124.0276.220817
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 08 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417347
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
15 օգոստոսի 2017 թվականի N 276-Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ և 270-րդ հոդվածի 1-ին մասերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի հավելվածով հաստատված ձևով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվություն ներկայացվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի օգոստոսի 15-ի
N 276-Ն հրամանի
Ձև
._____________________________________________________________________.
|ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ |Փաստաթղթի համարը |
|ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՑՄԱՆ |_____________________________ |
|ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |(լրացվում է հարկային մարմնի |
| | կողմից) |
|_____________________________________|_______________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|_____________________________________|_______________________________|
|2. Հարկ վճարողը | |
|_____________________________________|_______________________________|
|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը | |
|(բնակության վայրը) | |
|_____________________________________|_______________________________|
|4. Հաշվետու ժամանակաշրջանը` տարի | | | | |
|_____________________________________|_______________________________|
|Իրականացված գործունեության տեսակը |Իրացման շրջանառությունը, դրամ |
|_____________________________________|_______________________________|
|5. Արտադրական գործունեություն | |
|_____________________________________|_______________________________|
|6. Ծառայությունների մատուցում | |
|_____________________________________|_______________________________|
|7. Աշխատանքների կատարում | |
|_____________________________________|_______________________________|
|8. Այլ գործունեություն | |
|_____________________________________|_______________________________|
|9. Ընդամենը (բացառությամբ | |
|արտոնագրային հարկով հարկվող | |
|գործունեության` | |
|տող 5 + տող 6 + տող 7 + տող 8) | |
|_____________________________________|_______________________________|
|10. Արտոնագրային հարկով հարկվող | |
|գործունեություն | |
|_____________________________________|_______________________________|
|11. Ընդամենը գործունեության բոլոր | |
|տեսակների մասով իրացման | |
|շրջանառություն (տող 9 + տող 10) | |
._____________________________________________________________________.
Եկամուտներն` ըստ գործունեության տեսակների
.___________________________________________________.
|Գործունեության տեսակը (կոդը) |Տեսակարար |
|________________________________________|կշիռը (%) |
|բաժին |հատված |խումբ |դաս |ենթադաս| |
|______|_________|________|______|_______|__________|
|______|____|____|________|______|_______|__________|
|______|____|____|________|______|_______|__________|
.___________________________________________________.
Եկամուտներն ըստ գործունեության տեսակների աղյուսակում լրացվում են հաշվետու տարում հարկ վճարողի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները (տոկոսով) համախառն եկամտի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման) և այդ տեղեկատվությունը օգտագործվում է վիճակագրության նպատակով: «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) լրացվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 03.06.2009թ. N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության դասակարգչին համապատասխան (օրինակ` C25910 կոդը/բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0/ համապատասխանում է «Մետաղական տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ:
Պաշտոնատար անձ _____________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը