100.0747.271299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
7 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 747
i
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ (ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ) ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. մարտի 27-ի «Զինապարտների բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» թիվ 180 որոշման 2-րդ կետի բ ենթակետի, ՀՀ քաղաքացիական բժշկական հիմնարկներում զինապարտների (զորակոչիկների) բուժհետազոտումը արդյունավետ և նպատակային դարձնելու, զինապարտների հետ տարվող աշխատանքները կանոնակարգելու նպատակով,
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀՀ քաղաքացիական բժշկական հիմնարկներում զինապարտների (զորակոչիկների) բժշկական հետազոտության կարգը (կցվում է):
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Բոլոր բժշկական հիմնարկների ղեկավարներին` առաջնորդվել սույն հրամանով հաստատված կարգով:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ առողջապահության նախարարության
1999թ. դեկտեմբերի 7-ի թիվ 747
հրամանով
Կարգ
ՀՀ քաղաքացիական բուժհիմնարկներում զինապարտների
(զորակոչիկների) բժշկական հետազոտության
1. Սույնով սահմանվում է ՀՀ քաղաքացիական բժշկական հիմնարկներում զինապարտների (զորակոչիկների) հետազոտման կարգը*:
2. Զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովները զինապարտներին (զորակոչիկներին), ըստ տարածքային սպասարկման, ՀՀ ՀՀ կառավարության կողմից ամրագրված բժշկական հիմնարկներ են ուղեգրում` տալով ուղեգիր և ակտ:
. Զինապարտի (զորակոչիկի) բժշկական հետազոտման ուղեգրումն
իրականացվում է ըստ գրանցման վայրի` համապատասխան տարածաշրջանային
զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից: Ուղեգրում պարտադիր
նշվում է նախնական ախտորոշումը, առանց որի ուղեգիրն անվավեր է:
Ուղեգիրը ստորագրվում է զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ
բժշկի ու զինկոմի կողմից և կնքվում է զինկոմիսարիատի կնիքով:
Ուղեգրի հետ միասին պարտադիր տրվում է նաև ակտ, որի վրա պետք է
փակցված լինի զինապարտի լուսանկարը` կնքված զինկոմիսարիատի կնիքով:
3. ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկով բուժհիմնարկներում Առողջապահության նախարարի հրամանով նշանակված հանձնաժողովների նախագահները` հինգօրյա ժամկետում Առողջապահության նախարարություն են ներկայացնում իրենց հանձնաժողովի կազմը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված բժշկական հիմնարկներում զինապարտները հիվանդանոցային պայմաններում բուժհետազոտման են ենթարկվում հետևյալ դեպքերում.
- մարզային տարածաշրջանային բժշկական հետազոտում իրականացնող
բազաներում` այդ բազայի տեղակայման քաղաքից դուրս բնակվող
զորակոչիկները,
- երբ մարզերից զորակոչիկները բժշկական հետազոտման են ուղարկվում
Երևան,
- Երբ զորակոչիկները հետազոտվում են ցնցումային սինդրոմի, հոգեկան,
հեմատոլոգիական, պարբերական հիվանդության կամ էնուրեզի
կապակցությամբ,
- երբ բուժհիմնարկը հետազոտման դժվարության դեպքում, անկախ
հիվանդության բնույթից, գրավոր հիմնավորում է ներկայացնում
Առողջապահության նախարարություն, որն էլ տալիս է կոնկրետ դեպքի
համար գրավոր թույլտվություն:
Մնացած բոլոր դեպքերում զորակոչիկները, որպես կանոն, բժշկական հիմնարկում հետազոտվում են ցերեկային ստացիոնարի ձևով:
Զինապարտների (զորակոչիկների) հետազոտման վերջնական ախտորոշումը գրվում է միայն բոլոր անհրաժեշտ քննություններն իրականացնելուց հետո: Ակտը լրացվում է մեքենագիր, առանց հապավումների, նշելով կատարված բոլոր քննություններն իրենց արդյունքներով: Ախտորոշումից բացի պարտադիր նշվում է նաև օրգան-համակարգերի ֆունկցիայի խանգարման աստիճանը: Ակտի կրկնօրինակը կցվում է զորակոչիկի հիվանդության նկարագրին:
. Ռենտգեն հետազոտությունը իրականացնելիս, ռենտգենյան նկարի վրա
պարտադիր նշվում է հետազոտվողի անուն ազգանունը, հետազոտման օրը:
Ռենտգենյան նկարները, ինչպես նաև այլ հետազոտությունների
արդյունքները, զինկոմիսարիատի կողմից ներկայացված գրավոր պահանջով,
կարող են տրամադրել զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովին` ետ
վերադարձնելու պարտադիր պայմանով:
. Ստացիոնար բազայում, ախտորոշման համար անհրաժեշտ նեղ մասնագիտական
որևէ հետազոտության մշտական կամ ժամանակավոր բացակայության
դեպքում, բուժհիմնարկի ղեկավարը կարող է զինապարտներին ուղեգրել
բուժհետազոտում իրականացնելու իրավունք ունեցող, ինչպես նաև
սահմանված կարգով պետության կողմից երաշխավորված անվճար
բուժօգնության սահմաններում եզակի և թանկարժեք ախտորոշիչ
հետազոտություններ իրականացնող այլ բուժհիմնարկներ` սահմանված
կարգով հետագա գումարային փոխհատուցմամբ:
. Յուրաքանչյուր զորակոչի ավարտից հետո, հինգ օրվա ընթացքում,
բուժհետազոտություն իրականացնող հիմնարկը ՀՀ առողջապահության
նախարարության է ներկայացնում զինապարտների (զորակոչիկների)
վերաբերյալ բժշկական հաշվետվություն` համաձայն ՀՀ առողջապահության
նախարարության կողմից հաստատվող ժամանակավոր հաշվետվության ձևի:
------------------------------
* Զինապարտների (զորակոչիկների) բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը, համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի, հաստատում է ՀՀ Կառավարությունը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 12 1999 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10099169