124.0195.040717
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 07 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417261
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
27 հունիսի 2017 թվականի N 195-Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՕՐՎԱՆԻՑ ԱՆՈՐՈՇ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 8-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թ. հունիսի 27-ի
N 195-Ն հրամանի
._____________________________________________________________________.
| ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |Փաստաթղթի հերթական համարը |
|ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ | |
|ՕՐՎԱՆԻՑ ԱՆՈՐՈՇ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ |_______________________________|
|ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ |(լրացվում է հաշվառման վայրի |
|ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ |հարկային մարմնի կողմից) |
|_____________________________________|_______________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|(ՀՎՀՀ) | | | | | | | | |
|_____________________________________|_______________________________|
|2. Հարկ վճարողի անվանումը | |
|_____________________________________|_______________________________|
|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը | |
|_____________________________________|_______________________________|
|4. Հաշվառման վայրի հարկային մարմնի | |
|անվանումը | |
._____________________________________________________________________.
Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն`
1) 20 թ. _______________________________ -ից անորոշ ժամկետով դադարեցնում եմ գործունեությունը (սույն կետը լրացնել, եթե հարկ վճարողի կողմից հայտարարությունը ներկայացվում է գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելու համար),
2) 20 թ. _______________________________ -ից մինչև 20 թ. ___________________________-ը դադարեցնում եմ գործունեությունը (սույն կետը լրացնել, եթե հարկ վճարողի կողմից հայտարարությունը ներկայացվում է գործունեությունը որոշակի ժամկետով դադարեցնելու համար),
3) 20 թ. ________________________ _____ -ից վերսկսում եմ գործունեությունը (սույն կետը լրացնել, եթե հարկ վճարողի կողմից նախապես տրվել է հայտարարություն, որտեղ լրացված է եղել միայն 1-ին կետը):
Պատասխանատու անձի ________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Հայտարարության`
1. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը,
2. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության վայրը,
3. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը: