությունից շրջանը, քաղաքը, գյուղը ---------------------------------------------------
« » 199 թ.
--------------------------------
Օ Ր Ա Կ Ա Ր Գ ---------------------
--------------------------------------------------------------------------
----------------------------- սեփականաշնորհման, ապապետականացման մասին (ձեռնարկության անվանումը)
Ո Ր Ո Շ Ե Ց Ի Ն ------------------------
1. Ստեղծել ------------------------------------------------------------
(ձեռնարկության իրավական-կազմակերպական ձևը)
2. Դիմել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին ----------------------------------------------------
( ձեռնարկության անվանումը)
կոլեկտիվին սեփականաշնորհելու համար:
3. Ընտրել նախաձեռնող խումբ հետևյալ կազմով` ---------------------------
(անունը, հայրանունը
--------------------------------------------------------------------------
ազգանունը)

4. Լիազորել -----------------------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը)
նախաձեռնող խմբի անունից ստորագրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Ժողովի նախագահ` -----------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
ԿՏ
Ժողովի քարտուղար` -----------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրություն)
Ձև թիվ 3
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՐԹԻԿ
---------------------------
--------------------------------------------------------------------------
(ձեռնարկության անվանումը)
սեփականաշնորհումն իրականացնելու համար որոշում ընդունած աշխատավորական կոլեկտիվի անդամների (փոքր օբյեկտների, քաղաքացիների խմբի համար) կամ աշխատավորական կոլեկտիվի նախաձեռնող խմբի անդամների ------------------------
--------------------------------------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի համարը) (ստորագրություն)
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
ԿՏ
Ժողովի նախագահ` -------------------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրություն)
Ժողովի քարտուղար` -----------------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
« » 199 թ.
-------------------------------
Ձև թիվ 4
ՀԱՅՏ ԹԻՎ
-------------- « » 199 թ.
---------------------------
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1. Նախարարությունը (իշխանության տեղական մարմին) ----------------------
--------------------------------------------------------------------------
2. Ձեռնարկությունը ----------------------------------------------------
3. Հասցեն -------------------------------------------------------------
4. Ղեկավարը -----------------------------------------------------------
5. Հեռախոսը ----------------------- -------------------------------
(կառավարական) (քաղաքային)
6. Աշխատողների թվաքանակը ----------------------------------------------
7. Հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը ----------------------------- այդ թվում ըստ խմբերի`
շինություններ և կառույցներ -------------------------------------------
մեքենաներ և սարքավորումներ -------------------------------------------
տրանսպորտային միջոցներ ------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
8. Զբաղեցրած հողատարածքը ----------------------------------------------
(քառ. մետր)
9. Արտադրական մակերեսը ------------------------------------------------
( քառ. մետր)
10. Ձեռնարկության ֆինանսական վիճակը -----------------------------------
11. Արտադրանքի հիմնական տեսակները ------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
ԿՏ Տնօրեն` ---------------------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
Հաշվապահ` -------------------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
« » 199 թ.
--------------------------------
Ձև թիվ 5
ՀԱՅՏ ԹԻՎ
------------- « » 199 թ.
-------------------------------
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1. Օբյեկտի պատվիրատուն ------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
2. Պատվիրատու կազմակերպության ղեկավարը --------------------------------
--------------------------------------------------------------------------
3. Պատվիրատուի հասցեն -------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
4. Օբյեկտի հասցեն -----------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
5. Օբյեկտի տեսակը -----------------------------------------------------
ա) գործող ձեռնարկության համար կառուցվող -------------------------------
բ) աշխատանքային կոլեկտիվ չունեցող -------------------------------------
6. Օբյեկտի նշանակությունը ---------------------------------------------
--------------------------------------------------------------------------
7. Նախագծով հատկացված հողատարածքը -------------------------------------
8. Օբյեկտի նախահաշվային արժեքը ----------------------------------------
9. Փաստացի կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալը -----------------
10. Օբյեկտի պատրաստվածության աստիճանը ---------------------------------
11. Օբյեկտի համար ձեռքբերված գույքի արժեքը ---------------------------- այդ թվում`
տեղադրված -------------------------------------------------------------
չտեղադրված ------------------------------------------------------------
ԿՏ Պատվիրատու կազմակերպության
Ղեկավար` ---------------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
Հաշվապահ` --------------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրություն)
« » 199 թ.
--------------------------------