(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունիսի 1993 թ. թիվ 314
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ` ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած` վիրավորված զինծառայողներին և ազատամարտիկներին, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիներին բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերի փոխհատուցումը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
Սահմանել, որ նշված քաղաքացիների` արտասահման կամ ԱՊՀ անդամ պետություններ բուժման ուղարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված քաղաքացիներին բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 50,0 մլն. ռուբլի, 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: