124.0228.240717
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 07 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417283
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
19 հուլիսի 2017 թվականի N 228-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումն ապահովելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թ. հուլիսի 19-ի
N 228-Ն հրամանի
Ձև
ՏԵՂԵԿԱՆՔ
Տրվում է, առ այն, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն` «__» _____________ 20__ թվականի դրությամբ
__________________________________________________
(հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով (այդ թվում` հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի միջոցների գծով) պետական բյուջեի հանդեպ պարտավորությունները կազմում են`
.___________________________________________.
|Հարկատեսակ |Պարտավորության չափ|
|________________________|__________________|
| 1 | 2 |
|________________________|__________________|
|ԱԱՀ | |
|________________________|__________________|
|Շահութահարկ | |
|________________________|__________________|
|Եկամտային հարկ | |
|________________________|__________________|
|Ակցիզային հարկ | |
|________________________|__________________|
|Շրջանառության հարկ | |
|________________________|__________________|
|Արտոնագրային հարկ | |
|________________________|__________________|
|Բնապահպանական հարկ | |
|________________________|__________________|
|Ոչ ռեզիդենտի շահութահարկ| |
|________________________|__________________|
|Սոցիալական վճար | |
|________________________|__________________|
|Պետական տուրք | |
|________________________|__________________|
|Բնօգտագործման վճար | |
|________________________|__________________|
|Այլ հարկային եկամուտներ | |
|________________________|__________________|
|Ընդամենը | |
.___________________________________________.
Տեղեկանքը ներկայացվում է պետական ռեգիստրի գործակալություն:
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների
սպասարկման վարչության պետ` _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
«___» _____________ 20 թ.
._____________________________________________________________________.
|Սույն տեղեկանքը տրվում է տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ հարկային|
|մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, որը կարող է |
|փոփոխվել հսկողական միջոցառումների արդյունքում կամ հարկ վճարողի |
|գործունեության վերաբերյալ նոր տվյալներ առաջ գալու պարագայում: |
._____________________________________________________________________.